12:11 06.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 407 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 371 293 դեպք: Ապաքինվել է ևս 591 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 355 718: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ, ընդհանուր՝ 5 383: Երկրում ընդհանուր պատվաստվել է 272 […]
09:12 06.07.2021
«Հնդկական շտամն» արդեն խաղացող է դարձել ասպարեզում` ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: Տեղական հեռուստաալիքի եթերով նա հայտարարել է, որ բրիտանական և հնդկական շտամները հանգեցրել են շատ ավելի ծանր և մահացու դեպքերի: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն: «Հնդկական շտամը», որի 20 տոկոսն արդեն ունենք, ասպարեզում լուրջ խաղացող է: Այն 50% -ով ավելի […]
08:25 06.07.2021
Ավելի քան 50 լրագրող է վիրավորվել Թբիլիսիում ԼԳԲՏ երթի հակառակորդների ցույցի ժամանակ: Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: «Բռնության փաստեր են արձանագրվել 55 մարդու, այդ թվում ՝ տարբեր լրատվամիջոցների 53 ներկայացուցիչների նկատմամբ», – ասված է ՆԳՆ հայտարարության մեջ: Նշվում է, որ ակցիայի ժամանակ վարչական խախտումների համար ձերբակալվել է 8 մարդ: Երկուշաբթի, հուլիսի 5-ին, […]
23:30 05.07.2021
Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելու դիմաց 15 հայ գերիների ազատ արձակումը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ քաղաքացիների ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը»,- նշել են գերատեսչությունում: ԵԱՀԿ Մինսկի […]
19:15 05.07.2021
Բաթումում բացվել է ևս մեկ լողափ՝ հարմարեցված հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին: Հաղորդում է Aliq.ge-ն։ Ըստ Բաթումի բուլվարի ղեկավարության՝ լողափում կա ցնցուղ, հանդերձարան, ինչպես նաև հարմարեցված արահետ, որի երկայնքով հնարավոր է հատուկ անվասայլակներով իջնել ծով: Լողափում այդպիսի չորս սայլակ կա: Բացի դրանից, հաշմանդամություն ունեցողներին օգնելու համար այստեղ կան աշխատակիցներ։ Լողալու հատուկ շարժական սարքավորումների օգտագործումն անվճար է: Սա […]
18:44 05.07.2021
«Արժանապատվության երթը» չի անցկացվի, այս մասին հայտարարություն են տարածել «Հպարտության շաբաթվա» կազմակերպիչները: Հայտարարության համաձայն՝ «պատերազմ է հայտարարվել քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական արժեքների և երկրի եվրոպական ուղու դեմ»: Հիշեցնենք, որ այսօր լարված իրավիճակ էր ստեղծվել Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում։ Tbilisi Pride հասարակական կազմակերպությունը կազմակերպել է համերաշխության շաբաթ սեռական փոքրամասնությունների հետ, որը նախատեսվում էր ավարտել այսօր՝ հուլիսի 5-ին` […]
17:43 05.07.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՌԴ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին: Վահան Քերոբյանն այսօր մասնակցել է ցուցահանդեսի գլխավոր պլենար նիստին, որը կրում էր «Ճկուն արտադրությունից մինչև համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում. նոր հեռանկարներ» խորագիրը: Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ԷՆ […]
17:26 05.07.2021
Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որն Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և հուշարձանները պղծելու քաղաքականության հերթական վառ ապացույցն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը ինքնաձիգից կրակոցներ արձակում Հադրութ քաղաքի հուշահամալիրի խաչքարի ուղղությամբ: Տեսանյութից պարզ է դառնում, որ հուշարձանը պղծված է. այն պատված է ադրբեջաներեն գրություններով:
15:00 05.07.2021
Tbilisi Pride հասարակական կազմակերպություն կազմակերպել է համերաշխության շաբաթ սեռական փոքրամասնությունների հետ, որը նախատեսվում է ավարտել այսօր՝ հուլիսի 5-ին` Արժանապատվության երթով: Պահպանողական արմատական կազմակերպություններն ու խմբերը դեմ են Tbilisi Pride-ին և պահանջում են արգելել Արժանապատվության երթը: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ագրեսիվ խմբերի ներկայացուցիչները ներկայումս փորձում են ներխուժել Tbilisi Pride-ի գրասենյակ: Ռուսթավելի պողոտայում «Թբիլիսիի փրայդի» հակառակորդները ցույցի ժամանակ հարձակվել […]
12:57 05.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1026 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 369 048 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: Երեկ իրականացվել է 33 002 թեստավորում, որից 15 024-ը հակամարմինների արագ թեստով, 17 978-ը՝ PCR թեստով: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 481 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը […]
11:15 05.07.2021
