TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+17.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վրաստանում ավելացնում են մանկաբուժական մահճակալների թիվը՝ երեխաների մոտ վարակի տարածման բարձր ցուցանիշով պայմանավորված

19:12 13.07.2021

Անցած երկու-երեք օրվա ընթացքում մենք ստիպված էինք կենտրոնացնել լրացուցիչ մանկաբուժական մահճակալներ, որը վկայում է երեխաների շրջանում վարակի բարձր մակարդակի մասին,- այս մասին հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նրա խոսքերով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրում ակտիվացել են կորոնավիրուսի դեպքերը: «Համավարակի ներկա իրավիճակը շատ լուրջ է, ինչը նորից ու նորից հատուկ ռիսկեր է […]

̰
Հայաստանում լույս է տեսել Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ժողովածուն

19:05 13.07.2021

Օրերս «Անտարես» հրատարակչությունը հրատարակել է պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի մասին պատմող ժողովածուն՝ «Մեր ներսի հայը (1915-2015)» խորագրով։ Տեղեկացնում է Еrmenihaber.am-ը։ Գրքի թուրքերեն տարբերակը կազմել է Յիղիթ Բեները։ Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի առթիվ կազմված այս ժողովածուն ընդգրկում է Թուրքիայում ճանաչված 35 մտավորականի գործեր, որոնց հեղինակները ոչ միայն ընդունում են Եղեռնի փաստը, այլև փորձում գտնել իրենց «ներսի […]

̰
Վրաստանը վարակի 4-րդ ալիքի բռնկման շեմին է. վարակաբան

18:27 13.07.2021

Վրաստանին սպառնում է ծանր  համաճարակաբանական իրավիճակ  և կորոնավիրուսի տարածման շատ բարդ՝ չորրորդ ալիք՝ զգուշացնում է հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Հաղորդում է Aliq Media-ն։ Այս փուլում համաճարակաբանական իրավիճակի կտրուկ վատթարացման հետ կապված՝ փորձագետները կառավարությանը երեք առաջարկ են արել՝ պատվաստումների ակտիվացում, թեստավորման ընդլայնում և բոլոր կանոնների պահպանում: Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում […]

̰
Հունաստանում չեն ընդունել թուրքական ակումբի ֆուտբոլիստների ՊՇՌ թեստերի արդյունքները. թիմը վերադարձել է Թուրքիա

15:13 13.07.2021

Աթենքի օդանավակայանի աշխատակիցները չեն ընդունել թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների Թուրքիայում արած ՊՇՌ թեստի արդյունքները։ Թուրքական ակումբի ֆուտբոլիստները Աթենք էին եկել, որպեսզի մասնակցեին հունական «Օլիմպիակոս» ակումբի հետ ընկերական հանդիպման խաղին։ Ինչպես հաղորդում է Ermenihаber-ը՝ hունական կողմը թուրքական ակումբից պահանջել է նոր թեստ հանձնել, սակայն «Գալաթասարայի» ղեկավարությունը մերժել է պահանջը, որից հետո որոշում է կայացվել վերադառնալ […]

̰
Թալիբները սպառնում են Թուրքիային հետևանքներով, եթե նրանց զինվորականները մնան Աֆղանստանում

14:50 13.07.2021

Աֆղանական «Թալիբան» արմատական ​​շարժումը կտրուկ դեմ է արտահայտվել Աֆղանստանում Թուրքիայի ռազմական ներկայությանը: «Թուրք կառավարիչների հայտարարությունը շարունակել իրենց ագրեսիան մեր երկրի դեմ Միացյալ Նահանգների խնդրանքով և որոշմամբ՝ մեր մեջ ատելություն և թշնամանք է առաջացնում և վնասում է երկկողմ հարաբերություններին»,- ասված է շարժման տարածված հայտարարության մեջ: Թալիբների առաջնորդները նշում են, որ «Աֆղանստանում օտարերկրյա ուժերի ներկայությունը, անկախ երկրի […]

̰
«Որակում եմ որպես սադրանք մեր միասնության դեմ»․ Էրդողանը՝ հայկական եկեղեցու հետ կապված միջադեպի մասին

