08:17 20.05.2021
Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման սկզբից ի վեր Անկարան շատ սուր քննադատության է ենթարկել Իսրայելին՝ Գազայի հատվածում իր ռազմական արշավանքի համար, և կարծում է, որ այնտեղ բանակի գործողությունները հանցավոր են: Նա ընդգծել է, որ երկիրը գնալու է «պայքարի ճանապարհով»: «Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երբեք Թուրքիայի բարեկամ չի եղել և չի լինի: Մենք կշարունակենք հետևել պայքարի այն […]
22:56 19.05.2021
Եվրոպական խորհրդարանը քիչ առաջ կայացած քվեարկության արդյունքներով հաստատեց Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցը, որով կառույցը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը: Թուրքիային նաև կոչ է արվում զերծ մնալու որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգելու հայկական մշակույթը պաշտպանելու իր հանձնառությունները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաև […]
19:38 19.05.2021
Իսրայելի զինվորականները հայտնել են, որ հրետանային կրակ են վարել Լիբանանի միանգամից մի քանի թիրախների ուղղությամբ։
19:29 19.05.2021
Կողմերը շարունակել են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը՝ շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա։
18:44 19.05.2021
Երկրի մասին գիտությունների ինստիտուտի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ այսօր Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Հաղորդում է jnews.ge-ն։ Սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ 3.1 (ML) մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 06։19-ին: Էպիկենտրոնը գտնվել է Փոկա գյուղի մոտակայքում՝ Նինոծմինդայից ոչ շատ հեռու:
17:20 19.05.2021
Թեև հայ-ադրբեջանական սահմանին վերաբերող խնդրի բանակցություններն ընթանում են Սյունիքի մարզում, սակայն այդ բանակցությունների մաս է կազմում նաև Գեղարքունիքի մարզը, որտեղ ևս ադրբեջանական զինված ուժերը, խախտելով սահմանը, փորձում են իրականացնել նույն սադրիչ գործողությունը: Արամ Աբրահամյանը թեմայի շուրջ հեռավար զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
13:36 19.05.2021
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը չորեքշաբթի պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, հինգշաբթի սպասվում են նրա բանակցությունները ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Բաքվի դիվանագիտական աղբյուրը։ Ադրբեջանի վարչապետի այցի մասին ավելի վաղ տեղեկացրել էր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի ժամանակ։ «Մայիսի 19-ին վարչապետ Ալի Ասադովը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։ Մայիսի 20-ին վարչապետը […]
12:31 19.05.2021
Մայիսի լույս 19-ի գիշերը Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող Դիարբեքիրի 8-րդ ավիացիոն ռազմաբազայում 20 րոպե ընդմիջումով 2 պայթյուն է որոտացել: Այս մասին Twitter-ում հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, փոխանցում է Ermenihaber-ը։ Սոյլուի հաղորդմամբ՝ միջադեպերի հետևանքով մարդկային և նյութական կորուստներ չկան: Թուրքական տարբեր լրատվամիջոցներ հայտնում են, որ պայթյունները տեղի են ունեցել ոչ թե […]
12:16 19.05.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1160 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 333 601 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: Երեկ իրականացվել է 29 209 թեստավորում, որից 10 186-ը հակամարմինների արագ թեստով, 18 023-ը՝ PCR թեստով: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1302 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը […]
09:10 19.05.2021
ԱՄՆ-ը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակասեմական արտահայտությունները։ Նա քննադատության է ենթարկել Ավստրիայի իշխանությունների գործողությունները՝ ուղղված Իսրայելի աջակցությանը։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ «ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է հրեա ժողովրդի նկատմամբ նախագահ Էրդողանի վերջին հակասեմական արտահայտությունները և համարում դրանք դատապարտելի»,-ասվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունը կոչ է արել թուրքական […]
