TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+22.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

«Իրանի նոր իշխանությունները պետք է խիզախ և ուժեղ որոշումներ ընդունեն». Բլինկենը և Լե Դրիանը քննարկել են Իրանի հարցը

12:28 26.06.2021

Արևմտյան երկրների հայտարարություներին արձագանքել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն:

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 754 նոր դեպք

11:20 26.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 754 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 35 928 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 2,1%, վերջին 14 օրը –2,47%, վերջին 7 օրը –2,33%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 362 937 դեպք: Ապաքինվել է ևս 438 պացիենտ, և նրանց […]

̰
Վրաստանի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի պատրաստակամության մասին

11:06 26.06.2021

Վրաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ բոլոր առումներով։ Այս մասին ուրբաթ խորհրդարանում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով կառավարության կատարած աշխատանքի տարեկան զեկույցը: Նրա խոսքով ՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցող վրացի զինծառայողները ցույց են տվել իրենց պրոֆեսիոնալիզմն ամբողջ աշխարհին: Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին ՝ վարչապետը նշել է, որ Վրաստանի համար չափազանց կարևոր է խաղաղության […]

̰
Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիի կուսակցությանը խորհուրդ է տվել հանգստանալ և չերազել իշխանության մասին

10:11 26.06.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն իշխանություն վերադառնալու շանս չունի: Հունիսի 25-ին նման կարծիք է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Դուք ղեկավարությանը վերադառնալու նվազագույն շանս չունեք, ձեր ժամանակը վատնում եք, ժամանակն է հանգստանալու … Պարոն Սաակաշվիլին լքեց մեր զինվորականներին (2008-ին Հարավային Օսիայում ռազմական բախման ընթացքում. – խմբ.)։ Բոլորի համար  ակնհայտ էր, […]

̰
Արևմտյան Վրաստանում զանգվածային թունավորման հերթական դեպքն է գրանցվել

09:55 26.06.2021

Նավահանգստային Փոթի քաղաքի «Աջարիա տեքստիլ» կարի արտադրամասի ավելի քան 50 աշխատակից սննդային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Որոշ ժամանակ անց մի մասին դուրս են գրել, հիվանդանոցում է շարունակում մնալ 17 մարդ։ Նշվում է, որ գործարանի անձնակազմին կերակրում են օրը մեկ անգամ: Ընկերության ղեկավարությունը պարզում է միջադեպի պատճառները: «Աջարիա տեքստիլ»-ը համագործակցում է բազմաթիվ միջազգային ընկերությունների, այդ թվում`այնպիսի […]

̰
Հնդկաստանը թույլատրել է հակակորոնավիրուսային պատվաստումները հղի կանանց

08:24 26.06.2021

Հնդկաստանի առողջապահության նախարարությունը թույլատրել է հղի կանանց պատվաստել COVID-19- ի դեմ։ Այս մասին հունիսի 25-ին հաղորդել է regnum.ru-ն: Հնդկաստանի առողջապահության նախարարությունում կարծում են, որ նման պատվաստումը նույնիսկ օգտակար է ապագա մայրերի համար: Հնդկաստանում արգելված է երեխաների պատվաստումը: Ներկայում 2-ից 18 տարեկան երեխաների շրջանում հակակորոնավիրուսային պատվաստանյութ է փորձարկվում: Փորձարկումը կավարտվի սեպտեմբերին։ Հնդկաստանի «Կովիդշիլդ» և «Կովաքսին» պատվաստանյութերը […]

̰
Վրաստանը հաջորդ տարվանից կսկսի անօդաչու թռչող սարքերի արտադրություն

20:59 25.06.2021

Վրաստանը նախատեսում է հաջորդ տարվանից միջազգային գործընկերների հետ համատեղ սկսել անօդաչու թռչող սարքերի արտադրություն: Այդ մասին ասել է  վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նրա խոսքերով՝ ԱԹՍ-ի հավաքումը տեղի է ունենալու Պաշտպանության նախարարությանը կից «Դելտա» ռազմական գիտատեխնիկական կենտրոնում: Կառավարության ղեկավարը հավելել է նաև, որ մոտ ժամանակներս կենտրոնը իսրայելական ընկերության հետ համատեղ կսկսի արտադրել M4 տիպի ինքնաձիգներ:    

