TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+18.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վրաստան է մեկնել այս տարվա առաջին գնացքը

11:16 16.06.2021

Հունիսի 15-ին բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ամառային ուղևորափոխադրումների սեզոնը, և Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին գնացքը: Մինչև հոկտեմբերի 1-ը գնացքն ամեն օր կապելու է Երևանը և վրացական առողջարաններ՝ Բաթումը, Քոբուլեթին, Ուրեկին: Ուղևորներին այժմ սպասարկելու են Տրանսմաշխոլդինգի կազմում ընդգրկված Տվերի վագոնաշինական գործարանի արտադրության ամենաժամանակակից վագոնները: Այսօրվա դրությամբ արդեն վաճառվել է գնացքի 490 տոմս, […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի հնդկական շտամի 18 դեպք է արձանագրվել

10:09 16.06.2021

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի խոսքով` Վրաստանում Քովիդ 19-ի հնդկական շտամի արդեն 18 դեպք է արձանագրվել: Այս մասին նա խոսել է Առողջապահության նախարարությունում ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, փոխանցում է aliq.ge-ն։ «Վարակվածները հիմնականում մեր քաղաքացիներն են, որոնք վերադառնում են այլ երկրներից: Շտամը բավական արագ տարածվում է երիտասարդների շրջանում»,- ասել է նա: Իմնաձեն նշել […]

̰
Վրաստանում կանցկացվի կին առաջնորդների համաժողով

08:00 16.06.2021

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում՝ Օրբելիանի պալատւմ ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող  ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Վրաստանում անցկացնել  կին առաջնորդների համաժողով՝ «Կանանց դերը խաղաղության և անվտանգության մեջ» խորագրով: ԵԱՀԿ պաշտնյան նախագահի հետ քննարկել իրավիճակը Վրաստանի գրավյալ տարածքներում ու տարածաշրջանում: Ընդգծել է Վրաստանի դերը տարածաշրջանային խաղաղության և կայունության […]

̰
Միջազգային մամուլը անդրադարձել է Էրդողան-Բայդեն հանդիպմանը

18:48 15.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 14-ին Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Միջազգային մամուլը լայնորեն արձագանքել է երկու նախագահների հանդիպմանը։ Այսպես, «Reuters»-ը նկատել է, որ Բայդենի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո առաջին անգամ կայացած այս հանդիպումը թեև «դրական» մթնոլորտում է անցել, սակայն Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում առկա խոշոր տարաձայնությունների հանգուցալուծման համար որևէ առաջընթաց չի ապահովել։ […]

̰
Արցախի ԱԳՆ-ն դատապարտում է Թուրքիայի նախագահի այցը Շուշի

18:40 15.06.2021

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Թուրքիայի, Ադրբեջանի նախագահների Շուշի կատարած այցի կապակցությամբ․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի ուղեկցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի անդամների այցը Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավերվել է 1920 և 2020 թվականներին, միջազգային իրավունքի կոպտագույն խախտման, մարդատյացության, ցեղասպան ու […]

̰
Էրդողանը հայտարարել է Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն բացելու ծրագրերի մասին

18:27 15.06.2021

  Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շուշիում ծրագրում են նախատեսվում է Թուրքիայի հյուպատոսության բացել, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվականը:   Էրդողանն երեկ է ժամանել Բաքու, որտեղ տեղի է ունեցել դիմավորման արարողություն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրք գործընկերոջ հետ Շուշիում ստորագրել է դաշնակցային  հարաբերությունների մասին լայնամասշտաբ միջպետական համաձայնագիր։   «Շուտով մենք նախատեսում ենք հյուպատոսություն […]

̰
Վրաստանում տեղաշարժի սահմանափակումների մեղմացումը առաջին հերթին կվերաբերի միայն երկու անգամ պատվաստված անձանց․ Գամկրելիձե

18:13 15.06.2021

Համաձայն Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի՝ համակարգող խորհրդի այսօրվա նիստին քննարկվել են նաև ամբողջությամբ պատվաստված բնակչության համար խրախուսական միջոցառումներ սահմանելու հարցը: Ինչպես հայտարարել է Գամկրելիձեն, եթե տեղաշարժի սահմանափակումը մեղմացվի, առաջին հերթին այն կվերաբերի միայն երկու անգամ պատվաստված անձանց: «Այսօր մենք քննարկեցինք նաև խրախուսման միջոցառումները, որ կրկնակի պատվաստված մարդկանց դեպքում պարտադիր թեստավորում այլևս անհրաժեշտ […]

̰
Էրդողանը՝ ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունների և ղարաբաղյան խնդրի մասին

