15:04 03.05.2021
Խամենեին նշել է, որ «որոշ պաշտոնյաների հայտարարությունները», կապված ԻՀՊԿ-ի և գեներալ Սոլեյմանիի հետ, «ցնցում են և վշտացնում»։
14:25 03.05.2021
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Էսքիշեհիրի մարտավարական օդուժի հրամանատարություն կատարած ստուգայցի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Աքարը, կրկնելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին առաջ քաշվող թեզերը և նույնաբովանդակ հայտարարությունները, նորից հնչեցրել է ժխտողական պնդումներ պարունակող մտքեր։ «Ցեղասպանություն հաստատ չի եղել: Պատմության մեջ դա պարզ ու հստակ գրված է: Պատմության բոլոր […]
13:56 03.05.2021
Թուրքիան ամենաշատ մտավորականների անազատության մեջ պահող 3 երկրներից մեկն է աշխարհում: Այս մասին հայտնի է դարձել գրողների միջազգային ՊԷՆ (PEN) ընկերակցության ԱՄՆ-ի մասնաճյուղի հրապարակած «Գրելու ազատություն 2020» զեկույցից: Ըստ հրապարակված տվյալների՝ առաջին տեղում Չինաստանն է, որտեղ այժմ բանտարկված է 81 մտավորական, հաջորդը Սաուդյան Արաբիան է՝ 32 բանտարկված մտավորականով: Իսկ երրորդ տեղում հայտնված Թուրքիայում բանտարկված է […]
11:03 03.05.2021
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 163: Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 509 նոր դեպք, ապաքինվել է 1 200 պացիենտ:
09:06 03.05.2021
Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել «ISNA» լրատվական գործակալությանը, որը ներկայացնում ենք ստորև․ –Ինչպես հայտնի է, Արցախի շուրջ ռազմական գործողությունները տևեցին վեց շաբաթ, որից հետո Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվեց զինադադարի վերաբերյալ համաձայնություն: Ո՞րն է Ձեր գնահատականն այս իրադարձության կապակցությամբ: Զինադադարով կասեցվեց Թուրքիայի աջակցությամբ, այդ թվում վարձկան […]
08:42 03.05.2021
Վրաստանում հասարակական տրանսպորտը չի գործի մայիսի 3-12-ը։ Այդ միջոցառումը սահմանվել է երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով վրացական կառավարության մամլո ծառայությանը։ Արգելքը չի տարածվի տաքսիների և միջքաղաքային ուղևորափոխադրումների վրա։ Բացի այդ, երկրում մայիսի 4-11-ը հայտարարվել են հանգստյան օրեր։ Մասնավոր և պետական հաստատությունների բոլոր աշխատողներին խորհուրդ է տրվել […]
00:00 03.05.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Դժվարանցանելի են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 100 կուտակված բեռնատար։
19:14 02.05.2021
ԱՄՆ-ը և Իրանը նախատեսում են կազմակերպել ձերբակալված քաղաքացիների փոխանակում: Այս մասին հայտնում է al-Mayadeen հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին: «Վաշինգտոնը կազատի իրանցի չորս կալանավորներին: Փոխարենը Իրանն ազատ կարձակի չորս ամերիկացիների, որոնք մեղադրվում են լրտեսության մեջ՝ ի շահ ամերիկյան հետախուզության», – ասված է հայտարարության մեջ: Հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալված իրանցիներն օգնել են շրջանցել ԱՄՆ տնտեսական էմբարգոն: Նշվում է, […]
18:37 02.05.2021
Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալին, որը նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի աջ ձեռքն էր: Այս մասին հայտնում է Yeni Safak թերթը: Գործողությունն իրականացվել է Թուրքիայի ոստիկանության եւ ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցների կողմից Ստամբուլի Աթաշեհիր շրջանում: Զինյալը բերման է ենթարկվել տնից դուրս գալուց հետո, մինչ այդ նա երկար ժամանակ գտնվում էր […]
12:18 02.05.2021
Իրանի Շոկուխիե քաղաքի քիմիական գործարանում մայիսի 2-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, տուժել է առնվազն վեց մարդ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է շենքից երկինք բարձրանում խիտ սև ծուխ։ Ենթադրվում է, որ վթարը տեղի է ունեցել Moldan ընկերության ձեռնարկությունում։ Կատարվածի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։
11:51 02.05.2021
Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 988 նոր դեպք, ապաքինվել է 1 595 պացիենտ: Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 21 մարդ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 151:
10:47 02.05.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Դժվարանցանելի են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 100 կուտակված բեռնատար։
10:27 02.05.2021
Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակի փոփոխություն և սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ […]
00:00 02.05.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Դժվարանցանելի են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում […]
23:14 01.05.2021
Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունների կողմերը պայմանավորվել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակներից հանել բազմաթիվ անուններ ու կազմակերպություններ, հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին: «Համաձայնություն է ձեռք բերվել պատժամիջոցների ցուցակներից շատերի՝ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների անունները բացառելու մասին, բայց կան նաև ուրիշները, որոնք դեռևս տարբեր պատճառներով այդ ցուցակներում են գտնվում։ Մեր բանակցություններն այդ մասով դեռ […]
22:30 01.05.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Դժվարանցանելի են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]
