14:10 23.05.2021
Իրանական «Parstoday.com» կայքը տարածել է Երևանում Իրանի դեսպանության հայտարարությունը հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող կեղծ լուրերի մասին՝ կապված 160 հայ զինծառայողների՝ Իրանի տարածքում գտնվելու հետ: Մեջբերված հայտարարության մեջ նշվում է հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և […]
13:30 23.05.2021
Ավարտվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) իրանական միջուկային օբյեկտներում տեղակայված տեսախցիկների տվյալների մոնիտորինգի եռամսյա համաձայնագիրը: Fars գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտարարել է Երկրի մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ «ՄԱԳԱՏԷ-ն իրավունք չունի մուտք գործել իրանական միջուկային օբյեկտների ներսում տեսախցիկներից տեսագրություններ և տեղեկատվություն ստանալու՝ հասանելիության ժամկետը լրանալու պատճառով»,- գործակալությունը մեջբերում է Ղալիբաֆի խոսքերը: […]
12:00 23.05.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 733 նոր դեպք, ապաքինվել է 1 530 պացիենտ:Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 530 մարդ: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված դեպքերի թիվը է հասել է 337 573-ի։ Ապաքինվել է 318 599 մարդ, մահացել 4 622 […]
19:42 22.05.2021
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին շաբաթ օրը ելույթ է ունեցել Լիբանանի խորհրդարանում, որի ընթացքում երկրի ղեկավարին մեղադրել է սահմանադրությունը խախտելու մեջ: «Ես Հանրապետության Նախագահ Միշել Աունին կոչ եմ անում դադարեցնել հողմաղացների դեմ կռիվ տալ և նոր կառավարության համար ճանապարհ բացել պատգամավորների պալատի վստահության քվե ստանալու համար»,-հայտարարել է վարչապետը, որի ելույթը հեռարձակվել է Al Jadeed հեռուստատեսությամբ: Վարչապետի […]
15:53 22.05.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ մայիսի 21-ին Մոսկվայում կայացել են ոլորտային խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև՝ մերձավորարևելյան, հյուսիսամերիկյան և լատինամերիկյան թեմաներով: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը, իսկ ռուսական կողմից մասնակցում էին նախարարի տեղակալներ Միխայիլ Բոգդանովը և Սերգեյ Ռյաբկովը: Քննարկվել է միջազգային անվտանգությանը, տարածաշրջանային արդի զարգացումներին, ՀՀ և ՌԴ […]
15:38 22.05.2021
Իրանը ցուցադրել է սեփական արտադրության մարտական անօդաչու թռչող սարք, որն անվանել է «Գազա»: Խորհրդանշական անվանումով անօդաչուն նախատեսված է հետախուզության, հսկողության, ինչպես նաև որոնողափրկարարական գործողությունների համար: Բացի այդ, այն կարող է օգտագործվել մարտական նպատակներով: Անօդաչուն կարող է օդում անցկացնել 35 ժամ, թռչել մինչև 2000 կիլոմետր, տեղափոխել 13 ռումբ և 500 կգ զինտեխնիկա: Իրանը ցուցադրել է նաև […]
15:20 22.05.2021
Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանի մեկնաբանությունը Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան բանաձև-զեկույցի ընդունման վերաբերյալ. «Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում հնչեցված կոչերը, ի մասնավորի՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և զերծ մնալու հայատյաց քարոզչությունից։ Հորդորում ենք Թուրքիային հարգել այդ և մյուս կոչերը, ներառյալ՝ զերծ մնալու որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող է ավելի […]
15:11 22.05.2021
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ մարտավարական վարժանքներ են անցկացրել: Փորձարկվել են դիվերսիոն խմբերը ոչնչացնելու և հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հմտությունները: Այս մասին շաբաթ օրը հաղորդել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից: «Համաձայն 2021 թվականի համատեղ գործողությունների ծրագրի՝ անցկացվել են մարտավարական վարժանքներ Ադրբեջանի և Թուրքիայի զինվորական ծառայողների մասնակցությամբ: Վարժանքների հիմնական նպատակը երկու երկրների բանակային ստորաբաժանումների արդյունավետությունը բարձրացնելն […]
14:27 22.05.2021
Շաբաթ օրը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը: Այս մասին հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Ադրբեջանի նախագահը մանրամասն տեղեկացրեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, Ադրբեջանի դիրքորոշումը հայտնեց որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ: Ինչպես շեշտեց Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսը հույս ունի, որ […]
12:06 22.05.2021
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն ասում է, որ երկրում վարակի երրորդ ալիքը հաղթահարված է, սակայն կանոններին հետևել ու զգուշություն ցուցաբերել պետք է նաև առաջիկայում, Aliq.ge-ն։ Ըստ մասնագետի` երկրի բնակչության 35%-ը վարակվել ու տարել է կորոնավիրուս` դրա մասին չիմանալով: Երկրի գլխավոր վարակաբանը ներկայիս համաճարակային իրավիճակը կայուն է գնահատում, լուրջ բռնկման վտանգ չի տեսնում: Վերջին մեկ […]
