19:12 08.07.2021
3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Սամեբա գյուղի մոտ՝ Թբիլիսիից 104 կմ հեռավորության վրա: Այս մասին ասված է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Վերջին երկու օրվա ընթացքում սա հինգերորդ երկրաշարժն է, իսկ այսօր՝ երկրորդը: Առաջին երկրաշարժը գրանցվել է հուլիսի 8-ին ՝ տեղական ժամանակով 10:26-ին: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 14:03-ին: […]
18:52 08.07.2021
Վրաց-գերմանական համաֆինանսավորմամբ՝ վերականգնվել է Բոլնիսի պատմական մասում գտնվող հին գերմանական շենքը, որտեղ տարիներ առաջ հայկական դպրոց էր գործում: aliq.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկատվությունը տարածել է Բոլնիսի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ ծրագրի շրջանակներում, առաջին փուլում, գերմանական կողմի ֆինանսավորմամբ շենքը փակվել է, հիմքը կառուցվել, վերականգնվել է ճակատային մասն ու գնվել է շենքի համար անհրաժեշտ գույքը: Վերականգնված հին […]
17:58 08.07.2021
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ոգեկոչել են հայտնի հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հիշատակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Մերալ Դանիշ Բեշթաշը նիստերից մեկի ժամանակ նշել է, որ 93 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դուդուկահարը: «Գասպարյանը, ում կյանքը լի էր ցավով և կարոտով, իր վիշտը միացրեց դուդուկի ձայնին և մեզ պատմեց կյանքի մասին: Հիշում […]
16:28 08.07.2021
Հուլիսի 7-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է «Ֆարաբի» կինոյի հիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշին: Դեսպան Թումանյանը, խոսելով երկու երկրների մշակութային ամուր կապերի մասին, ընդգծել է կինոյի ոլորտում համագործակցության կարևորությունը՝ ազգային ֆիլմերի ցուցադրության, համատեղ ֆիլմարտադրության, փառատոններին մասնակցության և այլ աշխատանքների կազմակերպման համատեքստում: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել կինոյի ոլորտում համագործակցության ուղղությամբ կատարված մեծ […]
15:59 08.07.2021
Գերմանաբնակ թուրք լրագրող Էրք Աջարերը, որը հայտնի է թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով, 3 հոգու կողմից հարձակման է ենթարկվել Բեռլինում գտնվող իր տան բակում, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Այս մասին նա հուլիսի 7-ին գրառում է արել Twitter-ում և դրան կից հրապարակել լուսանկար, որտեղ երևում են նրա ստացած վնասվածքները: Լրագրողը հոսպիտալացվել է: Թուրքական «BirGün» թերթի թղթակից Աջարերն […]
15:44 08.07.2021
Ճապոնիան թարմացրել է կորոնավիրուսի հետ կապված կարգավորումները այլ երկրից ժամանող անձանց համար: Ըստ այդմ՝ Ֆրանսիայից, Էստոնիայից, Լյուքսեմբուրգից, Նիգերիայից և ԱՄՆ-ի որոշ նահանգներից ժամանողներն ազատվել են պարտադիր կարանտին անցնելուց, հաղորդում է Ermenihaber-ը։ Իսկ ավելի քան 15 երկրների դեպքում կիրառվելու է եռօրյա պարտադիր կարանտին: Այդ երկրների շարքում է նաև Թուրքիան, որի հետ նույն ցուցակում են հայտնվել Եգիպտոսը, […]
15:26 08.07.2021
Մոսկվայի և Բաքվի շփումները շարունակվում են մշտական հիմքի վրա, բոլորը համաձայն են, որ Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրերի իրականացումը կարևոր է և այլընտրանք չունի: Այս մասին, «РИА Новости»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ։ Չորեքշաբթի օրը բանակցություններ են ընթացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի […]
13:27 08.07.2021
