22:29 27.05.2021
Հաստատվում են Թուրքիայի նախագահ Էրդողանի Շուշի կատարելիք այցի վերաբերյալ տեղեկությունները: Հայտնի են դարձել այցին վերաբերող որոշ մանրամասներ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
19:28 27.05.2021
2021թ. առաջին 4 ամսվա համար Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության ոտնահարումների վերաբերյալ զեկույց է հրապարակվել: Գրում է Ermenihaber.am-ը։ Զեկույցի համաձայն՝ 4 ամսվա ընթացքում Թուրքիայում 14 լրագրողի նկատմամբ հետաքննություն է սկսվել, 213 լրագրող դատարանի առաջ է կանգնել և 20 լրագրող դատապարտվել է 57 տարի 10 ամիս ազատազրկման: Նշվում է, որ Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության վիճակը վատթարացել […]
19:13 27.05.2021
«Ռիոնիի կիրճի պաշտպանները» Թբիլիսիում մի քանի օր անդադար բողոքի ցույցեր ու երթեր անելուց հետո, վերադարձել են Գումաթի գյուղ, որտեղ փակել են ճանապարհը «Նամախվանի ՀԷԿ»-ը կառուցող թուրքական «Էնկա» ընկերության համար, քանի որ հենց այդ ճանապարհով է ընկերությունը տեղափոխում տեխնիկան հէկի կառուցման վայր: Հաղորդում է Аliq.ge-ն։ «Ռիոնիի կիրճի պաշտպանները» տեղում ոստիկաններից պահանջում են հանել երկաթե պատնեշը: «Ռիոնիի […]
15:00 27.05.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 26-ին ամերիկացի խոշոր ընկերությունների ղեկավարների հետ ունեցած տեսակապով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը լրացուցիչ բեռ է դրել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, փոխանցում է Ermenihaber-ը։ «Չնայած նախագահ Բայդենի՝ 1915-ի դեպքերի վերաբերյալ արած հայտարարությունը լրացուցիչ բեռ է դրել մեր հարաբերությունների վրա՝ այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին […]
13:34 27.05.2021
Նյու Յորքում բնակվող աշխարհահռչակ թուրք գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը թուրքական «Kısa Dalga» լրատվականին հարցազրույց է տվել, որտեղ խոսել է իր նոր գրքից, Թուրքիայի ներքաղաքական կյանքից և իր քաղաքական հայացքներից: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Փամուքը պատմել է իր ունեցած հաջողությունների մասին՝ նշելով որ աշխարհում իր տպագրած գրքերից 14-15 մլն օրինակ է վաճառվել, իսկ Թուրքիայում վաճառված […]
12:41 27.05.2021
Սիրիայում երեկ անցկացված նախագահական ընտրություններին մասնակցում էին գործող նախագահ Բաշար Ասադը, ընդդիմության ներկայացուցիչ Մահմուդ Ահմեդ Մերիին և սոցիալիստական կուսակցության նախկին պատգամավոր Աբդալլահ Սալյում Աբդալլահը։
11:36 27.05.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 24 358 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական 2,09%, վերջին 14 օրը՝ 3,77%, վերջին 7 օրը՝ 3,47%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 340 838 դեպք: Ապաքինվել է ևս 1 481 պացիենտ, և նրանց […]
19:36 26.05.2021
Հունիսի 1-ին կկայանա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Թուրքիա: Այս մասին նշվում է Անկախության տոնի առթիվ Թուրքիայի նախագահի ուղերձի մեջ: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվություն է հրապարակել կառավարության մամուլի ծառայությունը։ «Ուրախ եմ, որ 2021 թվականի հունիսի 1-ին, մեր երկիր կատարած Ձեր այցի ընթացքում, մենք հնարավորություն կունենանք քննարկել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև մեր տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունները»,- […]
19:00 26.05.2021
