10:37 30.04.2021
Իրանցի գիտնականները ցողաշիթ են ստեղծել կորոնավիրուսից պաշտպանության համար։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Այն պետք է ցանել դիմակի և հագուստի վրա, արդյունքում այն կապաակտիվացնի դրանց վրա հայտնված վիրուսը։ Առաջիկայում սպասվում է ցողաշիթի զանգվածային արտադրություն։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ պանդեմիայի ողջ ընթացքում երկրում հայտնաբերվել է վարակման ավելի քան 2․4 մլն դեպք, գրանցվել՝ ավելի քան 71 […]
20:44 29.04.2021
Թուրքիայի պետական Anadolu գործակալությունը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան ընթացիկ ուսումնական տարում փակելու է թուրքական 8 դպրոց: Այս որոշման մասին Թուրքիայի կրթության նախարարությանը տեղեկացրել են Սաուդյան Արաբիայի իշխանությունները: Գործակալության փոխանցմամբ՝ 8 դպրոցում սովորում է 2․256 աշակերտ: Նախորդ ամիս թագավորությունում փակվել է թուրքական 26 դպրոց: Այս հանգամանքը խորացրել է երկու երկրների միջև արդեն իսկ լարված հարաբերությունները։ […]
20:30 29.04.2021
Չինաստանի կառավարության կողմից Վրաստանին նվիրաբերվող «Sinovac» 10․000 չափաբաժինն այսօր կներկրվի երկիր,-ասել է Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարար Թամար Գաբունիան,-պատվաստումների խորհուրդը լրացուցիչ կքննարկի «Sinovac» պատվաստանյութի օգտագործման հարցը։ Հաղորդում է jnews.ge-ին։ «Մենք ունենք «Sinovac»-ի օգտագործումը Առողջապահության համաշխարհային կազմակերպության թույլտվության պայմանով: Դեռևս նման որոշում է կայացվել պատվաստումների խորհրդի կողմից: Մայիսի սկիզբը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից […]
18:56 29.04.2021
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանը դատախազություն հայց է ներկայացրել անկուսակցական պատգամավոր Ումիթ Օզդաղի դեմ, որը Փայլանի ապրիլքսանչորսյան հայտարարության առնչությամբ ազգայնական հայտարարություն էր արել ու սպառնացել էր նրան: Հայտնում է Ermenihaber.am-ը։ Փայլանը թվիթերյան գրառման մեջ ապրիլի 24-ին նշել էր. «106 տարի անց քայլում ենք Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունը կրող պողոտաներով: Մեր […]
18:26 29.04.2021
Աշխատանքային այցով Կազանում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
17:33 29.04.2021
Աշխատանքային այցով Կազանում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:
17:18 29.04.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ը աշխատանքային այցով կմեկնի Երևան, իսկ մայիսի 10-11-ին` Բաքու: Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: «Համաձայն գոյություն ունեցող պայմանավորվածությունների՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը մայիսի 5-6-ը աշխատանքային այց կկատարի Երևան, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքու»,- ասել […]
16:14 29.04.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Կազանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ»:
15:57 29.04.2021
Թուրքիայի պետական պատմագիտական ընկերությունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունից հետո դարձյալ ակտիվացման նշաններ է ցույց տալիս՝ Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված աշխատանքների առումով։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ տխրահռչակ պատմագիտական ընկերության գիտական խորհրդի անդամ պրոֆեսոր Հալուք Սելվին հայտնել է, որ տեսաշար են պատրաստել հայ-թուրքական հարաբերությունների մասին, որոնք հնարավոր է դիտել իրենց YouTube-ի և Twitter-ի էջերում։ Թուրք […]
15:55 29.04.2021
Հարևան երկրների հետ ցամաքային ուղիները բացելու կոնկրետ ժամկետներ Վրաստանը չի նշում. ըստ առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի` Վրաստանի ցամաքային սահմանների բացումը կախված է առաջին հերթին հարեւան երկրներում համաճարակաբանական իրավիճակից: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Սահմանային անցակետերում դժվարություններ են առաջանալու, օրինակ` եթե պարզվի, որ քաղաքացին վարակված է, անհապաղ պետք է նրան իր երկիր վերադարձվելու որոշում կայացվի: Ըստ […]
15:49 29.04.2021
Թուրքիան այժմ գտնվում է COVID-ից ամենաշատը տուժած երկրների ցանկում՝ ավելի քան 4 միլիոն 700 հազար դեպքով զբաղեցնելով աշխարհում 6-րդ հորիզոնականը։
14:56 29.04.2021
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույց ունեցավ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նա տեղեկացրեց, որ երկարաձգվելու է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2020-ի հոկտեմբերի 20-ի որոշմամբ արգելք էր դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է 2020-ի դեկտեմբերի 31-ից՝ վեց ամիս ժամկետով: «Կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի […]
14:41 29.04.2021
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այն հայտարարությանը, ըստ որի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ էր արվում հրաժարվել ռուսական զենքից, փոխանցում է Ermenihaber-ը։ Ինչպես հայտնի է, Թուրքիան Ռուսաստանից գնել էր ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր, այդ պատճառով էլ թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ էր առաջացել։ «Մենք ամերիկյան կողմին բազմիցս […]
14:11 29.04.2021
