13:45 02.07.2021
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսն արձագանքել է «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու մասին որոշմանը: Այդ փաստաթուղթը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով, հաղորդում է Ermenihaber-ը։ Փրայսը նշել է, որ Թուրքիայի՝ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու որոշումը խոր հիասթափություն է պատճառել ԱՄՆ-ին: «Կոնվենցիայից դուրս գալը հետընթաց […]
23:59 01.07.2021
Ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար կոչ եմ անում Արցախի մեր հայրենակիցներին սոցիալական ցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալներ: Հորդորում եմ չպատասխանել սոցիալական ցանցերով ստացվող կասկածելի որևէ զանգի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունները սկսել […]
18:48 01.07.2021
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Վրաստանի և Ֆրանսիայի նախագահները Ելիսեյան պալատում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների ակտիվացման և զարգացման, տարածաշրջանում ընթացող զարգացումների, տարածաշրջանում ԵՄ դերի և Սևծովյան անվտանգության հարցերը: «Վրաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են […]
17:06 01.07.2021
Հուլիսի 1-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել բուհի և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի միջև հուշագրի ստորագրման արարողություն: Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ՀՀ-ում Իրանի […]
15:37 01.07.2021
Եթե նշված հանցանքների մեղադրանքը հաստատվի, ապա հայ գերիներին սպառնում է 14-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։
14:32 01.07.2021
Թուրքիայի Քոնիա նահանգի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարությունում ընթանում են «Անատոլիայի արծիվ -2021» միջազգային ուսումնական վարժանքները, փոխանցում է Ermenihaber-ը։ Ուսումնական վարժանքներին մասնակցում են ՆԱՏՕ-ի, Ադրբեջանի, Կատարի, Պակիստանի և Թուրքիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերը։ Նախորդ տարիներին դիտորդի կարգավիճակով մասնակցող Ադրբեջանն այս տարի առաջին անգամ ստացել է լիարժեք մասնակցի կարգավիճակ։ Ադրբեջանը ներկայացված է երկու SU-25 և MiG-29 […]
13:57 01.07.2021
Վրաստանի խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցություններ հուշագիր են ստորագրել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին: Փաստաթղթին միացել են «Լելո-Գործընկերություն Վրաստանի համար» և «Շառլ Միշելի բարեփոխումների խումբ» խմբակցությունները: Հայտարարությունում խոսվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի և Ուկրաինայի ձգտման մասին, ինչպես նաև շեշտվում է միջազգային խորհրդարանական պլատֆորմի ստեղծման անհրաժեշտությունը` համատեղ ջանքերը կենտրոնացնելու եվրաատլանտյան ինտեգրման վրա: «Վրաստանը և Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելը նշանակել […]
12:02 01.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 980 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքէջում: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ապաքինվել է 877 մարդ, մահացել՝ 11 պացիենտ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 367 058 դեպք: Այստեղից ապաքինվել է 352 624 մարդ, մահացել՝ 5 327 պացիենտ:
10:24 01.07.2021
Վրաստանի արևելքում, Գրեմի հնագույն ամրոցի Հրեշտակապետաց տաճարում հայտնաբերվել է վրացի արքա Լևան Բագրատիոնի (Բագրատունի) դամբարանը: Գրեմի քաղաքը 16-17-րդ դարերում եղել է Կախեթի թագավորության մայրաքաղաքը: «Պատմական աղբյուրների համաձայն՝ Լևան արքան պետք է թաղված լիներ Հրեշտակապետաց տաճարի համալիրում, որը կառուցվել էր իր իսկ ջանքերով Գրեմի քաղաքում, սակայն ստույգ տեղնանհայտ էր», – ասված է Ազգային թանգարանի տարածած հայտարարության […]
20:13 30.06.2021
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությունը տվյալներ է հրապարակել երկրի համախառն արտաքին և մաքուր արտաքին պարտքերի վերաբերյալ: 2021թ. հունիսի 30-ի դրությամբ Թուրքիայի համախառն արտաքին պարտքը հաշվարկվել է 448.4 մլրդ դոլար, իսկ մաքուր արտաքին պարտքը՝ 262.1 մլրդ դոլար: Ըստ նախարարության տվյալների` Թուրքիայի համախառն արտաքին պարտքի հարաբերակցությունն ազգային եկամտի նկատմամբ կազմում է 61.5%, իսկ մաքուր արտաքին պարտքի հարաբերակցությունը […]
19:55 30.06.2021
Երեկ ուշ երեկոյան Վրաստան է ժամանել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը։ Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենաակտիվ գործընկերն է: ՆԱՏՕ-Վրաստանին կապում է էական համագործակցությունը, այժմ գլխավորն այն է, որ առաջ շարժվեն այս համագործակցության առկա պարամետրերը, ես դա խորհուրդ եմ տալիս իմ իրավահաջորդին […]
