TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+25.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են զորքերը ետ քաշել սահմաններից

19:45 05.06.2021

  Ղրղզստանը և  Տաջիկստանը պայմանավորվել են սահմանին իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ, ըստ այդմ, սահմաններից ետ են քաշվում բոլոր ստորաբաժանումների՝ բացառությամբ կանոնավոր սահմանային պարեկների: Այս մասին ասվում է Ղրղզստանի և Տաջիկստանի պետական ​​սահմանների սահմանազատման և սահմանանշման միացյալ պետական ​​հանձնաժողովի նիստից հետո ստորագրված արձանագրությունում, որը շաբաթ օրը հրապարակել է Ղրղըզստանի կառավարությունը։ Նշվում է, որ երկու երկրների  հանձնաժողովի […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ-Ասադին

15:18 05.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ` Սիրիայում խաղաղությանն ու երկխոսությանն ուղղված Ձեր ջանքերը հնարավորություն կտան հաղթահարելու երկրում առկա ճգնաժամը: Վստահ եմ, որ հայ-սիրիական ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները համատեղ ջանքերի […]

̰
ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շնորհիվ Իրանի արտահանումն աճել է 40 տոկոսով. նախարար

13:49 05.06.2021

Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանեանը հայտնել է, որ Իրանից արտահանումն աճել է 40 տոկոսով՝ ԵԱՏՄ-ի հետ կնքված ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի 18 ամիսների գործունեության ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: «Համաձայնագրի կատարման 18 ամիսների ընթացքում արտահանման աճը կազմել է շուրջ 40 տոկոս»,-ասել է նախարարն ու հավելել, որ ԵՄ անդամ երկրներից ներմուծումն անկում է […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 832 նոր դեպք

11:51 05.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 832 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 31 409 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 2,65%, վերջին 14 օրը –3%, վերջին 7 օրը –2,98%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 348 594 դեպք: Ապաքինվել է ևս 624 պացիենտ, և նրանց ընդհանուր […]

̰
Էրդողանը տվյալներ է հայտնել գազի նոր հանքավայրում առկա պաշարների մասին

08:55 05.06.2021

Թուրքիան Սև ծովում հայտնաբերել է ավելի քան 135 մլրդ խորանարդ մետր պաշարներով բնական գազի նոր խոշոր հանքավայր։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է TASS-ը։ Հանքավայրը հայտնաբերել է Fatih հորատող նավը «Ամասրա-1» հորում։ Այսպիսով, ինչպես Էրդողանն է նշել, Թուրքիայի կողմից Սև ծովում հայտնաբերված բնական գազի պաշարների ծավալը հասել է 540 մլրդ […]

̰
Ռիքերը, Հայաստանից բացի, կայցելի նաև Վրաստան ու Ադրբեջան

08:27 05.06.2021

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հունիսի 6-13-ը կայցելի Թբիլիսի (Վրաստան), Բաքու (Ադրբեջան) և Երևան (Հայաստան)՝ երկկողմ և տարածաշրջանային առաջնահերթությունների խթանման և տարածաշրջանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացման հարցերում ԱՄՆ աջակցությունն արտահայտելու նպատակով։ Վրաստանում փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ռիքերը կհանդիպի Վրաստանի կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ՝ քննարկելու Վրաստանի կուսակցությունների ապրիլի 19-ի համաձայնագրի լիարժեք իրականացումն […]

̰
Սահմանային հերթերից խուսափելու համար անհրաժեշտ է նախքան Վրաստան ժամանելը էլեկտրոնային եղանակով լրացնել առցանց դիմում

23:14 04.06.2021

Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ սահմանային հերթերից խուսափելու համար անհրաժեշտ է նախքան Վրաստան ժամանելը էլեկտրոնային եղանակով լրացնել առցանց դիմում (հղումը ներքևում), որտեղ անհրաժեշտ է նշել *Անուն *Ազգանուն *Անձնագրի համար *Հեռախոսահամար *Էլ. հասցե *Քաղաքացիություն *Բնակության երկիր *Վրաստանում բնակության վայր (տան հասցե, հյուրանոց) https://registration.gov.ge/…/8_protocol_for…/tk6157/ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰ ̰
Եթե ​​ԱՀԿ-ն հաստատի պատվաստանյութերի օգտագործումը 12 տարեկանից բարձր անձանց համար, մենք ևս կարող ենք այն թույլ տալ. Գամկրելիձե

20:48 04.06.2021

Ըստ Վրաստանի  Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի, եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատի պատվաստանյութերի օգտագործումը 12 տարեկանից բարձր երեխաների շրջանում, ապա Վրաստանում նույնպես կարող է իջեցվել տարիքային սահմանը: Նրա հայտարարությամբ, ճիշտ է, երեխաների մոտ վիրուսը մեղմ է ընթանում, բայց նրանք ակտիվ տարածողներ են: «Դուք գիտեք, որ մինչ այժմ ԱՄՆ սննդի և դեղամիջոցների գործակալությունը «Pfizer»-ի […]

