TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+18.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

14:20 25.05.2021

Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս պահին հայկական և վրացական կողմերում կատարվում են ասֆալտի քանդման, հողային, բետոնացման, ամրանների հյուսման աշխատանքներ, ափային հենարանների շինարարություն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՏԿԵՆ-ից։ Ըստ նախագծի՝ նախատեսված է կառուցել երկու զուգահեռ կամուրջ, յուրաքանչյուրը՝ երկու երթևեկելի գոտով և մայթով: Կամուրջներն ունենալու են 5 […]

̰
Թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել

13:54 25.05.2021

Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում եվրոյի, դոլարի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան մայիսի 25-ին արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ մեկ եվրոյի դիմաց սահմանվել է 10․32 թուրքական լիրայի փոխարժեք։ Այս ցուցանիշը նոր ռեկորդ է թուրքական լիրայի պատմության մեջ։ Նախորդ հակառեկորդը […]

̰
Վրաստանը հունիսի 1-ից կբացի ցամաքային սահմանները

13:35 25.05.2021

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող կորոնավիրուսի տարածման և կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 1-ից բացել ցամաքային սահմանները։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։ Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման ամբողջ կուրսն (երկու դեղաչափ) անցնելու պարագայում։

̰
Թուրքիան աննախադեպ մասշտաբներով ծովային զորավարժություն է անցկացնում

13:21 25.05.2021

Թուրքիան իր պատմության մեջ նախադեպը չունեցող ընդգրկվածությամբ ծովային զորավարժություն է անցկացնում Էգեյանի ու Միջերկրականի ջրերում, հաղորդում է Ermenihaber-ը։ «Denizkurdu 2021» անվանումով ռազմածովային զորավարժությանը մասնակցում է ընդհանուր առմամբ 25 հազարանոց զորակազմ: Վարժանքներին ընդգրկված է 132 նավ, 10 սուզանավ, 43 ինքնաթիռ, 28 ուղղաթիռ և 14 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Ռազմածովային ուժերի հետ համագործակցում են նաև ցամաքային և […]

̰
Վրաստանում ցուցարարները որոշել են փակել Ռուսթավելիի պողոտան, քանի դեռ պահանջները չեն բավարարվել

12:05 25.05.2021

«Մենք որոշում ենք կայացրել տեղափոխվել Հանրապետության հրապարակ, կփակվի Ռուսթավելիի պողոտան և չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր պահանջները չեն բավարարվել», – այս մասին երեկ Վրաստանի Ազատության հրապարակում հայտարարել է «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման դեմ բողոքի ցույցի կազմակերպիչ Վառլամ Գոլեթիանին, փոխանցում է 1tv.ge-ն։ «Մայիսի 26-ին, մենք համոզված ենք, եթե մինչ այդ մեր պահանջները չբավարարվեն, ամբողջ մայրաքաղաքը […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1354 նոր դեպք

11:33 25.05.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 354 նոր դեպք, ապաքինվել է 821 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 339 315 դեպք: Ապաքինվել է ևս 821  պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 320 777: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս […]

̰
Քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման խնդիրները

10:26 25.05.2021

Մայիսի 23-ից երկօրյա այցով Թեհրանում էր գտնվում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը: Իրանական կողմի հետ կայացան մի շարք հանդիպումներ, որոնց մասնակցեց նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը: ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման խնդիրները: Քննարկվեց նաև տրանսպորտային միջոցների և […]

̰

08:55 25.05.2021

Մայիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 01:43-ին (Գրինվիչի ժամանակով` մայիսի 24-ին, ժամը 21:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.41⁰ և արևելյան երկայնության 44.92⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան` Գուդաուրի գյուղից 37 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը […]

̰
The Guardian․ Թուրքիան թաքցնում է կորոնավիրուսի իրական վիճակագրությունը

20:44 24.05.2021

Բրիտանական հանրահայտ «The Guardian» թերթը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է կորոնավիրուսի հետ կապված վիճակագրության կեղծման մեջ։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, մասնավորապես, թերթն անիրատեսական է համարել համավարակի վերաբերյալ հրապարակված վերջին տվյալները, քանի որ ըստ դրանց՝ վարակման դեպքերը վերջին մեկ ամսում շուրջ 72 տոկոսով նվազել են։ Եթե 2021թ․ ապրիլին  Թուրքիայում հայտարարվել էր  60․000 դեպքի մասին, ապա ըստ վերջին […]