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի թուրքական «Habertürk» հեռուստաալիքին տված հարցազրույցին: Գրում է Ermenihaber.am-ը։ Սոյլուն համառոտ անդրադարձ էր կատարել Հրանտ Դինքի սպանության և դատավարության թեմային՝ այն անվանելով Թուրքիայի ամենակարևոր հարցերից մեկը: Նա խոսել էր Դինքի սպանության գործում հանցագործներին օգնելու մեղադրանքով դատապարտված Էրհան […]
17:52 26.05.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումից: «Մայիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցի, այնուհետև շարունակվեց ընդլայնված ձևաչափով։ Նախարարներն անդրադարձ կատարեցին դարավոր բարիդրացիական […]
17:00 26.05.2021
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում թուրքական պետության դեմ քրդական «Եվրոպայի քուրդ կանանց շարժում» (TJK-E) և «Եվրոպայի քրդական դեմոկրատական համայնքի կոնգրես» (KCDK-E) կազմակերպությունների նախաձեռնությամբ տևական բողոքի ակցիա է տեղի ունենում Թուրքիայի դեմ: Նստացույցի միջոցով իրենց բողոքն արտահայտողները դժգոհում են Թուրքիայում ցմահ ազատազրկված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտային պայմաններից, մասնավորապես տեսակցության արգելքից ու մեկուսացումից: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ երեք […]
16:30 26.05.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 015 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 151, մահացել՝ 28 մարդ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 340 330 դեպք, ապաքինվել է 321 928, մահացել 4 682 մարդ: Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 121 263 մարդ, օրական […]
16:07 26.05.2021
Ստամբուլի արդյունաբերության պալատը հրապարակել է 2020թ․ դրությամբ Թուրքիայի 500 ամենախոշոր արդյունաբերական ընկերությունների ցանկը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ ըստ այդմ՝ «TÜPAŞ» նավթավերամշակման ընկերությունը 58․6 մլրդ լիրայի (այսօրվա փոխարժեքով՝ շուրջ 7 մլրդ ԱՄՆ դոլար) շրջանառությամբ դարձել է Թուրքիայի ամենամեծ արդյունաբերական ընկերությունը։ Երկրորդ տեղում հայտնվել է «Ford Otomotiv»-ը՝ 45․2 մլրդ լիրայի (շուրջ 5․4 մլրդ դոլար) արդյունաբերական ծավալով, իսկ […]
15:42 26.05.2021
Պոլսահայ հայտնի տնտեսագետ, ամերիկաբնակ Տարոն Աճեմօղլուն թուրքական T24 լրատվակայքին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի տնտեսության խնդիրներից ու առաջիկա ռիսկերից: Թուրքիայում երիտասարդ տարիքային խմբում աճող գործազրկության մասին հարցին պատասխանելիս՝ Աճեմօղլուն ասել է, որ Թուրքիայում այդ խնդիրը միշտ եղել է՝ բացառությամբ 2000-2006թթ. երբ այդ ուղղությամբ արված քայլերի արդյունքում բազմաթիվ աշխատատեղեր ստեղծվեցին ու երիտասարդների համար հեռանկարներ բացվեցին: Ըստ […]
15:22 26.05.2021
Ապրիլին ԱՄՆ պաշտպանության նախարարության համալիրը՝ Պենտագոնը, Անկարային ծանուցել էր ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին: Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, ԱՄՆ ռազմաօդային ուժերի քարտուղարության ղեկավարի թեկնածու Ֆրանկ Քենդալը, անդրադառնալով թեմային, նշել է, որ պաշտոնին նշանակվելու դեպքում հնարավորինս կարճ ժամանակում կդադարեցնի F-35 կործանիչների դետալների գնումը Թուրքիայից: Քենդալը որպես նախընտրական խոստում հայտնել է, […]
14:39 26.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով Իրանի ԱԳ նախարարի այցը Երևան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իրանի հետ մեր հարաբերությունները և հարևանությունը ռազմավարական նշանակություն ունեն: Անկախության առաջին տարիներից Իրանի հետ մեր ունեցած սահմանն ապահովել է մեր երկրի անվտանգությունը մի շարք առումներով: Ուրախ […]