16:00 15.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիս է տվել։ Խոսել է աշխարհում ՆԱՏՕ-ի դերի մասին՝ նշելով, որ համաշխարհային կայունությունը պահպանելու հարցում աճել է ՆԱՏՕ-ի թե՛ վճռականությունը և թե պարտավորությունը։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, այս համատեքստում Էրդողանը նշել է․ «ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է տեր կանգնեն հիմնադրման սկզբունքներին և դաշինքը պետք է ամրապնդեն։ […]

̰
Աբխազիայում կրակոցների հետևանքով վիրավորվել է ՌԴ 2 քաղաքացի

15:57 15.06.2021

Երեքշաբթի գիշերը Պիցունդայում կրակոցների հետևանքով վիրավորվել է երկու ռուսաստանցի, կրակող քաղաքացուն հսկողության տակ են վերցրել: Այս մասին հայտնում է Աբխազիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Դեպքը տեղի է ունեցել «Ապսնի» ռեստորանում, որը գտնվում է «Սամշիտովայա Ռոշչա» հանգստյան տան տարածքում: Աբխազիայի ՆԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կրակողը հանրապետության քաղաքացի է, Գուդաուտայի ​​շրջանի Լիխնի գյուղի բնակիչ, 1978 թվականին ծնված Դմիտրի […]

̰
Էրդողան-Բայդեն հանդիպումից հետո թուրքական լիրան կրկին սկսել է արժեզրկվել դոլարի նկատմամբ

15:45 15.06.2021

Հունիսի առաջին օրերին ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդ գրանցած թուրքական լիրան վերջին մի քանի օրվա ընթացքում որոշակիորեն վերականգնել էր դիրքերը, հաղորդում է Ermenihaber-ը։ Դա պայմանավորված էր ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի ու Ռեջեփ Էրդողանի հունիսի 14-ի հանդիպմանն ընդառաջ ձևավորված որոշակի դրական սպասումներով: Այդ իրավիճակում հունիսի առաջին օրերին գրանցված պատմական 1 դոլար / 8.8 […]

̰
Թուրք լրագրողը մեկնաբանել է Բայդենի առաջ խոնարհված Էրդողանի լուսանկարը

15:17 15.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումից հետո միջազգային մամուլում ակտիվորեն սկսեց տարածվել մի լուսանկար, որտեղ Էրդողանը խոնարհվում է Բայդենի առաջ: Ինչպես հաղորդում է Ermenihаber-ը՝ թուրք գրող և լրագրող Մուրաթ Յեթքինը, անդրադառնալով լուսանկարի պատմությանը, պնդում է, որ Թուրքիայի նախագահը չի խոնարհվել Բայդենի առաջ, իսկ լուսանկարը պարզապես անհաջող կադրի շահարկում է։ «Հանդիպման […]

̰
Էրդողանն ու Մակրոնը համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել

12:47 15.06.2021

Նախօրեին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում առանձնազրույց ունեցած Թուրքիայի ու Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են համագործակցել Լիբիայից վարձկանների դուրսբերման հարցում: Այս մասին հայտնել է Մակրոն ասուլիսի ժամանակ, փոխանցում է Ermenihaber-ը։ «Նախագահ Էրդողանն իր կամքն արտահայտեց Լիբիայի տարածքներ եկած օտարազգի վարձկան զինյալների հնարավորինս արագ կերպով այդ տարածքներից դուրս գալու և այդ հարցում մեզ հետ համագործակցելու հարցում»,- ասել է […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 092 նոր դեպք

11:45 15.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 092 նոր դեպք, ապաքինվել է 775 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 23 մարդ, ընդհանուր՝ 5 083: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 355 368 դեպք: Ապաքինվել է ևս 775 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 341 103:  

̰
Էրդողանը ժամանել է Բաքու

10:40 15.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Բաքու: Էրդողանին եւ նրա տիկնոջը՝ Էմինեին, օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնատար անձինք: Այցի շրջանակում ծրագրված է Էրդողանի այցը Բաքվի վերահսկողության տակ անցած Ֆիզուլի և Շուշի, որտեղ սպասվում է Ադրբեջան-Թուրքիա համապարփակ համաձայնագրի ստորագրում։

̰
Իրանը հավանություն է տվել սեփական արտադրության հակակորոնավիրուսային պատվաստանյութին

