TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+28.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Էրդողանը միակողմանի որոշմամբ չեղարկել է Ստամբուլյան կոնվենցիան

13:50 29.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միակողմանի որոշմամբ չեղարկել է կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարին աջակցող Ստամբուլյան կոնվենցիան, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) այդ առթիվ պատրաստվում է հատուկ հայտարարությամբ հանդես գալ, որը կհրապարակվի Էրդողանի որոշման ուժի մեջ մտնելու ամսաթվից՝ հուլիսի 1-ից առաջ։ ԺՀԿ ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել Թուրքիայի ազգային մեծ ժողովին (ԹԱՄԺ-TBMM) կից […]

̰
Բաքվում շարունակվում են 27 հայ ռազմագերիների գործերով դատավարությունները

13:43 29.06.2021

Ադրբեջանը շարունակում է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով 27 հայ ռազմագերիների դատավարությունները: Բաքվում հունիսի 29-ին երկու դատական նիստ է ընթանում. մեկով անցնում են 14 հայ ռազմագերիներ՝ Գեղամ Սամվելի Սերոբյանը, Հրաչ Արզումանի Ավագյանը, Արմեն Եղիազար Բաղասյանը, Գոռ Վահրամի Գասպարյանը, Կամո Կարենի Սեֆիլյանը, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանը, Գեւորգ Նորայրի Հասերթյանը, Սիսակ Գրիշայի Ենգոյանը, Ալբերտ Կոմիի Պետրոսյանը, Ռոմիկ Միսակի […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 194 նոր դեպք

12:35 29.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 194 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge էջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 678 մարդ, ևս 22-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 29 709 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը 4,02%, վերջին 14 օրվանը –2,5%, վերջին 7 օրվանը –2,45%: Վրաստանում ընդհանուր առմամբ […]

̰
Արևմտյան Վրաստանում կանխատեսվում է գետերի վարարում

10:06 29.06.2021

Օդերևութաբանները հունիսի 29-30-ն Արևմտյան Վրաստանում կանխատեսել են գետերի վարարում և սողանքային գործընթացների ակտիվացում, հայտնում է 1tv․ge-ն։ Հունիսի 29-30-ին Վրաստանում, հիմնականում երկրի արևմտյան հատվածում սպասվում է հորդառատ անձրև, որը կարող է առաջացնել ջրի մակարդակի զգալի աճ և հեղեղումներ ,իսկ լեռնային շրջաններում՝սողանքներ:

̰
Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն իրադրությունն Անդրկովկասում

09:20 29.06.2021

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա, որտեղ բանակցություններ կանցկացնի թուրք պաշտոնակցի՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի ակտուալ հարցերը։ Բանակցությունների ընթացքում կքննարկվի նաև իրադրությունն Անդրկովկասում։

̰
Բայդենը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

08:09 29.06.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է հայ ժողովրդին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ «Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Հայաստանի հետ մեր գործընկերությունն ընդհանուր արժեքներից մեկն է, և համագործակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ու հակամարտությունների կարգավորման հարցում: Մենք հավատարիմ ենք այդ գործընկերության ամրապնդմանը»,- նշել է ԱՄՆ նախագահը։ […]

̰
Լաչինում բեռնատար է վթարի ենթարկվել․ 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել

22:23 28.06.2021

Ադրբեջանի հսկողության տակ անցած Լաչինի շրջանում ռազմական բեռնատար է վթարի ենթարկվել, որի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։ Հունիսի 28-ին «ԿամԱզ» ռազմական բեռնատարի վթարի հետևանքով մահացել են ադրբեջանական բանակի զինծառայողներ կրտսեր սերժանտ Զեյնալլի Ջոշգուն Չինգիզօղլուն և զինվոր Ռագիմլի Օրհան Էլհանօղլուն:

̰ ̰
Բեյրութում տնտեսական ճգնաժամը սրվում է. մանրամասներ է ներկայացնում Սագօ Արեանը

20:25 28.06.2021

Բեյրութում բողոքի նոր ալիք է հասունանում։ Այսօր առավոտյան ժամերից բողոքարարները փակել են Լիբանանի մայրաքաղաքի մի շարք փողոցներ՝ դժգոհելով երկրում օրեցօր բարդացող տնտեսական իրավիճակից: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։