Թուրքիայի պաշտպանության նախարարության նախկին գլխավոր քարտուղար գնդապետ Ումիթ Յալըմը «Sözcü» թերթին տված հարցազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Հունաստանի կողմից Էգեյան և Միջերկրական ծովերում մինչ այժմ չռազմականացված կղզիների ռազմականացման կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ թուրք զինվորականի՝ Լոզանի պայմանագրով Էգեյան ծովում գտնվող 14 փոքր կղզիներ չպետք է ռազմականացվեին, սակայն Հունաստանը դրանցից 13-ը այս պահին ռազմականացրել […]
13:13 29.04.2021
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Ինջիրլիքի ռազմական ավիաբազայի վերաբերյալ՝ շեշտելով, որ այն թուրքական է և պատկանում է Թուրքիայի զինված ուժերին։ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի կողմից հնչեցված «ցեղասպանություն» եզրույթից հետո ԱՄՆ կողմից օգտագործվող Ինջիրլիքի ռազմաբազայի շուրջ տեղի ունեցող քննարկումների համատեքստում Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել նման պարզաբանմամբ։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, ընդդիմադիր որոշ ուժեր […]
12:10 29.04.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 433 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում անցկացվել է 29 024 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական 4,94%, վերջին 14 օրը –4,54%, վերջին 7 օրը –4,72%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 308 834 դեպք: Ապաքինվել է ևս 1 160 պացիենտ, […]
10:55 29.04.2021
«Ստեղծվում է դեղերի ազգային լաբորատորիա ինչպես տեղական, այնպես էլ ներմուծվող դեղագործական արտադրանքի որակի ուսումնասիրման համար»-,ասել է Վրաստանի առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Եկատերինե Տիկարաձեն՝ «նախարարի ժամ» ձևաչափով խորհրդարանում ելույթ ունենալիս, փոխանցում է 1tv.ge-ն։ «Մինչ այժմ մենք ստիպված էինք դիմել եվրոպական լաբորատորիաներին` դեղերի որակը ստուգելու համար, ինչը լուրջ խոչընդոտ է դեղերի որակի շարունակական վերահսկման համար: Դեղերի […]
10:50 29.04.2021
Ապրիլի 28-ի դրությամբ՝ Վրաստանում կորնավիրուսի դեմ ընդհանուր հաշվով պատվատվել է 41 801 մարդ: Լրիվ պատվաստման կուրսն անցել է 3622 քաղաքացի, հայտնում է aliq.ge-ն: Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել էր մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների շրջանական ընդլայնվել է։ Պատվաստվել սկսել են նաև 65 տարեկանից բարձր, ապա նաև` 55 տարեկանից բարձր քաղաքացիները: Պատվաստումն […]
08:20 29.04.2021
Պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտահոգություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Օսմանյան կայսրությունում 1915 թ. իրադարձությունների մասին խոսքերի առնչությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությանը։ Ալիևը Բայդենի հայտարարությունն անվանել է «պատմական սխալ»: «Թուրքիան Ադրբեջանի բարեկամն ու դաշնակիցն է: Թուրքիան շատ կարևոր և դրական դեր […]
20:13 28.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
19:28 28.04.2021
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ՝ հաջորդ շաբաթ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը միջգերատեսչական խորհրդին դիմելու է նախաձեռնությամբ, որը ենթադրում է լրիվ պատվաստման կուրսն անցած քաղաքացիների համար հատուկ արտոնությունների սահմանում: Գամկրելիձեի խոսքերով՝ 2 անգամ պատվաստված քաղաքացիները պետությունից պետք է ավելի շատ խթան և արտոնություններ ստանան: «Հիվանդությունների վերահսկման կենտրոնը համապատասխան նախաձեռնությամբ դիմելու է միջգերատեսչական […]
18:25 28.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
16:00 28.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
14:05 28.04.2021
Թուրքիայի «Պաշտոնական թերթում» (Resmi Gazete) հրապարակվել է Թուրքիայի խորհրդարանի (Մեջլիս) գլխավոր խորհրդի որոշումը, որը դատապարտում, մերժում և առոչինչ է համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նշենք, որ ապրիլի 27-ին մեջլիսի լիագումար նիստում քվեարկության է դրվել Մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթոփի ստորագրությունը կրող հայտարարությունը: Հայտարարությանը կողմ են քվեարկել […]
12:26 28.04.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 551 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 29 487 նմուշառում։ Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 307 401 դեպք: Ապաքինվել է ևս 878 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 288 816: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել […]
08:35 28.04.2021
ԱՄՆ իշխանությունները Պարսից ծոցում դեէսկալացիայի կոչ են արել Իրանին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին։ Նա հայտնել է ծովում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ» վարքի մասին՝ նշելով, որ դա նորություն չէ։ Միևնույն ժամանակ Պենտագոնի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ իրանական բանակի էլիտար ստորաբաժանումների նման վարքն անհանգստություն […]
23:59 27.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 320 կուտակված բեռնատար […]
22:59 27.04.2021
Վարձկանների միջոցով պատերազմներ վարելու թուրքական քաղաքականությունը այսօր էական խնդիրներ է ստեղծել Մերձավոր Արևելքի շատ երկրներում: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բայդենի հայտարարության, Մերձավոր արևելքի երկրների արձագանքի և վարձկանների մասին Արամ Աբրահամյանն այսօր զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։