19:45 30.06.2021
Թուրքիայում կալանավորված ադրբեջանցի խոշոր գործարար, միլիարդատեր Մուբարիզ Մանսիմով Գուրբանօղլուն ազատ է արձակվել: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber.am-ը, նա մեղադրվում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեջ։ Գուրբանօղլուն դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։ Գործարարի նկատմամբ սահմանվել է դատական վերահսկողություն։ «Forbes»-ը 2015-ին Գուրբաօղլուի կարողությունը գնահատել էր 1.3 մլրդ դոլար: […]
19:23 30.06.2021
Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, այսօր՝ հունիսի 30-ի ժամը 23:00-ից երկրում չի գործի երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը: Հաղորդում է aliq.ge-ն։ Տեղաշարժի արգելքը Վրաստանում գործում էր նախորդ տարվա նոյեմբերից: Մասնագետների կարծիքով՝ այս արգելքը լավագույն գործիքներից մեկն էր կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար: Այժմ, չնայած համաճարակային իրավիճակը դեռ ամբողջությամբ չի կայունացել, այնուամենայնիվ, ելնելով զբոսաշրջային սեզոնից, կառավարությունը որոշում […]
19:17 30.06.2021
ՌԴ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ Ռուսաստանը գոհ է հայ-ադրբեջանական և Լեռնային Ղարաբաղի հարցերով Թուրքիայի հետ համագործակցությունից:
19:00 30.06.2021
Գերմանիայում գործող «Կրոնական հարցերի թուրք-իսլամական միության» (DİTİB) նախկին ղեկավարներից Մուստաֆա Քեսքինին «թշնամանք և քինախնդրություն հրահրելու» մեղադրանք է առաջադրվել։ Գրում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ սոցցանցերում հրեաների և հայերի դեմ ուղղված վիրավորական գրառումներ կատարելու պատճառով թուրք գործչի դեմ հետաքննություն էր սկսվել։ Արդյունքում, 2021 թվականի փետրվարին DİTİB նախագահը հրաժարական էր տվել։ Գյոթինգենի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ տեղի […]
18:53 30.06.2021
Սերգեյ Լավրովը հայտնել է, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ անցյալ տարվա նոյեմբերի 9-ին և այս տարվա հունվարի 11-ին ձեռք բերված համաձայնությունները:
18:19 30.06.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով փոխնախագահի քաղաքականության և զարգացման գծով տեղակալ Մեհդի Էլիասի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալը ողջունել է իրանական պատվիրակության անդամներին և ներկայացրել նախարարության գործունեության հիմնական նպատակն ու ուղղությունները, որոնք միտված են Հայաստանում գիտահեն արդյունաբերության և տնտեսության զարգացմանը։ […]
17:55 30.06.2021
Հուլիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի կունենա բուհի և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի միջև հուշագրի կնքման արարողություն: Հուշագիրը ստորագրելու են Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի ռեկտոր Բահման Նամվար Մոթլաղը: Փաստաթղթի կնքման արարողությանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն […]
16:04 30.06.2021
Թուրքիայի բնակիչ Սեկեր Արսլանը 2021 թվականի հունիսի 27-ին դարձել է 120 տարեկան. եթե դա պաշտոնապես հաստատվի, նա կդառնա աշխարհի ամենատարեց կինը: Այս մասին հայտնում է The U.S. Sun-ը։ Նրա հարազատների խոսքով՝ նա երկարակեցությունը ժառանգել է մորից, որն ապրել է 110 տարի: Ըստ վարորդական իրավունքի տվյալների՝ Արսլանը ծնվել է 1902 թվականի հունիսի 27-ին: Թուրքիայի բնակիչն ունի […]
14:43 30.06.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է մի քանի տարուց «Ստամբուլ» ջրանցքի շահագործման մասին։ Ինչպես հայտնել ենք՝ «Ստամբուլ» ջրանցքի շինարարությունն ընթանալու է Բոսֆորի նեղուցի զուգահեռ ուղղությամբ և միացնելու է Մարմարա և Սև ծովերը: Էրդողանը նախորդ շաբաթ օրը մասնակցել է Ստամբուլյան ջրանցքի շինարարության մեկնարկի արարողությանը: Ծրագիրը սկսվել է ապագա ջրանցքի վեց կամուրջներից մեկի տեղադրմամբ: «Մենք կառուցում […]
14:15 30.06.2021
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել արտահանման և ներմուծման ծավալների մասին։ Ըստ այդմ՝ 2021թ․ մայիսին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 65.7 տոկոսով՝ կազմելով 16 մլրդ 498 մլն դոլար, իսկ հունվար-մայիս ժամանակահատվածում արտահանումն աճել է 38.3 տոկոսով՝ հասնելով 85 մլրդ 209 մլն դոլարի։ Իսկ այլ երկրներից Թուրքիա կատարված ներմուծումը […]
12:54 30.06.2021