13:57 13.07.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու հետ կապված միջադեպը։ «Կրոնի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է Քադըքյոյի եկեղեցու (Սուրբ Թագավոր,–խմբ.) մոտ, ես որակում եմ որպես սադրանք՝ ուղղված մեր միասնության դեմ»,- ermenihаber-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը։ Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացիներ բարձրացել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում […]

̰
Թուրքիայում կորոնավիրուսի «Դելտա» շտամով վարակվածների թիվը գրեթե եռապատկվել է

13:44 13.07.2021

Վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսի «Դելտա» շտամով վարակվելու դեպքերի քանակը գրեթե եռապատկվել է և հասել 750-ի»,- ասել է հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Քոջան: ««Դելտա» շտամով դեպքերի քանակը մեկ շաբաթվա ընթացքում 36 մարզերում 286-ից հասել է 750-ի: «Դելտա+» շտամի համար մենք լավ լուր ունենք. դեպքերի աճ չի եղել»,- լրագրողներին ասել է Քոջան: Հուլիսի 6-ին Քոջան […]

̰
Թուրքիայում հայկական եկեղեցին պղծած քաղաքացիներին ազատ են արձակել

13:30 13.07.2021

Հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացիներ բարձրացել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցու մուտքի պարսպի վրա և բարձր երաժշտություն միացնելով՝ սկսել էին պարել խաչի շուրջ: Միջադեպի տեսանյութը հայտնվել էր համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։ Այս քննադատությունների և արձագանքների ֆոնին Ստամբուլի նահանգապետարանը հայտնեց, որ դեպքի […]

̰
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի հնդկական շտամի 72 դեպք

12:12 13.07.2021

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, այս պահին երկրում գրանցված է հնդկական շտամի 72 դեպք, փոխանցում է 1tv.ge-ն։ Ըստ նրա, այս ֆոնին մեծանում են ռիսկերը, որ երեխաների շրջանում դեպքերը կավելանան: «Նոր շտամների շրջանառության առումով, հատկապես նկատի ունեմ դելտա շտամը, երկրում արդեն կա 72 լաբորատոր հաստատված դեպք, իհարկե, երեխաների մոտ դեպքերի ավելացման ռիսկերը մեծ են», – […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1862 նոր դեպք

11:49 13.07.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 862 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge էջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 619 մարդ, ևս 11-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 35 117 թեստ։ Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 379 673 դեպք: Այստեղից ապաքինվել է 360 558 մարդ, մահացել՝ 5 479-ը։ […]

̰
Թբիլիսիում ցուցարարները ձվեր են նետել իշխող կուսակցության գրասենյակի վրա․ կան ձերբակալվածներ

23:57 12.07.2021

Թբիլիսիում պարեկային ոստիկանության աշխատակիցները սկսել են ձերբակալել բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնք ձվեր են նետել իշխող «Վրացական երազանք» կուսակցության շենքի վրա, կադրերը հեռարձակում են վրացական հեռուստաալիքները: Վրաստանի ՆԳՆ-ն դեռ չի հայտնել ձերբակալվածների ճշգրիտ թիվը։ Ակցիայի մասնակիցները, որոնք ի սկզբանե հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի մոտ, շարժվել են իշխող կուսակցության գրասենյակի շենքի մոտ և ձվեր նետել։ Նրանք նաև […]

̰
Վրաստանում ցուցարարները երթով շարժվել են դեպի «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակ

23:42 12.07.2021

Ցուցարարները Ռուսթավելի պողոտայից երթով շարժվել են դեպի «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակ: Ինչպես հաղորդում է 1tv.ge-ն, ցուցարարների խոսքով՝ իրենց համար անընդունելի է ՆԳՆ կողմից րոպեներ առաջ արված հայտարարությունը՝ կապված օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան հետ: Վրացական «TV Pirveli» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահվան պատճառը կարող էր լինել թմրանյութերի գերդոզավորումը, հայտնել են երկրի ՆԳՆ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ: […]

̰
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է օպերատորի մահվան նախնական պատճառը

23:23 12.07.2021

Վրացական «TV Pirveli» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահվան պատճառը կարող էր լինել թմրանյութերի գերդոզավորումը, հայտնել են երկրի ՆԳՆ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ: «Կատարվել է ավելի քան 200 քննչական գործողություն: Քիմիական փորձաքննության եզրակացության համաձայն ՝ դիակից վերցված փորձանմուշներում հայտնաբերվել են մորֆին, կոդեին, տետրագիոկարաբինոլ, գաբապենտին տեսակի թմրանյութեր: Փորձաքննության տվյալներով՝ մահվան պատճառ կարող էր լինել այդ միջոցներով գերդոզավորումը», – […]

̰
Թբիլիսիում վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան վերսկսվել է

20:44 12.07.2021

Լրագրողները, ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները Թբիլիսիի կենտրոնում վերսկսել են բողոքի ակցիան՝ պահանջելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նրա կառավարության հրաժարականը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է բողոքի մասնակից Թեոնա Զազարաշվիլին: «Ռուսթավելի պողոտան կրկին փակ է, տեղում հսկում են մեծ թվով ոստիկաններ։ Ակցիան սկսվել է, աստիճանաբար կսկսվեն խոսափողի մոտ ելույթները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Երկուշաբթի օրը […]

̰
Վանում անօրինական փախստականներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է, և հրդեհ է բռնկվել. կա 12 զոհ

18:12 12.07.2021

Թուրքիայում ապօրինի փախստականներ տեղափոխող ավտոբուս է վթարվել։ Ավտոբուսը Վանի Մուրադիե շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու կողաշրջվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական, շտապօգնության և ժանդարմերիայի ջոկատները։ Շրջված ավտոբուսում հրդեհ է բռնկվել։ Վթարի հետևանքով մեքենայի ուղևորներից 21-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, 12 մարդ մահացել է։ Վիրավորներին տեղափոխել են Վանի, Էրջիշի ու Մուրադիեի հիվանդանոցներ։

̰
Վրացական ընդդիմությունը սկսում է կառավարության իմպիչմենտի ընթացակարգը

17:47 12.07.2021

Վրացական ընդդիմությունը պատրաստվում է սկսել կառավարությանը անվստահություն հայտնելու ընթացակարգը, լրագրողներին ասել է«Լելո- գործընկերություն Վրաստանի համար» խմբակցության ղեկավարը: Իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն անկարգությունների ժամանակ իրենց քաղաքացիներին չպաշտպանելու համար, ասում են ընդդիմադիրները: «Լելո» կուսակցության առաջնորդ Բադրի Ջափարիձեի հայտարարությամբ, խորհրդարանում պետք է սկսվի կառավարությանը անվստահություն հայտնելու ընթացակարգը: «Այսօր «Լելոն» խորհրդարանում է գտնվում մի հարցի քննարկման համար։ Սա […]

̰
Վրաստանում ԱՄն դեսպանը՝ երկրում կատարվող իրադարձությունների մասին

17:43 12.07.2021

«ԱՄՆ-ը, վրացական իրավապահ մարմինների հետ միասին, քրտնաջան աշխատանք է տարել՝ ցույցերը կառավարելու հմտությունները սովորեցնելու համար: Ուստի մենք հիասթափված ենք, քանի որ վերապատրաստման ունակություններն ու գործիքները չեն կիրառվել, երբ պարզվել էր, որ ամբոխի մեջ կան բռնություն ցանկացողներ», – ասել է ԱՄՆ դեսպան Քելի Դեգնան: «Համոզված եմ, որ Վրաստանի բնակչության մեծ մասը չի ցանկանում բռնություն գործադրել ոչ […]

̰
Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի Կենտրոնական նահանգ

16:41 12.07.2021

Հուլիսի 11-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի Կենտրոնական նահանգ: Այցի ընթացքում ՀՀ դեսպանին ընդունել է նահանգապետ Սեյեդ Ալի Աղազադեն, որի հետ քննարկվել են ՀՀ-ԻԻՀ տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացման խնդիրները և այդ համատեքստում կողմերի համապատասխան կառույցների ներուժի առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները: Կենտրոնական նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում […]

