22:38 19.07.2021
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր երդմնակալության արարողության ժամանակ հանգամանալից ճառով է հանդես եկել։ 4-րդ անգամ նախագահ ընտրված Ասադը հայտարարել է, որ Սիրիան ամեն գնով պայքարելու է ահաբեկիչների ու նրանց նեցուկ կանգնած Թուրքիայի դեմ։ Երեկ նաև հրթիռակոծվել են Հալեպի տարբեր շրջանները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։
19:59 19.07.2021
Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը շարունակում է վատթարանալ: Վարակման դեպքերը աճում են, հիվանդների մեծ մասը հոսպիտալացման կարիք ունի, այդ պատճառով կլինիկաները գերբեռնված են: Հաղորդում է Aliq Media-ն։ Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցը ստիպված է ամեն օր նոր մահճակալներ ավելացնել հիվանդների համար: Բոլոր 350 մահճակալները, որոնք մոբիլիզացվել էին վարակվածների համար, այժմ զբաղված են: Նույն պատկերն է նաև Մցխեթայի բժշկական կենտրոնում. […]
19:00 19.07.2021
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Մուստաֆա Շենթոփը անարդար է համարել Եվրամիության արդարադատության դատարանի որոշումը գլխաշորով կանանց վերաբերյալ։ Հաղորդում է Еrmenihaber.am-ը։ Նրա խոսքերով՝ ԵՄ դատարանի որոշումը խախտում է մուսուլմանների հիմնարար իրավունքներն ու ազատությունները և խոչընդոտ կարող է հանդիսանալ հասարակական խաղաղության, տարբեր կրոնի ներկայացուցիչների՝ կողք կողքի ապրելու և կրոնական խտրականության կանխարգելման համար։ Նշենք, որ ավելի վաղ […]
18:17 19.07.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Անգլիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հետ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքական կողմի տարածած հայտարարության համաձայն՝ նախարարները քննարկել են Կիպրոսի խնդիրը և կորոնավիրուսի համավարակի հետ կապված Թուրքիայի նկատմամբ կիրառվող որոշ սահմանափակումների վերաբերյալ հարցեր: Սպասվում է, որ Կիպրոսի հարցում կարևոր հայտարարություն կանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս կիպրական խնդրի […]
16:00 19.07.2021
Թուրքիայի իշխանությունները չեն բացառում երկրի փակումը օտարերկրյա զբոսաշրջիկների համար կորոնավիրուսի «Դելտա» շտամի կտրուկ աճի դեպքում, բայց մինչ օրս այդ հարցը օրակարգում չէ, ասել է Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարը Մեհմեդ Նուրի Էրսոյը: Թուրքիայում ապրիլի 16-ին դեպքերի ամենօրյա աճը համավարակի սկզբից ի վեր եղել է առավելագույնը՝ կազմելով 63 082 դեպք, որից հետո այն սկսել է աստիճանաբար […]
15:53 19.07.2021
Քաբուլի օդանավակայանի պահպանությունը Թուրքիային փոխանցելու հարցով թուրք-ամերիկյան բանակցությունների ֆոնին լուրեր են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում Թուրքիան սիրիացի վարձկաններ կտեղափոխի Աֆղանստան, փոխանցում է Ermenihaber-ը։ Թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ է տվել ընդդիմադիր հայացքներով թուրք լրագրող Ֆեհմի Թաշթեքինը: Թուրքական «Artı gerçek» ալիքով հեռարձակվող հայազգի Հայկո Բաղդադի հեղինակային հաղորդմանը հյուրընկալված Թաշթեքինը տեղեկացրել է, որ սիրիական շրջանակներից արդեն լուրեր են […]
14:38 19.07.2021
Պատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Մոսկվա: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նման աշխատանքային այց է նախապատրաստվում»,- ասել է նա: «Սա աշխատանքային այց է: [Ենթադրվում է] ժամերի համաձայնություն»,- շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նախատեսվում է որևէ փաստաթուղթ ընդունել Ադրբեջանի […]
13:28 19.07.2021
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի պահպանությունը թուրքերին փոխանցելու թեմային: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ընդդիմադիր կուսակցապետը քննադատել է թուրքական իշխանությունների՝ Աֆղանստան զորք ուղարկելու որոշումը: Այս մասին նա գրառում է արել Twitter-ում: «Կոչ եմ անում աշխարհին ինձ չշփոթեք Էրդողանի հետ: Ես սերում եմ Անկանոն զորքերից […]
12:08 19.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 848 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 388 329 դեպք: Ապաքինվել է ևս 1 231 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 366 250: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 5 566 անձ:
20:15 18.07.2021
Վրաստանում հանցագործությունների թիվը կրկին սկսել է աճել. Ներքին գործերի նախարարությունը հաղորդում է 5 ամսվա տվյալներ կատարված հանցագործությունների մասին:Դատապարտվածների և մեղադրյալների մեծ մասը Վրաստանի քաղաքացիներ են, սակայն բանտերում են գտնվում նաև 536 օտարերկրացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք: Հունիսի 1-ի դրությամբ Վրաստանի բանտերում պահվում էր 9,2 հազար բանտարկյալ։ Այդ մասին հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։ Ընդհանուր առմամբ, […]