14:15 26.05.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին Ազգային տոնի առթիվ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Ավելի քան մեկ դար առաջ, արտահայտելով սեփական անկախ պետականությունն ունենալու վերաբերյալ իր անբեկանելի կամքը, բարեկամ վրաց ժողովուրդն այսօր էլ հետևողականորեն շարունակում է վերահաստատել իր այդ […]
13:29 26.05.2021
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Երևանում անդրադարձել է Հայաստանի սահմանին Ադրբեջանի սադրանքներին, որի հետևանքով հայ զինծառայող է զոհվել։ Խոսելով այս խնդրի հետ կապված Իրանի դիրքորոշման մասին՝ վերջինս լրագրողներին ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունն այս տարածաշրջանում մշտապես կողմնակից է խնդիրների խաղաղ լուծմանը՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը և ինչպես նաև այդ ժողովուրդների իրավունքը»։ Զարիֆը նշել […]
12:49 26.05.2021
ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ և հանրապետական 11 սենատորի կողմից բանաձև է ներկայացվել, որն արձանագրում է աշխարհում մամուլի ազատության և ազատ արտահայտվելու նկատմամբ աճող սպառնալիքները, փոխանցում է Ermenihaber-ը։ Բանաձևը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բանտարկված բոլոր լրագրողներին և վերահաստատում մամուլի ազատությունը: Բանաձևը կազմվել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի և սենատոր Մարկո Ռուբիի (հանրապետական, […]
12:00 26.05.2021
Վրաստանում գտնվող քարանձավային Վարձիա համալիրն արժանացել է եվրոպական մշակութային ժառագության Europa Nostra մրցանակին, հայտնում է Sputnik Georgia-ն։ Մշակութային «Օսկար» տրամադրվել է պատմական համալիրի պահպանման պիլոտային ծրագրի համար։ Սեյսմիկ ակտիվ գոտում գտնվելու պատճառով այն ժամանակի ընթացքում լուրջ վնասներ է կրել: XII-XIII դարերի եզակի վանական ժայռային համալիրը գտնվում է Ասպինձայի մարզկենտրոնից 30 կիլոմետր հեռավորության վրա ՝ ծովի մակարդակից […]
09:03 26.05.2021
Մինսկում մայիսի 28-ին տեղի կունենա ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստ, հայտնում է TASS-ը։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է ստորագրել վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համատեղ գործողությունների ծրագիր և մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ կեղծ ապրանքանշանների օգտագործումը կանխելու, բնակչության զբաղվածության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ «Հիմնական ուշադրությունը կդարձվի կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքներից ԱՊՀ երկրների տնտեսությունների վերականգնման ակտիվացմանը, փոխադարձ առևտրի թվային փոխակերպմանը», […]
21:14 25.05.2021
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի դեմ հետաքննություն է սկսվել։ Խնդիրը կապված է 2019 թվականին տեղի ունեցած մի միջադեպի հետ, որի մանրամասներն է ներկայացնում հեռուստամեկնաբան Սագօ Արեանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:15 25.05.2021
Ամերիկյան հայտնի «Bloomberg» ընկերությունը սոցիոլոգիական հարցում է իրականացրել Թուրքիայում՝ պարզելու քաղաքական գործիչների վարկանիշը։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, հարցման արդյունքներն ամփոփող հայտարարության համաձայն՝ Թուրքիայում տնտեսական ճգնաժամի խորացմանը զուգընթաց մեծ անկում է ապրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) վարկանիշը։ Էրդողանի վարկանիշը, ըստ սոցհարցումների տվյալների, այժմ հասել է պատմական մինիմումի։ Դրան […]