̰
Վրաստանում նախատեսում են բժշկական խորհրդին ներկայացնել հանձնարարական՝ 16 տարեկանից բարձր անձանց «Pfizer»-ով պատվաստելու վերաբերյալ

20:15 25.06.2021

Մենք նախատեսում ենք բժշկական խորհրդին ներկայացնել հանձնարարական՝ 16 տարեկանից բարձր անձանց «Pfizer»-ով պատվաստելու վերաբերյալ,-ասել է Վրաստանի  Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նա հույս է հայտնել,  որ երկրում բավարար քանակությամբ «Pfizer» պատվաստանյութ կլինի: «Ինչպես գիտեք, ըստ ցուցումների, «Pfizer»-ով կարելի է պատվաստվել 16 տարեկանից: Հետևաբար, մենք նախատեսում ենք հանձնարարական ներկայացնել բժշկական խորհրդին՝ 16 տարեկանից բարձր […]

̰
Իմ միջնորդությամբ և Միացյալ Նահանգների աջակցությամբ Հայաստան-Ադրբեջան համաձայնությունը մեր քաղաքականության ամենակարևոր հաջողությունն է․Ղարիբաշվիլի

19:58 25.06.2021

Մեր քաղաքականության ամենակարևոր հաջողությունը իմ կողմից միջնորդավորված և Միացյալ Նահանգների աջակցությամբ վերջերս կայացած Հայաստան-Ադրբեջան համաձայնությունն է: Սա իսկապես աննախադեպ իրադարձություն է, որն ընդգծում է մեր հատուկ դերը տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում,- այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ խորհրդարանում զեկույց և երկրի զարգացման տասնամյա ծրագիրը ներկայացնելիս: Կառավարության ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը զգալի […]

̰
Ալիևը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի մասին

18:50 25.06.2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է խոսել Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու պատրաստակամության մասին այն դեպքում, երբ Ադրբեջանի կողմից ամբողջությամբ չեն կատարվել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունները, մասնավորապես` գերիների վերադարձը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը նշել է, թե ցանկանում […]

̰
Թուրք փորձագետ. Թուրքիան ՆԱՏՕ-ի ձեռքում գործիք է ծառայում

16:37 25.06.2021

Մոսկվայի՝ Անվտանգության հարցերով միջազգային 9-րդ կոնֆերանսին անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև քննարկվել Թուրքիային առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը՝ կոնֆերանսին առցանց միացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ: Կոնֆերանսին մասնակցած Ռուսաստանի հարցերով թուրք փորձագետ Քերիմ Հասը Twitter-ում գրել է, թե ելույթում ինչ […]

̰
Անգլիան Թուրքիային չի հանել համաճարակային առումով վտանգավոր երկրների ցանկից

16:23 25.06.2021

Անգլիան համաճարակային առումով ռիսկային երկրների ցուցակի թարմացումից հետո Թուրքիային չի հանել վտանգավորության «կարմիր» աստիճան ունեցող երկրների ցանկից: Հաղորդվում է, որ «կարմիր ցուցակում» գտնվող երկրներից Անգլիա ժամանողները պարտավոր են օդանավակայանի մոտակա հյուրանոցներից մեկում իրենց հաշվին 10 օրանոց կարանտին անցնել: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, օրերս կատարված թարմացման արդյունքում կանաչ ցուցակում են հայտնվել Մալթան, Իսպանիան, Պորտուգալիան, Կարիբյան կղզիները […]

̰
Վրաստանյան տապը կարող է վտանգավոր լինել. զգուշացնում են մասնագետները

15:51 25.06.2021

Վրաստանում ջերմաստիճանը չափազանց բարձր է, տեղ-տեղ հասնում է 40 աստիճանի: Ինչպես հաղորդում է Aliq.ge-ն՝ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի մասնագետները զգուշացնում են, որ այս օրերին երկար ժամանակով դրսում գտնվելը կարող է վտանգավոր լինել մարդու կյանքի համար: ԱՀԿ-ի տվյալներով` 2003 թվականին Եվրոպայում գրանցված ջերմային ալիքները 70 հազար մարդու մահվան պատճառ են դարձել: Մասնագետները զգուշացնում […]