̰
Մհեր Գրիգորյանը և Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարը քննարկել են ազատ տնտեսական գոտիների գործարկման հնարավորությունները

19:50 24.05.2021

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը ընդունել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը՝ մասնավորապես անդրադառնալով ենթակառուցվածքների ոլորտում հնարավոր համագործակցության ընդլայնմանը: ԻԻՀ նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է փոխվարչապետի պաշտոնակատարին Հայաստան այցի ընթացքում […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի հնդկական շտամը դեռ հաստատված չէ, ընթանում են հետազոտություններ. Գամկրելիձե

19:37 24.05.2021

Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամկրելիձեի հայտարարության` հնարավոր է, որ տարբեր երկրներում բրիտանական շտամը փոխարինվի հնդկականով: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նրա խոսքերով՝ բոլոր շտամների վերաբերյալ դիտարկումներ են ընթանում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից: Ըստ Գամկրելիձեի՝ Վրաստանում կորոնավիրուսի հնդկական շտամը դեռ լաբորատոր հաստատված չէ: «Ինչպես գիտեք, այլ շտամներ արդեն հայտնվել են եվրոպական տարբեր երկրներում ՝ […]

̰
Ռուսաստանը նախազգուշացնում է Թուրքիային

19:28 24.05.2021

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Аргументы и факты թերթին տված հարցազրույցում Թուրքիային ուղղված նախազգուշական հայտարարություն է արել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Լավրովը հայտնել է, որ Ղրիմի հետ կապված ուկրաինական նախաձեռնությունների խրախուսումը հավասարազոր է Ռուսաստանի ամբողջականության դեմ կատարվող ոտնձգության: «Եթե խոսենք ուկրաինական գործերի մասին, ապա բոլոր մակարդակներում մենք խստիվ հորդորում ենք մեր թուրք գործընկերներին ուշադիր վերլուծել իրավիճակը և դադարեցնել […]

̰
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կերկարաձգեն ստուգումները

18:36 24.05.2021

ՄԱԳԱՏԷ-ն և Թեհրանը պայմանավորվել են գործակալության ստուգումները մեկ ամսով երկարաձգելու մասին, հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին: Նա հայտնել է, որ երկար զրույց են ունեցել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ: Պայմանավորվել են նախ, որ հավաքվող ամբողջ տեղեկությունը կպահվի ՄԱԳԱՏԷ-ի հովանու ներքո, բացի դրանից մոնիթորինգը կավարտվի հունիսի 24-ին: Իրանն իր հերթին […]

̰
Լեհաստանի և Թուրքիայի միջև կկնքվի թուրքական Bayraktar ԱԹՍ-ների գնման պայմանագիր

18:30 24.05.2021

  Լեհաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը Թուրքիայից ձեռք կբերի հարվածային անօդաչուներ։ Ընդհանուր առմամբ, Լեհաստանը Թուրքիայից կգնի 24 միավոր «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որոնց առաջին խմբաքանակը կմատակարարվի արդեն 2022 թվականին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Մայիսի 24-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով մեկնել է Անկարա: Դուդայի այցի ընթացքում նախատեսվում է, որ վերջինս համաձայնագիր […]

̰
«Նամախվան ՀԷԿ»-ի շինարարության դեմ ցույցի մասնակիցները երթ են անցկացնում դեպի Թբիլիսիի Ազատության հրապարակ

18:07 24.05.2021

  «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման դեմ ցույցի մասնակիցները, Արդարադատության տան մոտից շարժվում են դեպի Ազատության հրապարակ: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Ցույցի մասնակիցները կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց և բողոքել հէկի կառուցման դեմ:   «Նամախվան ՀԷԿ»-ի հակառակորդները, որոնք Հանրապետության հրապարակից բողոք-երթ են սկսել ժամը 16:00-ին, փակել էին Արդարադատության տան հարակից տարածքը: Դրանից հետո նրանք շարժվել […]

̰
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով Իրանում է

17:37 24.05.2021

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հրավերով մայիսի 23-ին երկօրյա այցով մեկնել է Թեհրան` քննարկելու երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնման հարցերը: Այցի ընթացքում, մասնավորապես, կողմերը քննարկել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ընթացքի վերաբերյալ հարցեր: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ԻԻՀ գործընկերոջը ներկայացրել է, որ անցակետի արդիականացման […]

̰
Լավրովը խոսել է ԼՂ-ում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի մասին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում

16:45 24.05.2021

Լավրովի խոսքով՝ մի շարք միջազգային հարցերի շուրջ Մոսկվան և Անկարան լուրջ տարաձայնություններ ունեն։

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարի գլխավորած պատվիրակությանը

16:09 24.05.2021

ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցներն անդրադարձել են ճանապարհատրանսպորտային ոլորտում երկու երկրների փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին, քննարկել հայ-իրանական սահման ձգվող միջպետական մայրուղիների կառուցման, Հայաստան-Իրան տարանցիկ փոխադրումների ակտիվացման, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի կանոնակարգմանն ու դյուրինացմանն առնչվող հարցեր։ Ողջունելով հյուրին՝ ՀՀ ՏԿԵ […]

̰
Հայտնի են նոր մանրամասներ Զարիֆի՝ Հայաստան այցի վերաբերյալ

15:28 24.05.2021

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստանի Հանրապետություն կժամանի մայիսի 26-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ: Այցի մասին հայտնի է դարձել մայիսի 24-ի առավոտյան: Զարիֆը մայիսի 25-ին կայցելի նաև Բաքու:

̰
Հրեաները ներողություն են խնդրել հարձակման ենթարկված Հայոց պատրիարքարանի 2 հայ սպասավորներից․ «Հայերն Այսօր»

12:54 24.05.2021

Երուսաղեմի Հայկական թաղամաս են այցելել մոտ 200 հրեաներ և հանդիպել օրեր առաջ հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդների կողմից հարձակման ենթարկված Տիրան աբղ. Հակոբյանի և Արբակ աբղ. Սարուխանյանի հետ, հայտնում է «Հայերն այսօր»-ը։ Հանդիպման ընթացքում նրանք ներողություն են խնդրել կատարված դեպքի համար և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը և հայ համայնքին: Քննարկվել է նաև […]

̰
ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում՝ Ադրբեջանի համար. ՌԴ ԱԳՆ

12:34 24.05.2021

ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում Ադրբեջանի համար, «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում ԵԱՏՄ և ՀԱՊԿ կազմակերպություններին Ադրբեջանի ինտեգրման համատեքստում։ «Միակ բանը, ինչը կարող է սահմանափակել անդամակցությունը, կազմակերպության որոշակի դրույթներն են, որոնց համապատասխան ՀԱՊԿ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է նրա անդամների միջև […]

̰
COVID-19. Վրաստանում չինական «Սինովակ»-ով պատվաստումը մեկնարկել է

12:25 24.05.2021

Մայիսի 24-ից Վրաստանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ «Սինովակ» տեսակի պատվաստանյութով պատվաստումը, հայտնում է Ալիք Մեդիան։ Պատվաստանյութի մասին Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն ասել էր. «Այս պատվաստանյութը նախատեսված է 18 տարեկանից բարձր անձանց համար: Ինդոնեզական ուսումնասիրություններում այս պատվաստանյութի արդյունավետությունը հասնում է 90 տոկոսի: Մենք չենք սպասի ԱՀԿ-ին, քանի որ առաջին […]

̰
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կայցելի Հայաստան և Ադրբեջան

12:21 24.05.2021

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է IRNA գործակալությունը: Նա չի հայտնել այցի նպատակն ու հարցերը, որոնք քննարկվելու են այդ շրջանակում։  

̰
Վերջնագրերով խոսելն անընդունելի է․ Ղարիբաշվիլին պատասխանել է «Նամախվան ՀԷԿ»-ի դեմ ցույցի կազմակերպիչներին

12:12 24.05.2021

Վերջնագրի լեզվով խոսելը կտրականապես անընդունելի է, ես ուզում եմ դիմել բոլոր այդ մարդկանց և կոչ անել լինել ողջամիտ, պետությունը ղեկավարվում է օրենքով և սահմանադրությամբ: Այսպես է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դիմել «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման դեմ բողոքողներին, փոխանցում է 1tv.ge-ն։ Նրա խոսքով, նրանք, ովքեր դուրս կգան օրենքի սահմաններից, պետությունը կունենա համապատասխան արձագանք: Միևնույն ժամանակ, ինչպես նշել […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 388 նոր դեպք

12:06 24.05.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 388 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքէջում: Երկրում վերջին 24 ժամում կատարվել է 9 598 թեստ, ապաքինվել է 1 357 մարդ, մահացել՝17 պացիենտ: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 4,04%, վերջին 14 օրվանը՝ 3,99%, վերջին 7 օրվանը՝ 4,19%: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 337 […]

̰
Վրաստանում փորձարկում են քվեարկության նոր տեխնոլոգիաներ

10:33 24.05.2021

Ընտրական բարեփոխումների նպատակով Վրաստանի ընդդիմությունն ու իշխող կուսակցությունը կստեղծեն համատեղ աշխատանքային խմբեր, հայտնում է Sputnik Georgia-ն։ Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում այս հարցի շուրջ տեղի է ունեցել հանդիպում մեծամասնության և ընդդիմության միջև: Մասնավորապես, քննարկվել է էլեկտրոնային եղանակով քվեարկության և ձայների հաշվարկի տեխնոլոգիայի ներդրման, ինչպես նաև՝ ընտրողների կենսաչափական նույնականացման տեխնոլոգիայի օգտագործման հարցը: Առաջիկա օրերին քվեարկության նոր […]

̰
Պաղեստինը հայտնել է իսրայելական հրթիռակոծությունների զոհերի վերջնական թիվը

08:42 24.05.2021

Պաղեստինի և Իսրայելի զինված դիմակայության զոհն է դարձել 277 խաղաղ պաղեստինցի։ Նման տվյալներ է հրապարակել Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ Կայլեն, գրում է WAFA-ն։ «Իսրայելի բարբարոսական ագրեսիան Արևելյան Երուսաղեմի, Արևմտյան ափի և Գազայի հատվածի բնակիչների դեմ վերջին շաբաթներին 277 քաղաքացիական անձանց մահվան պատճառ է դարձել, այդ թվում՝ 70 երեխայի և 40 կնոջ, տուժել է 8500 մարդ»,-վերջնական […]

̰
Թուրքական ընկերության կողմից «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման դեմ բողոքողները սկսել են վրաններ տեղադրել Թբիլիսիում

22:20 23.05.2021

«Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման դեմ բողոքողները սկսել են վրաններ տեղադրել Թբիլիսիում, Հանրապետության հրապարակում: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Ցուցարարներից ոմանք պատրաստվում են մնալ վրաններում: «Բազմաթիվ մարդիկ տարբեր մարզերից միացել են բողոքի ցույցին, շատ մարդիկ են ժամանել, նրանք մնում են ու գիշերելու են վրաններում: Գիշերակացը հնարավորինս նորմալ անցկացնելու համար վրաններն անհրաժեշտ են, որտեղ նրանք կկարողանան հանգստանալ: Թե […]

̰
Թուրքական ընկերության կողմից «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման դեմ  բողոքի ակցիա են անցկացրել Թբիլիսիում

18:55 23.05.2021

Ռիոնի գետի վրա թուրքական ընկերության կողմից Նամախվանի հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույց է անցկացվել։ Ավտոշարասյուններով ցուցարարներին են միացել Վրաստանի տարբեր շրջանների ակտիվիստներ: «Մենք այսօր հավաքվել ենք ամբողջ երկրից՝ մեկ անգամ ևս բարձրաձայնելու մեր պահանջները: Դա թուրքական ENKA ընկերության հետ ՀԷԿ-երի կառուցման պայմանագրի չեղարկումն է: Մենք պահանջում ենք, որ նրանք անհապաղ լքեն տարածքը»,-այս մասին […]

̰
Թբիլիսիում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և քրդերի միջև

16:35 23.05.2021

Թբիլիսիում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և քրդերի միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Միջադեպի հետևանքով զոհվել է 32-ամյա ադրբեջանցի, կան նաև վիրավորներ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Հիշեցնենք՝ վերջերս վրացական Դմանիսիում նույնպես զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել ադրբեջանցիների մասնակցությամբ, որը վերածվել էր անկարգությունների։

̰
BACK_TO_TOP