Թուրքական ռազմական ինքնաթիռները Լեհաստանի ռազմաօդային ուժերի հետ միասին համագործակցելու նպատակով տեղակայվել են այս Լեհաստանի Մալբորք ավիաբազայում, հաղորդում է Ermenihaber-ը։ Թուրքական F-16 կործանիչները 80 հոգանոց օժանդակ անձնակազմով օդ են բարձրանալու ՆԱՏՕ-ի օդային տարածքի մշտական պարեկության առաքելության շրջանակներում։ Մինչ թուրքական ռազմական ինքնաթիռները կհսկեն Լեհաստանի օդային տարածքը, ԱՄՆ-ի չորս F-15 կործանիչ պատրաստվում է աջակցել Իսլանդիայի օդային տարածքի պաշտպանությանը։ […]
12:57 08.07.2021
Վրաստանի դատախազության տվյալներով՝ հուլիսի 5-6-ը տեղի ունեցած բռնի գործողությունների համար 8 անձի մեղադրանք է առաջադրվել բռնության և լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը խոչընդոտելու համար: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Նրանցից 5-ին մեղադրանք է առաջադրվել այսօր, իսկ 3-ին` նախօրեին: Հայտնի է, որ այս փուլում տուժող է ճանաչված 25 անձ, այդ թվում՝ 19 լրագրող և օպերատոր: Ներքին գործերի նախարարությունում […]
12:56 08.07.2021
Еrmenihaber-ը գրում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը հունիսի 24-25-ը կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով կիսվել է Եվրախորհրդարանի պատգամավորների հետ: Միշելն, անդրադառնալով Արևելյան Միջերկրականի հարցին, նշել է, որ այդ տարածաշրջանում լարվածությունը թուլացել է, ինչն իր համոզմամբ, լավ նշան է: Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա նա շեշտել է, որ այդ երկրի նկատմամբ ԵՄ-ի քաղաքականությունը շարունակվելու է […]
12:20 08.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 043 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 373 728 դեպք: Ապաքինվել է ևս 841 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 357 090: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 20 մարդ, ընդհանուր՝ 5 415։ Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է […]
09:19 08.07.2021
Հուլիսի 7-ին 3.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կվեմո Քարթլի շրջանի Սամեբա գյուղի մոտ՝ Դմանիսի քաղաքից (Թբիլիսիից 104 կմ հեռու) 26 կիլոմետր հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 22: 20-ին: Էպիկենտրոնը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը: Սա մեկ օրվա ընթացքում երրորդ երկրաշարժն է Վրաստանի հարավում: Հուլիսի […]
22:49 07.07.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում ԵՄ հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկրի արտաքին քաղաքականությունը եվրաատլանտյան կուրսն է, որը գրված է Սահմանադրության մեջ, և այդ ուղին անշրջելի է: «Ես ուզում եմ վերահաստատել, որ մեր երկիրը, մեր բնակչության բացարձակ մեծամասնությունը, գրեթե 80% -ը, աջակցում է երկրի եվրաինտեգրմանը: […]
19:51 07.07.2021
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ, կորոնավիրուսի այսպես կոչված հնդկական շտամը շատ երկրներում աստիճանաբար փոխարինում է բրիտանական շտամին: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ըստ նրա՝ հնդկական շտամի տարածումը երկրով մեկ 15-20 տոկոսի սահմաններում է: ««Դելտա»-ի շտամը աստիճանաբար փոխարինում է բրիտանական շտամին շատ երկրներում, այդ թվում՝ եվրոպական երկրներում: Անցյալ շաբաթ մեր լաբորատորիայում հաստատվեց հնդկական շտամի ևս […]
19:46 07.07.2021
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ իրենց համար անընդունելի է, որ Կիպրոսի հիմնախնդիրը կարգավորվի երկու պետության սկզբունքով։ Այդ մասին նա հայտնել է Ստրասբուրգում ընթացող ժողովի ժամանակ, որը տեղի է ունենում Սլովենիայի նախագահությամբ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Լեյենը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 20-ին այցելելու է Հյուսիսային Կիպրոսի Ինքնահռչակ Հանրապետություն։ […]
19:15 07.07.2021
Մենք դատապարտում ենք հուլիսի 5-ին Վրաստանում քաղաքացիական ակտիվիստների, համայնքի անդամների և լրագրողների վրա բռնի հարձակումները: Վրաստանի առաջնորդները և իրավապահները պարտավոր են պաշտպանել արտահայտվելու և հանրահավաքներ կազմակերպելու ազատության սահմանադրական իրավունքը և բերման ենթարկել բռնություն գործադրողներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: Ըստ նրա՝ վրացիներն իրավունք ունեն արտահայտել իրենց տեսակետները նույնիսկ այն ժամանակ, երբ […]
18:50 07.07.2021
Թուրքիայում, հատկապես ընդդիմադիր շրջանակներում, վերջերս շատ է քննարկվում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնելու հավանականությունը: 2023-ին նախատեսված ընտրությունները վաղաժամ անցկացնելու դեպքում իշխանության ամենահավանական թեկնածուն կլինի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Չնայած, որ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ ընտրությունները վաղաժամ չեն անցկացվելու, ընդդիմությունը, ի դեմս «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP), արդեն հայտարարել է իր թեկնածուի անունը: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ […]
13:39 07.07.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի կայանալիք իրենց հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, բայց փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում: Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Լրագրողները Կրեմլի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել են հայկական լրատվամիջոցների այն հրապարակումներին, որ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները կարող են դիտարկել ՀՀ […]
13:33 07.07.2021
Բաքվի դատարանում հուլիսի 7-ին շարունակվում է հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ քրեական գործի դատավարությունը։ Քրեական գործի «նյութերն» ուսումնասիրվում են Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ անցկացվող դատավարության ընթացքում, հաղորդում է Trend-ը: Նշենք, որ ռազմական դատախազության կողմից քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հարուցվել է քրեական գործ։ Հայ ռազմագերիները մեղադրվում են «ռազմական հանցագործությունների, պատանդներ […]
13:23 07.07.2021
Հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուսաստանյան սահմանապահների ներկայությունը ընդլայնելու հարցի շուրջ առարկայական քննարկումները շարունակվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով այն հարցին, թե կա՞ն արդյոք կոնկրետ պայմանավորվածություններ հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածից Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հետ քաշելու և սահմանային լարվածությունը թուլացնելու նպատակով […]
12:55 07.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 407 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 25 606 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական 5,49%, վերջին 14 օրը –3,01%, վերջին 7 օրը –3,68%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 371 293 դեպք: Ապաքինվել է ևս 591 պացիենտ, և […]
12:00 07.07.2021
Նրանք իրենց համերաշխությունն են հայտնել ավելի քան 50 լրագրողներին, ովքեր տուժել էին երկուշաբթի օրը սեռական փոքրամասնությունների հակառակորդների ցույցի ժամանակ:
10:08 07.07.2021
Իրանի Իլամ նահանգի Դեհլորան քաղաքից ոչ հեռու նավթատար է պայթել․ զոհվել է 3 մարդ, ևս 4-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Mehr News-ը։ Բոլոր զոհերն ու վիրավորներն աշխատակիցներ են։ Պայթյունի պահին անձնակազմը տեղում ստուգումներ իրականացնելիս է եղել։ Երկրի իշխանությունները կոչ են արել ազգային նավթային ընկերությանն անհապաղ հետաքննություն անցկացնել և աջակցություն տրամադրել վիրավորներին և զոհերի ընտանիքներին։ […]
20:00 06.07.2021
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքերով՝ ներկայիս համաճարակաբանական իրավիճակը թույլ չի տալիս հրաժարվել շնչադիմակի օգտագործումից: Նա ասել է, որ անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը և արագ պատվաստումը կրկին անհրաժեշտ են ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: «Շնչադիմակի օգտագործումը անհատական պաշտպանության միջոց է, և անհատական մակարդակով մենք պետք է ամենամեծ պատասխանատվությունը ստանձնենք շնչադիմակի օգտագործման համար: Կրկին շատ վտանգավոր է […]
14:30 06.07.2021
Ադրբեջանում ավարտվել է ևս երկու հայերի նկատմամբ քրեական գործի քննությունը: Դավիթ Տիգրանի Դավթյանը և Գևորգ Ռուբենի Սուջյանը մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276 հոդվածի (լրտեսություն) հատկանիշներով, հայտնում է haqqin.az-ը: Նախաքննությունն ավարտվել է, նյութերն ուղարկվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան: Քրեական գործը տեղափոխվել է դատավոր Ալի Մամեդովի վարույթ: Գործով նախնական դատական նիստը նշանակված է հուլիսի […]
14:07 06.07.2021
Հուլիսի 6-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակում է 13 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով դատավարությունը, հայտնում է haqqin.az-ը: Դատարանի առաջ են կանգնել Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը, Վարազդատ Անուշավանի Մանուկյանը, Դավիթ Ստեփանի Ստեփանյանը, Լևոն Աշոտի Թոսունյանը, Արթուր Էդուարդի Բաղդասարյանը, Սերոբ Սուրենի Ավագյանը, Վարազդատ Սերժի Հարությունյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Հրայր Հրաչի Հերաբյանը, Նարեկ Աղայի Գասպարյանը, Գրիգոր Գրիգորի Կյուրեղյանը, Աշոտ […]
13:59 06.07.2021
Քիչ առաջ «Հրապարակը» ահազանգ է ստացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղից, որտեղ առավոտ կանուխ ադրբեջանցի սահմանապահների մասնակցությամբ տհաճ միջադեպ է գրանցվել: «Համայնքի բնակիչներից պատմեցին, որ հակառակորդի զինվորները 13-ամյա հովիվից խլել են 3 կով: Երեխան անմիջապես դիմել է գյուղացիներին, պատմել իր հետ կատարվածը: Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապվել Տեղի համայնքապետ Ներսես Շադունցի հետ, ինչը չհաջողվեց: […]
13:39 06.07.2021
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) տնտեսական գծով փոխնախագահ, մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը խոսել է Թուրքիայի՝ նախագահական համակարգի անցնելուց հետո անցած 3 տարիների տնտեսական ցուցանիշների մասին, հաղորդում է Ermenihaber-ը։ Հայ պատգամավորը հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ նախագահական համակարգին անցնելուց հետո երկրի տնտեսությունը թռիչք է արձանագրելու, ապա ներկայացրել մի շարք ցուցանիշներ: […]
12:47 06.07.2021
Еrmenihaber-ը գրում է, որ Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: Հղում անելով թուրքական Bianet լրատվական կայքին՝ նշում է, որ հրապարակվել են տվյալներ 2021-ի հունիսին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ: Թուրքիայում 2021թ. հունիսին տղամարդիկ 24 կին են սպանել, որից մեկը՝ ուկրաինուհի: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում տղամարդկանց կողմից սպանված կանանց թիվը եղել է 21: […]
12:30 06.07.2021
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) մտահոգված է Թբիլիսիում բռնությունների, ինչպես նաև պլանավորված խաղաղ հավաքը չեղյալ հայտարարելու կապակցությամբ և կոչ է անում հետաքննել ակտիվիստների և լրագրողների դեմ հարձակումները: Այս մասին կազմակերպությունը գրում է «Twitter» սոցիալական ցանցում: «ԺՀՄԻԳ-ը մտահոգված է Թբիլիսիում առկա բռնությունների, ինչպես նաև պլանավորված խաղաղ հավաքի չեղարկման կապակցությամբ: Ակտիվիստների, լրագրողների դեմ և […]