11:18 22.05.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 071 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 29 985 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 3,57%, վերջին 14 օրը –4,11%, վերջին 7 օրը –4,18%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 336 840 դեպք: Ապաքինվել է ևս 680 պացիենտ, և […]
09:30 22.05.2021
Վրաստանում պատվաստանյութի առաջին չափաբաժնի ընդունումից հետո ավելի քան 300 մարդ վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին մեդիա վեբինարի ժամանակ ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն, փոխանցում է Sputnik Georgia-ն։ Համաճարակաբանը սա անվանել է սովորական երևույթ ՝ նշելով, որ առաջին դեղաչափը չի կարող լիովին երաշխավորել վարակի դեմ պաշտպանությունը, քանի-որ […]
20:15 21.05.2021
Մայիսի 24-ից հունիսի 4-ը ընկած ժամանակահատվածում Թուրքիայի Քոնիա քաղաքի ռազմաբազայում անցկացվելու են “Anatolian Phoenix-2021” որոնողափրկարարական միջազգային զորավարժություններ, որին մասնակցելու են նաև Ադրբեջանի ռազմաօդային և ռազմածովային ուժերը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Նախօրեին հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Գիրեսուն ծովափնյա նահանգում տեխնիկական խնդիրների պատճառով հարկադիր վայրէջք էր կատարել Ադրբեջանի զինուժին […]
19:43 21.05.2021
Թուրքիայի «Մաարիֆ» (Գիտություն) հիմնադրամի նախագահ Բիրոլ Աքգյունը հանդիպում է ունեցել Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլաևի հետ: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, հանդիպման ավարտին թուրքական հիմնադրամի ու Ադրբեջանի կրթության նախարարության միջև կրթական ոլորտում համագործակցության զարգացման և խրախուսման վերաբերյալ հուշագիր է ստորագրվել: Թուրքիայի խոշորագույն «Մաարիֆ» (Maarif) կրթական հիմնադրամը գործունեություն է ծավալում աշխարհի 67 երկրում: Հիմնադրամն արտասահմանում ընդհանուր առմամբ 357 կրթական հաստատություն և 1 […]
15:35 21.05.2021
Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր, համաձայն որի` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Վրաստանին կտրամադրի մինչև 67 մլն դոլարի դրամաշնորհ՝ այն 330 մլն դոլարի հասցնելու հնարավորությամբ: Վրաստանի կառավարության վարչությունում տեղի է ունեցել «Հանուն Վրաստանի կայուն զարգացման խթանման» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման արարողությունը: Համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և USAID առաքելության տնօրեն […]
14:11 21.05.2021
Ռուսական կողմը հայտարարել էր, որ համաճարակային իրավիճակի անորոշությամբ պայմանավորված չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։ Այնուհետև ռուսական S7 և Aeroflot ավիաընկերությունները ամբողջությամբ չեղարկեցին ամառային սեզոնի բոլոր թռիչքները և դադարեցրեցին տոմսերի վաճառքը։ Հիշյալ որոշումից հետո Ռուսաստանը զբոսաշրջային այլընտրանքային շուկաների հետ է սկսել խորացնել համագործակցությունը և մոտ 500 չարտերային թռիչք է իրականացրել տարբեր ուղղություններով: Այս ուղղությունների շարքում ամենաշատ […]
11:31 21.05.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 064 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 25 564 նմուշառում։ Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 335 769 դեպք: Ապաքինվել է ևս 1 135 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 316 389: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից […]
09:29 21.05.2021
Ֆրանսիայի իշխանությունները Վրաստանին են արտահանձնել 1994 թվականին Թբիլիսիում Մինասյանների ընտանիքի աղմկոտ սպանության գործով մեղադրյալներից մեկին: Նա գործով անցնեղ երկրորդ մեղադրյալն է, որը ֆրանսիական իշխանությունների կողմից արտահանձնվել է Վրաստանին: Այս մասին ասված է Վրաստանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ, փոխանցում է Sputnik Geօrgia-ն։ Արտահանձնված հանցագործը 2018 թվականից հետախուզվել է Ինտերպոլի կարմիր շրջաբերականով: Նա մեղադրվում է 1994թ-ին Թբիլիսիում […]
08:30 21.05.2021
Գազայի հատվածում գործող պաղեստինյան խմբավորումների և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել ուրբաթ՝ իսրայելական և պաղեստինյան ժամանակով ժամը 02։00-ին (Երևանի ժամանակով 03։00-ին)։ Al-Aqsa հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Գազայի հատվածում ակտիվորեն տոնում են «դիմակայության հաղթանակը»։ Հրադադարի հաջողվել է հասնել Եգիպտոսի ակտիվ միջնորդությամբ ՝ 11-օրյա փոխադարձ հրթիռակոծությունից հետո: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին երկու պատվիրակություն է ուղարկել […]
20:03 20.05.2021
«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում, քննարկվում է 2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին նախագիծը: Էդմոն Մարուքյանը ներկայացրել է հայտարարության տեքստը, այնուհետ պատասխանել պատգամավորների հարցերին, իրավիճակի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ […]