19:37 18.07.2021
Իրանի հարավում, կիրակի օրը, գրանցվել է 5,3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտարարեց Եվրոպական- Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուշեր քաղաքից 103 կմ հյուսիս, որտեղ բնակվում է շուրջ 165 հազար մարդ: Երկրաշարժի օջախը գտնվում է 2 կմ խորության վրա: Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան:
19:20 18.07.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղում հակամարտությունն ավարտված է, նրա խոսքերով՝ եկել է ժամանակը խաղաղության մասին մտածելու:Հաղորդում է Ռիա Նովոստին։ «Ադրբեջանը վերջ տվեց երկարատև հակամարտությանը և կատարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Հակամարտությունն ավարտված է, հիմա ժամանակն է մտածել խաղաղության մասին»,- ասել էԱլիևը Բաքվում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում: Եվրախորհդի նախագահ […]
15:25 18.07.2021
Վրաստանի խորհրդարանը չի աջակցել ընդդիմության 52 պատգամավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը: Այսօր, արտահերթ նստաշրջանի լիագումար նիստում քննարկվել են խորհրդարանի համապատասխան որոշումների նախագծերը: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Վրաստանի Սահմանադրության և խորհրդարանի կանոնակարգի համաձայն ՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվում են, եթե նա անհիմն պատճառաբանությամբ նստաշրջանի ընթացքում չի մասնակցում հերթական նիստերի կեսից ավելիին: Ընդհանուր 31 նստաշրջաններ են անցկացվել գարնանային նստաշրջանի ընթացքում: […]
13:35 18.07.2021
Ներքին Գործերի նախարարությունը հուլիսի 5-ին կայացած «Թբիլիսի փրայդի» հակառակ ցույցի կապակցությամբ ձերբակալել է ևս մեկ մարդու: Այս մասին տեղեկատվություն է տարածում ՆԳ նախարարությունը: «Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցները, իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, բռնության սպառնալիքի, ապօրինի միջամտության, բռնության սպառնալիքով հետապնդման և խմբովի բռնության փաստերով ձերբակալել է ևս մեկ անձի, նախկինում […]
13:08 18.07.2021
Լրատվամիջոցների ներկայացուցիչները հավաքվել են Վրաստանի խորհրդարանի դիմաց: Նրանք պահանջում են ներկա գտնվել խորհրդարանի արտահերթ նստաշրջանի լիագումար նիստին, որպեսզի հուլիսի 5-6-ի իրադարձությունների վերաբերյալ հարցեր առաջադրեն ներքին գործերի նախարարին: Հաղորդում է 1tv.ge-ն ։ Վախտանգ Գոմելաուրիին այսօր լսելու են խորհրդարանում, վերջին զարգացումների, այդ թվում ՆԳ նախարարության կողմից, փրայդի շաբաթվա շրջանակներում կազմակերպված միջոցառումների մասին: Խորհրդարանի մոտ կենտրոնացած են մեծ […]
12:25 18.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 286 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 701 մարդ: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 13 պացիենտ: Երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 551:
11:55 18.07.2021
Վրաստանի խորհրդարանի հայտարարությամբ` հուլիսի 18-ին կգործի սահմանափակ մուտքի ռեժիմ` դեպի խորհրդարանի շենք, ինչը չի վերաբերում լրատվամիջոցների ներկայացուցիչներին. նրանց մուտքը կիրականացվի սովորականի պես` նախապես համաձայնեցնելով:Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ խորհրդարանի` ձեռնարկված միջոցառումների նպատակն է կանխել հնարավոր սադրանքները: Հիշեցնենք` այսօր, ժամը 12: 00-ին, խորհրդարանում կլինի ներքին գործերի նախարարը: Վախտանգ Գոմելաուրիին կլսեն խորհրդարանի արտահերթ նստաշրջանի նիստում ՝ կապված հուլիսի […]
19:40 17.07.2021
Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի դիմաց, անցկացվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների բողոքի ցույցը: Հաղորդում է 1tv.ge-ն։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հետաքննել հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած բռնությունները և վարչապետի հրաժարականը: Ըստ ցուցարարների, իրենց պահանջն է, որ իշխանությունն ստանձնի հուլիսի 5-ի իրադարձությունների պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ, տարբեր հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ դիմելու են խորհրդարանի մոտ հավաքվածներին:
18:50 17.07.2021
Վրաստանում կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր COVID-19 է ախտորոշվել մոտ 41 հազար երեխայի մոտ, ինչը վարակվածների ընդհանուր թվի 9-10%-ն է կազմում: Այս մասին հայտարարել է Իաշվիլիի մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն: Հաղորդում է Jnews.ge-ն։ Վերջինիս տվյալներով, ներկայումս հիվանդանոցների մանկաբուժական բաժանմունքներում հիվանդատեղերն ամբողջությամբ զբաղված են: Ինչ վերաբերում է երեխաների հիվանդության ծանրությանը, Չխաիձեի խոսքով, երկու […]