̰
Վրաստանը պատրաստվում է հուլիսից երկրում սկսել մասսայական պատվաստումների գործընթաց

19:58 28.06.2021

Տեղեկատվությունը, որ «Սինովակի» և «Սինոֆարմի» պատվաստանյութերը չեն կարող պաշտպանել քաղաքացիներին «Դելտա» շտամից, ամբողջական չէ,- այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նրա խոսքերով՝ այս առումով գիտնականները որոշ հարցեր ունեն այլ պատվաստանյութերի վերաբերյալ: Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, համավարակը հաղթելու համար կարևոր է ոչ միայն պատվաստանյութը, այլև համավարակաբանների կողմից տրված կանոնակարգերի պատշաճ պահպանումը: […]

̰
Վահան Քերոբյանը և Նարեկ Տերյանը մասնակցել են հայ-իրանական գործարար համաժողովին

19:14 28.06.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հունիսի 28-ին մասնակցել են Prom Expo և IPM ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական գործարար համաժողովին։   Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԲՏԱ նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, հայկական և իրանական շուրջ 80 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Համաժողովին […]

̰
Թուրքիան Bayraktar-ներ է վաճառում Ալբանիային

18:54 28.06.2021

Ալբանիան Թուրքիայից կգնի 8 մլն եվրո արժողությամբ թուրքական  Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և հարվածային ԱԹՍ-ներ կգնի: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հունիսի 23-ին Ալբանիայի խորհրդարանի կողմից հրապարակված փաստաթղթում նշվում է, որ ԱԹՍ-ների գնումն ուղղված է ազգային անվտանգության ապահովմանը: Ալբանիայի ներքին գործերի նախարար Բլեդար Չուչին հունիսի սկզբին հանդիպում էր ունեցել Baykar ընկերության ղեկավարության հետ, այցելել ԱԹՍ-ների գործարան: […]

̰
Բաքվում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

14:50 28.06.2021

Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համաձայն հունիսի 28-ին Ադրբեջանն ու Թուրքիան Բաքվում «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական զորավարժություններ են սկսել։ Ադրբեջանի ՊՆ-ից նշել են, որ զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, հրամանատարների շրջանում զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու և ստորաբաժանումներ ղեկավարելու հմտություններ: Զորավարժություններին ներգրավված […]

̰
Ադրբեջանը Թուրքիայի և Պակիստանի հետ սեպտեմբերին համատեղ զորավարժություն կանցկացնի

14:11 28.06.2021

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ադրբեջանական Real TV-ին տված հարցազրույցում հայտնել է, որ մի շարք ադրբեջանցի սպաներ ռազմական կրթություն են ստանում Թուրքիայում: Հասանովի խոսքերով՝ Թուրքիայի զինուժը կարևոր դերակատարություն ունի ադրբեջանցի սպաների և առհասարակ Ադրբեջանի բանակի մարտական պատրաստության մեջ: Նա, գովաբանելով արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի բանակի մարտունակությունը և ցուցաբերած պատրաստվածությունը, նշել է, որ իրենց բանակն այդ […]

̰
Թուրքիան նորից փոխում է Պորտասարի անունը

13:43 28.06.2021

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում են փոխել Գյոբեքլիթեփեի անունը։ Վերջինս պատմական հայկական Պորտասարն է, որն արդեն մի անգամ թուրքերն անվանափոխել էին՝ կոչելով Գյոբեքլիթեփե: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Էրսոյը նշել է անվանափոխության պատճառը։ Ըստ նրա՝ Գյոբեքլիթեփեի շրջակայքում 100կմ շառավղով զրոյական կետով ևս 11 բարձունք կա։ «Ուստի անունը […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 352 նոր դեպք

12:21 28.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 352 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 808 մարդ, ևս 9-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 14 074 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրական 2,5%, վերջին 14 օրվանը –2,47%, վերջին 7 օրվանը –2,34%: Վրաստանում ընդհանուր առմամբ […]