Այսօրվանից Վրաստանում մեկնարկում է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը, հայտնում է 1tv.ge-ն։ Հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը ստացել է «Սինովակ» և «Սինոֆարմ» պատվաստանյութերի միլիոն դեղաչափ և երկիրը պատրաստ է հուլիսի 5-ին սկսել զանգվածային պատվաստումները: Ստացած պատվաստանյութի 500 000 դեղաչափը «Սինոֆարմն» է, իսկ մյուս 500 000-ը՝ «Սինովակը»: Միևնույն ժամանակ, ըստ […]
00:09 05.07.2021
Բաթումում հուլիսի 3-ին Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկին դանակահարել են միջադեպի ընթացքում: Այս մասին հայտնում է Аliq.ge-ն։ Անչափահաս, տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում, ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Այս պահին անչափահասի վիճակը կայուն է: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկություն են հայտնում Ախալքալաքի բնակիչները: Ըստ նրանց՝ Բաթումում ազգությամբ հայերին […]
23:34 04.07.2021
Սուխումում ուժեղ փոթորիկը պոկել է հյուրանոցի տանիքն ու տապալել բազմաթիվ ծառեր: Նույնպիսի պատկեր է նաև Պիցունդայում և Գագրայում: РИА Новости- ին հայտնել են հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից: Աղետի հետևանքների վերացման աշխատանքներին ընդգրկվել են Փրկարարական վարչության ավելի քան 50 աշխատակիցներ: Աբխազիայի մեծ մասը հոսանքազրկվել է: «Աբխազիայի արևմտյան հատվածը և Սուխումը մնացել են առանց էլեկտրականության»,- ասել է […]
23:15 04.07.2021
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում նավթ արդյունահանող հարթակն այրվում է, հրդեհը տեղի է ունեցել պայթյունից հետո։ «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը: Գործակալության զրուցակցի խոսքով ՝ պայթյունը տեղի է ունեցել «Ումիդ» հարթակի մոտակայքում: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) այսօր՝ հուլիսի 4-ին հայտարարել է, որ իր ծովային հարթակներում Կասպից ծովում վթարներ չեն եղել: Այսպիսով, նա […]
22:00 04.07.2021
Հունիսին Վրաստանում գնաճը կազմել է 9,9%՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հասնելով վերջին 10 տարվա ընթացքում առավելագույնին: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության նյութերում: Այս մասին հաղորդում է Jnews.ge-ն։ Գնաճի հիմնական պատճառներից մեկը մնում է բնակարանային և կոմունալ ծառայությունների պետական սուբսիդիաների դադարեցումը: 2020 թվականի հունիսի համեմատ բնակարանների, ջրի, էլեկտրաէներգիայի և գազի գներն աճել են […]
21:20 04.07.2021
Կացնով զինված տղամարդը ներխուժել է Վրաստանի հարավ-արևմուտքում գտնվող Օզուրգեթի քաղաքի Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի: Վնասել է եկեղեցու սրբապատկերներն ու գույքը: Այս մասին հայտնել է «Գուրիս Մոամբե» տեղական գործակալությունը: Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցին գտնվում է Շեմոկմեդի մեծ վանական համալիրի տարածքում: Հարձակումը տեղի է ունեցել կիրակնօրյա պատարագից անմիջապես հետո, որին ականատես են եղել տասնյակ մարդիկ: Տուժած հավատացյալների […]
17:50 04.07.2021
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների վերադարձը Հայաստանին և ՀՀ կողմից Բաքվին ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Անն Լինդեն գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում։ «Ողջունում ենք Ադրբեջանի կողմից 15 հայ բանտարկյալների լրացուցիչ ազատ արձակումը եւ Հայաստանի կողմից ականների քարտեզների հրապարակումը: Բարձր եմ գնահատում ռուսական միջնորդությունը: […]
15:42 04.07.2021
Ուկրաինական նոր կորվետի կառուցումը, որի կորպուսը արդեն տեղադրվել է Թուրքիայում, կավարտվի մինչ 2023 թվականը: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նախագահը հավելել է, որ շուտով Ուկրաինա են հասնելու թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերը, որոնք նախատեսված են ռազմածովային ավիացիայի համար: «Ուկրաինական անձնակազմն արդեն վերապատրաստում է անցնում Թուրքիայում», – ասել է Զելենսկին: […]
15:10 04.07.2021
Գործարկվել է պատվաստումների գրանցման պորտալը, որը երեկ անջատվել էր կիբերհարձակման պատճառով: Երեկ առավոտյան անջատվել էր կորոնավիրուսի պատվաստումների գրանցման կայքը: Դրա պատճառով «Սինոֆարմով» պատվաստման գրանցումը չի սկսվել, որը նախատեսված էր երեկ ժամը 12: 00-ին: Վրասատանի առողջապահության նախարարությունը նախօրեին հայտարարել էր, որ պատվաստումների համար գրանցման booking.moh.gov.ge պորտալի վրա կատարվել է զանգվածային կիբերհարձակում: Խնդիրը վերացնելու համար գրանցման պորտալի […]
19:52 03.07.2021
Հունիսի 28-30-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ մասնակցելու ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև մայիսի 24-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով ստեղծված հայ-իրանական աշխատանքային խմբի առաջին նիստին։ Աշխատանքային խմբի հայկական կողմի ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն էր, իրանական կողմինը՝ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության […]
