18:47 09.06.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ այժմ առկա պայմաններով «Նամախվան ՀԷԿ»-ի նախագիծը չի շարունակվի: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ինչպես լրագրողներին ասել է Իրակլի Ղարիբաշվիլին, բանակցություններ են տարվում ներդրողների հետ այս հէկը ավելի լավ պայմաններով կառուցելու համար: «Ինչ վերաբերում է «Նամախվան ՀԷԿ»-ի նախագծին, ես ժառանգել եմ այս նախագիծը և այս հիմնախնդիրը: Ես ուզում եմ ձեզ ասել, […]
16:32 09.06.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատելու համար քաղաքացի Յավուզ Աթանը 1 տարի 2 ամիս ազատազրկման է դատապարտվել, փոխանցում է Ermenihаber-ը։ Նշենք, որ համաձայն Թուրքիայի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի՝ երկրի նախագահին վիրավորելը համարվում է հանցագործություն և պատժվում առավելագույնը 4 տարվա ազատազրկմամբ։ Թուրքական դատախազությունը քրեական գործ էր հարուցել Աթանի դեմ: Դատախազության պատրաստած մեղադրական եզրակացության մեջ նշվում էր, […]
15:33 09.06.2021
Վրաստանի սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի, ինչպես նաև անցյալ տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի պատճառով: Այդ մասին ասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ խորհրդարանին ներկայացրած զեկույցում: Այնտեղ նշվում է, որ գործընթացը վերականգնելու համար Վրաստանը պատրաստ է առաջիկայում կատարել համապատասխան աշխատանքներ: «Հանձնաժողովների նիստերը, սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է շարունակվեն»,- շեշտվում […]
13:57 09.06.2021
ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը նախօրեին մի շարք երկրների ու շրջանների հանել է կորոնավիրուսի տեսանկյունից 4-րդ աստիճանի վտանգավորություն ունեցող երկրների ցանկից, հաղորդում է Ermenihaber-ը։ Այդ երկրները, որոնց շարքում կա նաև Թուրքիան, տեղափոխվել են 3-րդ աստիճանի վտանգավորություն ներկայացնող երկրների ցուցակ: Թուրքիայից բացի այդ ցանկում կան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ֆրանսիան, Կանադան, Մեքսիկան, Իսպանիան, Ուկրաինան, […]
12:37 09.06.2021
ԼՂ կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ, սակայն այս պահին կարևոր է շեշտադրել ոչ թե դա, այլ խաղաղ կյանքը տարածաշրջան վերադարձնելու հարցը: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հասկանում եմ, որ հիմա շատերն են խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի […]
12:17 09.06.2021
Եվրախորհրդի (ԵԽ) կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ 2020թ․ հունվարի դրությամբ Թուրքիայի բնակչության 1 տոկոսը գտնվում է բանտերում կամ պայմանական ազատության մեջ։ Նշենք, որ Թուրքիայի բնակչության թիվը կազմում է շուրջ 85 միլիոն։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ Շվեյցարիայի Լոզանի համալսարանի՝ ԵԽ-ի համար կազմած զեկույցում արձանագրվել է, որ 2020թ․ հունվարի 31-ի դրությամբ Թուրքիայում յուրաքանչյուր 100․000 քաղաքացուց 984-ը […]
11:47 09.06.2021
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 982: Վերջին 24 ժամում «կովիդ 19» հաստատվել է 821 մարդու մոտ, ապաքինվել է 866 պացիենտ: Երեկ, հունիսի 8-ին Վրաստամում կորոնավիրուս էր հաստատվել 1 023 մարդու մոտ, ապաքինվել է 510 պացիենտ, մահացել […]
10:09 09.06.2021
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ կդիտարկեն Ադրբեջանին օգնության ցուցաբերումը թույլատրող որոշումը վերանայելու հարցը: Այդ մասին նա ասել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացված լսումների ժամանակ՝ ի պատասխան հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսի հարցին: Մենենդեսը, հարց ուղղելով պետքարտուղար Բլինքենին, հայտարարել էր, որ հիասթափված է ամերիկյան վարչակազմի՝ Ազատության աջակցման ակտի 907-րդ կետը շրջանցելու որոշումից, […]
09:47 09.06.2021
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության կայքը հայտնում է, որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերն ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ մասնակցել է կլոր սեղանի։ Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի հարցերին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ «Մենք շատ վրդովված էինք Հայատանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին իրադարձություններից, ներառյալ ադրբեջանական ուժերի կողմից 6 հայ […]
20:59 08.06.2021
