22:13 27.04.2021
Այսօր Սյունիքի մարզում դատարանը քննել է Արցախում պատերազմի օրերին կալանավորված արաբ երկու վարձկանների կալանքը երկարացնելու հարցը: Հիշեցնենք՝ Սիրիայի 2 քաղաքացիները մեղադրվում են նյութական հատուցում ստանալու դիմաց կազմակերպված խմբով Ադրբեջանի զինված ուժերի կազմում Արցախի դեմ պատերազմին մասնակցելու համար: Մանրամասները՝ տեսանյութում։
21:35 27.04.2021
ԱՄՆ նախագահի կողմից օրերս արված հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ազդեցություն չի ունենա ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական հարաբերությունների վրա: Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին: Թուրքիայում կիսո՞ւմ են Պենտագոնի մամուլի խոսնակի կարծիքը։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
20:38 27.04.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեքշաբթի օրը՝ ապրիլի 27-ին, հեռախոսով քննարկել են բարձր մակարդակի առաջիկա շփումները և Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ «Կարծիքներ են փոխանակվել 2020թ.նոյեմբերի 9-ին եւ 2021թ. հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների […]
20:15 27.04.2021
Ադրբեջանում գտնվող հայ գերիները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին: Կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ին հաստատել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Ամատունին հայտնել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ, իսկ տեսագրությունները կատարվել […]
16:22 27.04.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ ադրբեջանական կողմը աշխատում է Հայաստանի հետ սահմանին ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ, այժմ դրա երկարությունը 500 կիլոմետր է: Այս մասին հայտնում է РИА Новости-ին։ «Մեր սահմանապահները ներկայումս պահպանում են ադրբեջանա-հայկական սահմանը: Սահմանի երկայնքով իրականացվում են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքները, մոբիլիզացվել է ամբողջ սարքավորումը: Այս սահմանի երկարությունը կազմում է մոտ 500 […]
15:27 27.04.2021
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ Ermenihaber.am–ը զրուցել է թուրք բանաստեղծ, գրող և փաստաբան Աքիֆ Քուրթուլուշի հետ։ «Հարյուրամյա անամոթություն» կոչվող իր փոքրիկ հոդվածում, որը հայերեն թարգմանված նրա միակ ստեղծագործությունն է, Քուրթուլուշը գրում է․ «Որովհետև այստեղ պետությունն իր հիմնադիր կարգը կառուցել է հայերի բնաջնջման գաղափարախոսության վրա և դրանից հետո իր գործած բոլոր դաժանությունները փորձել է արդարացնել նաև մեր՝ […]
15:02 27.04.2021
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ նախագահ է ընտրել Կախաբեր Կուչավային, որը մինչ օրս օրենսդիր մարմնի փոխնախագահն էր: Կուչավայի թեկնածության քվեարկությունը ուղիղ հեռարձակվում էր խորհրդարանի կայքում: «86 կողմ և 6 դեմ ձայն. պարոն Կախաբեր Կուչավան ընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահ»,- ասել է խորհրդարանի նստաշրջանը նախագահող փոխխոսնակ Գեորգի Վոլսկին:
14:28 27.04.2021
ԱՄՆ-ում փոփոխություն չեն ակնկալում Թուրքիայի հետ հարաբերություններում այն բանից հետո, երբ նախագահ Բայդենը 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածն անվանեց ցեղասպանություն: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին: «Մենք ոչ մի փոփոխություն չենք ակնկալում Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում: Թուրքիան մեր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում»,- ասել է Քիրբին՝ նշելով, որ ԱՄՆ-ում հույս ունեն, որ […]
14:06 27.04.2021
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է իր հասցեին սպառնալիքներ հնչեցրած թուրք անկախ պատգամավոր Ումիթ Օզդաղի գրառմանը, փոխանցում է Еrmenihaber-ը: «Ժողովրդիս բնաջնջելու մտածելակերպը կրող թափթփուկն ասում է՝ կրկին կանենք (կբնաջնջենք-խմբ.): Դուք կրակեցի՞ք, ու մենք չմահացա՞նք: Մահացանք: Սակայն նրանք, ովքեր մնացել են, չեն դադարեցրել արդարության համար մղվող պայքարը և […]
14:03 27.04.2021
