00:15 03.06.2021
Լիբանանահայ Վիգեն Էօլչեքճեանին, որին ադրբեջանական զորքերը նոյեմբերի 10-ին գերի էին վերցրել Շուշիի մերձակայքում և ապօրինաբար պահում են Ադրբեջանում, տեղափոխել են հիվանդանոց։ Ինչպես Asbarez-ին հայտնել են նրա դուստրն ու մայրը, Էօլչեքճեանը զանգահարել է Ադրբեջանի հիվանդանոցից։ Խոսակցությունը կարճ է տևել, նա ընտանիքի անդամներին ասել է, որ ունի մեջքի ցավեր:
19:43 02.06.2021
Թուրքիայում առնվազն 20 մլն մարդ չքավորության մեջ է ապրում: Այս մասին ասվում է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայտարարության մեջ: Գրում է Ermenihaber.am Ըստ HDP-ի աշխատանքային հանձնաժողովի տվյալների՝ վերջին շրջանում գործազուրկ դարձած մարդկանց վիճակագրությունը եթե կազմվի, ապա չքավորների թիվը Թուրքիայում կարող է հասնել 30 միլիոնի։ Նշվում է, որ Թուրքիայում 60 մլն աշխատող մարդ ստանում […]
19:35 02.06.2021
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դուրս է մնացել Bloomberg-ի ամենահարուստ մարդկանց ցուցակից: 500 միլիարդատերերից բաղկացած ցուցակում Իվանիշվիլին 5,92 միլիարդ դոլար կարողությամբ դեռ երեկ զբաղեցնում էր վերջին դիրքերը: Այս փուլում վերջին տեղը զբաղեցնում է Պատ Ստրայկերը, որի կարողությունը գնահատվում է 5,93 միլիարդ դոլար: Հաղորդում է Aliq.ge-ն։ Ըստ Forbes-ի՝ Իվանիշվիլին ունի 4,8 միլիարդ դոլար և ամենահարուստ մարդկանց […]
19:10 02.06.2021
Թուրքիայի միգրացիայի վերահսկման վարչությունը տվյալներ է հրապարակել երկրում սիրիացի փախստականների թվի վերաբերյալ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ այդմ՝ սիրիացի գրանցված փախստականների թիվը Թուրքիայում հասել է 3 մլն 672.646-ի: Այս ցուցանիշը կազմում է Թուրքիայի ընդհանուր բնակչության 4.46 տոկոսը: Նշվում է, որ Թուրքիայում սիրիացի ներգաղթյալներից 1 մլն 414.080-ը բնակվում են քաղաքներում: Սիրիացիներն ամենից շատ բնակվում են Ստամբուլում (շուրջ […]
15:12 02.06.2021
Անօրինական կերպով թմրանյութեր ձեռք բերելու և պահելու մեղադրանքով Վրաստանում ձերբակալվել է 20-ամյա մի կին, Sputnik-ի փոխանցմամբ, հայտնում է երկրի ՆԳՆ-ը։ Հետաքննության տվյալներով՝ հետագա իրացման նպատակով ձերբակալված կինը թմրամիջոցներն ստացել է Հայաստանից: Վրաստանի ՆԳՆ-ի կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի, Հայաստանի պետական մաքսային կոմիտեի և ԱՄՆ-ի արդարադատության նախարարության թմրանյութերի դեմ պայքարի վարչության աշխատակիցներն իրականացրել են թմրանյութերի միջազգային հսկողական […]
14:48 02.06.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել պետական TRT հեռուստաընկերությանը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նա անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հունիսին 14-ին կայանալիք հանդիպմանը և արցախյան հիմնախնդրին: Նշել է, որ Բայդենի հետ հանդիպմանը նրան հարցնելու է թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության պատճառը: Ըստ Էրդողանի՝ Բայդենից առաջ իրենք աշխատել են թե՛ դեմոկրատական և թե՛ հանրապետական […]
14:03 02.06.2021
Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, հունիսի 1-ին արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել, փոխանցում է Ermenihaber-ը։ 2020թ. մայիսի 28-ին դոլարի նկատմամբ սահմանված 8.61 լիրա փոխարժեքից հետո, որը լիրայի պատմական ռեկորդն էր, հունիսի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ […]
13:22 02.06.2021