17:37 17.07.2021
Թուրքական այն հյուրանոցները, որոնք կորոնավիրուսի համաճարակի պայմաններում փորձ կանեն զբոսաշրջիկներին սնունդ ապահովել «շվեդական սեղաններ»-ի տարբերակով կտուգանվեն կամ ընդհուպ կփակվեն: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի հյուրանոցային բիզնեսիֆեդերացիայի ղեկավար Սուրուրի Չորաբատիրը: «Անվտանգ զբոսաշրջային բիզնեսի սերտիֆիկացման մեջ փոփոխություններ չկան: Եթե Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը ստուգումների ընթացքում հյուրանոցներում խախտումներ է հայտնաբերում, ապա դա ենթակա […]
17:15 17.07.2021
Այսօր Վրաստանի խորհրդարանի դիմաց տեղի կունենա վարչապետի հրաժարականը պահանջող լրատվամիջոցների հերթական ակցիան: «TV Pirveli»- ի հիմնադիր Վատո Ծերեթելին ասել է, որ ակցիան մեկնարկելու է ժամը 18:00-ին, լինելու է մասշտաբային: Հաղորդում է Aliq Media-ն։ Բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկի՝ «Ամոթ է» շարժման ներկայացուցիչ Գիգի Մակարաշվիլիի հայտարարության համաձայն` ակցիաներն անդադար են լինելու: Հիշեցնենք` հուլիսի 5-ից հետո Վրաստանում անհանգիստ է: […]
11:42 17.07.2021
Նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը տեղեկացրել է, որ իրենք՝ FAON-ի քարտուղար Ինգա Դրոստի հետ մշտական կապի մեջ են Նիդերլանդների Արտգործնախարարության հետ՝ Բաքվում Նիդերլանդների դեսպանի Շուշի կատարած քարոզչական ուղևորության հարցով և երկար քննարկումներ են ունեցել տարբեր հարցերի շուրջ, հատկապես ռազմագերիների և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։ Այս ֆոնին դեսպանի այցը գրավյալ Շուշի անհամատեղելի է Նիդերլանդների […]
11:32 17.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 808 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է նոր կորոնավիրուսի 386 195 դեպք, ապաքինվել է ևս 361 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 363 318: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 22 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 5 538 […]
23:46 16.07.2021
ՀՀ տարածքում օրերս կորած երկու հայ զինծառայողները հայտնվել են ադրբեջանական կողմում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին մեր աղբյուրները։ Զինծառայողները մոլորվել են և հայտնվել ադրբեջանական կողմում։ Բանակցություններ են ընթանում նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ ՊՆ-ից Sputnik Արմենիային հայտնել են, որ նման տեղեկատվության չեն տիրապետում։ Ավելին, այս պահին շարունակվում են տղաների որոնողափրկարարական աշխատանքները։ ՊՆ–ն հորդորում է հետևել պաշտոնական լրահոսին։ Հիշեցնենք, որ […]
21:30 16.07.2021
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ ժամը 10:00-18:00 ընկած ժամանակահատվածում: Վրաստան մուտք գործելուց առնվազն մեկ ժամ առաջ բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտադիր պետք է լրացնեն առցանց դիմում-հայտ (https://registration.gov.ge/…/8_protocol_for…/tk6157/), որտեղ վրացերեն կամ անգլերեն լեզուներով անհրաժեշտ է մուտքագրել մեկնողի վերաբերյալ հետևյալ տվյալները (ընտանիքով մեկնողների դեպքում […]
20:53 16.07.2021
«Սահմանափակումները Վրաստանում շատ արագ վերացվեցին: Ցավոք, մենք շտապեցինք մեղմել»,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Ըստ նրա, Համակարգող խորհուրդը որոշումներ է կայացնում սահմանափակումների մեղմացման վերաբերյալ՝ պահպանելով ոսկե միջակայքը, սակայն Գամկրելիձեն կարծում է, որ իրենք շտապել են մի շարք ուղղություններով: «Ինչպես գիտեք, բժշկական կողմը՝ բժիշկները, խորհրդի կազմում միշտ ավելի արմատական են, […]
20:40 16.07.2021
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հուլիսի 19-ին կժամանեն Վրաստան: Նրանք կմասնակցեն Բաթումիի միջազգային համաժողովին: Հաղորդում է Aliq Media-ն։ Շառլ Միշելը անհատապես կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Անհատական հանդիպումներից հետո Միշելը ելույթ կունենա Բաթումիի միջազգային համաժողովում, այնուհետև համատեղ հանդիպում կանցկացնի Զուրաբիշվիլիի, Զելենսկիի […]
20:23 16.07.2021
ԱՄՆ-ի կառավարության, այդ թվում՝ Պետքարտուղարի կողմից արված հայտարարությունները չեն արվել շտապողականությամբ, դրանք Վրաստանի ռազմավարական գործընկերոջը հուզող ուղերձներ են, որոնք պետք է շատ լուրջ ընդունել,- այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը: Նա մեկնաբանել է Վրաստանի խորհրդարանի կողմից Գերագույն դատարանի դատավորներին հաստատելու վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությունը: «Պատժամիջոցները եղած բազմաթիվ գործիքներից մեկն են: Կարծում […]