̰
Վրաստանի կին պատգամավորները լքել են խորհրդարանի նիստերի դահլիճը

16:34 12.07.2021

Ի նշան բողոքի՝ Վրաստանի խորհրդարանի կին պատգամավորներից շատերը բարձրացել էին խորհրդարանի խոսնակի ամբիոն և հրաժարվում էին հեռանալ նիստերի դահլիճից: Նրանց հայտարարությամբ, միակ հարցը, որ պետք է քննարկի խորհրդարանը, Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի հարցն է: Կին պատգամավորները մի քանի ժամ զբաղեցրել են ամբիոնը: Կին պատգամավորներից Անա Ցիտլիձեն գրել է, որ խորհրդարանի դատական ​​կարգադրիչը վիրավորել է իրեն: Տեսանյութը […]

̰
Պոլսո Հայոց պատրիարքության հայտարարությունը եկեղեցու խաչի շուրջ պարելու միջադեպի մասին

14:53 12.07.2021

Պոլսո Հայոց պատրիարքությունը հայտարարություն է տարածել Ստամբուլում գտնվող հայկական Սուրբ Թագավոր  եկեղեցու հետ կապված միջադեպի առնչությամբ։ «Երէկ գիշեր, 11 Յուլիս 2021, Կիրակի, ընկերային ցանցերու մէջ տեղ գտած տեսաերիզի մը մէջ յայտնի կը դառնար, թէ՝ Գատըգիւղի Ս. Թագաւոր Եկեղեցւոյ դրան առջեւ պատահած էր անախորժ դէպք մը, ըստ որում բազմութիւն մը հաւաքուած էր եկեղեցւոյ առջեւի փոքր հրապարակը […]

̰
Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիի թիմին մեղադրում է պետության դեմ դավադրության մեջ

14:23 12.07.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գնահատելով լրագրողների և ընդդիմադիրների կիրակնօրյա հանրահավաքը, կարծիք է հայտնել, որ դա պետության դեմ դավադրության հերթական փորձ էր, որը կազմակերպել էր հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմը: «Նախատեսվում էր լայնամասշտաբ քաղաքացիական առճակատում ոստիկանության ուժերի մասնակցությամբ, և նրանց նպատակն էր պետության կողմից ուժի կիրառում մարդկանց և քաղաքացիների դեմ: Իհարկե, մենք դրանից խուսափեցինք… Սրանք […]

̰
Թուրքիայում հայկական եկեղեցին պղծած 3 քաղաքացիները ձերբակալվել են

14:18 12.07.2021

Հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացիներ բարձրացել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պարսպի վրա, և բարձր երաժշտություն միացնելով, սկսել էին պարել խաչի շուրջ: Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը նույնպես դատապարտել էր հայկական […]

̰
Վրաստանի խորհրդարանում պատգամավորները ծեծկռտուք են սարքել

13:51 12.07.2021

Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների և իշխանությունների ներկայացուցիչների միջև, կադրերը հեռարձակվել են վրացական հեռուստաընկերություններով: Վրաստանի ընդդիմադիր հեռուստաընկերությունների ներկայացուցիչները և ընդդիմության անդամները ուժով մտել են օրենսդիր մարմնի նիստերի դահլիճ: Ընդդիմության պատգամավորները պահանջում են, որ շենքի մուտքի մոտ հավաքված բոլոր վրացի լրագրողները, որոնք պահանջում էին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը, թողնեն մտնել խորհրդարան: Ինչպես […]

̰
Թուրքիան էլեկտրահաղորդակցման գծեր է անցկացրել դեպի Իդլիբ

13:29 12.07.2021

Թուրքիան շարունակում է իր ազդեցությունը մեծացնել փաստացի իր վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային մի քանի շրջաններում: Այս անգամ էլ Անկարան որոշել է էլեկտրաէներգիա մատակարարել Սիրիայի՝ ներկայումս 3 միլիոնի հասած բնակչությամբ Իդլիբ քաղաքին, հաղորդում է Ermenihaber-ը։ Իդլիբում արդեն տեղադրվել են հարևան Թուրքիայից եկող էլեկտրաէներգիայի ստորգետնյա հաղորդակցման գծերը: Նշվում է, որ մայիս ամսից արդեն սահմանին ավելի մոտ […]