̰
ԱՄՆ-ը COVID-19-ի դեմ պատվաստանյութը կիսելու է նաև Վրաստանի հետ

20:30 04.06.2021

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության տեղեկատվությամբ` նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը COVID-19-ի դեմ պատվաստանյութը կիսելու է նաև Վրաստանի հետ: Ըստ հայտարարության` սա ևս մեկ անգամ ցույց է տալիս երկու երկրների միջև ամուր ռազմավարական գործընկերությունը: Հաղորդում է Aliq.ge-ն։ Վրաստանին հատկացված պատվաստանյութի քանակը հայտնի կդառնա, երբ կորոշվեն նյութատեխնիկական, կարգավորիչ և նմանատիպ այլ հարցեր: Ինչպես հայտնի […]

̰
Բաքուն շարունակում է անտեսել միջազգային բոլոր նորմերը և դատում է հայ գերիներին

20:12 04.06.2021

Բաքուն, անտեսելով հայ գերիներին ազատ արձակելու միջազգային կոչերը, օրերս ընթացք է տվել պատերազմից հետո գերեվարված հայ զինծառայողների դատավարությանը։ Եվրոպական կառույցները դատապարտում են Ադրբեջանի վարքը։ Արդյո՞ք այդ հայտարարություններն ազդելու են հայ  գերիների տունդարձի վրա: Մանրամասներ է ներկայացնում հեռուստամեկնաբան Սագօ Արեանը։

̰
Վրաստանի և Հայաստանի առողջապահության նախարարությունների միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր

19:57 04.06.2021

Օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Արբայթեր-Սամարիթեր-Բունդիի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Միասին մենք կարող ենք. Համագործակցություն Վրաստանի և Հայաստանի միջև՝ արտակարգ իրավիճակներում»․ նախագծի հիմնական նպատակն է բարելավել աղետների ռիսկի կառավարման համակարգը, ստեղծել զարգացման հնարավորություններ և միջսահմանային համագործակցության մեխանիզմներ: Համաձայնագիրը կնպաստի միջսահմանային համագործակցությանը և […]

̰
Թուրքիան շարունակում է մնալ ԵՄ-ի համար ռիսկային երկրների ցանկում

19:48 04.06.2021

Եվրամիությունը կրկին Թուրքիային չի ներառել այն երկրների ցանկում, որոնց համար առաջիկայում հանվելու են կորոնավիրուսով պայմանավորված ուղևորության սահմանափակումները,- հաղորդում է Ermenihaber.am-ը։ ԵՄ-ից դեպի մի շարք երկրներ ուղևորությունները այսուհետ կիրականացվեն առանց սահմանափակումների։ Արտոնյալ երկրների ցանկում այս անգամ տեղ են գտել Ճապոնիան, Իսրայելը, Նոր Զելանդիան, Ռուանդան, Ավստրալիան, Սինգապուրը, Հարավային Կորեան և Թայլանդը։ Իսկ Թուրքիան նախկինի պես կշարունակի մնալ […]

̰
Թուրքական իշխանամետ թերթին վհատեցրել է Հունաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը

16:08 04.06.2021

Թուրքական իշխանամերձ «Yeni Şafak» թերթին վհատեցրել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի այն հայտարարությունը, որ Հունաստանում չկա թուրք փոքրամասնություն: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Դենդիասը, անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի՝ Հունաստան կատարած այցի ընթացքում Արևմտյան Թրակիայում ապրող մուսուլման փոքրամասնությունների հետ հանդիպմանը, այն սադրիչ քայլ է որակել: Թերթը Դենդիասի հայտարարությունը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Հունաստանում, որտեղ թուրքերի նկատմամբ […]

̰
Ադրբեջանի ՊՆ «ԿամԱԶ»-ը ականի վրա պայթել է․ կան մահացածներ ու վիրավորներ

14:27 04.06.2021

Հունիսի 4-ի առավոտյան Քարվաճառի շրջանում ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ «Կամազ» տեսակի ավտոմեքենան։ Մահացածների թիվը 4-ն է, որոնց թվում երկուսը՝ պետական լրատվամիջոցների աշխատակիցներ։ Կան նաև վիրավորներ։ Այս մասին հաաղորդում է Razm․info-ն։ [Թարմացում] Ադրբեջանի ՆԳՆ և Գլխավոր դատախազության տարածած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ մահացածները 3-ն են, վիրավոր են՝ 4-ը։ [Թարմացում] Այս մասին հայտնում են ադրբեջանական […]

̰
Ադրբեջանը միջպետական նոր գանգատ է ներկայացրել ՀՀ-ի դեմ

14:22 04.06.2021

Սույն թվականի հունիսի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ կառավարությանը ծանուցել է, որ Ադրբեջանի կողմից սույն թվականի հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ, որոնք վերաբերում են ենթադրաբար ականապատված տարածքների քարտեզների ՀՀ կողմից տրամադրելու պահանջին: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։ Եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից […]

̰
«Թուրքիան Սև ծովում բնական գազի նոր հանքավայր է հայտնաբերել». Bloomberg

13:24 04.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս խոստացել էր ուրբաթ օրը Սև ծովի ափերից «բարի լուր» ավետել։ Էրդողանի այս հայտարարությունից հետո թուրքական լրատվամիջոցներում լուրեր սկսեցին շրջանառվել, թե նախագահի «բարի լուրը» վերաբերում է նավթագազային նոր պաշարների հայտնաբերմանը: «Թուրքիան Սև ծովում բնական գազի նոր հանքավայր է հայտնաբերել: Այժմ Անկարան պաշտոնական հայտարարություն է պատրաստում,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է ամերիկյան […]

̰
Վրաստանը թույլ չի տա, որ Սաակաշվիլին միջամտի ընտրություններին. ԱԳՆ

12:39 04.06.2021

Եթե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին փորձի միջամտել սպասվելիք ՏԻՄ ընտրություններին, հարցը կքննարկվի ուկրաինական կողմի հետ։ Այս մասին ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, հայտնում է Aliq.ge-ն։ Այս հայտարարությունը Զալկալիանին արել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի` Վրաստան պաշտոնական այցի ֆոնին: Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013-ի նոյեմբերին և դրանից հետո չի վերադարձել: Նախկին նախագահը ներքին հետախուզման […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 779 նոր դեպք

11:56 04.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 779 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 30 026 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 2,59%, վերջին 14 օրը –3,06%, վերջին 7 օրը –2,9%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 347 762 դեպք: Ապաքինվել է ևս 959 պացիենտ, և նրանց ընդհանուր […]

̰
Էրդողանը հակակորոնավիրուսային պատվաստանյութի 3 դեղաչափ է ստացել և քննադատությունների արժանացել

09:26 04.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակակորոնավիրուսային պատվաստանյութի 3 դեղաչափ է ստացել, ինչը քննադատությունների պատճառ է դարձել, քանի որ պատվաստանյութը չի բավականացնում և փորձ է արվում ապահովել առաջնային օղակի աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է The Times-ը։ Էրդողանը չինական Sinovac –ի առաջին դեղաչափը ստացել էր հունվարի 14-ին՝ դառնալով Թուրքիայում առաջին պատվաստված մարդկանցից մեկը։ Երկրորդ դեղաչափը՝ կիկին Sinovac […]

̰
Համաշխարհային փոստային միությունը չեղարկել է Ադրբեջանի հայատյացություն քարոզող փոստային նամականիշները

22:41 03.06.2021

Համաշխարհային փոստային միության (ՀՖՄ) միջազգային բյուրոն որոշում է կայացրել իրենց տվյալների շտեմարանում չգրանցել Ադրբեջանի կողմից թողարկված «Ադրբեջան 2020» փոստային նամականիշները, քանի որ նշյալ նամականիշները հակասում են Միության Կոնվենցիայի և Վարքի կանոնների համապատասխան դրույթներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միությունը խնդրել է Ադրբեջանին վերանայել այդ նամականիշների թողարկումը։ 2020 թ․ Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի տրանսպորտի, կապի և […]

̰
Թուրքիայի ԳՇ 2-րդ պետը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ

20:32 03.06.2021

Հունիսի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի գլխավոր շտաբի երկրորդ պետ (1-ին տեղակալ), Սելջուկ Բայրաքթարօղլուի գլխավորած պատվիրակության հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Զաքիր Հասանովը հայտնել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Թուրքիայի հետ համագործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում՝ իր պաշտպանական հզորություններն ընդլայնելու համար: Հասանովը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ 44-օրյա պատերազմի ընթացքում […]

̰
Թուրքիայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումներով Էրդողանի վարկանիշը կտրուկ անկում է գրանցել

19:49 03.06.2021

Թուրքական «MetroPOLL» ուսումնասիրությունների կենտրոնը հետազոտություններ է անցկացրել հասարակության շրջանում՝ պարզելու համար, թե քաղաքացիներն ինչ վերաբերմունք ունեն նախորդ ընտրություններին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդած «Ջումհուր» (Ժողովուրդ) դաշինքի և ընդդիմադիր «Միլլեթ» (Ազգ) դաշինքի նկատմամբ, գրում է Ermenihaber-ը։ Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ ընդդիմադիր «Միլլեթ» դաշինքի վարկանիշը աճ է գրանցել, իսկ Էրդողանի գլխավորած  «Ժողովուրդ» (Ջումհուր-Cumhur) դաշինքի վարկանիշը […]

̰
Նեթանյահուն կոչ է արել թույլ չտալ, որ նոր ձևավորված կոալիցիան իշխանության գա

19:33 03.06.2021

Կոալիցիայի ձևավորման շուրջ իր առաջին մեկնաբանություններում Նեթանյահուն «աջակողմյան ձայներ ստացած» Քնեսեթի անդամներին կոչ է արել դեմ դուրս գալ կոալիցիային, որոնց բնութագրել է որպես «ձախակողմյան» և «վտանգավոր»:

̰
Բիթլիսում թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև բախումները շարունակվում են

19:08 03.06.2021

Ներկայիս Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի Դատվան շրջանում թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև տեղի ունեցած բախումները շարունակվում են: Այդ բախումների հետևանքով հունիսի 3-ին թուրք մեկ զինվորական է սպանվել, ևս 2-ը՝ վիրավորվել: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրք ուժայինները 3 քուրդ զինյալի են սպանել: Նշվում է, որ թուրքական զինուժի ռազմական գործողություններն իրականցվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական […]

̰
Էրզրումում հակահայկական քարոզչական բնույթի թանգարան կստեղծվի

15:37 03.06.2021

Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող քաղաքականությունը նոր թափ է ստացել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Երկրի իշխանությունները հակահայկական թեզերի շրջանառման և ամրապնդման համար դիմում են տարատեսակ գործիքակազմերի, որոնց օրինակներից մեկն էլ ներկայացվում է ստորև: Ներկայիս Թուրքիայի արևելյան Էրզրում (Կարին) քաղաքում «հայերի կատարած բռնությունների» մասին պատմող թանգարան է կառուցվելու, որի համար մի քաղաքացի 5 մլն դոլար նվիրատվություն […]

̰
Թեհրանը նշել է նավթավերամշակման գործարանում հրդեհի պատճառը

15:15 03.06.2021

Թեհրանի նավթավերամշակման գործարանում հրդեհի պատճառ է դարձել վառելիքի բաքից արտահոսքը, հայտնել է Թեհրանի նավթավերամշակման գործարանի գործադիր տնօրեն Համեդ Արմանֆարը: «Դեպքի պատճառը վառելիքով բաքից արտահոսքն էր: Բայց ինչպես է կատարվել արտահոսքը, մենք պարզում ենք»,- նրա խոսքերը մեջբերել է YJC գործակալությունը: Ինչպես հայտնել ենք՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանի հարավում տեղակայված նավթավերամշակող գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել։  

̰
Ռուսաստանում հերքել են, թե Թուրքիան հետ է ուղարկում C-400-ները սպասարկող ռուս մասնագետներին

14:18 03.06.2021

Ռուսաստանում հերքել են մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, թե Թուրքիան հետ է ուղարկելու իր տարածքում գտնվող ռուսական C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը սպասարկող ռուս մասնագետներին, փոխանցում է Ermenihaber-ը։ Մամուլում հայտնված տեղեկատվության համաձայն՝ ռուս մասնագետներին հետ ուղարկելու պահանջն իբր ներկայացրել է պաշտոնական Վաշինգտոնը։ Ըստ պնդման՝ ԱՄՆ-ն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի անդամ երկրում ռուս ռազմական մասնագետների ներկայությունը։ Հարցի […]

̰
ԱՄՆ-ն 25% մաքսատուրք է սահմանել Թուրքիայից ու 5 այլ երկրներից ներմուծվող որոշ ապրանքների վրա

14:13 03.06.2021

ԱՄՆ-ն հայտարարել է Թուրքիայից ու 5 այլ երկրներից (Միացյալ Թագավորություն, Իտալիա, Իսպանիա, Հնդկաստան և Ավստրիա) ներմուծվող որոշ ապրանքների վրա 25 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս որոշման մասին հայտնել է ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Քեթրին Թայը: Նման որոշումը պայմանավորված է նրանով, որ վերոնշյալ երկրներում թվային մարքեթինգային ծառայությունների համար սահմանված մաքսատուրքերի մեջ խտրականության են ենթարկվել ամերիկյան […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 833-ով

11:52 03.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 833 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: «Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 28 191 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 2,95%, վերջին 14 օրը –3,16%, վերջին 7 օրը –2,91%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 346 983 դեպք: Ապաքինվել է ևս 1 205 պացիենտ, և […]

̰
BACK_TO_TOP