13:36 31.05.2021
Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան մայիսի 28-ին արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել, փոխանցում է Еrmenihaber-ը։ 2020թ. նոյեմբերին 1-ին դոլարի նկատմամբ սահմանված 8.58 լիրա փոխարժեքից հետո, որը լիրայի պատմական հակառեկորդն էր, մայիսի 28-ին սահմանվել է 1 դոլարի […]
12:59 31.05.2021
Սահմանին ստեղծված իրավիճակի լուծման վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկին դեռ հակառակ կողմից արձագանք չկա. թեմայի վերաբվերյալ հարցն այսօր ԱԺ-ում խմբակցությունների ղեկավարներին են ուղղել լրագրողները խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: Դրանց մասնակցել են «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: Մանրամասները՝ տեսանյութում:
11:17 31.05.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 360 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքէջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 195 մարդ, 16-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 12 207 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 2,95%, վերջին 14 օրվանը –3,41%, վերջին 7 օրվանը –2,8%: Վրաստանում ընդհանուր առմամբ […]
22:55 30.05.2021
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որի հիմնադիրը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է, կմտնի խորհրդարան յոթամսյա բոյկոտից հետո: Այս մասին որոշումն ընդունվել է քաղաքական խորհրդի այսօրվա նիստում։ Այդ մասին տեղեկացրել է «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան։ Դրա հետ մեկտեղ, չնայած խորհրդարան մտնելուն, «Ազգային շարժում» կուսակցությունում հայտարարում են, որ չեն ստորագրելու Շառլ Միշելի փաստաթուղթը։ Վրացական […]
22:15 30.05.2021
Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 723 նոր դեպք, ապաքինվել է 1 407մարդ։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքէջում: Կորոնավիրուսից վերջին մեկ օրում մահացել է 18 մարդ, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 757:
12:43 30.05.2021
Բոսֆորը շրջանցող «Ստամբուլ» ջրանցքի շինարարությունը կսկսվի այս տարվա հունիսի վերջին, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այդ մասին հաղորդում է Anandolu- ն: Ըստ Թուրքիայի առաջնորդի՝ նոր ալիքը կբարձրացնի Ստամբուլի ռազմավարական նշանակությունը: Միաժամանակ Էրդողանը խոստովանել է, որ նախագծի իրականացումը կարող է դժգոհություն առաջացնել այլ պետությունների կողմից: «Իհարկե, կգտնվեն նրանք, ովքեր մտահոգություն կհայտնեն այս մեգանախագծի վերաբերյալ: […]
23:27 29.05.2021
Թբիլիսիի Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնում Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցության հիմնադիր համաժողովն ընթացել է «Փոխիր» ու «Շարժում հանուն Վրաստանի» ակտիվիստների աղմկոտ բողոքի ակցիայի ֆոնին: Ակցիայի մասնակիցները նրան դիմավորել են սուլոցներով: Գախարիային համարել են «ամենաանհաջող վարչապետը» ժամանակակից Վրաստանի պատմության մեջ՝ մեղադրելով նրան երկրում վերջին տարիների տնտեսական ծանր իրավիճակի, 2019-ի հունիսի 20-21-ը խորհրդարանի մոտ բողոքի ցույցը […]
22:30 29.05.2021
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվում է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բահչելին ծրագրից հրաժարվելու մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ։ Նա հավելել է, որ այդ ծրագրին աջակցող իրենց համակիրների կողմից հանգանակված գումարները կվերադարձվեն։ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից Շուշիում դպրոց կառուցելու մտադրության մասին հայտնի էր […]
19:50 29.05.2021