19:47 20.05.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ազգայնական ուղղվածություն ունեցող, ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեների դեմ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թուրքական մամուլում տեղ գտած տեղեկության համաձայն՝ Էրդողանը Աքշեներից 250.000 թուրքական լիրա (շուրջ 134․400 ԱՄն դոլար) է պահանջում որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Իսկ պատճառն այն է, որ ընդդիմադիր կուսակցապետն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին […]
19:38 20.05.2021
Այս մասին Ադրբեջանի նախագահն ասել է Հարավային Կովկասում համագործակցության զարգացմանը և հեռանկարներին նվիրված համաժողովի ժամանակ։
19:10 20.05.2021
Պաղեստինյան անկլավից վերջին 11 օրերի ընթացքում Իսրայելի ուղղությամբ արձակվել է 4000-ից ավելի հրթիռ, որոնցից 610-ն ընկել են Գազայի տարածքում։
16:48 20.05.2021
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները չեն կարող որակվել որպես հանցագործներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանն ասաց Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության անդամ, բելգիացի պատգամավոր Թոմ Վանդենքենդելարը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն տևական ժամանակ է, ինչ շարունակվում է: Այն մտահոգության լուրջ առիթ է Եվրամիության համար, մասնավորապես ռազմագերիների հայրենադարձման […]
15:57 20.05.2021
Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և հաղորդակցության նախարարությունը և ԱՀ տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը համաձայնագիր են ստորագրել կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին: Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել երկու երկրների վարչապետներ Միխայիլ Միշուստինի և Ալի Ասադովի՝ հինգշաբթի օրը Մոսկվայում կայացած բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը: Նրանց ներկայությամբ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել […]
15:25 20.05.2021
ՀՀ ԶՈՒ կորպուսի հրամանատար Սամվել Մինասյանը մայիսի 20-ին Գորիս ժամանած եվրոպական երկրների 11 դեսպանների և Եվրամիության 3 ներկայացուցչի ներկայացրեց իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ Սև լճի տարածքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Սամվել Մինասյանը նախ նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանը անցնում է դեռևս Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ադմինիստրատիվ սահմանագծով, 1969 թվականին կատարվել է սահմանների ճշգրտում, որոնք վավերացվել են փաստաթղթերով, […]
15:05 20.05.2021
Ազգայնական ուղղվածություն ունեցող, ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեների և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռակա բանավեճը շարունակվում է: Քաղաքական գործիչները շատ կոշտ հռետորաբանություն են որդեգրել՝ փոխադարձ մեղադրանքներ և միմյանց հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելով։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Աքշեները, անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին զարգացումներին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին անվանել էր «Էրդողանի […]
14:09 20.05.2021
Թուրքիայի արտգործնախարարությունը և այդ գերատեսչության խոսնակ Թանժու Բիլգիչը 2 առանձին հայտարարություններով արձագանքել են մայիսի 19-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված Թուրքիայի վերաբերյալ խորհրդատվական բնույթի զեկույցին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նշյալ զեկույցում, ի թիվս այլ թեմաների, խոսվել է նաև արցախյան պատերազմում Թուրքիայի բացասական դերի մասին, ինչպես նաև Անկարային կոչ է արվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ԱԳՆ-ի հայտարարության մեջ […]
12:12 20.05.2021
Մայիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 104 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 334 705 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: Երեկ իրականացվել է 29 032 թեստավորում։ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 603 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 315 254 […]
11:50 20.05.2021
Մայիսի 19-ին Եվրախորհրդարանի կողմից հաստատված Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցում անդրադարձ է կատարվել թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման գործունեությանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Հատկանշական է, որ ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակը որոշվում է ԵՄ պետությունների ղեկավարների և կառավարությունների կողմից: Չնայած այս ամենին` Եվրախորհրդարանի կողմից ձեռնարկված այս քայլը կարևոր է այն առումով, որ առաջին անգամ ԵՄ մարմիններից մեկn այս […]