̰
Թուրքիայում խոշոր անտառային հրդեհը մարվել է

20:24 27.06.2021

Հրշեջներին հաջողվել է մարել անտառային խոշոր հրդեհը թուրքական հայտնի Մարմարիս հանգստավայրի տարածքում, РИА Новости- ին ասել է Թուրքիայի գլխավոր անտառտնտեսության ներկայացուցիչը: «Մեր հրշեջներին հաջողվել է մարել անտառային հրդեհը Մարմարիսի Իչմելեր շրջանում, այժմ աշխատանքներ են տարվում հրդեհային նոր հնարավոր օջախները վերացնելու ուղղությամբ», – ասել է գործակալության զրուցակիցը: Ըստ NTV հեռուստաալիքի՝ հրդեհը ոչնչացրել է շուրջ 100 հա […]

̰
Թուրքական Մարմարիս հանգստավայրի մերձակայքում խոշոր հրդեհը մարելիս հրշեջ է մահացել

17:47 27.06.2021

Առնվազն մեկ հրշեջ է մահացել թուրքական հայտնի Մարմարիս հանգստավայրի մերձակայքում խոշոր հրդեհը մարելու ժամանակ, հայտնում է Թուրքիայի անտառտնտեսության վարչությունը: Նշվում է, որ կիրակի առավոտյան բռնկված անտառային հրդեհը ուժեղ քամու և չոր շոգ եղանակի պատճառով արագ տարածվել է մեծ տարածությունների վրա: Հրդեհի մարմանը մասնակցում է 10 ուղղաթիռ և 40 հրշեջ մեքենա: Տեղի իշխանությունների խոսքով ՝ ձեռնարկվում են […]

̰
Իրանը հավերժ չի բանակցելու. Խաթիբզադեն՝ միջուկային գործարքի վերականգնման մասին

14:42 27.06.2021

Իրանի իշխանությունները հնարավոր են համարում 2015-ի աշխարհի խոշորագույն պետությունների հետ միջուկային գործարքի վերականգնումը, սակայն նախազգուշացրել են, որ Թեհրանը «հավերժ չի բանակցելու»: Այս մասին Twitter- ում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն: Out of a steadfast commitment to salvage a deal that the US tried to torpedo, Iran has been the most active […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 585 նոր դեպք, ապաքինվել է 953 պացիենտ

14:06 27.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 585 նոր դեպք: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 853 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ: Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 22 073 թեստ, այստեղից 9 972-ը՝ հակագենի արագ և 12 101-ը՝ «Փի Սի Ար» թեստով: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության […]

̰
Իրանն այլևս մտադիր չէ միջուկային օբյեկտների տվյալները փոխանցել ՄԱԳԱՏԷ-ին

13:48 27.06.2021

Իրանն այլևս իր միջուկային օբյեկտներից տեղեկատվություն չի փոխանցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ): Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Հալիբաֆը, հայտնում է  ТАСС- ը: «ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնությունն ավարտվել է, և մենք՝ Իրանի իշխանությունները, գործակալությանը ոչ մի տվյալ և տեղեկատվություն չենք փոխանցի միջուկային օբյեկտների հսկիչ տեսախցիկներից», – ասել է Հալիբաֆը:

̰
ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին այդ երկրի ՊՆ-ի տարածած տեղեկությունները

12:55 27.06.2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածում` Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում հայկական ԶՈւ կողմից ադրբեջանական դիրքերը մի քանի ժամ շարունակ գնդակոծելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Ավելին` Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել:

̰
«Ստամբուլ» ջրանցքով առաջին նավերը կանցնեն 2028 թվականին

12:31 27.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բոսֆորը շրջանցող «Ստամբուլ» ջրանցքի շինարարության հանդիսավոր բացման արարողությանը հայտարարել է, որ ապագա ջրանցքն ունի խորհրդանշական իմաստ: Ակնկալվում է, որ նոր ջրանցքով առաջին նավերը կանցնեն 2028 թվականին։ Ինչպես հայտնել ենք, «Ստամբուլ» ջրանցքի շինարարությունը կարժենա 15 միլիարդ դոլար։

̰
Մեր նպատակն է ցանել վստահության սերմերը. Ավստրիայի ԱԳ նախարարը խոսեց հայ- ադրբեջանական հաշտեցման անհրաժեշտության մասին

19:30 26.06.2021

Հարավային Կովկասի տարածաշրջանն այս պահին հասարակությունների միջև վստահության մեծ կարիք ունի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է  Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը:   Նա անդրադարձել է Երևանում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներին ու դրանց ընթացքում […]

̰
Վրաստանի խորհրդարան կներկայացվի համավարակի սահմանափակումների   կանոնները խախտելու համար տուգանված անձանց համաներման մասին նախագիծ

19:15 26.06.2021

Վրաստանի խորհրդարան կներկայացվեն օրենսդրական փոփոխություններ` կապված մեկուսացման, կարանտինի և շնչադիմակ կրելու կանոնները խախտելու համար տուգանված անձանց համաներման հետ: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նախագիծը նախաձեռնելու են հունիսի 28-ին՝ բյուրոյի նիստին: Օրինագիծը վերաբերելու է այն անձանց, որոնք վարչական կամ քրեական պատասխանատվության են ենթարկվել համաճարակով սահմանված կանոնները խախտելու համար: Օրինագծում բերված է տուգանված անձանց վերաբերյալ վիճակագրություն: Միևնույն ժամանակ, օրինագծում […]

̰
ԱՄՆ-ը կարող է չեղյալ հայտարարել Իրանի հոգևոր առաջնորդ Ալ Խամենեիի նկատմամբ պատժամիջոցները

18:40 26.06.2021

  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալ  Խամենեիի նկատմամբ կիրառած պատժամիջոցները վերացնելու հնարավորությունը՝ որպես իրանական միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագրերի մաս: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է NBC հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Ամերիկայի նախագահին մոտ կանգնած աղբյուրներին, գրում է ՏԱՍՍ-ը   Ինչպես հայտնում է NBC- ն, Վիեննայում ԱՄՆ-ը Իրանի հետ համաձայնագրի […]

̰
Էրդողանը նշել է «Ստամբուլ» ջրանցքի կառուցման ժամկետներն ու արժեքը

18:30 26.06.2021

«Ստամբուլ» ջրանցքի շինարարությունը կարժենա 15 մլրդ դոլար, իսկ կառուցումը կտևի 6 տարի: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջրանցքի հիմնարկեքի արարողության ժամանակ: «Ստամբուլ» ջրանցքի շինարարությունն ընթանալու է Բոսֆորի նեղուցի զուգահեռ ուղղությամբ և միացնելու է Մարմարա և Սև ծովերը: Նոր ջրանցքի կառուցման հնարավորության մասին առաջին անգամ Էրդողանը խոսել էր 2011 […]

̰
ԵՄ-ն պետք է ստանձնի դերակատարություն Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության կառուցման հարցում. Լիտվայի ԱԳ նախարար

18:22 26.06.2021

Եվրամիությունն այն աշխարհաքաղաքական ուժն է, որը կարող է կարևոր առաքելություն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ապահովելու կայունություն, ժողովրդավարություն և բարեփոխումներ, որոնք կօգնեն երկրներին՝ դեպի եվրոպական արժեքներ իրենց ձգտումներում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը՝ ամփոփելով Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր […]

̰
Ռումինիայի ԱԳ նախարարն առաջնահերթ է համարել ԼՂ խնդրի հետևանքով գերեվարված անձանց ազատ արձակումը

17:35 26.06.2021

Հարավային Կովկասի տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է  Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն:   Ամփոփելով Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ Հարավային Կովկասի երեք երկրներ՝ Ադրբեջան, Հայաստան և Վրաստան […]

̰
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ

17:20 26.06.2021

Ըստ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, հանրապետական ​​Ջիմ Ռիշի, օրենսդիր մարմինը մի քանի փաստաթուղթ է ընդունել, այդ թվում՝ չորս բանաձև, որոնցից մեկը վերաբերում է Վրաստանին: 1tv.ge-ի փոխանցմամբ, «Բանաձև 176»-ը կոչ է անում Վրաստանի բոլոր կուսակցություններին անհապաղ գործել 2021 թվականի ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրին համապատասխան, և այստեղ Սենատը վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանին, նրա տարածքային […]

̰
BACK_TO_TOP