15:37 11.07.2021
Հուլիսի 11-ին տեղական ժամանակով ժամը 14:42-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
14:44 11.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 952 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 999 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 9 պացիենտ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 377 152 դեպք: Այստեղից ապաքինվել է 359 226 մարդ, մահացել 5 452 […]
14:27 11.07.2021
Թուրքիայի արևելքում՝ Վանի նահանգի Մուրադիե շրջանում վթարի ենթարկված ավտոբուսում եղել են ապօրինի ներգաղթյալներ Աֆղանստանից և Պակիստանից, որոնք, ապօրինի հատելով Թուրքիայի սահմանը, մտադիր էին տեղափոխվել ԵՄ երկրներ: Anadolu գործակալությունը հաղորդել է, որ վթարի հետևանքով առնվազն 12 մարդ զոհվել, մոտ 20-ը վիրավորվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով ավտոբուսը հրդեհվել է: Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ: Իրանին […]
14:09 11.07.2021
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում հիշատակել է Վարդավառի մասին։ «Այսօր մեզ՝ հայերիս մոտ Վարդավառի տոնն է: Մենք ջուր ենք ցողում միմյանց վրա՝ տոնելով Նոյի ժամանակ եղած ջրհեղեղից հետո օրհնությունների անձրևով կյանքի վերսկսումը։ Այսպես մենք նշում էինք այս զվարճալի տոնն Անատոլիայի բոլոր քաղաքներում: Միացեք մեզ, դուք շատ կզվարճանաք: Ուրախ տոն»,-գրել է Փայլանը։
12:59 11.07.2021
«Պիրվելի» հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշքարավան, որը տուժել էր հուլիսի 5-ի իրադարձությունների ժամանակ, հիվանդանոցում մի քանի օր մնալուց հետո մահացել է, հայտնում է 1tv.ge-ն: Այս պահին մահվան պատճառն անհայտ է: Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ՝ «Թբիլիսի փրայդի» դեմ ցույցի ժամանակ «Ամոթ է» կազմակերպության գրասենյակում, «Պիրվելիի» լրագրողին և օպերատոր Լեքսո Լաշքարավային, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հասցրել են ֆիզիկական […]
10:55 11.07.2021
Նախօրեին Ադրբեջանի կառավարության հրավերով Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների շարքում չկային երեք տերությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները: Վերջիններս չեն ընդունել պաշտոնական Բաքվի հրավերը և հրաժարվել են մեկնել այնտեղ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Այցից հրաժարվելը մեծ աղմուկ է բարձրացրել. կատարվածը «դեմարշ» են անվանել, իսկ երեք գերտերությունները մեղադրվել են «հայանպաստ» դիրքորոշման մեջ: Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության […]
23:30 10.07.2021
Սևծովյան նավատորմը ձեռնամուխ է եղել Սև ծովի ջրատարածքում Հունաստանի ռազմածովային ուժերի Daniolos հրթիռային մոտորանավակի գործողություններին հետևելուն, ասված է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ: Այն Սև ծովի ջրատարածք մտել 2021 թվականի հուլիսի 10-ին։ Սև ծովում հունիսի 28-ից հուլիսի 10-ը տեղի են ունենում Sea Breeze 2021 զորավարժությունները: Նրանց հիմնական մասնակիցներն են Ուկրաինան, ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ […]
19:33 10.07.2021
Հնդկաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, Վրաստանին մշտական սեփականության է հանձնվել Գոայում, Սբ. Օգոստինյան վանական համալիրի ավերակների պեղումների ժամանակ հայտնաբերված Սբ. Քեթևան թագուհու մասունքները: Դրանք Վրաստան է բերել պաշտոնական այցով այդ երկիր ժամանած, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյան Ջայշանկարտը: Մասունքների փոխանցման օրը Թբիլիսիի Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել տոնական պատարագ, որին մասնակցել են Վրաստանի առաջին դեմքերը […]
18:43 10.07.2021
Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայի տնօրեն Դավիթ Ռեխվիաշվիլու խոսքով, կլինիկայում գտնվող երեք կորոնավարակակիր նորածինների վիճակը կրկին կայուն է: Նա ասել է, որ երեք հիվանդներն էլ շարունակում են մնալ միացված արհեստական շնչառության սարքին: «Այս փուլում մենք չենք կարող ոչինչ ասել բարելավման մասին, ցավոք, իրավիճակը դեռ ծանր է, բայց մենք կայունության ենք հասել: Այս պահին մենք ոչ մի […]
18:12 10.07.2021
Իրանում COVID-19-ով պայմանավորված իրավիճակը վատանում է: Երկրի նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Իրանում համավարակի 5-րդ ալիքի բռնկման հավանականությունը մեծ է: «Իրանի հարավային և հարավ-արևելյան շրջաններում նկատվում է «Դելտա» շտամի տարածում: Իշխանությունները փորձում են կանխել տարածումը, սակայն իրավիճակը, նախորդ շաբաթների համեմատ, էականորեն վատթարացել է »,- ասել է Ռոհանին կորոնավիրուսի դեմ պայքարի հանձնաժողովի նիստի ժամանակ: Նա […]
18:05 10.07.2021
Վրաստան կատարած այցի շրջանակներում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը բացել է Հնդկաստանի ազգային ազատագրական և ոչ բռնի շարժման առաջնորդ, պետական գործիչ Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված հուշարձանը: Հաղորդում է 1tv.ge-ն ։ Հնդիկ քանդակագործ Գաուտամա Պալի հեղինակած հուշարձանը Հնդկաստանը Վրաստանին է նվիրել: Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյա […]
15:52 10.07.2021
Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 85 հազար 694-ով, վերջին 24 ժամում մահացել է 151 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով Իրանի առողջապահության նախարարության տվյալներին: Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 11 հազար 664 նոր դեպք, որոնցից 1418-ը հոսպիտալացվել են: Երկրում գրանցված ընդհանուր 3 մլն 355 հազար 786 դեպքից 3 […]
13:30 10.07.2021
Հուլիսի 7-ին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Հարությանը և «Սանիր» ընկերության տնօրեն Մանսուր Սայիդին տեսակապի միջոցով քննարկել են Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը: Համաձայնություն է ձեռք բերվել տեղեկատվության պարբերական փոխանակման և փոխայցելություններ կազմակերպելու շուրջ: Քննարկումն իրականացվել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության մասնակցությամբ:
12:14 10.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 364 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 33 629 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 4,06%, վերջին 14 օրը –3,67%, վերջին 7 օրը –4,07%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 376 200 դեպք: Ապաքինվել է ևս 423 պացիենտ, և նրանց […]
12:04 10.07.2021
Վրաստանի ազգային թանգարանի հաղորդմամբ՝ հնէաբաններն Արևելյան Վրաստանում (Կվեմո-Քարթլի շրջան, Տատրիցկարո քաղաք) հայտնաբերել են միջին բրոնզեդարյան շրջանի արտեֆակտներով դամբարաններ: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են ոսկե և կերամիկական իրեր: Մասնագետները դրանք թվագրում են մ.թ.ա. XXI-XX դդ․։ Բոլոր ցուցանմուշներն ուղարկվել են Վրաստանի ազգային թանգարանի հնագիտական և ազգագրական նյութերի վերականգնման- հետազոտական լաբորատորիա: Ներկայում այնտեղ նախնական ուսումնասիրություններ են ընթանում:
22:33 09.07.2021
Լիբիայի փողոցներում քաղաքացիները գետին են գցել Թուրքիայի պետական դրոշը: Լիբիայի արևելյան մայրաքաղաք Տոբրուկում Ներկայացուցիչների պալատի շենքի առջև քաղաքացիները ճանապարհի վրա գցել են Թուրքիայի պետական դրոշը, որ խորհրդարանի անդամները և վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան անցնեն դրա վրայով: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրքական դրոշի հետ նման կերպ են վարվել գեներալ Հաֆթարի կողմնակիցները: Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում նկատվում է, թե […]