Վրաստանը զբոսաշրջիկների համար արդեն բացել է իր օդային սահմանները, իսկ հունիսի 1-ից նախատեսում է ցամաքային սահմանները բացել։ «Սահմանափակումների պարզեցումը մեծացնում է COVID-19 դեպքերի աճի ռիսկերը, հետևաբար, դրանք չեղյալ համարել Վրաստան մուտք գործողների համար անթույլատրելի է»,- լրագրողներին ասել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նա անթույլատրելի համարել երկրի սահմաններից ներս թողնել […]
19:18 29.05.2021
Բաքուն սատարում է ադրբեջանահայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու Մոսկվայի առաջարկին, ադրբեջանական կողմը պատրաստ է կառուցողական աշխատանքի Երևանի հետ, ասել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը: Հաղորդում է Ria.ru-ն։ Ադրբեջանի վարչապետը ելույթ է ունեցել Մինսկում՝ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը: «Ադրբեջանը սկսել է սահմանային ենթակառուցվածքների որոշման գործընթացը և պատրաստ է կառուցողական լուծման Հայաստանի […]
18:42 29.05.2021
Բոլոր կանոնակարգերի մեղմացումը որոշակի ռիսկ է դեպքերի ավելացման համար, – այս մասին ցամաքային սահմանների բացման վերաբերյալ հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Հաղորդում է 1tv.ge-ն։ Գամկրելիձեն նշում է, որ այդ պատճառով բոլոր հանձնարարականները պետք է խստորեն պահպանվեն: «Չի կարելի, որ սահմանը հատի անձը, ով չունի PCR թեստի բացասական պատասխան: Նույնը պատվաստման […]
18:15 29.05.2021
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պահվող անձանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում հրապարակվել է հետևյալ գրառումը. «Հայ-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումները անհանգստացնող են և վտանգավոր. անհրաժեշտ է անհապաղ դեէսկալացիա: Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց»: Լյուքսեմբուրգի […]
17:45 29.05.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 986 նոր դեպք, ապաքինվել է 590 պացիենտ:Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 590 մարդ, մահացել է 12 -ը։ Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 342 880 դեպք: Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 134 602 մարդ:
17:34 29.05.2021
Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարվածներին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը՝ Twitter-ի իր միկրոբլոգում ։ «ԱՄՆ-ը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումներով , ինչպես նաև ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից մի քանի հայ զինվորների գերեվարումով։ Երկու կողմերին կոչ ենք անում այս միջադեպը կարգավորել խաղաղ ճանապարհով, իսկ Ադրբեջանին կոչ […]
17:27 29.05.2021
Այսպես կոչված հնդկական շտամով վարակման նոր դեպք չի հաստատվել և հետազոտությունում ոչ մի կասկածելի դեպքեր չունենք,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Հաղորդում է 1tv.ge-ն ։ Միևնույն ժամանակ, ըստ Գամկրելիձեի, երկիրն արդեն լքել են այն երեք անձինք, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուսի հնդկական շտամը, որի շուրջ արել են հայտարարություն, նոր […]
12:51 29.05.2021
Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Վրաստան մուտքից առաջ կատարվելիք քայլերի հաջորդականությունը․ «Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է էլեկտրոնային եղանակով լրացնեն առցանց դիմում (հղումը ներքևում), որտեղ անհրաժեշտ է նշել *Անուն *Ազգանուն *Հեռախոսահամար *Էլ. հասցե *Քաղաքացիություն *Բնակության երկիր *Վրաստանում բնակության վայր (տան հասցե, հյուրանոց)»։
11:40 29.05.2021