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդը հունիսի 2-4-ը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում: Սա Էրդողան-Բայդեն տեղի ունենալիք հանդիպումից առաջ 2-րդ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Թուրքիա, հաղորդում է Ermenihaber-ը։ Նախորդ շաբաթ Թուրքիա էր այցելել ԱՄՆ փոխպետքարտուղար Վենդի Շերմանը: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը, հղում անելով ամերիկյան դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Գրինֆիլդը հանդիպումներ է ունենալու թուրք […]
12:52 02.06.2021
Հունիսի 2-ին ներկայիս Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի Դատվան շրջանում թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով սպանվել է մեկ թուրք զինվորական, ևս 5-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ թուրքական զինուժի ռազմական գործողություններն իրականցվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ: Ավելի ուշ պարզ է […]
12:50 02.06.2021
Իրանի ռազմածովային ուժերի Kharg խոշորագույն նավը բռնկվել է ու խորտակվել Իրանի ափերի մոտ: Այդ մասին չորեքշաբթի՝ հունիսի 2-ին, հաղորդել է CBC News- ը: Նշվում է, որ Kharg -ն ուսումնական առաքելություն էր իրականացնում: 02: 25-ի սահմաններում նավի վրա հրդեհ է բռնկվել: Այն չի հաջողվել տեղայնացնել: Նավը խորտակվել է Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող Ջասկ նավահանգստի մոտ:
12:22 02.06.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 954 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 346 150 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: Երեկ իրականացվել է 30 603 թեստավորում, որից 18 444-ը հակամարմինների արագ թեստով, 12 159 -ը՝ PCR թեստով: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 896 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով […]
09:45 02.06.2021
Թուրքիայում գործող «Baran Tursun» հիմնադրամի կազմած զեկույցի համաձայն՝ ոստիկանությունը 13 տարվա ընթացքում 404 անմեղ քաղաքացու է սպանել։ Նրանցից 70-ը եղել են կանայք, 92-ը՝ երեխաներ, փոխանցում է Ermenihaber-ը։ Զեկույցը չի վերաբերում երկրում տեղի ունեցած զինված բախումներին, այլ ներառում է խաղաղ պայմաններում ոստիկանության կողմից ոչ համաչափ ուժի կիրառման հետևանքով քաղաքացիների սպանության դեպքերը։ Նման ցուցանիշով Թուրքիան ոստիկաններին «սպանելու […]
09:23 02.06.2021
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի փոխանցմամբ՝ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի մեկ դեպք, փոխանցում է 1tv.ge-ն։ Հարավաֆրիկյան շտամ է հաստատվել Վրաստանի քաղաքացու մոտ, ով ունի Դուբայում ճանապարհորդելու պատմություն: Անձը լիովին ապաքինվել է, կլինիկական վիճակը բավարար է:
23:50 01.06.2021
Ադրբեջանի նախագահը 2021թ. մայիսի 20-ին և 28-ին հանդես է եկել ելույթներով, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը և հավելել․ «Ելույթների այդ հատվածներն առանձնացվել են և պաշտոնական նամակներով ուղարկել եմ ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Դրանք ուղարկվել են նաև ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի […]
19:18 01.06.2021
«Լրագրության հարցերով կանանց կոալիցիան» (CFWIJ) զեկույց է պատրաստել աշխարհում կին լրագրողների իրավունքների խախտման, նրանց դեմ կատարված հարձակումների և հնչեցված սպառնալիքների վերաբերյալ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ զեկույցի՝ աշխարհում մայիսին կին լրագրողների նկատմամբ ամենից շատ բռնության դեպքերը գրանցվել են Բելառուսում, Պաղեստինում և Թուրքիայում: Միայն 2021թ. մայիսին Թուրքիայում կին լրագրողների դեմ հարձակման, բռնության և սպառնալիքների գրանցված դեպքերը ընդհանուր առմամբ […]
18:40 01.06.2021
Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) պաղեստինցիների դեմ Իսրայելի «անմարդկային հարձակումները» ուսումնասիրող ենթահանձնաժողով է հիմնվում: Վերջին իսրայելա-պաղեստինյան բախումները ուսումնասիրող ենթահանձնաժողովը հիմնվում է մեջլիսի մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում: Ենթահանձնաժողովի հիմնմանը կողմ են քվեարկել խորհրդարանական բոլոր կուսակցությունները: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Երեք օրվա ընթացքում ձևավորվելիք ենթահանձնաժողովը 3 ամսվա ընթացում պետք է «բոլոր կողմերից ուսումնասիրի Իսրայելի հարձակումները» և վերջում արդյունքները ներկայացնի […]
18:25 01.06.2021
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ ցամաքային սահմանների բացմանը զուգահեռ անհրաժեշտ է հնարավորինս ապահովագրվել վիրուսի տարածման ռիսկերից, գրում է «Գռուզիա Օնլայնը»: Ըստ Գամկրելիձեի՝ համակարգող խորհուրդն այսօր լրացուցիչ առաջարկություններ է ներկայացրել երկիր մուտք գործող անձանց մոնիթորինգի և վերահսկման վերաբերյալ: Նրա խոսքերով՝ միջոցառումները կարող են ուժի մեջ մտնել երկու շաբաթից: «Մենք […]
15:30 01.06.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հաստատել է Ռուսաստանին աջակցությունը Ղրիմի «դեօկուպացիայի» հարցում և Ուկրաինային Bayraktar TB2 անօդաչու սարքերի վաճառքը անվանել է բիզնես: Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 31-ին, հայտնել է NTV հեռուստաալիքը: Նշվում է, որ այս կերպ նախարարը պատասխանել է Ռուսաստանի իշխանություններին Ուկրաինայի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ նրանց «առաջարկություններին»: «Մեր դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ հայտնի […]
15:20 01.06.2021
Բացառված է, որ միջանցք ասելով՝ որևէ մեկը ենթադրի սուվերենության հետ կապված որևէ ազդեցություն, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա անդրադարձել է Ադրբեջանի նախագահի կողմից Մեղրիի մասին հնչեցրած խոսքերին ու վարչապետի պաշտոնակատարի կողմից միջանցք տերմինի կիրառությանը, նաև վստահեցրել է, որ եռակողմ միջգերատեսչական հանձնաժողովում օգտագործվում են միայն հունվարի 11-ին ընդունված տերմինները: Մանրամասները՝ […]
14:37 01.06.2021
«Ժողովրդական պաշտպանական ուժեր» (HPG-ԺՊՈՒ) քրդական խմբավորման զինյալները պատրաստվում են լուրջ հարվածներ հասցնել Թուրքիային և վերջինիս աջակիցներին: Այս մասին հայտնել է HPG-ի զինյալներից Դիլգեշ Ֆարքինը, հաղորդում է Ermenihaber-ը: Ֆարքինը, անդրադառնալով Թուրքիայում ցմահ ազատազրկված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մեկուսացման թեմային, նշել է. «Թուրքիայի իշխանությունները, Օջալանին մեկուսացնելով, ցանկանում են կտրել նրա կապը հասարակության հետ: Այդ պատճառով թուրքական պետությունը […]
14:23 01.06.2021
Գերմանիայի ու Ֆրանսիայի կառավարությունների ստորագրած համագործակցության հայտարարության մեջ անդրադարձ կա նաև տարածաշրջանային խնդիրներում Թուրքիայի հետ համագործակցությանը, փոխանցում է Ermenihaber-ը։ 62 կետանոց հայտարարության «Միջազգային թեմաների շուրջ համագործակցության» բաժնում անդրադարձ է կատարվել Արևելյան Միջերկրականում լարվածությունը թուլացնելու և տարածաշրջանային խնդիրների հարցում Թուրքիայի հետ համագործակցության հեռանկարներին: Ընդգծվել է, որ այդ համագործակցությունը կարող է կայանալ, եթե Թուրքիան կառուցողական ներդրում ունենա […]
13:32 01.06.2021
Թուրքիայում կորոնավիրուսի բռնկման պատճառով կարանտինային սահմանափակումների մեղմացման երկրորդ փուլը սկսվել է երեքշաբթի՝ հունիսի 1-ին: Այս մասին հայտարարել է պետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի ելույթը հեռարձակել է ATV հեռուստաալիքը: Այսպիսով, երկրում կրճատվել է պարետային ժամը, որը նախկինում գործում էր 21:00-05:00-ը, ինչպես նաև շաբաթ և կիրակի: «Հունիսի ողջ ընթացքում պարետային ժամը գործելու է աշխատանքային օրերին և […]