08:33 15.06.2021

Իրանի իշխանությունները հավանություն են տվել հայրենական արտադրության COVIran Barekat հակակորոնավիրուսային առաջին պատվաստանյութին՝ արտակարգ օգտագործման համար։ Այն մշակել է Shifafarmed դեղագործական ընկերությունը։ Այս մասին հայտնում է The Associated Press-ը։ Նշվում է, որ պատվաստանյութի հիմքում չակտիվացված վիրուսն է։ Պատվաստանյութի արդյունավետության ու անվտանգության հարցերով հետազոտությունները սկսվել էին անցած տարվա դեկտեմբերի վերջին։ Երկրում խնդիրներ կան՝ կապված COVID-պատվաստանյութերի ներկրման հետ։ […]

̰
«Թարթառի գործի» նոր մանրամասներ․ ադրբեջանցի զինվորականները խոշտանգումների են ենթարկվել Հայաստանի համար լրտեսության մեղադրանքով

21:29 14.06.2021

Իրավապաշտպանները տեղի ունեցածի երկու պատճառ են անվանում. երկուսն էլ կապված են 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետ։

̰
Ռուսական Sputnik V պատվաստանյութն արդեն Թուրքիայում է

19:40 14.06.2021

Թուրքիան ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը։ Ռուսական պատվաստանյութը տեղափոխող ինքնաթիռը վայրեջք է կատարել Ստամբուլի Էսենբողա օդանավակայանում։ Թուրքիայի առողջապահության նախարարը դեռևս ապրիլ ամսին հայտարարել էր, որ 6 ամսվա ընթացքում Թուրքիան պատրաստվում է ձեռք բերել ռուսական պատվաստանյութի 50 միլիոնանոց խմբաքանակ։ Մինչև հունիս ամսվա վերջ նախատեսվում էր 30 միլիոն չափաբաժնի ներմուծում։ Բացի դրանից՝ […]

̰
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի զգում դաշնակիցների աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարում

18:10 14.06.2021

Թուրքիան իր դաշնակիցներից աջակցություն չի զգում ահաբեկչության դեմ պայքարում: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: «Ցավոք, մենք չստացանք այն աջակցությունն ու համերաշխությունը, որ ակնկալում էինք մեր դաշնակիցներից և գործընկերներից՝ ահաբեկչության բոլոր տեսակների դեմ պայքարում: Մենք ականատես ենք եղել, թե ինչպես են ամենաբարձր մակարդակում նրանք շփվում ահաբեկչական […]

̰
Իրանի շուրջ բանակցություններում կողմերը համաձայնեցրել են բոլոր սեկտորային պատժամիջոցների չեղարկումը

15:57 14.06.2021

Վիեննայում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջը բանակցություններում կողմերը համաձայնեցրել են բոլոր սեկտորային պատժամիջոցների, ներառյալ նավթային պատժամիջոցների չեղարկումը: Հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Այսօրվա դրությամբ համաձայնեցված է բոլոր սեկտորային պատժամիջոցների չեղարկումը, ներառյալ պատժամիջոցները էներգետիկայի ոլորտում»,- ասել է նա: […]

̰
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները․ Բորելի հայտարարությունը

15:01 14.06.2021

Ս․թ․ հունիսի 13-ին ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելը հայտարարություն է տարածել վերջին զարգացումների վերաբերյալ։ «Եվրոպական միությունը ողջունում է Վրաստանի աջակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները, որոնք հանգեցրել են շաբաթ օրը Ադրբեջանի կողմից 15 հայ պահվող անձանց ազատ արձակմանը և Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը։ Այս գործողությունները կարևոր մարդասիրական և վստահության ամրապնդմանն ուղղված ժեստեր են Բաքվի […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմում իր զոհերի թիվը

14:42 14.06.2021

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է Արցախյան 44-օրյա պատերազմում իր զոհերի թիվը։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի Telegram-ալիքում ներկայացված տվյալների՝ մինչև հունիսի 14-ը զոհված և հուղարկավորված զինծառայողների թիվը 2904 է, իսկ անհետ կորածների թիվը՝ 10։ Ադրբեջանը ներկայացրել է սպանվածների և անհետ կորածների լուսանկարները, անունները, ազգանունները, զինվորական կոչումների վերաբերյալ տեղեկատվություն և ծննդյան ամսաթվերը։ Նշված է, որ աշխատանքներ են տարվում անհետ […]

̰
Էրդողանը Բայդենի հետ հանդիպմանը պատրաստվում է բարձրաձայնել վերջինի կողմից Ցեղասպանության ճանաչման թեման

14:30 14.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնելուց առաջ պատասխանել է լրագրողների հարցերին՝ ներկայացնելով, թե ինչ հարցեր է պատրաստվում բարձրացնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ընթացքում, փոխանցում է Ermenihaber-ը։ Իր կողմից օրակարգ բերվելիք հարցերի շարքում Էրդողանը հիշատակել է նաև «ապրիլի 24» հարցը՝ նկատի ունենալով այս տարի Բայդենի կողմից ցեղասպանություն եզրույթի կիրառումը: […]