20:58 09.07.2021
Հուլիսի 6-9-ը Բաքվում Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի և Ռուսաստան-Ադրբեջան սահմանագծման համատեղ հանձնաժողովի ղեկավար Ամիր Բիլիալետդինովի միջև կայացել է հանդիպում, սա կողմերի սահմանազատման հանձնաժողովի 9-րդ նիստն է:Հաղորդում է 1tv.ge-ն։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանազատման գործընթացի շարունակությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև հաստատել են սահմանազատման աշխատանքների կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Կողմերի պայմանավորվածության համաձայն, Ադրբեջան-Ռուսաստան սահմանազատման […]
20:52 09.07.2021
Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղային գիծը կմիացվի Թուրքիայի Կարս նահանգի ռազմավարական կարևոր նյութատեխնիկական կենտրոնին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դա արտացոլված է Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսական համագործակցության գործողությունների ծրագրում: Փաստաթղթի համաձայն, թուրքական կողմից գործողությունների ծրագրի իրականացումը վստահված է Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությանը և Պետական երկաթուղիներին, իսկ ադրբեջանական կողմից` «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ին: Հիշեցնենք, որ ԲԹԿ երկաթուղին շահագործման է հանձնվել 2017-ի […]
20:33 09.07.2021
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Եվրախորհրդարանի հուլիսի 8-ի լիագումար նիստում ընդունված բանաձևը, որտեղ ասվում էր, որ Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների, հատկապես քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) վրա կիրառվում են ճնշումներ։ Գրում է Ermenihaber. am-ը։ Թուրքիայի արտգործնախարարությունը բանաձևը որակել է որպես երկերեսանիության կողմնակալ մոտեցման դրսևորում։ Թուրքիայի ԱԳՆ-ում պնդել են, որ զեկույցի բովանդակությունը չի արտացոլում ճշմարտացիությունը։ Նշվել է նաև, […]
20:13 09.07.2021
Վրաստանի դատախազությունը ևս 8 քաղաքացու մեղադրանք է առաջադրել` հուլիսի 5-ին ԼԳԲՏ համայնքի դեմ կազմակերպված հակակցիայի ընթացքում անկարգությունների ու ծեծկռտուքի գործով: Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ գերատեսչության տվյալի` ձերբակալվածներից 5-ը մեղադրվում է խմբակային բռնություն կիրառելու, նաև լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մեջ՝ խտրական վերաբերմունքից ելնելով: Եվս 3 անձի մեղադրանք է ներկայացվել` ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող` «Tbilisi […]
19:59 09.07.2021
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հուլիսի 9-11-ը կայցելի Անկարա: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը: Նշվում է, որ Աբաս-Էրդողան հանդիպմանը կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել Թուրքիայի և Պաղեստինի միջև համագործակցությունն ավելի խորացնելու համար: Հանդիպմանը նաև կքննարկվեն Պաղեստինում հումանիտար […]
17:26 09.07.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հուլիսի 8-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Թիրքարան» միջազգային բեռնափոխադրման ընկերության գործադիր տնօրեն Ջավադ Անասարիին։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև բեռնափոխադրումների բարելավման հեռանկարներին, փոխադրող ընկերությունների համար բարենպաստ պայմաններ ապահովելուն և առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։
16:53 09.07.2021
Վրաստանի տարածքային զարգացման ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբետ գետի վրա նոր կամուրջի կառուցումը համարում է հայ-վրացական բարեկամության ևս մեկ վկայություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ զրույցում: «Մենք ավանդույթ ունենք, կառուցում ենք կամուրջները միասին, և այդ կամուրջները անվանում ենք բարեկամության կամուրջներ։ Հիմա այս շուրջ 200 մետր երկարությամբ կամուրջը անվանել ենք […]
14:32 09.07.2021
2020թ. դեկտեմբերի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ: Այս նախագիծը նպատակ ունի Թուրքիայի տարածքով նույնպես գազ հասցնել Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, հաղորդում է Ermenihaber-ը։ Իգդիր-Նախիջևան գազատարի Թուրքիայի հատվածի երկարությունը կկազմի 85կմ և դրա կառուցմամբ ամբողջությամբ կբավարարվի շուրջ կես միլիոն բնակչություն ունեցող Նախիջևանի բնական […]
12:27 09.07.2021
«Թալիբան» շարժման զինյալները հայտարարել են, որ իրենք վերահսկողություն են հաստատել Իրանի ու Թուրքմենստանի հետ Աֆղանստանի սահմանային անցակետերի վրա: Անցակետերը տեղակայված են Հերաթ նահանգում, ուրբաթ, հուլիսի 9-ին հաղորդել է TOLOnews- ը՝ վկայակոչելով նահանգի մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարին: Պարզաբանվում է, որ գրոհայինները հայտարարել են Իսլամ Կալա և Թորգունդի քաղաքներում մաքսակետերի գրավման մասին: Պորտալի նահանգային աղբյուրները հավելում են, […]
10:13 09.07.2021
«Լրագրողներ առանց սահմանների» հեղինակավոր միջազգային կազմակերպությունը դատապարտել է «հանցավոր պասիվությունը», որը Վրաստանի իշխանությունները ցուցաբերեցին հուլիսի 5-ին` Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Ընկերությունն անդրադարձել է ԼԳԲՏ համայնքի աջակցության երթը լուսաբանել փորձող լրագրողների նկատմամբ ոտնձգություններին` նշելով, որ ոստիկանությունը չի միջամտել: Լրագրողները իշխանություններին կոչ են արել պատժել բոլոր պատասխանատուներին: «Ընդհանուր առմամբ 53 լրագրող […]
20:54 08.07.2021
Ըստ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի, համաճարակն ավարտելու միակ միջոցը պատվաստումներն են, այդ իսկ պատճառով պատվաստումը կարևոր է: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ամիրան Գամկրելիձեն մեկ անգամ ևս կոչ է արել բնակչությանը՝ օգտվել առիթից և քայլեր ձեռնարկել: Ըստ Գամկրելիձեի, այսօր երկրում պատվաստումների պակաս չկա: «Պատվաստումների մակարդակի առումով մենք աստիճանաբար անցնում ենք օրական 5000-ի սահմանը: […]
20:05 08.07.2021
Հուլիսի 7-ին, Բաթումում տեղի է ունեցել վրաց-թուրքական համատեղ մաքսային կոմիտեի 3-րդ հանդիպումը: Հանդիպմանը ստորագրվել է պարզեցված մաքսային միջանցքի մասին համաձայնագիր: Հաղորդում է Aliq Media-ն՝ հղում անելով «Բաթումելեբի» լրատվականին: «Մենք կցանկանայինք, որ Ախալքալաքում իրականացվեն մաքսային բոլոր ընթացակարգերը: Որքան գիտեմ, դրա հնարավորությունը տարածքային առումով Ախալքալաքում կա: Մենք մաքսային գործողություններ ենք իրականացնում Կարսում՝ սահմանից մոտ 80 կիլոմետր հեռավորության […]
19:57 08.07.2021
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն խիստ քննադատել է դեղագործական ընկերություններին՝ նրանց դեղատների ցանցում բարձր գների պատճառով և ասել, որ գերատեսչությունը «ցավոտ որոշում» է պատրաստել այդ կապակցությամբ: Հաղորդում է jnews.ge-ն։ Միևնույն ժամանակ, նա չի նշել, թե ինչ տեսակի որոշման մասին է խոսքը: Ըստ նրա՝ պետությունը և երկրի քաղաքացիները դարձել են դեղերի գների պատանդ, և դա պետք […]
19:52 08.07.2021
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում մեկնել է այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն: Շեշտելով, որ կիպրոսցի թուրքերը կղզու հիմնական տարրն են՝ հայտարարել է, որ իրենց դիրքորոշումը Կիպրոսի վերաբերյալ հստակ է և երբեք չի փոխվի: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ֆուաթ Օքթայը նման հայտարարությամբ է հանդես եկել թուրքական ինքնահռչակ հանրապետության վարչապետ Էրսան Սաների հետ կայանալիք […]