12:23 01.06.2021
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են․ «Ի լրումն ներքոնշյալ հայտարարության՝ հայտնում ենք, որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից դեռևս բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը։ Անցակետն բաց է ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Վրաստանի ողջ տարածքում գործում է պարետային ժամ՝ 23։00-05։00 ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև բաց և փակ տարածություններում դիմակի կրման […]
12:14 01.06.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 233 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 32 930 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 3,74%, վերջին 14 օրը –3,3%, վերջին 7 օրը –2,71%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 345 196 դեպք: Ապաքինվել է ևս 1 002 պացիենտ, և […]
12:05 01.06.2021
Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ` երկրում այսօրվանից՝ հունիսի 1-ից կմեղմացվեն կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված որոշ սահմանափակումներ, հայտնում է Ալիք Մեդիան։ Մասնավորապես, հունիսի 1-ից՝ *Վրաստանը օտարերկրյա այցելուների համար բացում է ցամաքային սահմանները, *PCR թեստի բացասական պատասխանով Վրաստան մուտք գործելու իրավունք կստանան նաև Կանադայի, Ճապոնիայի, Քուվեյթի, Չինաստանի, Հվ. Կորեայի, Մոլդովայի և Օմանի քաղաքացիները: *Սննդի կետերի […]
10:57 01.06.2021
Վրաստանն այսօրվանից բացում է ցամաքային սահմանները՝ երկրում տուրիզմը խթանելու նպատակով: Վրաստանի քաղաքացիների համար առանց հատուկ թույլտվության երկրի սահմանը հատելն արգելվում է, հայտնում է Ալիք Մեդիան։ Սահմանը հատել հնարավոր կլինի լիարժեք պատվաստման (երկու չափաբաժին) փաստաթուղթ ներկայացնելու և PCR բացասական թեստի պատասխանով, կամ վերջին 72 ժամվա ընթացքում անցկացրած PCR թեստի բացասական պատասխանով: «Ցամաքային սահմանների բացումը վերաբերում է […]
19:10 31.05.2021
Վրաստան մուտքի ժամանակ բոլոր զբոսաշրջիկները պետք է PCR թեստի բացասական պատասխանով փաստաթուղթ ունենան: Հաղորդում է Aliq.ge-ն։ Կարգը գործելու է ինչպես ցամաքային սահմաններին, այնպես էլ օդանավակայաններում: Նախկինում այցելուները միայն պատվաստման ամբողջական կուրսի մասին տեղեկանք էին ներկայացնում: Ինչ վերաբերում է չպատվաստված օտարերկրացիներին, նրանք նույնպես կարող են Վրաստան գալ ցամաքային ու օդային ուղիներով, ունենալով թեստի բացասական պատասխանի մասին […]
15:42 31.05.2021
ԱՄՆ-ն այս տարի Իրանից նավթ չի ներմուծել: Այս մասին ասուլիսում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով մարտին ԱՄՆ իրանական նավթի մատակարարման վերաբերյալ տեղեկատվությունը, երկուշաբթի օրը՝ մայիսի 31-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ինչ վերաբերում է այս խնդրին, ես նման տեղեկություն չունեմ: ԱՄՆ նախկին նախագահ Քլինթոնի ժամանակներից ի վեր Վաշինգտոնը Իրանից նավթ չի գնել իր […]
15:25 31.05.2021
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) երկիր է հասցրել Սելյահադդին Գյուլենին՝ կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկին, որին Անկարան համարում է 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի պատասխանատու: Այդ մասին երկուշաբթի՝ մայիսի 31-ին, հաղորդել է NTV հեռուստաալիքը: Նշված չէ, թե կոնկրետ որտեղ է իրականացվել Սելյախադդին Գյուլենի ձերբակալման գործողությունը, բայց հայտնի է, որ դա տեղի է ունեցել արտերկրում: Ավելի վաղ […]