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան հրաժարական է տվել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում, փոխանցում է Ալիք Մեդիան։ Նրա խոսքով՝ ինքը պաշտոնը կարող էր զբաղեցնել ևս երկու տարի, սակայն Շառլ Միշելի համաձայնագրով ընդունված կարգավորումները նոր իրականություն են ստեղծել և ԿԸՀ-ի նախագահի նոր կարգով ընտրությունները լրացուցիչ խթանիչ գործոն կհանդիսանան ընդարձակ քաղաքական համաձայնության […]
11:57 30.06.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 010 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge էջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 603 մարդ, ևս 19-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամում կատարվել է 28 617 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը 3,53%, վերջին 14 օրվանը –2,59%, վերջին 7 օրվանը –2,69%: Վրաստանում ընդհանուր առմամբ […]
22:39 29.06.2021
Ռուսաստանյան լրատվամիջոցները կրկին անրադարձել են հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ համաձայնագրի կնքման օրը Նախիջևանի սահմանի մոտ խոցված ՄԻ-24 ռուսական ռազմական ուղղաթիռի խոցման թեմային: Արդեն 7 ամիս հետաքննություն է անցկացվում, սակայն արդյունքները շոշափելի չեն։ «ՌԻԱ Նովոստի» ռուսական պետական լրատվական գործակալությունն այդ գործի հետաքննության վերաբերյալ պարզաբանումների համար պաշտոնապես դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազին: Ի՞նչ նոր բան է հայտնի դարձել։ Մանրամասները՝ […]
20:17 29.06.2021
Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ և տարանցիկ փոխադրումների համար միատեսակ անցաթղթի քվոտան ավելացել է 31 տոկոսով՝ 35.000-ից հասնելով՝ 46.000-ի, իսկ երրորդ երկրի անցաթղթի քվոտան 2.500-ից՝ 3.000-ի: Հունիսի 24-25-ին հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային տրանսպորտի հարցերով խառը հանձնաժողովի անդամների միջև: Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է այդ երկրի տրանսպորտի, հաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների նախարարության ցամաքային փոխադրման […]
19:56 29.06.2021
Թուրքիայի Բիթլիս նահանգի Ադիլջևազ (պատմական Արծկե) շրջանում սկսվել են տեղի 3000 տարվա ամրոցի վերականգման աշխատանքները։ Ըստ թուրքական աղբյուրների՝ ամրոցը կառուցվել է ուրարտական ժամանակաշրջանում։ Գրում է Ermenihaber.am-ը։ Արծկեն պատմական քաղաք էր Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում, գտնվում էր Վանա լճի հյուսիսային ափին, Խլաթ և Արճեշ քաղաքների միջև։ Հիշատակվում է դեռևս 5-րդ դարից, զարգացում է ապրել […]
19:13 29.06.2021
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն անդրադարձել է կորոնավիրուսի բարձր ցուցանիշներին: Նրա խոսքերով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Վրաստանում զբոսաշրջիկների մոտ կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 400 դեպք է գրանցվել: Հաղորդում է aliq.ge-ն։ Ըստ Գամկրելիձեի՝ զբոսաշրջիկների մի մասի մոտ կորոնավիրուս հաստատվել է երկիր մուտք գործելուց հետո: «Ես չեմ կարող ասել, թե արդյոք դեպքերի […]
18:53 29.06.2021
Դիարբեքիրցի լրագրող Հաքքը Բոլթանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին վիրավորելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Բոլթանը Էրդողանին և Դավութօղլուին մեղադրել էր 2016թ․ Ջիզրեյում և այլ քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների համար, որոնց ընթացքում սպանվել էր քրդական Azadiya Welat թերթի խմբագիր Ռոհաթ Աքթաշը։ Լրագրողը մասնավորապես հայտարարել էր, որ Էրդողանի և […]
18:24 29.06.2021
Այսօր մեկնարկում է Ժնևի միջազգային բանակցությունների 53-րդ փուլը: Վրաստանի պատվիրակության խոսքերով՝ նրանց հիմնական խնդիրը լինելու է օկուպացված տարածքներում ձերբակալվածների ազատ արձակումը: Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։ Վրաստանյան կողմը չափազանց կարևոր է համարում, որ Ռուսաստանն իրականացնի 2008 թ. օգոստոսի 12-ին ԵՄ միջնորդությամբ կնքված հրադադարի պայմանագիրը և առաջընթաց գրանցելը Ժնևի միջազգային բանակցություններում օրակարգային առանցքային այն հարցերի շուրջ, […]
15:47 29.06.2021
Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր (պատմ. Տիգրանակերտ) նահանգի Չյունգյուշի շրջանում գտնվող հայկական կաթոլիկ կիսավեր եկեղեցին ցանկանում են վերականգնել, հաղորդում է Ermenihaber-ը։ Նշենք, որ հայկական աղբյուրների համաձայն` Չյունգյուշում (Չընքուշ) եղել են հայկական երկու եկեղեցի, իսկ խնդրո առարկա եկեղեցին անվանակոչված է Սուրբ Կարապետի անունով: Սակայն թուրքական աղբյուրներում պատմական այս կառույցի համար նշվում է Սուրբ Մարիամ Աստվածածին (Մերյեմ Անա) […]