19:07 01.05.2021
Մայիսի 1-ին Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանի եւ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Հյուրերը ծանոթաել են բացառիկ ձեռագրերի հավաքածուներին, հայ մշակույթի պատմությանը: Նույն օրը պատվիրակության անդամներն այցելել են Կապույտ մզկիթ:
11:17 01.05.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 147 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 20 129 նմուշառում։ Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 311 457 դեպք: Ապաքինվել է ևս 690 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 291 457: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել […]
09:47 01.05.2021
Ապրիլի 30-ի երեկոյան տեղացած ուժեղ անձրևից հետո հեղեղվել են Թբիլիսիի ծայրամասում գտնվող մի քանի թաղամասերի փողոցներ։ Ամենաբարդ իրավիճակը եղել է Թբիլիսիի Դիդի Դիգոմի շրջանում։ Ականատեսները սոցիալական ցանցերում հրապարակել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է ջրի հզոր հոսքը քշում ճանապարհի եզրին կայանված մեքենաները: «Ռուսթավի 2» հեռուստաալիքը հայտնել է, որ անձրևաջրերը լցվել են նաև առանձնատներ […]
09:42 01.05.2021
Եվրոպական ներդրումային բանկը (EIB) Վրաստանի կառավարությանը կտրամադրի 106.7 միլիոն եվրո վարկ՝ Արևելք-Արևմուտք մայրուղու վերակառուցման համար: Այս մասին հայտնում է երկրի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է newsgeorgia.ge-ն։ Արևելք-Արևմուտք մայրուղին կամ Եվրոպական տարանցիկ ճանապարհ E-60-ը եվրոպական երկրորդ մեծ տարանցիկ միջանցքն է, որը սկսվում է Ֆրանսիայի Բրեստ քաղաքից և ավարտվում Ղրղզստանի Իրկշտամ քաղաքում: Վրաստանում […]
20:12 30.04.2021
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգը Բաքվում հայտարարել է, որ իր երկիրը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո լրագրողներից մեկի հարցին ի պատասխան: «Պատմության դասերը շատ բարդ են, հատկապես նրանց համար, ովքեր դրա մասը չեն կազմել: Մենք սովորում ենք […]
18:12 30.04.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակում, այսօր այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք: Այն ռուսաստանյան առաջին քաղաքն է՝ նախատեսված ՏՏ բնագավառի մասնագետների համար։ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել նորարարական քաղաքում, ծանոթացել տեխնոպարկի գործունեությանն ու տեխնոլոգիական միջավայրին։ Քաղաքապետ Ռուսլան Շիգալեևը և տեխնոպարկի գլխավոր տնօրեն Ռենատ Խալիմովը ներկայացրել են Իննոպոլիսի նպատակներն ու խնդիրները, ընթացիկ ու […]
17:42 30.04.2021
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 29-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
16:27 30.04.2021
Թուրքիայի զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2021թ․ հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 53.92 տոկոսով՝ կազմելով 2 մլն 689 հազար, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ այդ թվից 1 մլն 953.086-ը օտարերկրացի զբոսաշրջիկներն են, իսկ 736.900-ը՝ Թուրքիայի քաղաքացիները: 2021թ. առաջին եռամսյակում Թուրքիան զբոսաշրջության ոլորտում 2 մլրդ 452 մլն […]
14:56 30.04.2021
Քուրդ 132 մտավորական դատապարտել է անվանի թուրք պատմաբան, ցեղասպանագետ և պրոֆեսոր Թաներ Աքչամի թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» թերթին տված հարցազրույցում հնչեցրած աղմկահարույց հայտարարությունը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ ԱՄՆ Մասաչուսսեթս նահանգի Քլարք համալսարանի դասախոս Աքչամը պնդել էր, որ 19-րդ դարի ֆեոդալական հասարակության մեջ, օրինակ՝ քրդական շրջաններում քուրդ աղաներին էր պատկանում ամուսնացող հայերի հետ «առաջին գիշերն անցկացնելու իրավունքը»: Այս […]
14:00 30.04.2021
Վերջին տարիներին խաթարված Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորման համար երկու երկրների իշխանությունների կողմից դրական ազդակներ են նկատվում: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Թուրքիայի խորհրդարանում (Մեջլիս) ընդունվել է Թուրքիայի մեջլիսի և Եգիպտոսի ներկայացուցիչների պալատի միջև միջխորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ միջնորդությունը: Նշվում է, որ Եգիպտոսի հետ բարեկամական խումբ ձևավորելու համար առաջարկը Մեջլիս էր ներկայացվել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» […]
13:26 30.04.2021
Սեպտեմբերի 27-ից սկսած տեղի ունեցան մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներ, որոնք պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ էին. այս մասին 2020-ի տարեկան զեկույցում մանրամասն խոսել է ՄԻՊ Արման Թաթոյանը: Նշել է, որ ՄԻՊ աշխատակազմն անցել է միանգամից հատուկ ռեժիմով աշխատանքի, հրապարակել է տասնյակ զեկույցներ, միջնորդություններ: Ընդգծել է, որ այս պատերազմի ընթացքում, բացի արգելված զինատեսակների, վարձկանների օգտագործումներից, […]
12:40 30.04.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1476 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում անցկացվել է 27 895 նմուշառում։ Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 310 310 դեպք: Ապաքինվել է ևս 791 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 290 767: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է […]