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP-ԺԴԿ) հայտարարություն է արել երկրի գերագույն դատախազության կողմից HDP-ի վերաբերյալ Սահմանադրական դատարան նոր մեղադրական եզրակացություն ուղարկելու կապակցությամբ, հաղորդում է Ermenihaber-ը։ Կուսակցության սոցցանցի պաշտոնական էջում կոչ է արվում դատել մաֆիայի անդամներին՝ ակնարկելով, որ կառավարության անդամները կապված են հանցախմբի հետ: «Ոչ թե HDPԿ-ին, այլ մաֆիային դատիր» հեշթեգով արված գրառման մեջ մասնավորապես ասված […]
20:27 08.06.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ հունիսի 14-ին կայանալիք հանդիպմանն ընդառաջ Սպիտակ տունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել սպասվելիք հանդիպման օրակարգին։ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ երկոի երկրների առաջնորդները հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկելու են Միջերկրական ծովի արևելքին, […]
19:01 08.06.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Լատվիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի հետ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ, Չավուշօղլուն հանդիպման վերաբերյալ Twitter-ում հետևյալ գրառումն է արել. «Լատվիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի հետ քննարկել ենք մեր հարաբերությունները և ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Զարգացնելու ենք մեր համագործակցությունը Լատվիայի հետ։ Այդ երկիրը ՆԱՏՕ-ում մեր 2-րդ գործընկերն է, որ […]
18:11 08.06.2021
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ՆԱՏՕ-ին ինտեգրվելու Վրաստանի առաջընթացը բարձր է գնահատել: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռիքերի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո կառավարության տարածած հաղորդագրության մեջ: «Քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը և աշխարհաքաղաքական նոր միջավայրը: Ուշադրություն է դարձվել, թե ինչ դեր կարող է ունենալ […]
14:43 08.06.2021
Ներկայիս Թուրքիայի արևմտյան Իզմիթի շրջանում գտնվող 605-ամյա Արմաշի Չարխափան Սուրբ Աստվածածին հայկական վանքը լքված ու անմխիթար վիճակում է, փոխանցում է Ermenihaber-ը։ Աղյուսաշեն վանքի տարածքում, որտեղ 1889-ականներին կառուցվել է դպրատուն, այսօր կիսավեր է և ամբողջովին խոտերով ծածկված: Բացի դրանից՝ տեղի բնակիչները վանքի ողջ տարածքը աղբավայրի են վերածել: Չնայած այս ամենին՝ բնակիչները ցանկանում են վերականգնել վանական համալիրը և […]
12:54 08.06.2021
Թուրքիայի գերագույն դատարանի հանրապետական դատախազությունը ընդդիմադիր ճամբարի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) փակելու պահանջով նոր մեղադրական եզրակացություն է ուղարկել Սահմանադրական դատարան: Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ 850 էջից կազմված մեղադրական եզրակացությամբ պահանջ է ներկայացվել արգելել շուրջ 500 ընդդիմադիր կուսակցական գործչի քաղաքական գործունեությունը։ Պահանջվել է նաև սառեցնել կուսակցության բանկային հաշիվները: Նշենք, որ դեռևս 2021թ. մարտի 17-ին […]
12:03 08.06.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 023 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 29 517 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 3,47%, վերջին 14 օրը –2,81%, վերջին 7 օրը –2,92%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 350 428 դեպք: Ապաքինվել է ևս 510 պացիենտ, և նրանց […]
09:41 08.06.2021
Վրաստանում ընտրական բարեփոխումների շրջանակներում, էլեկտրոնային տեխնոլոգիաների փորձարկման նպատակով հունիսի 12-ին փորձնական ընտրություններ կանցկացվեն: Փորձնական ընտրություններին կմասնակցի մոտ հազար մարդ, հայտնում է sputnik-georgia-ն։ Երկուշաբթի աշխատանքային հանդիպման ժամանակ կուսակցությունների և ՀԿ-ների ներկայացուցիչները քննարկել են ընտրական գործընթացում էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրման հարցը։ Մասնավորապես, զրույցը վերաբերել է այնպիսի հարցերի, ինչպիսիք են շտրիխ-կոդը, ընտրողների նույնականացումն ու քվեաթերթիկների հաշվարկման գործընթացը տեսախցիկների առկայությամբ։ […]
08:49 08.06.2021
Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մաքսային գոտում ծանրոցները ստուգելիս դրանցից մեկում հայտնաբերվել է մեծ քանակությամբ չհայտարարագրված արտարժույթ`21 315 եվրո և 10 600 դոլար: Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը: Անօրինական փոխանցումները կանխելու համար կանխիկ դրամի և արժեթղթերի ներմուծումն ու արտահանումը խստորեն վերահսկվում է մաքսային ծառայության աշխատակիցների կողմից։
21:21 07.06.2021
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել էր, որ Իրանում հարստացված ուրանի պաշարները թույլատրելի ծավալը գերազանցել են 16 անգամ:
