19:59 26.07.2021
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գերազանցում է 2 հազարը, որի պատճառով համավարակաբանական վիճակը ուշագրավ է: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ըստ նրա՝ կլինիկաները հնարավորինս կենտրոնացված են: «Շաբաթ-կիրակի օրերին ավելացան ավելի շատ մահճակալներ, ներկայումս կենտրոնացված են ավելի քան 6 հազար մահճակալներ: Ավելացվում են նաև Covid հյուրանոցները: Բարեբախտաբար, մեծ թվով հիվանդներ […]
19:06 26.07.2021
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքերով՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների 40-50%-ը ունեն «Դելտա» շտամ (կորոնավիրուսի հնդկական տարբերակ)։ Գաբունիայի պարզաբանմամբ՝ նման միտում կա ամբողջ աշխարհում, և եվրոպական երկրներում «Դելտա» շտամը փոխարինում է գրեթե բոլոր մյուս շտամներին: «Եթե մենք մինչ այս ասում էինք, որ «Դելտա» շտամը շրջանառվում էր մոտ 20%-ով, ապա այժմ այն աճում է և, հավանաբար, նույնիսկ […]
18:45 26.07.2021
Զորավարժությունները կանցկացվեն Սենակիում, 2-րդ հետևակային բրիգադում, Սորտա դաշտային ճամբարում, Օրֆոլոյի հրաձգարանում, ինչպես նաև Վազիանիում, 4-րդ մեքենայացված բրիգադի հրաձգարանում և Վազիանիի ռազմական օդանավակայանում: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ ամերիկացի զինծառայողները, ինչպես նաև ամերիկյան տեխնիկան ու ուղղաթիռներն արդեն ժամանել են Վրաստան: Ըստ Պաշտպանության նախարարության, Սև բազե (HH-60) տեսակի ուղղաթիռները Agile Spirit 2021-ին մասնակցելու համար բերվել են Գերմանիայից, Ռամշտայն ռազմական օդանավակայանից: Դասընթացի […]
18:20 26.07.2021
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Աֆղանստանի փախստականների ապաստանելու համար Թուրքիան ավելի լավ տեղ է, քան Գերմանիան, Ավստրիան կամ Շվեդիան: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Ըստ Սեբաստիան Կուրցի, եթե փախստականները չեն կարողանում վերադառնալ այն երկիր, որտեղից դուրս են եկել, ապա պետք է հնարավորություն ստեղծվի նրանց ապաստան տրամադրել նաև Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներում: Ավստրիայի կանցլերը […]
15:15 26.07.2021
Ներկայիս Թուրքիայի հյուսիսարևելյան Արդվին նահանգի Արհավի շրջանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացել են սողանքներ և ջրհեղեղ, փոխանցում է Ermenihaber-ը։ Հեղեղումների հետևանքով բնակելի շենքերի առաջին հարկերն անցել են ջրի տակ: Իրենց կյանքը փրկելու համար բնակիչները ստիպված են եղել պարանների միջոցով բարձրանալ վերևի հարկեր։ Հարևան շենքերի բնակիչներն այդ տեսարանները նկարահանել և տեղադրել են համացանցում:
13:27 26.07.2021
Թուրքական զինված ուժերի ու դրանց հետ համագործակցող սիրիական հակակառավարական զինված խմբավորումների վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Ալ-Բաբ շրջանում 2 թուրք զինվորական է սպանվել: Եվս 2-ը վիրավորվել են: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ զինվորականները սպանվել են Ալ-Բաբում անհայտ անձանց կողմից թուրքական զիվորական շարասյան վրա կատարված հարձակման հետևանքով: Հիշեցնենք, որ Թուրքիայի […]
12:44 26.07.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, երկիրը չի կարողանա դիմակայել նոր փակմանը: Ղարիբաշվիլիի խոսքով ՝ խիստ սահմանափակումները վնասակար կլինեն Վրաստանի տնտեսության համար: Այս մասին փոխանցում է 1tv.ge-ն։ «Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, թե արդյո՞ք պետք է կրկին փակել երկիրը և այլն: Ես ուզում եմ փաստել, որ մենք ընտրել ենք այլ ճանապարհ: Սա կառավարման ճանապարհն […]
12:37 26.07.2021
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 26 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում: Երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 714: Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 264 նոր դեպք, ապաքինվել է 1 665 մարդ: Երեկ, հուլիսի 25-ին Վրաստանում արձանագրվել էր «կովիդ 19»-ի 2061 դեպք, […]
10:35 26.07.2021
Նախօրեին Գազայի հետ սահմանին գտնվող Էշկոլ շրջանում մարվել է երեք հրդեհ, որոնք բռնկվել էին Գազայից արձակված հրկիզող փուչիկների պատճառով:
10:17 26.07.2021
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ կառավարությունը դադարեցնի նախագիծը, համաձայն որի Կարուն գետի ջուրն ուղղվում է այլ նահանգներ՝ հանգեցնելով Խուզեստանում ջրի պակասի:
08:10 26.07.2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Սիսիլինը և Գաս Բիլիրակիսը պատրաստում են օրինագիծ, որում կոչ է արվում Պետդեպարտամենտին դադարեցնել ամերիկյան դրոնային տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման լիցնեզիաների գործողությունը մինչ Կովկասում, Հարավային Ասիայում և Արևելյան Միջերկրականում Թուրքիայի դրոնային ծրագրերի ապակայունացնող դերին առնչվող պաշտոնական հետաքննության ավարտը։ Նրանք պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում հայտարարել են, որ թուրքական անօդաչու թռչող սարքերն օգտագործվել […]
20:29 25.07.2021
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում Հայկ Մարտիչրսյանը սևերով հաղթեց իրանցի Ամին Տաբատաբայիին: Ի դեպ Հայկը միակն է, ով այսօր հաղթանակ է տարել: 1/8 եզրափակչի մյուս բոլոր պարտիաները ավարտվել են ոչ ոքի: Վաղը Հայկը կխաղա սպիտակներով: Ոչ ոքի արդյունքը բավարար է, որպեսզի Հայկը դուրս գա 1/4 եզրափակիչ:
17:09 25.07.2021
Իրանի հեռացող նախագահ Հասան Ռոհանին երկրի խորհրդարանին մեղադրել է միջուկային ծրագրի պատճառով Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների վերացման հարցի լուծմանը խոչընդոտելու մեջ: Ավելի վաղ Tasnim գործակալությունը հաղորդել էր, որ Իրանի խորհրդարանի նախագահությունը քննարկում է օրինագիծ, որով նախատեսվում է սահմանափակել Իրանի կառավարության և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցությունները: Ըստ առաջարկվող օրինագծի՝ կառավարությունը պարտավոր կլինի համաձայնեցնել խորհրդարանի հետ […]
16:01 25.07.2021
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 2 061-ով, 23 մարդ մահացել է: Համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 402 759 դեպք, հայտնում է StopCov- ի պաշտոնական կայքը: Անցյալ օրվա ընթացքում վերականգնվել է 1 654 մարդ, համավարակի սկզբից ի վեր՝ 373 088: Մահացել է 5 688 հիվանդ:
13:39 25.07.2021
Թուրքական զինված ուժերը Սիրիայի հյուսիսում, ի պատասխան թուրքական զրահամեքենայի վրա հարձակման, որի հետեևանքով զոհվել է երկու զինծառայող, «ոչնչացրել են յոթ ահաբեկիչների»: Այս մասին կիրակի օրը հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը: ««Եփրատի վահան» գործողության գոտում մեր երկու զինվորականներին սպանած ահաբեկիչների նկատմամբ պատասխան գործողություններ են կատարվել: Խոցվել են ահաբեկիչների դիրքերը, յոթ ահաբեկիչներ ոչնչացվել են», – հայտնել […]
10:49 25.07.2021
Սիրիայում հանրապետության զինված ուժերի զրահամեքենայի վրա հարձակման հետևանքով սպանվել է երկու թուրք զինծառայող, ևս երկուսը վիրավորվել են: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը: «Եփրատի վահան» գործողության տարածքում մեր զրահամեքենայի վրա իրականացված հարձակման հետևանքով մեր երկու զինծառայող է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են», – ասվում է պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ: Հանրապետության ՊՆ-ը […]
18:52 24.07.2021
Թուրքիան մերժում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի զեկույցի դրույթները Ստամբուլի Սուրբ Սոֆիա և Քարիե մզկիթների վերաբերյալ: Այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ: «Թուրքիան մերժում է խորհրդատվական կոմիտեի զեկույցը, որը չի համապատասխանում ներկա իրավիճակին: Դրանք, կարծես, գրվել են կանխակալ և քաղաքական նկատառումներից ելնելով»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում: France-Presse գործակալությունը ուրբաթ օրը […]
17:22 24.07.2021
Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանին: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկատվությունը տարածել է Վրաստանի ՆԳՆ-ն: Գերատեսչության տվյալներով, հանդիպմանը մասնակցել են ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Նիկոլոզ Շարաձեն, ինչպես նաև Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արմեն Մկրտչյանը: Այցի նպատակն է քննարկել հայ-վրացական պետական սահմանին վերաբերող […]
17:00 24.07.2021
Վրաստանի Իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, պրոֆեսոր Թեմուր Չխաիձեի խոսքով՝ երկրում վարակվածների ընդհանուր թվի մոտ 9,5-10% -ը 0-18 տարեկան են: Դա նշանակում է, որ Վրաստանում վիրուսի տարածումից ի վեր մոտ 40.000 երեխա վարակվել է COVID-19-ով: «Եթե համեմատենք այս թվերը վարակվածների ընդհանուր թվի հետ, դա նշանակում է, որ երկրում համաճարակի սկզբից մինչ օրս COVID-19-ով վարակվել […]
14:54 24.07.2021
Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան կլինիկայում երեք շաբաթ շնչառական ապարատին միացված նորածնի վիճակը կայունացել է: Շնչառական ապարատն արդեն անջատել են: Այդ մասին հայտարարել է կլինիկայի տնօրեն Մայա Չխաիձեն: Նա նաև ընդգծել է, որ իրենց կլինիկայում նոր հիվանդներ ընդունելու համար այլևս տեղ չկա, հայտնում է 1tv.ge-ին: «Անցած գիշերվանից հետո այլևս տեղեր չկան, փաստացի, կանգ ենք առել: Կլինիկայում ազատ […]
13:49 24.07.2021
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում 48-ամյա կին է մահացել կոնգո-ղրիմյան տենդից: Հիվանդանոցը հաստատել է տեղեկությունը: SKnews գործակալության փոխանցմամբ ՝ Սամցխե-Ջավախեթիից մի կին ծանր վիճակում տեղափոխվել է կլինիկա երկու օր առաջ, և նրան անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Սամցխե-Ջավախեթի շրջանը կոնգո-ղրիմյան տենդի հիմնական օջախներից մեկն է: Այս հիվանդությամբ տառապող հիվանդներն ամենից հաճախ ընդունվում են կլինիկաներ հենց այս շրջանից: […]
12:09 24.07.2021
Իրանը կոչ է անում շտապ վերականգնել խաղաղությունը Հարավային Կովկասում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական «Irna» գործակալությանը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին: Նա ափսոսանք է հայտնել երկու կողմերի զինծառայողների զոհվելու եւ վիրավորվելու կապակցությամբ և ընդգծել Հայաստանի ու Ադրբեջանի զսպվածության և երկու երկրների միջև […]
10:13 24.07.2021
Թբիլիսիում կորոնավիրուսային վարակի օրական մակարդակի կտրուկ աճից հետո ձևավորվել է կորոնավիրուսով հիվանդների համար հիվանդանոցային մահճակալների պակաս: Ստեղծված վիճակը Առողջապահության նախարարության ղեկավար Եկատերինա Տիկարաձեն մեկնաբանել է վարակվածների թվի աճով և այն փաստով,որ վարակված քաղաքացիներն անհապաղ պահանջում են հսպիտալացում: «Մահճակալներ ավելացվում են ամենուր: Առայժմ միայն Թբիլիսիում է պակասում: Մարզերում կա 1258 ազատ մահճակալ: Բայց, որքան գիտեմ, այնտեղ […]
21:06 23.07.2021
«Արմենպրես»-ի ձեռքի տակ է հայտնվել հուլիսի 23-ին նկարահանված բացառիկ տեսանյութ Քարվաճառի սահմանային հատվածից, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը մյուսին դաժանաբար ծեծում: Ավելի վաղ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե իբր հակական կողմի դիպուկահարի կրակոցից նույն Քարվաճառի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայող է մահացել, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 23-ին […]
20:54 23.07.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողների հետ հանդիպմանը Թուրքիային վերաբերող տարբեր թեմաներով հայտարարություններ է արել: Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ կանցլերը վատատեսական գնահատականներ է հնչեցրել Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացի վերաբերյալ՝ ասելով, որ չի կարծում, թե այդ երկիրը կդառնա Եվրամիության անդամ: «Ես չեմ տեսնում Թուրքիայի նախադրյալներ ԵՄ անդամ դառնալու համար: Սակայն ամեն դեպքում ջանքեր եմ գործադրում Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու համար»,- […]
20:40 23.07.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակոցներին։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Այսօր՝ 2021 թվականի հուլիսի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ, Սոթք և Ազատ գյուղերի […]
20:07 23.07.2021
Իսրայելը Վրաստանը ներառել է «կարմիր գոտու» ցուցակում: Սա այն երկրներն են, ուր կորոնավիրուսային վարակի տարածման բարձր մակարդակ է պահպանվում: Իսրայելի քաղաքացիներին հուլիսի 30-ից արգելվել է Վրաստան այցելել (բացառությամբ հատուկ դեպքերի): Aliq Media-ի փոխանցմամբ ՝տեղեկատվությունը տարածել է Վրաստանում Իսրայելի դեսպանությունը: Իսրայելը «կարմիր գոտու» ցուցակը վերանայում է շաբաթական կտրվածքով: Եթե Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը բարելավվի, «համապատասխան սահմանափակումները կթուլացվեն […]
19:36 23.07.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հարցազրույցում արած հայտարարությամբ, ըստ էության, ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում: Այս մասին«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ ընդգծելով, որ դա ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում: Արտգործնախարարությունից նաև շեշտել են, որ Ադրբեջանի նախագահի […]
16:59 23.07.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին, ասված է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Փաստաթղթի համաձայն՝ գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևն ազատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության աշխատակազմի անձնակազմի գծով գլխավոր վարչության պետի պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի և գլխավոր շտաբի պետի պաշտոնում: […]