19:32 18.05.2021
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփը նամակ է հղել Իսլանդիայի խորհրդարանի նախագահ Ստեյնգրիմուր Սիգֆուսոնին՝ խնդրելով չաջակցել խորհրդարան ներկայացված Հայոց ցեղասպանության բանաձևին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Շենթոփը նամակում նշել է, որ այդ օրինագիծն օրակարգ է բերվել «որոշ շրջանակների դրդմամբ» և կարող է ստվեր գցել թուրք-իսլանդական հարաբերությունների վրա: Նամակում նա շարադրել է Հայոց ցեղասպանության ժխտող թուրքական քարոզչական թեզերը […]
19:17 18.05.2021
Ռուսական «S7» ավիաընկերությունը հայտարարել է, որ չեղարկվել են 2021 թվականի ամառային սեզոնին դեպի Թուրքիա իրականացվելիք բոլոր թռիչքները։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Կազմակերպության պատասխանատուների պարզաբանմամբ՝ որոշումը պայմանավորված է Թուրքիայում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված անորոշությամբ։ Թռիչքները կվերականգնվեն միայն Թուրքիայում համաճարակային իրավիճակի կայունացումից հետո։ Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանի խոշորագույն Aeroflot ավիաընկերությունը։ Aeroflot-ը տեղեկացրել […]
17:46 18.05.2021
Դմանիսում տեղի ունեցած իրադարձությունները իսկապես խրախուսվել են արտաքին ուժերի կողմից, ում ձեռք էր տալիս, որ այս միջադեպը վերածվեր էթնիկ հակամարտության,- այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անդրիա Ջաղմաիձեն: «Երեկ պատրիարքի օրհնությամբ այցելեցի Դմանիս: Ահա թե ինչ տեսա. 1. Երեկ Դմանիսում տեղի ունեցած իրադարձությունները իսկապես խրախուսվել են արտաքին ուժերի […]
14:20 18.05.2021
Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հրավերով՝ Բելառուսի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ՊՆ-ը: Այցի մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
13:30 18.05.2021
Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում մեկնաբանել է պաղեստինա-իսրայելական հակամարտության մասին Թուրքիայի արած հայտարարությունները։ Արտյոմ Չերնամորյանը նաև «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիրն է և հավատարմագրված լրագրող Իսրայելում։ Ըստ Չերնամորյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները շատ բացասական են ընդունվել թե՛ Իսրայելում և թե՛ Պաղեստինում։ Պաղեստինցիները հայտարարել են. «Հայերը մեր ընկերներն են […]
12:00 18.05.2021
Այսօր առավոտյան Թբիլիսիում հրշեջ փրկարարները փախստականների հանրակացարանում բռնկված հրդեհից փրկել են երեխաների: Դեպքի վայրում աշխատել է 14 հրշեջ-փրկարարական ջոկատ: Նրանց հաջողվել է Թբիլիսիի Պեկինի պողոտայում գտնվող հրկիզվող շենքից տարհանել մարդկանց, այդ թվում՝ երեխաների: Կրակն ամբողջությամբ մարվել է: Այս մասին ասված է ծառայության ֆեյսբուքյան էջում: Բռնկումը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան փախստականների 14 հարկանի հանրակացարանի […]
11:50 18.05.2021
Անցած 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1562-ով, 30 մարդ մահացել է: Այդ մասին տեղեկացնում է StopCov կայքը: Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում բուժհիմնարկները լքել է 1490 մարդ, համաճարակի սկզբից մինչ օրս բուժվել է 312 349 հիվանդ: Մահացել է 4499 վարակակիր: Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի […]
10:40 18.05.2021
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն առանձնազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով սահմանների դեմարկացիայի վերաբերյալ բանակցություններ անցկացնել։ Սալիվանը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ Հարավային Կովկասում հաստատելու խաղաղություն, անվտանգություն ու բարօրություն: «Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին դեպքի առիթվ և շեշտել, որ […]
08:54 18.05.2021
Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ 6 անհաջող հրթիռային արձակումներին ի պատասխան՝ Իսրայելն առնվազն 20 հրթիռ է արձակել Լիբանանի հարավային Կֆար Շուբա բնակավայրի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելցիները երկինք են բարձրացրել նաև կործանիչեր և անօդաչու թռչող սարքեր, որոնք ներխուժել են Լիբանանի տարածք և թռիչք կատարել հարավային շրջանների վրայով։ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահները կոչ […]