19:50 07.06.2021
84 տարեկան հասակում մահացել է գրող, սցենարիստ, ռեժիսոր, մունետիկների թատրոնի հիմնադիր Ռեզո Գաբրիաձեն: Հաղորդում է aliq.ge-ն։ Գաբրիաձեն ծնվել է 1936 թվականին Քութայիսում: Նա ավելի քան 35 կինոնկարների հեղինակ է, դրանց թվում է «Միմինոն», «Ար դաիդարդոն», «Կին Ձա Ձան», «Շերեկիլեբին», «Անսովոր ցուցահանդեսը», «Երեքը ճանապարհին» և այլն: 1981 թվականին Ռեզո Գաբրիաձեն Թբիլիսիում հիմնադրել է տիկնիկային թատրոնը: Գաբրիաձեն […]
18:25 07.06.2021
Լատվիան Վրաստանին կտրամադրի պատվաստանյութի 15 000 դեղաչափ,- այս մասին Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարել է իր վրացի գործընկեր Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Ուրախ եմ, որ մենք խթան ենք հաղորդել գործընթացին և հաշվի առնելով նյութատեխնիկական խնդիրը, Covid-19-ի դեմ պատվաստանյութի 15 հազար դեղաչափ առաքվելու է Վրաստան»,- ասել է նախարարը: Ռինկևիչսը ընդգծել […]
18:07 07.06.2021
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի մայրաքաղաք Էրբիլում՝ խորհրդարանի շենքի դիմաց, «Քուրդիստանի կոմունիստական կուսակցության» (KKP) կոչով կազմակերպվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական պետության հարձակումների: Ցուցարարները պահանջում են, որ Իրաքյան Քուրդիստանում վերջ տրվի Թուրքիայի ռազմական ներկայությանը: Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ պետք է խզվի Իրաքի և Թուրքիայի միջև ստորագրված սահմանների անվտանգության վերաբերյալ համաձայնագիրը և Թուրքիային դուրս […]
17:56 07.06.2021
Կողմերի քննարկման օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, Եվրամիության հետ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ կարծիքների փոխանակումը։
13:45 07.06.2021
Վրաստանը և Հայաստանը վերականգնում են երկաթուղային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր կորոնավիրուսային համավարակի պատճառով: Առաջին գնացքը Երևանից Բաթում կմեկնի հունիսի 15-ին, երկուշաբթի օրը կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: «Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է: Արդեն հունիսի 15-ին առաջին գնացքը Երևանից […]
13:37 07.06.2021
Ռուսաստանը չի պատրաստվում վերանայել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ Թուրքիայի հետ ստորագրած պայմանագիրը։ Ermenihber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։ «Այս պահի դրությամբ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, բայց թուրքական կողմը չի պատրաստվում վերանայել այս հարցը։ Մենք որևէ ազդակներ չենք ստացել»,- ասել է Շուգաևը։ Վերջինս ընդգծել է, […]
11:53 07.06.2021
Վրաստանի Նինոծմինդա քաղաքից (Սամցխե-Ջավախք) ոչ հեռու 11 րոպե միջակայքով երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը։ Առաջին երկրաշարժը՝ 3․1 մագնիտուդով, գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 20։04-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Նինոծմինդայից 23 կմ արևելք, օջախը՝ 15 կմ խորության վրա։ 3 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը գրանցվել է 20։15-ին՝ Նինոծմինդային 25 կմ արևելք, […]
08:24 07.06.2021
Եվրոպական միությունը կդառնա համաշխարհային ուժ միայն Թուրքիայի անդամակցության դեպքում, կարծում է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները նախկինի պես հավատարիմ են ԵՄ անդամակցության գաղափարին։ Այս մասին փոխանցում է ֆրանսիական L’Opinion պարբերականը։ «Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները չպետք է պատանդ լինեն ԵՄ մի քանի համառ անդամ պետությունների մաքսիմալիստական և ազգայնական նկրտումներին։ ԵՄ-ն համաշխարհային ուժ […]
16:34 06.06.2021
2021-ի հունիսի 15-ից Վրաստան ներմուծվող մեքենաների` մաքսային պահեստներում պահելու ժամկետը քառապատկվում է` 3 ամսվա փոխարեն 12 ամիս, փոխանցում է Aliq.ge-ն։ Արդեն հնարավոր կլինի այնտեղ տեղափոխել ինչպես ներմուծված, այնպես էլ օտարերկրյա ավտոմեքենաներ (մեքենաներ, որոնք կլինեն մաքսային պահեստում` գրանցման ժամկետում կամ որոնց գրանցման ժամկետը լրացած է): Մաքսային պահեստը շահագործելու իրավունք ունեցող անձինք պետք է տեսահսկում իրականացնեն պահեստ […]
22:37 05.06.2021
Հունիսի 5-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը, գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում, շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր: Երբ հովիվը, անասուններին ետ բերելու նպատակով, փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել: Հայկական ԶՈւ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել […]