18:23 12.06.2021
Լավատեսական կանխատեսման համաձայն, սեպտեմբերին, հնարավոր է, բաց տարածքում հանենք շնչադիմակները,- այս մասին հայտարարել է Իմունիզացման տեխնիկական խորհրդականների ազգային խմբի ղեկավար, պրոֆեսոր Իվանե Չխաիձեն: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ինչպես նշել է Իվանե Չխաիձեն, կանխատեսման հետևում, երբ հնարավոր կլինի հանել շնչադիմակները բաց տարածքում, կա միայն մեկ հարց` քանի՞ մարդ է երկրում պատվաստվել կրկնակի անգամ: «30% -40% հասնելու դեպքում […]
17:46 12.06.2021
Նամախվանի ՀԷԿ-ի «Էնկա» շինարարական ընկերությունը հայտարարում է, որ լուրերն այն մասին, որ ընկերությունը հավաքել է տեխնիկան և դադարեցրել աշխատանքը, իրականությանը չի համապատասխանում: Հայտնում է 1tv.ge-ն։ «Սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում, իբր «Էնկա» ընկերությունը տեխնիկան հավաքել ու դադարեցրել է իր աշխատանքը, դա չի համապատասխանում իրականությանը: Ընկերությունը չի պատրաստվում դադարեցնել երկրի համար կարևոր նախագիծը՝ «Նամախվանի ՀԷԿ»-ը, հրաժարվել […]
13:32 12.06.2021
Հունիսի 10-ին Ձեռնարվեստի համաշխարհային օրվա կապակցությամբ Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանում կազմակերպվել է արվեստագետ Պարթև Հակոբյանի ձեռքի աշխատանքների ցուցադրությունը, տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը ներկա են եղել ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Իսլամական խորհրդի մեջլիսի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը, ԻԻՀ թանգարանների ազգային հանձնաժողովի նախագահ Սեյեդ Ահմադ Մոհիթ Թաբաթաբային և մի շարք այլ […]
11:18 12.06.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 794 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 40 667 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 1,95%, վերջին 14 օրը –2,64%, վերջին 7 օրը –2,32%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 353 443 դեպք: Ապաքինվել է ևս 498 պացիենտ, և նրանց ընդհանուր […]
10:20 12.06.2021
Մենք անցել ենք երրորդ ալիքի գագաթնակետը, գտնվում ենք վայրընթաց լանջի վրա: Այս մասին Բաթումում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն: Ըստ նրա, բոլոր պարամետրերի համաձայն, երկրում համաճարակաբանական իրավիճակը բարելավվում է։ Այս մասին փոխանցում է 1tv.ge-ն։ «Մենք վայրընթաց լանջի վրա ենք: Մենք անցանք երրորդ ալիքի գագաթնակետը ամբողջ […]
09:35 12.06.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Շուշիում լայնամասշտաբ միջպետական համաձայնագիր կստորագրի։ Այս մասին հայտնել է Էրդողանը, փոխանցում է TRT հեռուստաալիքը: «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո մենք կուղևորվենք Ադրբեջան, նախ՝ Ֆիզուլի քաղաք: Դրանից հետո եղբորս՝ Իլհամ Ալիևի հետ կմեկնենք Շուշա (Շուշի), որտեղ մեր երկրների միջև համաձայնագիր կստորագրենք: Դա կլինի լայնամասշտաբ համաձայնագիր Թուրքիայի և Ադրբեջանի […]
09:29 12.06.2021
«Վրաստանն ու Ուկրաինան պետք է դառնան ՆԱՏՕ-ի անդամներ», – ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը՝ Կիևում անվտանգության հարցերով ֆորումի ժամանակ։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն՝ հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ներին։ «Ամեն ինչ ուժի մեջ է մնում նրանց համար, ովքեր մասնակցել են Բուխարեստի գագաթնաժողովին: ՆԱՏՕ-ն, որպես ժողովրդավարական պետությունների հավաքական անվտանգության գլխավոր կազմակերպություն, պետք է Վրաստանին և […]
23:35 11.06.2021
Ռուսաստանի հետ սահմանին՝ Քվեսեթի-Կոբի հատվածում, 23 կիլոմետրանոց ճանապարհի և ինը կիլոմետրանոց թունելի շինարարություն է սկսվել, որը Հյուսիս-հարավ մայրուղու արդիականացման ծրագրի կարևոր մասն է: Այդ մասին ասված է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության հայտարարության մեջ: Քվեսեթի-Կոբի հատվածը Կոբի-Գուդաուրի ճանապարհահատվածի շրջանցիկ երթուղին է, որտեղ ձմռանը հաճախ ձնահոսքերի վտանգ է առաջանում: Այդ պատճառով ճանապարհը փակ է: Վրաստանը և Ռուսաստանը կապող […]
20:45 11.06.2021
Վրաստանում համաճարակային իրավիճակի կայունացումից հետո կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը մի շարք սահմանափակումներ է վերացրել: Սակայն որոշ սահմանափակումներ դեռ մնում են ուժի մեջ: Aliq.ge-ի փոխանցմամբ, մասնավորապես, Վրաստանում ուժի մեջ է գիշերային ժամերին տեղաշարժի արգելքը: Երեկոյան ժամը 23:00-04:00-ն տեղաշարժվելու համար ֆիզիկական անձինք տուգանվում են 2000 լարիով, իրավաբանական անձինք՝ 10 000 լարիով: Երկրում շարունակում է ուժի մեջ մնալ […]
16:40 11.06.2021
ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող USS Laboon ռազմանավը անցել է Դարդանելի նեղուցով՝ մուտք գործելով Մարմարա ծով: Նշվում է, որ ամերիկյան ռազմանավը նեղուցն անցել է թուրքական առափնյա անվտանգության պարեկանավի ուղեկցությամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշենք, որ ամերիկյան ռազմանավերը պարբերաբար Թուրքիային տեղեկացնելուց հետո Միջերկրական ծովից անցնում են նեղուցներն ու մուտք գործում Սև ծով: Այս գործընթացը կարգավորվում է 1936 թվականի […]
16:27 11.06.2021
Աֆղանական «Թալիբան» ծայրահեղական շարժումը Թուրքիայից պահանջել է դուրս բերել իր զորքերը ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ: Այս մասին հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Սուխեյլ Շահինը: «Որպես ՆԱՏՕ-ի անդամ ՝ Թուրքիան պետք է իր զորքերը դուրս բերի Աֆղանստանից՝ հիմք ընդունելով այն համաձայնագիրը, որը մենք ստորագրել ենք Միացյալ Նահանգների հետ 2020 թվականի փետրվարի 29-ին»,- ուրբաթ օրը Շահինին […]
14:11 11.06.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկել ՆԱՏՕ-ի դաշնակիցների վարքագծի կանոնները, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը հայտնել է Ելիսեյան պալատում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով՝ Էրդողանի հետ կայանալիք հանդիպումը լավ բան է, քանի որ […]
13:56 11.06.2021
Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ընթանում է առարկայական զրույց տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ: Այդ խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է, որը անկախություն ձեռք բերելուց հետո փաստացի շրջափակված երկիր է: Այդ մասին «Ռոսիյսկայա Գազետա» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Բարի կամքի առկայության դեպքում Անդրկովկասում կբացվի տրանսպորտային հաղորդակցությունը, կսկսի զարգանալ առևտուրը, երկու երկրների տնտեսությունները կստանան […]
12:30 11.06.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 695 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 37 842 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական 1,84%, վերջին 14 օրը –2,67%, վերջին 7 օրը –2,44%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 352 649 դեպք: Ապաքինվել է ևս 797 պացիենտ, և նրանց ընդհանուր […]
09:51 11.06.2021
Եվրախորհրդի նախարարների կոմիտեն կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանը մինչև սեպտեմբերի 6-ը Վրաստանի կառավարությանը 10 միլիոն եվրո փոխհատուցում վճարել՝ 1500 քաղաքացիների զանգվածային արտաքսման համար, ներառյալ տոկոսադրույքները, կամ ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որը թույլ կտա փոխհատուցում Եվրոպայի խորհրդի միջոցով: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Որոշումը կայացրել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հունիսի 7-9-ը Ստրասբուրգում կայացած նիստի ժամանակ: Ըստ […]
22:34 10.06.2021
Թուրքական «Timetürk» լրատվակայքը հայկական մշակույթի և մասնավորապես գինեգործության վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել։ Նախ պատմական ակնարկով տեղեկություններ է հայտնում ավելի քան 5 հազար տարի առաջ հայ ժողովրդի ձևավորման մասին։ Նշվում է, որ շումերական գրավոր աղբյուրներում, Աստվածաշնչում հիշատակվում է Արատտա անունով հնագույն պետության մասին, որը նույնանում է Արարատ – Հայաստանի հետ։ Այնուհետև թուրքական աղբյուրը հղում է […]
22:20 10.06.2021
Ավելի քան 1,2 միլիարդ դոլար արժողությամբ պահուստներով ոսկու հանքավայր է հայտնաբերվել Թուրքիայի արևելքում, հինգշաբթի ասել է երկրի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքը: «Մենք Մոլլաքարա գյուղի մերձակայքում գտնվող Koza Altin ընկերության հանքավայրում հայտնաբերեցինք 20 տոննա ոսկի՝ 1,2 միլիարդ դոլար արժողությամբ և 3,5 տոննա արծաթ՝ 2,8 միլիոն դոլարի», – ասել է նախարարը հանքի բացման արարողությանը, որը […]
20:18 10.06.2021
Ես կբարձրացնեմ այս հարցը, հատկապես Արևելյան գործընկերության հարցը, որը շատ կարևոր է,- այսպես է պատասխանել Լիտվայի նախագահ, Գիտանաս Նաուսեդան լրագրողների այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում առաջընթաց կլինի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հարցում: Լիտվայի նախագահի խոսքով, այդ հարցը ակտիվորեն քննարկվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի հետ: «Ես կբարձրացնեմ այս հարցը, հատկապես […]
20:02 10.06.2021
«Նամախվանի» ՀԷԿ-ի դեմ բողոքի ցույցերի կազմակերպիչներից Վառլամ Գոլեթիանին ասել է, որ Տվիշի գյուղում առճակատում է տեղի ունեցել իրավապահների ու ՀԷԿ-ի կառուցման հակառակորդների միջեւ: Ինչպես հաղորդում է 1tv.ge-ն, Գոլեթիանին հայտնել է, որ «Էնկա» ընկերությունը ոստիկանության օգնությամբ վառելիք է բերել կիրճ, ինչը բողոքել են վրանում գտնվող ակտիվիստները: Նրանք թույլ չէին տալիս բեռնատարը շարժվեր, ինչին հաջորդել է աղմուկ: […]
19:41 10.06.2021
Հունիսի 9-ին ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Արմեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նիստը՝ նվիրված անվտանգային տարածաշրջանային կառույցներին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վրա շեշտադրումով: Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ դեսպան Արմեն Պապիկյանն ընդգծել է անվտանգության հարցերով զբաղվող տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների միջև համագործակցության և ջանքերի համադրման կարևորությունը՝ […]
19:10 10.06.2021
Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը, որը վերահսկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը, 2021 թվականի հունիսի 7-9-ը կայացած իր նիստում գնահատել է արտաքսվածների գործի կատարման գործընթացը և որոշում է կայացրել: Այս մասին է հայտնում 1tv.ge-ն։ Արդարադատության նախարարության հաղորդմամբ, որոշման համաձայն, հանձնաժողովը Ռուսաստանի համար վերջնաժամկետ է սահմանել ընթացիկ տարվա սեպտեմբերի 6-ը, որպեսզի ուղղակիորեն փոխհատուցում վճարվի Վրաստանի […]
18:55 10.06.2021
Նա նշել է, որ տարածքների ականազերծման խնդիրը հանդիսանում է ցանկացած զինված հակամարտության ամենավտանգավոր և դժվար վերացող հետանքներից մեկը։
15:43 10.06.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն պետական TRT հեռուստաալիքին տված ընդգրկուն հարցազրույցում խոսել է հունիսի 14-ին սպասվող Բայդեն-Էրդողան հանդիպման օրակարգի և սպասելիքների մասին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Չավուշօղլուն նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու է, թե երկկողմ հարաբերություններում ինչ քայլեր են անելու ԱՄՆ-ի նոր վարչակազմի կառավարման շրջանում: Նրա խոսքերով՝ երկու երկրների միջև կան խնդիրներ, որոնք սկսվել են […]
15:37 10.06.2021
Իրանի նախագահը շեշտել է Իրանի և Ռուսաստանի համագործակցության կարևորությունը Սիրիայի, Ադրբեջանի, Կովկասի և Եվրասիական տնտեսական միջության հարցով։
12:43 10.06.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Քութայիսում լրագրողների հետ զրույցի ընթացքում արձագանքել է «Նամախվանի» ՀԷԿ-ի շինարարության հարցին: Նրա խոսքով՝ ինքը ծանոթացել է ՀԷԿ-ի շինարարության նախագծին ու ներդրողների հետ միասին աշխատում են, որ առկա նախագծով չկառուցվի: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Վարչապետի հետ Քութայիսում է եղել նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, ով ավելացրել է, […]
12:26 10.06.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 705 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 33 253 թեստ, նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 3,47%, վերջին 14 օրը –2,81%, վերջին 7 օրը –2,92%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 350 428 դեպք: Ապաքինվել է ևս 1 128 պացիենտ, […]
11:40 10.06.2021
Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է իրանահայ համայնքի ներկայացուցիչների գնահատանքի միջոցառումների մասին։ Օրեր առաջ Թեհրանի Սասուն հայաբնակ թաղամասի երեք փողոցներ վերանվանվեցին Իրաքի դեմ պատերազմում նահատակված հայազգի Վարդան Աղախանյանի, Ալֆրեդ Գաբրիի և Փայլակ Ավետյանի անուններով։ Հունիսի 8-ին Սպահանում տեղի ունեցավ կանանց բասկետբոլի վետերան Այլին Մելիքյանի անվան մարզահամալիրի բացման արարողությունը, որին ներկա էին Սպահանի քաղաքապետ Ղոդրաթօլլահ […]
11:38 10.06.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հունիսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Նարեկ Տերյանը։ Ողջունելով հյուրին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Իրանի հետ ձևավորված […]
11:25 10.06.2021
Վրաստանում կացության իրավունք ունեցող օտարերկրացիները և դիվանագետները, ինչպես նաև այլ կատեգորիաների անձինք կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կունենան: Այդ մասին ասել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նա հաստատել է, որ Վրաստանում քննարկվում է օտարերկրացիների պատվաստումների հարցը, և այն կներկայացվի միջգերատեսչական համակարգող խորհրդին, փոխանցում է Sputnik Georgia-ն։ «Կարծում ենք, որ պատվաստվելու […]