TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+22.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանը Թուրքիայի համար կնվազեցնի բնական գազի գինը

13:28 24.06.2021

Ադրբեջանական SOCAR պետական նավթագազային ընկերության Թուրքիայի մասնաճյուղի ղեկավար Զաուր Գահրամանովը հայտարարել է, որ ակնկալվում է բնական գազի սակագնի նվազեցում Թուրքիայի համար, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ Գահրամանովի՝ Թուրքիայի համար գազի գնի նվազեցումը մի քանի գործոններով է պայմանավորված, որոնցից են պահանջարկի աճը և աղբյուրների դիվերսիֆիկացիան: Նրա խոսքերով՝ գազի մատակարարման նոր պայմանագրերի համար տարվող բանակցություններում Թուրքիայի դիրքերն ամրացել […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 656 նոր դեպք

11:13 24.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 656 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge էջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 861, մահացել՝ 17 պացիենտ: Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 30 469 թեստ։ Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 361 484 դեպք: Այստեղից ապաքինվել է 347 653 մարդ, մահացել՝ 5 228 պացիենտ: […]

̰
Վրաստանում մանդատներից հրաժարվող կուսակցությունը կկորցնի պետական ֆինանսավորումը

09:43 24.06.2021

Վրաստանի խորհրդարանը 79 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ ընդունել և հաստատել է կուսակցություների ֆինանսավորման օրենսդրայան նախաձեռնությունը, հայտնում է aliq.ge-ն։ Ըստ այդմ, մանդատներից հրաժարվող կուսակցությունը կորցնում է բյուջեի ֆինանսավորումը և մի շարք կանոնադրական արտոնություններ: Օրենսդրական փաթեթը «Վրացական երազանքի» նախաձեռնությունն է: Օրինագծի համաձայն՝ կուսակցությունը կորցնում է պետբյուջեից ֆինանսավորում ստանալու իրավունքը, եթե կուսակցության կողմից ընտրված խորհրդարանի […]

̰
Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում․ Razminfo

08:21 24.06.2021

Հունիսի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Նախիջևանի առանձին համազորային բանակի և Թուրքիայի Զինված ուժերի միջև հունիսի 21-23-ն անցկացվող մարտավարական վարժանքներից։ Կադրերում երևում է, որ Ադրբեջանը Bayraktar TB2 տեսակի անօդաչուներ է տեղակայել Նախիջևանի՝ վերջերս պաշտոնապես բացված աերոդրոմում, գրում է Razminfo-ն։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ վարժանքների ընթացքում Նախիջևանի Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը հանդիպել […]

̰
Բաքվում դատում են Արցախյան պատերազմում հայերի կողմից կռված մի ռուսաստանցու, որին որպես վարձկան են փորձում ներկայացնել

23:06 23.06.2021

Ադրբեջանուն դատավարություն է սկսվել ազգությամբ ռուս ՌԴ մի քաղաքացու գործով, ով մեղադրվում է հայերի կողմից արցախյան պատերազմում դրամի դիմաց կռվելու մեջ: Սա արդեն երկրորդ շինծու գործն է, որը միտված է ապացուցել, թե իբր Արցախում հայերը վարձկանների են օգտագործել: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
«Էրդողանիզմի» 3 կործանարար գծերը՝ ըստ թուրք պրոֆեսորի

20:20 23.06.2021

Թուրք տնտեսագետ, պրոֆեսոր Ահմեթ Ինսելը խոսել է Էրդողանի իշխանության ընթացքում կառավարման համակարգում ի հայտ եկած 3 «նորարարության» մասին, որոնք ըստ նրա՝ կարող են հետագայում լուրջ խնդիր դառնալ Թուրքիայի համար: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, պրոֆեսոր Ինսելը թվարկել է դրանք։ 1. Օրենքի ստորադասում «Օրենքի ստորադասումն այն է, որ երբ սահմանադրությունն անգամ գործում է այնքանով, ինչքանով դա ձեռնտու […]

̰
Թուրքիայի ցամաքային ուժերը համալրվել են ևս մեկ տեղական արտադրության ուղղաթիռով

19:30 23.06.2021

Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարության զինանոցը համալրվել է ևս մեկ T-129 հարվածային ուղղաթիռներով։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքայի պաշտպանության նախարարությունը Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում այդ մասին հրապարակում է արել։ Տեղեկացվում է, որ զինված ուժերի ցամաքային զորքերի զինանոցում առկա թուրքական արտադրության հարվածային ուղղաթիռների թիվը հասել է 55-ի։

̰
Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերը մնում է Թուրքիան

19:16 23.06.2021

Սաքստատի տվյալներով՝ 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 5,019 մլրդ դոլար, ինչը 18,2 տոկոսով ավելի է, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում: Հաղորդում է jnews.ge-ն։ Արտահանմանը բաժին է ընկնում 1,5 մլրդ դոլար (+24,4%), ներմուծմանը՝ 3,4 մլրդ դոլար: Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է 1,9 մլրդ դոլար, ինչը կազմում է ընդհանուր առևտրաշրջանառության 38,7%-ը: Հաշվետու […]

̰
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

19:00 23.06.2021

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի  հեռախոսազրույցը  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցում  անդրադարձ է կատարվել  Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտնում է Կրեմլը։   «Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի համաձայնագրերի իրականացման գործնական ասպեկտները: […]

̰
Վաշինգտոնը համաձայնել է հանել Իրանի նավթի և բեռնափոխադրման բոլոր պատժամիջոցները. Reuters

16:16 23.06.2021

Իրանն այսօր՝ հունիսի 23-ին, հայտարարել է, որ Վաշինգտոնը համաձայնել է հանել Իրանի նավթի և բեռնափոխադրման բոլոր պատժամիջոցները, ինչպես նաև որոշ բարձրաստիճան անձանց՝ «սև ցուցակից», համաշխարհային տերությունների հետ Թեհրանի 2015-ի միջուկային համաձայնագիրը վերականգնելու բանակցություններում, որոնք այժմ դադարեցված են, գրում է Reuters-ը: Հեռացող նախագահ Հասան Ռոհանիի աշխատակազմի ղեկավարի հայտարարությունները համահունչ էին Ռոհանիի պրագմատիստ ճամբարի պաշտոնյաների նախկին պնդումներին, […]

̰
Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություն են անում Նախիջևանում

15:57 23.06.2021

Ադրբեջանն ու Թուրքիան մարտավարական հատուկ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: «Հունիսի 21-23-ն ընկած ժամանակահատվածում հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվում, որոնց մասնակցում են Նախիջևանի կայազորի զորքերը և Թուրքիայի ԶՈւ կառավարման մարմինները»,- ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում զինվորականները մշակում են կապի միասնական համակարգի օգնությամբ […]

̰
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության օբյեկտում կանխել են դիվերսիայի փորձը

15:47 23.06.2021

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության օբյեկտում դիվերսիայի փորձ է կատարվել, որը կանխվել է: Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հունիսի 23-ին հայտնել է Press TV հեռուստաալիքը՝ հղում կատարելով անվտանգության ոլորտում գտնվող աղբյուրին: Հեռուստաալիքն այլ մանրամասներ չի հաղորդել:

̰
ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն անդրադարձել են եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը

14:40 23.06.2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 23-ին հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի՝ հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում: Այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում: Նշվում է, որ նրանք անդրադարձել են մի շարք […]

̰
Թուրքիայում հայերի համար հիմնված Պարտիզակի նշանավոր վարժարանի զգալի մասը ավերվել է

13:25 23.06.2021

Թուրքիայի Քոջաելի նահանգի Բահչեջիք շրջանում (նախկին հայկական Պարտիզակ ավան) բողոքական ամերիկացիների կողմից 1873-ին հայերի համար կառուցվել էր Պարտիզակի երբեմնի հռչակավոր վարժարանային համալիրը։ Այդ կառույցից այսօր քիչ բան է մնացել, հաղորդում է Ermenihaber-ը։ Ցեղասպանությունից հետո լքված վարժարանը 1898-ին վերածվել էր մի 60 դյոնում (6 հեկտար) հողակտոր զբաղեցնող ընդարձակ համալիրի, որն ընդգրկում էր գիշերօթիկ դպրոց, նախակրթարան, մանկատուն […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 773 նոր դեպք

11:26 23.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 773 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 360 828 դեպք: Ապաքինվել է ևս 575 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 346 792: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 5 211 […]

̰
ԱՄՆ-ը հայտնել է 36 իրանական կայքերի արգելափակման մասին

08:32 23.06.2021

ԱՄՆ արդարադատոթյան նախարարությունը «զավթել» է իրանական 36 կայքերի դոմենները՝ ամերիկյան պատժամիջոցների խախտման պատճառով։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ արգելքի տակ են հայտնվել 33 կայքեր, որոնք օգտագործվել են Իսլամական ռադիոյի և հեռուստատեսության իրանական միության կողմից (IRTVU), և ևս 3 կայքեր, որոնք վերահսկվել են «Կատաիբ Հըզբոլլահ» իրանամետ խմբավորման կողմից։ Գերատեսչությունում հիշեցրել […]

̰
Հուլիսի 1-ից տեղաշարժի արգելքը Վրաստանում կչեղարկվի

19:53 22.06.2021

Տեղաշարժի արգելքն այլևս չի գործելու հունիսի 30-ի ժամը 23:00-ից,- ասել է Համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն: Ինչպես նշել է  գործողությունների շտաբի ղեկավարը, ցանկացած սահմանափակում և կարգավորում պայմանավորված է առկա համաճարակաբանական իրավիճակով: «Հուլիսի 1-ից տեղաշարժի արգելքը կչեղարկվի, որը գործում էր 23:00-ից 04:00-ն: Կլինի հետևյալը՝ հունիսի 30-ին՝ երեկոյան 23-ից, սահմանափակումն այլևս չի գործի: Սահմանափակումը կլինի […]

̰
Թուրքիան սկսում է իր Turcovac պատվաստանյութի III փուլի փորձարկումները

19:03 22.06.2021

Թուրքիան սկսել է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: Այս մասին երեքշաբթի օրը NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, գրում է ՏԱՍՍ-ը։    «Շատ կարևոր է ձեռք բերել մեր սեփական պատվաստանյութը՝ մեր երկիրը այս համաճարակից փրկելու համար: Մենք հասել ենք վերջին փուլին՝ սկսելով փորձարկման երրորդ փուլը: Կարծում եմ, որ Turcovac […]

̰
Մերկելը հայտարարել է Թուրքիայի հետ փախստականների վերաբերյալ համաձայնագիրը պահպանելու անհրաժեշտության մասին

18:25 22.06.2021

Գերմանիան անհրաժեշտ է համարում պահպանել փախստականների վերաբերյալ Թուրքիայի հետ համաձայնագիրը: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։   «Մենք դեռ աշխատում ենք (առաջիկա հունիսի 24-25) ԵՄ գագաթնաժողովի որոշումների վրա: Կարծում եմ, որ ԵՄ և Թուրքիայի միջև այս համաձայնագիրը կարևոր […]

̰
Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ

18:17 22.06.2021

Ռուսաստանը հունիսի 22-ին հանում է Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումները: Այդ մասին ավելի վաղ հայտնել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: Երկու երկրների միջև թռիչքները դադարեցվել էին ապրիլի 15-ից՝ կորոնավիրուսի թվերի աճման պատճառով։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցության վերականգնման  վերաբերյալ որոշումն ընդունվել է ռուսաստանյան պատվիրակության Թուրքիա կատարած այցի արդյունքներով։ Նաև հաշվի է առնվել  մասնագետների համապատասխան եզրակացությանը: Առանձին […]

̰
Իրանի ԱԳՆ խոսնակը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և ընտրված ուժերին

17:57 22.06.2021

ՀՀ-ում խորհրդարանական արտահերթ ընտրությունների բարեհաջող անցկացման կապակցությամբ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և ընտրված ուժերին: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը: «ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հաջողություն է մաղթել ընտրություններում հաղթանակած ուժերին Հայաստանի զարգացման, ներքին կայունության հաստատման և տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում: Հաշվի առնելով ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ հարևան երկրների […]

̰
Թուրքիայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

15:11 22.06.2021

Հունիսի 22-ին Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա նահանգի՝ Էգեյան ծովի ափամերձ Դաթչա շրջանում 5․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Ermenihaber-ը։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 01:14-ի սահմաններում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 11կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Դաթչա շրջանից 40կմ հեռավորության վրա: Երկրաշարժը զգացվել է […]

̰
Քննարկվում է Քաբուլի օդանավակայանը պաշտպանելու հարցում Թուրքիային տրվելիք աջակցության բնույթը

14:39 22.06.2021

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության (Պենտագոն) խոսնակ Ջոն Քիբրին հայտարարել է, որ Վաշինգտոնը  Անկարայի հետ քննարկում է Քաբուլի օդանավակայանի պահպանության գործընթացի կազմակերպումը Թուրքիային հանձնելու հարցի մանրամասները, փոխանցում է Ermenihaber-ը։ Ամենօրյա բրիֆինգի ժամանակ Քիբրին հայտարարել է նաև, որ չնայած նրան, որ Վաշինգտոնը ուշադրությամբ հետևում է Աֆղանստանում անվտանգային իրավիճակին՝ ԱՄՆ-ի զորքերի այդ երկրից դուրս գալու ժամկետները չեն երկարաձգվի: Քիրբին […]

̰
Վրաստանում բաց տարածքում շնչադիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի․ պարետային ժամը հանվում է

11:58 22.06.2021

Վրաստանում բաց տարածքում շնչադիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի: Այս մասին կառավարության վարչությունում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է 1tv.ge-ն։ «Այսուհետ շնչադիմակ կրելը պարտադիր չի լինի», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: Բացի այդ, հուլիսի մեկից Վրաստանում չեղարկվում է գիշերվա ժամերին գործող տեղաշարժի արգելքը: Որոշումն ընդունել է համակարգող խորհուրդը: Շարժունակությունը նվազեցնելու համար […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 914 նոր դեպք

11:39 22.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 914 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակումվերջին 24 ժամում անցկացվել է 27 956 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 3,27%, վերջին 14 օրը –2,43%, վերջին 7 օրը –2,55%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 360 055 դեպք: Ապաքինվել է ևս 635 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը […]

̰
Զոհրաբյանը Եվրոպային կոչ է արել կասեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները և կալանք դնել Ալիևի ընտանիքի բանկային հաշիվների վրա

10:06 22.06.2021

ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը կրկին խոսել է հայ ռազմագերիների խնդրի մասին` կոչ անելով Եվրոպայի Խորհրդին անհետևանք հայտարարություններից անցնել կոնկրետ քայլերի։ Զոհրաբյանը կոչ է արել Եվրոպայի խորհրդին կասեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորություններն ու կալանք դնել Ալիեւի ընտանիքի եւ այդ երկրի քաղաքական էլիտայի եվրոպական բանկային հաշվիների վրա։ […]

̰
Վրաստանը սոցիալական օրենսգիրք է մշակում

09:23 22.06.2021

Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարար Եկատերինա Տիկարաձեն ներկայացրել է երկրի սոցիալական օրենսգրքի նախագիծը: «Մենք սկսել ենք օրենսգրքի շուրջ համապարփակ աշխատանք: Ունենք հուսալի գործընկեր` ի դեմս ԵՄ-ի, այդ գործընթացում ակտիվորեն ներգրավված են նաև Ֆրանսիան, Գերմանիան, Չեխիան և Սլովակիան: Խորհրդարանն էլ մասնակցում է այս գործընթացին»,-  ասել է նա: Նաև ընդգծել է, որ սոցիալական օրենսգիրքը […]

̰
Զուրաբիշվիլին Հռոմի պապի հետ հանդիպմանը խոսել է ԼՂ հակամարտության մասին

09:03 22.06.2021

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Իտալիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Վրաստանի նախագահը հարցազրույց է տվել իտալական հայտնի nova.news կայքին, որտեղ խոսել է նաև տարածաշրջանում առկա մարտահրավերների, Արցախյան հակամարտության մասին, փոխանցում է Aliq.ge-ն: «Ես Հռոմի պապի հետ խոսեցի նաև տարածաշրջանում առկա մյուս հակամարտությունների մասին, մասնավորապես` Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում ծագած բախման մասին. […]

̰
Թուրքիայում պարետային ժամը չեղարկվել է

22:17 21.06.2021

Թուրքիայում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտարարված պարետային ժամն ամբողջությամբ չեղյալ է հայտարարվել հուլիսի 1-ից, հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Այսօր կառավարության նիստում մենք որոշում ենք կայացրել.հուլիսի 1-ից պարետային ժամն ամբողջությամբ վերացվում է ։ Պետական հիմնարկները վերադառնում են սովորական աշխատանքային ռեժիմին։ Հասարակական տրանսպորտից օգտվելու տարիքային սահմանափակումները վերացվում են»,- հայտարարել է Էրդողանը հեռուստաուղերձում։

̰
Իրաքցի պատգամավորը իշխանություններին մեղադրել է Թուրքիայի զավթողականությունը հանդուրժելու համար

19:47 21.06.2021

Իրաքի քրդական ինքնավար շրջանում շարունակվում են Թուրքիայի ձեռնարկած ռազմական գործողությունները։ Իրաքցի պատգամավոր Սելիմ Հեմզեն դրանում մեղադրել է իշխանություններին, որ լռության են մատնում Թուրքիայի գործողությունները։ Պատգամավորի խոսքերով՝ Թուրքիայի հարձակումները շարունակվում են, քանի որ Իրաքի քաղաքական կուսակցությունները լռում են։ «Թուրքիան գրավում է Իրաքի հողերը՝ ներխուժելով Քուրդիստանի տարածք։ Մենք դատապարտում ենք նրանց, ովքեր լռում են թուրքական զավթողականության դեմ։ […]

̰
BACK_TO_TOP