20:00 16.07.2021
Նոր կորոնավիրուսային վարակի Delta շտամի շրջանառությունը Վրաստանում հասել է 30%-ի, չնայած անցած շաբաթ այս ցուցանիշը չէր գերազանցում 20%-ը: Այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: «Ուղիղ ասեմ, որ Delta շտամի շրջանառությունն արդեն գերազանցել է 20%-ը: Մեր հաշվարկների համաձայն, դա ընդհանուր շրջանառությունից 20%-ից 30%-ն […]
19:46 16.07.2021
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության երկու քաղաքական կուսակցություն հայտնել է, որ ներկա չի գտնվելու այն խորհրդարանական նիստին, որին մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Հիշյալ կուսակցությունները նշել են, որ ավելի ուշ կմանրամասնեն, թե ինչու են բոյկոտում Էրդողանի այցն ու վերջինիս հետ հանդիպումը: Նշենք, որ Էրդողանը հուլիսի 20-ին «Խաղաղության և ազատության տոնի» կապակցությամբ Թուրքիայի […]
16:16 16.07.2021
«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է հուլիսի 12-ին Վրաստանի խորհրդարանի կողմից Գերագույն դատարանի 6 թեկնածուների հաստատմամբ, ինչը հակադրվում է ապրիլի 19-ին իշխող և ընդդիմադիր կուսակցությունների միջև ձեռք բերված համաձայնությանը»,- այս մասին ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ: Հաղորդում է Aliq Media-ն: Հայտարարության համաձայն՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ապրիլի 19-ի համաձայնագիրը ստորագրողներին պարտավորեցրել էր կասեցնել դատարանում […]
16:03 16.07.2021
«Ազգային շարժման» անդամներն ու նրանց աջակիցները ցույց են անցկացնում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի բնակելի տան մոտ: Ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը: Տեղում են գտնվում պարեկային ոստիկանները, որոնք տարածքից դուրս են բերել մի քանի մարդու: Դեպքի վայրից Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը հայտնել է, որ ցուցարարը բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը կոչ է արել […]
15:37 16.07.2021
Վրաստանում այսօր կորոնավիրուսային հիվանդությունից 3 շաբաթական նորածին է մահացել: Այս մասին տեղեկությունը հաստատել են Ցիցիշվիլիի կլինիկայում, հաղորդում է Aliq Media-ն: Առկա տեղեկատվության համաձայն՝ նորածինը վարակված է եղել կորոնավիրուսի «Ալֆա» (բրիտանական) շտամով և վերջին օրերին գտնվել է արհեստական շնչառության տակ: Հիվանդանոցում այս պահին կա ևս երկու նորածին, որոնց վիճակը նույնպես ծանր է գնահատվում: Նրանցից մեկը վարակված […]
15:17 16.07.2021
Հացթուխների ասոցիացիայի ղեկավար Մալխազ Դոլիձեի խոսքերով՝ ալյուրի սուբսիդավորման դադարեցումից հետո, տեղական շուկայում հացի գինն աճել է 10 թեթրիով, և այս բարձրացված գնով հացը վաճառվելու է մինչև հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները: Այս մասին Դոլիձեն խոսել է «Մթավարի» մեդիա կենտրոնում: Տեղեկացնում է Aliq.Media-ն: «Պետության կողմից ալյուրի սուբսիդավորման ծրագրից դուրս գալու արդյունքում այսօր 1 պարկ ալյուրի արժեքը կազմում է 61-62 […]
13:19 16.07.2021
Ամերիկացի մի խումբ սենատորներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որպեսզի վերջինս ճնշում գործադրի և պատժամիջոցներ սահմանվի Թուրքիայի վրա, փոխանցում է Ermenihaber-ը։ Բանն այն է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետության օկուպացման տակ գտնվող ցանկապատված Վարոշա (Մարաշ-թուրքերեն անվանում) քաղաքը թուրքերի նորից ցանկանում են բացել, որը փակվել էր Կիպրոսի թուրքական օկուպացիայից հետո։ Այդ կապակցությամբ Միացյալ Նահանգների […]
11:41 16.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 653 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 466, մահացել` 13 մարդ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 384 387 դեպք: Այստեղից ապաքինվել է 362 957 մարդ, մահացել 5 516 պացիենտ:
20:08 15.07.2021
Համաճարակային իրավիճակն ավելի է վատթարանում, այս մասին «Իմեդիս Դիլա» հաղորդման եթերում հայտարարել է Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան` նշելով, որ վարակն արագորեն տարածվում է, և առանց ակտիվ միջամտության՝ այս ցուցանիշն էլ ավելի կբարձրանա: Ըստ նրա` ակտիվ միջամտություն ասելով նկատի ունեն պատվաստումները և անձնական պաշտպանության միջոցները: «Քաղաքացիների անհատական պատասխանատվությունը շատ կարևոր է: Հասկանում եմ ՝ ամառ […]
19:19 15.07.2021
Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջահիթ Բաղջիի հետ։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Հասանովը թուրք դեսպանին հայտնել է, որ նախատեսվում է մեծացնել համատեղ զորավարժությունների թիվը՝ տարբեր տեսակի զորքերի, այդ թվում՝ երկու երկրների հատուկ նշանակության ուժերի ներգրավմամբ: Հանդիպման ընթացքում Հասանովն ու Բաղջին քննարկել են նաև թուրք-ադրբեջանական ռազմական հարաբերություններին առնչվող […]
19:09 15.07.2021
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել։ Այդ պաշտոնում նա նշանակվել էր 2020 թվականի աշնանը։ Հարիրին հրաժարվել է ձևավորել նոր կառավարություն։ Հաղորդում է «Ռիա Նովոստին»։ Այս հայտարարությունն արվել է երկրի նախագահ Միշել Աունի հետ հերթական հանդիպումից հետո, որի ժամանակ Լիբանանի առաջնորդը հերթական անգամ չի ընդունել վարչապետի ներկայացրած նախարարների կաբինետի կազմը: «Ես հանդիպել եմ նախագահի հետ, […]
17:50 15.07.2021
Հուլիսի 14-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Զանջան նահանգ, որտեղ հանդիպել է նահանգապետ Ֆաթոլլահ Հաղիղիի հետ: Կողմերը քննարկել են տնտեսական, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրության են արժանացել առևտրաշրջանառության ծավալների մեծացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, միջհամալսարանական համագործակցության և նորարարական տեխնոլոգիաների բնագավառում փորձի փոխանակման խնդիրները: Այցի […]
15:58 15.07.2021
Թուրքիան «Twitter»-ին ներկայացրած բովանդակություն ջնջելու պահանջների թվով երկրորդ տեղում է աշխարհում։ Համաձայն սոցիալական հարթակի 2020 թվականի զեկույցի, նախորդ տարի լրագրողների հրապարակումների և լուրերի հեռացման ամենաշատ պահանջները ներկայացրել են Հնդկաստանը, Թուրքիան, Ռուսաստանը և Պակիստանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Տարեկան երկու անգամ հրապարակվող «Twitter»-ի զեկույցում այս անգամ ընդգրկվել են 2020 թվականի հուլիս-դեպտեմբեր ամիսների տվյալները։ Ըստ այդմ՝ տարբեր երկրների […]
15:55 15.07.2021
Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը: «Բարձր եմ գնահատում Ձեր անկեղծ շնորհավորանքն իմ՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապերը հիմնված են երկու ազգերի մշակութային վաղեմի հարաբերությունների վրա, որոնք […]
15:33 15.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի ապակառուցողական գործողություններին և հայտարարություններին: «Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը և խաղաղության պայմանագրին: Մինչդեռ Հայաստանը արդեն մի քանի անգամ հրապարակային ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է՝ «Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի մանդատի ժամկետները և […]
15:22 15.07.2021
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ օտարերկրյա զինված ուժերը պետք է անհապաղ դուրս գան Լիբիայից, փոխանցում է ermenihaber-ը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կազմակերպվելիք նիստին ընդառաջ կատարած իր հայտարարության մեջ Մաասը նշել է, որ այդ գործընթացը պետք է սկսել սիրիացի վարձկաններից։ Իսկ երբ բոլոր վարձկանները դուրս բերվեն, մաս-մաս պետք է հեռանան նաև մնացած բոլոր ուժերը, այդ […]
14:29 15.07.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով այդ երկրում հիմնվելու է Ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջազգային ինստիտուտ, հաղորդում է Ermenihaber-ը։ Հաղորդվում է, որ ինստիտուտը գործելու է Ստամբուլի համալսարանի ռեկտորատի ենթակայության ներքո: Այս մասին Էրդողանի համապատասխան հրամանագիրը հրատարակվել Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում:
12:57 15.07.2021
Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կարգավորելու հարցում ձեռք է բերվել համաձայնություն։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝այդ մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը։ Վերջինս հիշեցրել է, որ երեկ կայացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իսրայելի նորընտիր նախագահ Իցհակ Գերցոգի միջև։ Ըստ Չելիքի Թուրքիան ու Իսրայելը ունենք մի շարք խնդիրներ, […]
12:43 15.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 398 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքէջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 164 մարդ, մահացել` 11 պացիենտ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 382 734 դեպք: Ապաքինվել է 362 491 մարդ, մահացել` 5 503 պացիենտ:
19:25 14.07.2021
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսի խոսքերով՝ Վաշինգտոնը վերահսկում է իրավիճակը Վրաստանում ՝ կապված վերջին իրադարձությունների հետ: «Մենք վերահսկում ենք իրավիճակը և հակված ենք ապահովել, որ բռնության համար պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության»,- ասել է Փրայսը՝ մեկնաբանելով հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունները, երբ ավելի քան 50 լրագրող վիրավորվել էր «Արժանապատվության երթի»-ի հակառակորդների հարձակումներից: Փրայսը Վրաստանի իշխանություններին […]
19:00 14.07.2021
Թուրքիայում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Կրիստաս-Դիամեսիսը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն։ Պատճառն այն է, որ Աթենքի օդանավակայանի աշխատակիցները չէին ընդունել թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների Թուրքիայում արած ՊՇՌ թեստի արդյունքները։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքական ակումբի ֆուտբոլիստները Աթենք էին եկել, որպեսզի մասնակցեին հունական «Օլիմպիակոս» ակումբի հետ ընկերական հանդիպման խաղին։ Թուրքական կողմը հույն դեսպանին դժգոհություն է […]
18:45 14.07.2021
Վրաստանում Pfizer-ով պատվաստումների գրանցման կայքն այս պահին չի գործում։ Քաղաքացիներին չի հաջողվում լրացնել տվյալները և գրանցվել պատվաստվելու համար: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Pfizer պատվաստումների համար գրանցումը պետք է սկսվեր այսօր՝ ժամը 15:00-ից: Պատվաստումների գրանցման պորտալում խափանումներ առաջացրել են բարձր ակտիվությունը, թերությունը շտկելու համար ՏՏ խմբերն աշխատում են ինտենսիվորեն,- այս մասին ասված է Վրաստանի […]
15:31 14.07.2021
«Հրաժարական տվեք Իրակլի Ղարիբաշվիլիին: Պատժել բոլոր բռնարարք կատարողներին»: Այս պահանջով վրացական չորս հեռուստաընկերություններ 24 ժամով դադարեցրել են հեռարձակումը: Առավոտից «TV Pirveli»-ի, «Mtavari Arkhi»-ի, «Formula»-ի և «Kavkasia»-ի էկրաններին սև ֆոն է, որի վրա բռնության զոհ դարձած 53 լրագրողների, օպերատորների ցուցակն է, ովքեր տուժել էին վերջին իրադարձությունների ժամանակ: Նրանցից մեկը՝ TV Pirveli-ի օպերատոր Լեկսո Լաշկարավան, մահացել է […]
15:13 14.07.2021
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն առաջադրել է Արիզոնա նահանգի նախկին սենատոր Յեֆֆ Ֆլեյքի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար։ Ըստ տեղեկության, եթե ԱՄՆ սենատը իր հավանությունը տա Բայդենի թեկնածուին, ապա Ֆլեյքը կնշանակվի ԱՄՆ-ում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ իր թեկնածությունը այդ պաշտոնում առաջադրելու վերաբերյալ ամերիկացի դիվանագետը Twitter-ում գրառում է արել նշելով. «Հաշվի […]
14:28 14.07.2021
Հուլիսի 14-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP)՝ Մուղլա նահանգի Մարմարիսի շրջանի գրասենյակի վրա, հաղորդում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ ստացված ահազանգից հետո Մարմարիսի շրջանի ոստիկանական ստորաբաժանումները մեկնել են դեպքի վայր և կարճ ժամանակ անց բերման ենթարկել զինված հարձակումն իրականացրած 28-ամյա քաղաքացուն: Աղբյուրի հաղորդմամբ, ձերբակալված անձը 3 տարի […]
12:43 14.07.2021
Հուլիսի 14-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունենում լրտեսության մեջ մեղադրվող Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի քրեական գործի քննությունը: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստին դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ պարզվել են մեղադրյալների անձնական տվյալները: Մեղադրյալներին տրամադրվել է փաստաբան և թարգմանիչ: Հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 26-ին: Նշենք, որ Դավթյանին և […]
12:05 14.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 663 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 381 336 դեպք: Ապաքինվել է ևս 769 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 361 327: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 13 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 492 […]
11:31 14.07.2021
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ այս պահին երկրում արձանագրված է կորոնավիրուսի հնդկական` «դելտա» շտամի 72 դեպք: Նա մտահոգություն է հայտնել, որ այս ֆոնին կարող է մեծանալ երեխաների շրջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը: «Նոր շտամների, հատկապես «դելտա» շտամի արդեն կա 72 լաբորատոր հաստատված դեպք կա երկրում, իհարկե, երեխաների շրջանում դեպքերի աճի ռիսկերը մեծանում են», – ասաց […]