08:47 18.05.2021
Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ 6 հրթիռ է արձակվել, որոնք չենք հասել նպատակակետին։Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակն իր թվիթերյան էջում։ «Ի հայտ է բերվել Լիբանանից հրթիռների արձակման 6 անհաջող փորձ։ Դրանք չեն հասել Իսրայելի տարածք։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակի հրետանին խոցել է կրակի աղբյուրները»,-ասված է հաղորդագրության մեջ։ Զինվորականների խոսքով՝ օդային տագնապի ազդանշաններն աշխատել […]
23:11 17.05.2021
Դմանիսիում անկարգությունները չեն դադարում: Նախօրեին Դմանիսի քաղաքում տեղաբնակ ադրբեջանցիների և էկոմիգրանտ վրացի- սվանների միջև կենցաղային հողի վրա ծագած դիմակայությունն իր շարունակությունն է ունեցել այսօր՝ վերաճելով արյունալի բախման: Պատճառն այն էր, որ խանութի սեփականատերը հրաժարվել էր այցելուներին ապառիկ գարեջուր վաճառել: Վիրավորված երիտասարդները ծեծել են խանութի տիրոջը, ում աջակցություն են հայտնել տեղացի մի խումբ երիտասարդներ: Քաղաքի խանութներից […]
21:02 17.05.2021
Մայիսի 17-ին աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի տեղակալի Գագիկ Ղալաչյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության, […]
20:17 17.05.2021
Թուրքական «Troy Teknoloji Savuma» ընկերությունը ստեղծել է մինի հրթիռներ, որոնք կարելի է ինտեգրել մինի և միկրո անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ), տեղեկացնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ 170մմ երկարություն և 40մմ տրամաչափ ունեցող հրթիռը նետվում է 550մմ երկարությամբ հրթիռանետից: Մեկ հրթիռի քաշը մեկանգամյա օգտագործման հրթիռանետի հետ միասին կազմում է 500գ: Երկու կիլոմետր առավելագույն կրակային հեռահարություն ունեցող […]
18:07 17.05.2021
2021 թվականի մայիսի 17-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան հանդիպել է Վրաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանին: Հաղորդում է aliq.ge-ն։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների օրակարգում ընդգրկված հարցերի լայն շրջանակ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությունը: Նշվել է, […]
15:59 17.05.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ծրագրում է մայիսի վերջին մեկնել Աթենք՝ հանդիպելու Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ: Այս մասին հայտնում է հունական «Կատիմերինի» (Kathimerini) թերթը: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ աղբյուրը չի հայտնել՝ կոնկրետ որ օրն է Չավուշօղլուն մեկնելու Հունաստան: Նշվում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի այցի ծրագրից բացի կողմերի միջև սպասվում են նաև բանակցություններ: Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին […]
15:13 17.05.2021
Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային Ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժման դեպքին։ «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը […]
14:36 17.05.2021
Europe Elects-ը հրապարակել է Ստամբուլի էկոնոմիկայի հետազոտության կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման վերջին տվյալները: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ կենտրոնը հարցում է արել՝ պարզելու, որ եթե առաջիկայում նախագահական ընտրություններ (2023) անցկացվեն, Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մրցակցության դեպքում որ քաղաքական գործիչը որքան շանս կունենա ընտրվելու համար։ Հարցվողների շրջանակներում համեմատական է անցկացվել էրդողանի և առաջիկա ընտրություններում […]
12:33 17.05.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) արտահերթ նիստին անդրադարձել է վերջին օրերին պաղեստինաիսրայելական հակամարտության սրացմանը, հայտնում է Ermenihaber-ը։ Չավուշօղլուն նշել է. «Ժամանակն է Պաղեստինում ցույց տալ մեր միասնականությունն ու վճռականությունը: Իսլամադավան համայնքը (ումմա) մեզնից ակնկալում է ղեկավարում: Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկել»: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պատասխանատու է պաղեստինցի խաղաղ բնակչության […]