̰
Թուրքիայում քաղաքացիները, բարձրանալով հայկական եկեղեցու պատի վրա, պարել են խաչի շուրջ

12:46 12.07.2021

3 մարդ բարձրացել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պատի վրա, և բարձր երաժշտություն միացնելով, սկսել պարել խաչի շուրջ, հաղորդում է Ermenihaber-ը։ Թեև եկեղեցու մոտ ոստիկաններ են եղել, այնուամենայնիվ սրբավայրն անարգող քաղաքացիների դեմ միջոցներ չեն ձեռնարկել: Այս միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների […]

̰
Բաքվում հայ ռազմագերիների դատավարությունը հետաձգվել է

12:39 12.07.2021

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր հայ ռազմագերիներ Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի, Գոլյան Գուրգեն Հովվաննեսի, Թադևոսյանը Հրայր Սերոժի, Մալոյան Վաղարշակ Մերոժանի, Եղիազարյան Սասուն Սեյրանի, Վարդանյան Արսեն Արայիկի, Բեհրեքյան Վազգեն Էդիկի, Սողոմոնյան Սեթրակ Սամվելի, Դիլանյան Արման Վազգենի, Մարտոյան Մանուկ Հովհաննեսի, Անբարդանյան Վելս Կարապետի, Միքայելյան Անդրանիկ Վազգենի, Գրիգորյան Ֆելիքս Արշակի «գործով» դատավարությունը մեղադրյալների փաստաբաններից մեկի բացակայության պատճառով հետաձգվել […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 659 նոր դեպք

11:39 12.07.2021

Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 659 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ՝ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 377 811 դեպք: Ապաքինվել է ևս 713 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 359 939: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել […]

̰
Վրաստանի ՆԳՆ-ն չի բացառում, որ օպերատորը մահացել է թմրանյութերի ազդեցությունից

23:48 11.07.2021

Վրաստանի ՆԳՆ-ն չի բացառել,որ «Պիրվելի» ՀԸ-ի օպերատոր,դաժանաբար ծեծված Լեքսո Լաշքարավայի մահվան պատճառը կարող է լինել թմրանյութը։ Ինչպես փոխանցում է Aliq Media-ն, այս մասին այսօր ճեպազրույցում ասել է Վրաստանի  քրեական ոստիկանության պետ Մամուկա Ճելիձեն: Ըստ նրա` թմրանյութի վարկածը քննարկվում է: Ճելիձեն բազմիցս շեշտել է, որ  ընտանիքի և հանգուցյալի շահերից ելնելով` այս փուլում ՆԳՆ-ն զերծ է մնում նախնական […]

̰
Վրաստանի ԶԼՄ-ներն օպերատորի մահվան փաստով համատեղ հայտարարություն են տարածել

22:21 11.07.2021

Օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան կապակցությամբ Վրաստանում գործող լրատվամիջոցները համատեղ հայտարարություն են տարածում և դիմում դիվանագիտական ​​կորպուսին, փոխանցում է Aliq.ge-ն։ «Վրաստանում լրագրողների, օպերատորների և լուսանկարիչների իրավունքների ոտնահարման դեպքերը մոտեցել են կրիտիկական սահմանագծին: Լրատվամիջոցների դեմ տասնյակ գործեր դեռևս քննված չեն: Իշխանություններին չի հաջողվում պաշտպանել լրագրողների անվտանգությունը, իսկ իշխող կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունները բռնություն են ներշնչում: Հուլիսի 5-ին, ըստ […]

̰
Ծեծված հեռուստաօպերատորի մահից հետո Թբիլիսիում հանրահավաք է

19:42 11.07.2021

Կիրակի օրը Թբիլիսիում մի քանի հազար մարդ եկել է խորհրդարանի շենքի մոտ`պահանջելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշիլիի հրաժարականը՝ կապված TV Pirveli- ի օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահվան հետ: Ռուսթավելի փողոցում երթևեկությունը սահմանափակված է։ Ինչպես հայտնել ենք, «Պիրվելի» հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշքարավան, որը տուժել էր հուլիսի 5-ի իրադարձությունների ժամանակ, հիվանդանոցում մի քանի օր մնալուց հետո մահացել է։ Դեպքի […]

̰
BACK_TO_TOP