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության 2022 ֆինանսական տարվա բյուջետային ծրագրի՝ նախատեսվում է Վրաստանին տրամադրել 88 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն: Նշվում է, որ ֆինանսական օգնությունը կուղղվի Վրաստանի ժողովրդավարացմանը, տնտեսական զարգացմանը, եվրաատլանտյան ինտեգրմանը, ինչպես նաև Կրեմլի ազդեցությունների զսպմանը: «Ֆինանսավորումը կնպաստի ինստիտուցիոնալ վերահսկողությանը, հավասարակշռության ձևավորմանը և օրենքի գերակայությանը, էլ ավելի ուժեղ քաղաքացիական հասարակության ձևավորմանը, անկախ, հուսալի և հավասարակշռված լրատվամիջոցների հասանելիությանը, […]
10:17 29.05.2021
Աջարիայի կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեի հայտարարությամբ՝ Աջարաիայում զբոսաշրջային սեզոնը կբացվի հունիսի 15-ից, փոխանցում է aliq.ge-ն: «Մենք ակնկալում ենք զբսաշրջային աճող հոսք: Ցանկանում եմ խնդրել տուրիզմի դեպարտամենտին ու մյուս բոլոր գործակալություններին զբոսաշրջային սեզոնը բացել հունիսի 15-ից: Իհարկե, այս ամենը պետք է արվի առավել զգուշությամբ՝ հաշվի առնելով համաճարակաբանների հանձնարարականները: Նոր տեսարժան վայրեր կլինեն ոչ միայն Բաթումում, այլև […]
08:52 29.05.2021
Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան քաղաքական կյանք է մտնում իր հիմնադրած նոր՝«Վրաստանի համար» կուսակցությամբ, հայտնում է aliq.ge-ն։ Այսօր կուսակցության հիմանդիր համաժողովում հայտնի կդառնա, թե ովքեր են «Վրացական երազանքի» ամենահեղինակավոր նախկին վարչապետի նոր կուսակցության թիմակիցներն, ու ինչ ծրագրերով է Գախարիան պայքարելու իր նախկին թիմի դեմ։ Գախարիան իր նոր թիմով պատրաստվում է մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Նախկին […]
20:50 28.05.2021
Ռուսաստանը և Պակիստանը «Պակիստանյան հոսք» գազատարի կառուցման պայմանավորվածություն ձեռք բերեցին, հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը: 2015 թվականի հոկտեմբերի 16-ի միջկառավարական համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին փաստաթուղթը ստորագրել են վարչության պետ Նիկոլայ Շուլգինովը և Ռուսաստանում Պակիստանի դեսպան Շաֆկաթ Ալի-Խանը: «Ստորագրումը թույլ կտա մեր ընկերություններին մոտ ժամանակներս սկսել ծրագրի գործնական փուլը՝ դրանով իսկ օգնելով պակիստանյան կողմին ամրապնդել […]
20:30 28.05.2021
Եվրոպական միությունը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է ձեռնպահ մնալ հետագա ռազմական ուժի տեղակայումից և գործողություններից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն։ «Հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող վերջին զարգացումները վտանգավոր և մտահոգիչ են։ Պետք է անհապաղ թուլացնել լարվածությունը։ Եվրոպական միությունը երկու կողմին հորդորում է ձեռնպահ մնալ հետագա […]
19:50 28.05.2021
Գումաթի գյուղի տարածքում (Իմերեթիի շրջան), որտեղ բողոքի ցույց էր ընթանում ընդդեմ Նամախվանի հիդրոէլեկտրակայանի կառուցման, տեղի է ունեցել քաշքշուկ քաղաքացիական ակտիվիստների և ոստիկանության միջև: Հաղորդում է jnews.ge-ն։ Ռիոնի գետի կիրճի պաշտպանության համար շարժման անդամները փորձել են ճեղքել իրավապահների տեղադրած մետաղական արգելապատնեշները, բայց վերջիններս թույլ չեն տվել դա անել: Ըստ ցուցարարների՝ իրավապահները բերման են ենթարկել երկու ակտիվիստների: […]
16:00 28.05.2021
Իրանը հետապնդել է UIA-ի կործանված ինքնաթիռի զոհերի ընտանիքներին. նրանց բերման են ենթարկել, հարցաքննել և վախեցրել: Այս մասին ասվում է Human Rights Watch-ի ուրբաթ՝ մայիսի 28-ի զեկույցում: Մասնավորապես, 2020-ի հոկտեմբերից մինչև 2021-ի հունվար իրավապաշտպանները զրուցել են ավիավթարի զոհերի 31 հարազատների և այն մարդկանց հետ, որոնք գիտեն, թե ինչպես են Իրանի իշխանությունները վերաբերվում զոհերի ընտանիքի անդամներին: Զրույցների […]