̰
Բաքվում հայ 14 հայ ռազմագերիների գործով դատավարությանն ընթերցվել է մեղադրական եզրակացությունը

15:40 25.06.2021

Բաքվի դատարանում 14 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով դատական նիստին ընթերցվել է մեղադրական եզրակացությունը, հայտնում է minval.az-ը։ Գեղամ Սամվելի Սերոբյանը, Հրաչ Արզումանի Ավագյանը, Արմեն Եղիազարի Բաղասյանը, Գոռ Վահրամի Գասպարյանը, Կամո Կարենի Սեֆիլյանը, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանը, Գևորգ Նորայրի Ասերտյանը, Սիսակ Գրիշայի Ենգոյանը, Ալբերտ Կոմիի Պետրոսյանը, Ռոմիկ Միսակի Սեդրակյանը, Արամ Գառնիկի Մինոսյանը, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանը, Էդգար Վաչագանի […]

̰
Վրաստանում գյուղացիները հրկիզել են անչափահասին բռնաբարելու մեղադրանքով ձերբակալված հոր և որդու տունը

15:18 25.06.2021

Գյուղացիները հրկիզել են անչափահասին բռնաբարելու մեղադրանքով ձերբակալված հոր ու որդու տունը: Այս մասին հաղորդում է 1tv.ge-ն։ Այսօր Սամեգրելոյի քաղաքապետարաններից մեկում անչափահաս բռնաբարելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ՝ հայր և որդի: Ձերբակալվածները մեղադրվում են 8-ամյա աղջկա բռնաբարության մեջ: Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ գործը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով:

̰
ԱՄՆ-ն չպետք է անհետևանք թողնի Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները. Ադամ Շիֆը՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների իրավունքների ոտնահարման մասին

14:58 25.06.2021

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և նրանց դեմ սկսված դատական գործերին՝ մարդու իրավունքների խախտման համատեքստում: «Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից հետո Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումն անընդունելի է: Ռազմագերիներին հետապնդելը միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ անտեսման հետագա վկայություն: Մինչ մենք շարունակում ենք […]

̰
Իրանական կողմը համագործակցության հուշագրեր կստորագրի Հայաստանի արևելագիտական բոլոր կենտրոնների հետ

13:56 25.06.2021

Բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց, գիտնականների, գիտակրթական և գիտահետազոտական կենտրոնների, այդ թվում՝ արևելագիտության և իրանագիտության հայաստանյան դպրոցների գործունեությունը շատ կարևոր դեր է խաղում հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում: Հենց այդ պատճառով էլ իրանական կողմը նախատեսում է առաջիկայում համագործակցության հուշագրեր ստորագրել արևելագիտությամբ և իրանագիտությամբ զբաղվող հայաստանյան բոլոր կենտրոնների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական […]

̰
Նոր համաձայնագիր Թուրքիայի և Կատարի միջև

13:42 25.06.2021

Թուրքիայի և Կատարի միջև սերտ համագործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում՝ ներառելով տարաբնույթ ոլորտներ: Նախօրեին այդ երկրների միջև 5 տարի ժամկետով նոր համաձայնագիր է կնքվել, ըստ որի՝ կատարցի երիտասարդները առանց քննություն հանձնելու կարող են ընդունվել թուրքական բուհեր և կրթություն ստանալ բժշկագիտական, ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետում, հաղորդում է Ermenihaber-ը։ Ռազմաբժշկության ոլորտում ուսուցման և համագործակցության վերաբերյալ համաձայնագրում կա […]