19:53 25.05.2021
Ուկրաինայի պաշտպանության նախարար, Անդրեյ Տարանը ժամանել է Վրաստան, մասնակցելու Անկախության օրվան նվիրված միջոցառմանը: Մինչ տոնական միջոցառմանը մասնակցելը, պաշտպանության նախարարությունում նրան հյուրընկալել է Վրաստանի պաշտպանության նախարար, Ջուանշեր Բուրճուլաձեին: Հաղորդում է 1tv.ge-ն։ Երկկողմ հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են Վրաստանի ու Ուկրաինայի միջև երկարամյա բարեկամությունը, ռազմավարական գործընկերությունն ու հաջող համագործակցությունը: Ջուանշեր Բուրճուլաձեն և Անդրեյ Տարանը վերահաստատել են իրենց […]
19:09 25.05.2021
Վրաստանում՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում, ճանապարհի վերանորոգման աշխատանքների հետ կապված մայիսի 25-27-ը մեծ բեռնատարների համար սահմանափակումներ են գործելու, գրում է jnews.ge-ն։ Վրաստանում Ռուսաստանի սահման տանող ռազմավարական նշանակության ճանապարհին առաջիկա երեք օրերին սահմանափակումներ են սահմանվել։ Ինչպես հաղորդում է Վրաստանի ճանապարհային վարչությունը՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոմայրուղու (ռազմավարական ճանապարհ) Մլեթա-Գուդաուրի ճանապարհի 14 կիլոմետրանոց հատվածում, որը Վրաստանից տանում է […]
18:46 25.05.2021
Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանում քննվում է թուրք նկարչի դեմ հարուցված գործը, որը Թուրքիայի դրոշին ավելացրել է կիսալուսնից կախված մարդու կերպարանք։ Ծաղրանկարի հեղինակ Օմուրջան Իչջանը չի ներկայացել դատական նիստին։ Դատավորը Թուրքիայի Միմար Սինանի համալսարանի գեղանկարչության ֆակուլտետի 3 դասախոսներից բաղկացած մասնագիտական խմբից փորձագիտական եզրակացություն է պահանջել կողմնորոշվելու համար՝ տվյալ նկարը գեղագիտական արժեք ունի՞, թե՞ ոչ։ Ավելի […]
18:27 25.05.2021
«Ռիոնիի կիրճի պաշտպաններն» ու նրանց աջակիցներն այսօր՝ մայիսի 25-ին ևս պլանավորել են, շրջափակել պետական շենքերն ու կարևոր ճանապարհները: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ակտիվիստներն արդեն մի քանի գիշեր է՝ գիշերում են Թբիլիսիի Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում: Նախօրեին ակտիվիստները երթով հասել էին արդարադատության տան տարածք, ինչը խորհրդանշական էր, հաշվի առնելով, որ պահանջում են նաև էկոնոմիկայի և կայուն զարգացման […]
17:36 25.05.2021
Վրաստանը պատրաստվում է նշել Անկախության օրը: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մայիսի 26-ին Վրաստանի Անկախության օրվա տոնակատարությունը շքեղ չի լինի: Թբիլիսիի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, այսօր տեղի է ունեցել տոնական միջոցառումների գլխավոր՝ նորակոչիկների երդման արարողության փորձը: Ներկայացվել են վրացական «Դիդգորի» ռազմական զրահամեքենայի տարբեր մոդիֆիկացիաներ, ինչպես նաև պաշտպանության ուժերի սպառազինության զրահամեքենաներ և հրետանային մասեր: Ազատության հրապարակում գլխավոր փորձը ավարտվել […]
14:57 25.05.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մայիսի 26-ին վիդեոկոնֆերանսի ձևաչափով հանդիպում կունենա ամերիկյան ավելի քան 20 խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Թեմայի վերաբերյալ Reuters-ի հրապարակած հոդվածում, որը թարգմանաբար ներկայացվել է թուրքական մամուլում, որոշ մանրամասներ են ներկայացվել հանդիպման օրակարգի ու նպատակների մասին: Նշվում է, որ հանդիպմանը, որին մասնակցելու են ամերիկյան այնպիսի հսկաներ, ինչպիսիք են […]