13:54 28.05.2021
2021թ. առաջին 4 ամսվա համար Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության ոտնահարումների վերաբերյալ զեկույց է հրապարակվել: Զեկույցի համաձայն՝ 4 ամսվա ընթացքում Թուրքիայում 14 լրագրողի նկատմամբ հետաքննություն է սկսվել, 213 լրագրող դատարանի առաջ է կանգնել և 20 լրագրող դատապարտվել է 57 տարի 10 ամիս ազատազրկման, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության վիճակը […]
12:54 28.05.2021
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը դատապարտել է հայ զինվորների գերեվարումն Ադրբեջանի զինված ուժերի կողմից: «Միանշանակ դատապարտում եմ վերջերս տեղի ունեցած հայ զինվորների գերեվարումն Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Ադրբեջանի ագրեսիան միայն ավելի է բորբոքում արդեն իսկ սրված լարվածությունը: Ես պահանջում եմ զինվորների շուտափույթ վերադարձ»,- Twitter-ում գրել է սենատորը: I unequivocally condemn the recent […]
12:37 28.05.2021
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Twitter-ում հետևյալ գրառումն է արել Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների՝ Հայաստանի տարածք ներխուժման և զինվորներին գերեվարելու մասին. «Ադրբեջանի հարձակումը Հայաստանի տարածքի վրա և վեց հայ զինվորների գերեվարումը նողկալի է: Ալիևը ցույց տվեց, որ հետաքրքրված չէ խաղաղությամբ և դիվանագիտությամբ, այլ՝ միայն բռնությամբ»,- հայտարարել է Սփիերը: Կոնգրեսականը կոչ է արել ԱՄՆ-ին՝ սառեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական […]
11:54 28.05.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 056 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 38 921 նմուշառում։ Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 341 894 դեպք: Ապաքինվել է ևս 1 071 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 324 426: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել […]
11:07 28.05.2021
ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, նախկինի պես հանձնառու է օժանդակություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին՝ երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններում։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ հղած ուղերձում: «ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել կողմերին մարտական գործողություններից առաջացած հումանիտար հետևանքները վերացնելու հարցում: Դրանք են բոլոր պահվող անձանց ազատ արձակումը, անհետ […]
10:47 28.05.2021
Վրաստանի խորհրդարանը կառավարությանն իրավունք է տվել՝ երկիր մուտք գործող օտարերկրացիների և ոչ քաղաքացիների համար առողջության ապահովագրության նոր կարգ ու պայմաններ մշակել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Խորհրդարանի կողմից համապատասխան լրացումներ են արվել՝ Հանրային առողջության մասին օենքում և ուղարկվել են նախագահին՝ ստորագրելու: Օրինագծի նախաձեռնողը Վրաստանի առողջապահության նախարարությունն է, պատճառը՝ կորոնավիրուսի վտանգը: Առաջարկվում է ապահովագրությունը պարտադիր դարձնել՝ […]
10:36 28.05.2021
Վրաստանը և Թուրքիան հուշագիր են ստորագրել՝ օրգանների նվիրատվության և փոխպատվաստման ոլորտի զարգացման վերաբերյալ, հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը: Ծրագրի հիմնական նպատակն է փոխպատվաստման լաբորատորիան ապահովել նյութատեխնիկական և ինժեներական ռեսուրսներով: Կվերապատրաստվեն մասնագետներ, կստեղծվի համապատասխան նյութատեխնիկական բազա, և կձևավորվի փոխպատվաստման ազգային համակարգման ցանց։ «Հուշագիրը, որը ստորագրվել է Թուրքիայի փոխպատվաստման ընկերության հետ, ուղղված է վրացի մասնագետների հմտությունների կատարելագործմանը, […]