̰
Վրաստանում հանրային տրանսպորտը հուլիսի 1-ից կաշխատի սովորական ռեժիմով

10:31 25.06.2021

Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ հուլիսի 1-ից մայրաքաղաքի մետրոն ու ավտոբուսները կաշխատեն սովորական ռեժիմով, փոխանցում է Aliq.ge-ն: Ուժի մեջ կմնա տրանսպորտում դիմակ կրելու պահանջը: Այս ուղղությամբ վերահսկողություն կիրականացվի համապատասխան ծառայությունների կողմից: Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությանը կից գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, երկրում տեղաշարժի սահմանափակումն օրերս հանվել է, ինչը կանդրադառնա նաև տրանսպորտի գործունեության վրա:

̰
Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն ՄԻՊ-ն ուղարկել է Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը

22:34 24.06.2021

Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն ՄԻՊ-ն ուղարկել է Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը` 1) Եվրոպական խորհրդի նախագահին. 2) Եվրոպական հանձնաժողովի նախագահին. 3)Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Տեսանյութն ապացույց է առ այն, որ հայկական կողմի բոլոր գերիներն Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում` […]

̰
Վրաց-ուկրաինական հարաբերությունները կարգավորվում են․ հուլիսի 18-ին Զելենսկին կայցելի Վրաստան

20:19 24.06.2021

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին կայցելի Վրաստան: Ինչպես նշել է Զուրաբիշվիլին, հանդիպումը նախատեսված է հուլիսի 18-ին, և նախապատրաստական ​​աշխատանքներն արդեն սկսվել են: Հաղորդում է aliq.ge-ն։ «Հուլիսի 18-ին իմ ուկրաինացի գործընկերոջը հրավիրել եմ Վրաստան։ Այցի նախապատրաստական ​​աշխատանքներն արդեն ընթանում են, և սա շատ կարևոր հանդիպում է նաև այն առումով, որ մենք […]

̰
Ջոզեֆ Բորելը կհանդիպի Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արտգործնախարարների հետ

19:36 24.06.2021

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը կհանդիպի Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի, Մոլդովայի արտգործնախարար Ավրելիո Չոկոյի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կալենի հետ: Այս մասին հաղորդում է ԵՄ արտաքին կապերի ծառայությունը: Նշվում է, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն ԵՄ-ի և երեք ասոցացված գործընկերների միջև Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակներում համագործակցության խորացման հնարավորությունները: Հանդիպումը […]

̰
Վրաստանում հնդկական շտամի շրջանառությունը գնալով աճում է. Ամիրան Գամկրելիձե

19:10 24.06.2021

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ, հնդկական շտամի շրջանառությունը Վրաստանում տատանվում է 10-20 տոկոսի սահմաններում: Հաղորդում է 1tv.ge-ն։ Գամկրելիձեն նշում է, որ եվրոպական մի շարք երկրներում այսպես կոչված «Դելտա» շտամը փոխարինում է բրիտանական շտամին, որը որոշ ժամանակ անց սպասվում է նաև Վրաստանում: Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ Վրաստանում լաբորատորիայում հաստատվել է հնդկական շտամի ևս 20 […]

̰
 «Ինչո՞ւ չեք պահպանում Կեսարիայի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին»․ Փայլանը՝ թուրք նախարարին

19:03 24.06.2021

Կեսարիայի 200-ամյա Սուրբ Թորոս հայկական եկեղեցին շարունակվում է ավերվել գանձագողերի կողմից։ Կեսարիայի Մելիքգազի շրջանի Թավլուսուն թաղամասում գտնվող եկեղեցու պատերը դիտավորյալ աղտոտվել են ներկանյութերով և վնասվել, իսկ պատմական կառույցի ներքին պատերից մեկում գանձ որոնողների կողմից 2 մ խորությամբ փոս է արվել: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում բարձրաձայնել […]

̰
Բունդեսթագի պատգամավորը կոչ է արել դադարեցնել Թուրքիա-ԵՄ բանակցությունները

16:00 24.06.2021

Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի «Ազատ դեմոկրատական կուսակցություն» խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆը Եվրամիության (ԵՄ) երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախօրեին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները: «Միևնույն ժամանակ երկրների և կառավարությունների առաջնորդները հիշյալ գագաթնաժողովը պիտի օգտագործեն Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության վերաբերյալ անարդյունավետ բանակցությունները դադարեցնելու համար»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է քաղաքական գործիչը: Լամբսդորֆի կարծիքով՝ հարկավոր է հստակ ռազմավարություն […]