19:44 03.07.2021
Վրաստանի քաղաքացիներին շտապ օգնության բժիշկների հետ միասին շտապ բժշկական օգնություն կցուցաբերեն մոտոցիկլետով պարամեդիկները: Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնը հայտարարել է նոր ծրագրի մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։ Պարամեդիկը բժշկական մասնագետ է, ով աշխատում է շտապօգնությունում, փրկարարական ծառայությունում և զորամասերում ու ունի հոսպիտալային փուլում շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու հմտություններ: «Մենք ուսումնասիրել ենք […]
18:30 03.07.2021
ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն իմիտացիա է համարում Ադրբեջանում հայ ռազմագերիների 4 տարով և 6 ամսով դատապարտումը. դա երկրի հեղինակությունը և դեմքը փրկելու համար տակտիկական քայլ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչը ընդգծել է, որ անկախ վեցամսյա կամ չորս տարվա պատժի առկայությունից՝ հայ ռազմագերիները ենթակա են եղել և հիմա […]
18:10 03.07.2021
Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական զորավարժությունները: Տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները։ Զորավարժությունների հիմնական նպատակն էր բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, հրամանատարների շրջանում զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու և ղեկավարելու հմտությունները: Զորավարժություններին ներգրավված էր մինչև 600 մարդ, 40 տանկ և այլ զրահամեքենա, 20 տարբեր տրամաչափի հրետանային կայանք […]
17:38 03.07.2021
Տկիբուլի քաղաքում (Իմերեթի շրջան) գտնվող Մինդելիի ածխահանքի հանքափորներն այսօր հրաժարվել են աշխատել՝ պահանջելով 300 լարիով (մոտ 95 դոլար) աշխատավարձի ավելացում «Սաքնախշիրի» ընկերությունը, որին պատկանում է հանքը, հայտարարել է, որ պատրաստ է քննարկել հանքափորների պահանջները: Հանքափորների բողոքին հաջորդել է հանքավայրի խորհրդատվական խորհրդի նիստը: «Սաքնախշիրիի» տնօրենների խորհրդի նախագահ Միխայիլ Սոցկիի խոսքով, ստեղծված իրավիճակի լուծումը բանակցությունների սեղանի […]
17:09 03.07.2021
Պատվաստումների համար գրանցման booking.moh.gov.ge պորտալի վրա կատարվել է զանգվածային կիբերհարձակում,-հայտարարություն է տարածել Վրաստանի առողջապահության նախարարությունը: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նրանց խոսքով, մասնագետներն արդեն աշխատում են գրանցման պորտալի վրա` խնդիրը վերացնելու համար: «Համապատասխան գերատեսչությունները ներգրավված են գործընթացին՝ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում թերությունը վերացնելու համար»,-ասված է առողջապահության նախարարության հայտարարության մեջ: Կորոնավիրուսի պատվաստումների գրանցման https://booking.moh.gov.ge կայքէջն այսօր առավոտից […]
15:33 03.07.2021
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 111 քաղաքացի, այսպիսով Covid-19-ից մահերի թիվը երկրում հասել է 84 հազար 624-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով երկրի Առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին: Վերջին 24 ժամում Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 8341 նոր դեպք, որոնցից 1120-ը հոսպիտալացվել է: Երկրում գրանցված 3 մլն 241 հազար 37 դեպքից […]
14:26 03.07.2021
Տկիբուլի քաղաքում (Իմերեթի շրջան) գտնվող Մինդելիի ածխահանքի հանքափորները հրաժարվել են աշխատել՝ պահանջելով 300 լարիով (մոտ 95 դոլար) աշխատավարձի ավելացում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: «Սաքնախշիրի» ընկերությունը, որին պատկանում է հանքը, հայտարարել է, որ պատրաստ է քննարկել հանքափորների պահանջները: «Սաքնախշիրին» «Վրացական արդյունաբերական խումբ» հոլդինգի դուստր ձեռնարկություն է, որը տասնյակ էներգետիկ օբյեկտներ ունի երկրում:
12:27 03.07.2021
Իրանում գտնվող «Բուշեհր» ատոմակայանը վերսկսել է աշխատանքն անջատումից երկու շաբաթ անց, հաղորդում է պետական Press TV- ն՝ վկայակոչելով էլեկտրաէներգիայի արդյունաբերության ներկայացուցչին: Հունիսի 20-ին էլեկտրամատակարարման վթարային անջատում էր եղել տեխնիկական անսարքության պատճառով: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ «Բուշեհր» ատոմակայանը չի ենթարկվել հարձակման, կայանի գործունեությունը դադարեցվել է տեխնիկական անսարքության պատճառով: «Ատոմակայանի աշխատանքը դադարեցվել է […]
00:00 03.07.2021
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 6-ից 9-ը կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան: Սա հանձնակատարի առաջին այցն է հարավկովկասյան տարածաշրջանի երկրներ․ այցը տեղի կունենա տնտեսական և ներդրումային պլանի այսօրվա հաստատումից հետո, որի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրների հետ վերականգնմանը, դիմակայունությանը և բարեփոխումներին ուղղված վերանայված օրակարգի իրագործմանը: […]