̰
Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը կիսավեր, լքված և անմխիթար վիճակում է

13:38 14.06.2021

Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը կիսավեր, լքված և անմխիթար վիճակում է։ Գանձախույզների ու վատ կլիմայական պայմանների պատճառով մեծապես վնասված համալիրն այսօր վերականգնման ու խնամքի կարիք ունի, հաղորդում է Ermenihaber-ը։ Թովմաս առաքյալի մասունքների ամփոփման նպատակով 11-րդ դարում կառուցված եկեղեցին գտնվում է Վանա լճի անմիջական հարևանությամբ՝ 2․000 մետր բարձրությամբ բլրի գագաթին։ Վանի Գևաշի (Ոստան) շրջանի Ալթընսաչ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 311 նոր դեպք

11:23 14.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 311 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 10 442 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 2,98%, վերջին 14 օրը –2,61%, վերջին 7 օրը –2,3%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 354 276 դեպք: Ապաքինվել է ևս 936 պացիենտ, և նրանց ընդհանուր […]

̰
Պետք է իրականացվեն աշխատանքներ Հայաստանի և Իրանի միջև նոր ուղիղ չվերթների գործարկման ուղղությամբ. Էկոնոմիկայի նախարարություն

20:18 13.06.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ մայիսի 25-ին նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին ստորագրել են փոխըմբռման հուշագիր՝ համաձայն որի պետք է իրականացվեն աշխատանքներ Հայաստանի և Իրանի միջև նոր ուղիղ չվերթների գործարկման ուղղությամբ։ «Արդեն գործում է Երևան-Թավրիզ-Երևան օդային հաղորդակցությունը՝ շաբաթը 2 անգամ հաճախականությամբ։ Սա կհեշտացնի քաղաքացիների տեղափոխումը […]

̰
Էրդողանը Բայդենի հետ հանդիպմանը կբարձրացնի Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը

18:41 13.06.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին Ստամբուլի օդանավակայանում լրագրողներին ասել է, որ կբարձրացնի Սպիտակ տան կողմից 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները որպես «Ցեղասպանություն» ճանաչելու և ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից հեռացնելու Անկարային բարկացրած հարցերը, հայտնում է Reuters-ը: Թուրքիայի նախագահը, որը Բայդենի նախորդ Դոնալդ Թրամփի հետ սերտ անձնական հարաբերությունների մեջ էր, հիասթափվել է […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 522 նոր դեպք

18:24 13.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 522 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքէջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 074 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 14 պացիենտ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 353 965 դեպք: Ապաքինվել է 339 392, մահացել 5 048 պացիենտ: Երկրում […]

̰
Ռուսաստանը Աբխազիան և Հարավային Օսիան կընդունի ԵԱՏՄ. ՌԴ Պետդումայի պատգամավոր

16:57 13.06.2021

«Ակնկալվում է, որ մոտ ապագայում Աբխազիան և Հարավային Օսիան կդառնան Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամներ», – ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին՝ եռակողմ /Մոսկվա-Սուխումի-Ցխինվալի/հեռուստակամրջի ժամանակ: Միջոցառմանը մասնակցել են նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում ՌԴ  դեսպանները: Հարցին, թե երկու հանրապետությունների միջազգային ճանաչման խնդիրը կխանգարի՞ Եվրասիական տնտեսական միություն […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստան 15 գերիների վերադարձն ու Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը

11:18 13.06.2021

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի տրամադրված ականապատ տարածքների քարտեզի դիմաց 15 հայ գերիների վերադարձը։ Նա Twitter-ում հետևյալ գրառումն է արել։ «Ողջունում ենք Հայաստան 15 գերիների վերադարձն ու Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը, որը կօգնի ականազերծում իրականացնել», – գրել է Լինդեն: Նա նաև ընդգծել է, որ վստահության ամրապնդման այդ միջոցները կօգնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների […]

̰
Բաքուն հայտնում է, որ ևս 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց

19:02 12.06.2021

Ադրբեջանա–վրացական սահմանով ադրբեջանցիները ևս 15 հայ գերի են վերադարձրել։Armeniasputnik.am-ի փոխանցմամբ տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը` հայտնելով, որ գործընթացը տեղի է ունենում Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզը տրամադրելու պայմանով։ Նշենք, որ հայ գերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել վրաց պաշտոնյաների մասնակցությամբ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ 15 հայ գերի վերադառնում է Հայաստան։ […]

̰
BACK_TO_TOP