̰
ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը

15:56 24.06.2021

ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը, որում նշվում է, որ քաղբանտարկյալների խնդիրը Ադրբեջանում «ո՛չ ճանաչվել է, ո՛չ արժանացել է համարժեք արձագանքի, ո՛չ էլ առավել ևս լուծվել է»,- նշված է ԵԽԽՎ կայքում: Զեկույցի հեղինակ՝ իսլանդացի պատգամավոր Սուննա Էվարսդոտտիրը նշել է, որ բանաձևի դրույթների մեծամասնությունը «չեն իրականացվել» իշխանությունների կողմից։ ԵԽԽՎ-ն […]

̰
Թուրքիայի ու Եվրամիության միջև անվտանգության ու պաշտպանության թեմայով խորհրդակցություններ են տեղի ունեցել

15:44 24.06.2021

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Թուրքիայի ու Եվրամիության միջև անվտանգության ու պաշտպանության թեմայով խորհրդակցություններ են տեղի ունեցել: Ըստ Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների ծառայության հայտարարության՝ դա եղել է կողմերի միջև ոչ պաշտոնական ձևաչափով անցկացվող 6-րդ խորհրդակցությունը, փոխանցում է Ermenihаber-ը։ Թուրքիայի կողմից մասնակցել է արտգործնախարարության միջազգային անվտանգության հարցերի վարչության պետի տեղակալ Գյուլին Դինչը, իսկ ԵՄ-ն ներկայացրել է Արտաքին հարաբերությունների […]

̰
Ադրբեջանցի զինվորականները սպառնացել են Հայաստանում սահմանի մոտ աշխատող իսպանացի լրագրողների խմբին

15:10 24.06.2021

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները սպառնացել են Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին աշխատող իսպանացի լրագրողների խմբին։ «Իսպանացի լրագրողների թիմին ադրբեջանական զինված ուժերը սպառնացել են սպանել, երբ նրանք Ադրբեջանի հետ սահմանի մոտ՝ Գեղարքունիքի մարզում, նկարահանումներ են իրականացրել։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտում է լրագրողների նկատմամբ այդ անընդունելի գործողությունը»,- ասվում է […]

̰
ԱՄՆ-ն ու Թուրքիան բանակցում են Քաբուլի օդանավակայանի պաշտպանությունը թուրքերին հանձնելու հարցով

14:45 24.06.2021

Անկարան ու Վաշինգտոնը բանակցում են սեպտեմբերին ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի Աֆղանստանից դուրս գալուց հետո Քաբուլի օդանավակայանի պահպանությունը Թուրքիային փոխանցելու պայմանների շուրջ: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ տեղեկացնելով նաև, որ բանակցությունների համար ԱՄՆ-ից տեխնիկական պատվիրակություն է ժամանել Թուրքիա: «Եթե անհրաժեշտ պայմաններն ապահովվեն, մենք կշարունակենք օդանավակայանի անվտանգության ապահովման գործընթացը: ԱՄՆ-ի պատվիրակությունը եկել է, […]

̰
Կեսարիայի Սբ. Թորոս հայկական եկեղեցին հայտնվել է գանձագողերի թիրախում

14:09 24.06.2021

Կեսարիայի 200-ամյա Սուրբ Թորոս հայկական եկեղեցին շարունակվում է ավերվել գանձագողերի կողմից, հաղորդում է Ermenihaber-ը։ Կեսարիայի Մելիքգազի շրջանի Թավլուսուն թաղամասում գտնվող եկեղեցու պատերը դիտավորյալ կերպով ներկերով աղտոտվել և վնասվել  են, իսկ պատմական կառույցի ներքին պատերից մեկում գանձ որոնողների կողմից 2մ խորությամբ փոս է արվել: Թավլուսունի թաղապետ Մեհմեդ Յըլմազը թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ հայկական […]

̰
BACK_TO_TOP