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով չհավերժացնել և չբազմապատկել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտության հետևանքով տուժած համայնքների միջև արդեն իսկ խոր արմատներ գցած վիրավորանքները։ Այդ համատեքստում, Եվրախորհրդի հանձնակատարի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն` Միյատովիչը մտահոգություն է հայտնել վերջերս Բաքվում «Ռազմավարի պուրակի» բացման […]
13:39 27.04.2021
Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Ումիթ Օզդաղը թիրախավորել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանին՝ սպառնալիքներ հնչեցնելով նրա հասցեին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, պատճառը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Փայլանի թվիթերյան գրառումն էր: Օզդաղը Փայլանի հայտարարությանը հետևյալ կերպ է արձագանքել. «Անդաստիարակ, սադրիչ անձնավորություն: Եթե շատ գոհ չես, գնա գրողի ծոցը: Թալեաթ փաշան […]
12:52 27.04.2021
Վրաստանում քաղաքական ճգնաժամի ավարտից ի վեր առաջին անգամ վրացական ընդդիմության ներկայացուցիչները երեքշաբթի կմասնակցեն Վրաստանի օրենսդիր մարմնի աշխատանքներին: Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջարկած՝ «Վրաստանի ապագա ուղին» փաստաթուղթն իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև ստորագրվել էր ապրիլի 19-ին: Ընդդիմության ներկայացուցիչները պարտավորվել են մուտք գործել խորհրդարան և գրանցել համաներման մասին օրինագիծը, որը նախատեսում է […]
12:41 27.04.2021
Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 578 նոր դեպք, 17 մահ։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 305 850 դեպք: Ապաքինվել է ևս 909 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 287 938: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսը 4 060 մարդու կյանք է խլել: Երկրում պատվաստվել […]
11:54 27.04.2021
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն անելու համար, հետաքննություն է սկսել Դիարբեքիրի փաստաբանական պալատի դեմ, հայտնում է Ermenihaber-ը։ Պալատի նախագահի և խորհրդի անդամների դեմ մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի՝ «թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական հաստատություններին և օրգաններին նսեմացնելու» մասին համապատասխան հոդվածի հատկանիշներով: Նշենք, որ Դիարբեքիրի փաստաբանական պալատի թվիթերյան էջում գրառում էր […]
09:46 27.04.2021
Վրաստանի Համակարգող խորհրդի որոշման համաձայն, քաղաքային տրանսպորտի տեղաշարժը կսահմանափակվի մայիսի 3-ից 12-ը ներառյալ։ Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին, փոխանցում է 1tv.ge-ն։ «Վրաստանում մայիսի 4-11-ը արձակուրդ է հայտարարվել, որը նպատակ ունի նվազեցնել շարժունակությունը: Համակարգող խորհրդի որոշման համաձայն, մայիսի 3-ից 12-ը քաղաքային տրանսպորտի տեղաշարժը կսահմանափակվի, […]
08:51 27.04.2021
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին գնահատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ազդեցությունը Անկարայի հետ ռազմական հարաբերությունների վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով ՝ Վաշինգտոնը չի ակնկալում այս ոլորտում Թուրքիայի հետ հարաբերությունների փոփոխություններ: ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակիցն է:«Մենք չենք ակնկալում, որ հանգստյան օրերին նախագահի […]
23:57 26.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:55 26.04.2021
Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիայի խոսքով ՝ մոտ ժամանակներս Վրաստանում կներդրվի քովիդ- անձնագրեր տրամադրելու պրակտիկան: Նրա խոսքով, այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են: «Մենք, իրոք, քննարկում ենք համատեղ փորձնական անձնագրերը: Աշխատանքներ են տարվում հիմնական պարամետրերի շուրջ, որոնք կարտացոլվեն քովիդ -անձնագրում: Այն անպայման կներկայացնի պատվաստումների պատմությունը, նախորդ հիվանդության պատմությունը և որոշ դեպքերում ՊՇՌ թեստի արդյունքը: […]
23:21 26.04.2021
Եվրոպական խորհրդարանի անդամ, ԵԺԿ խմբակցության արտաքին հարցերով համակարգող Միխալ Գալերը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այսքան տարի անց Թուրքիան իր վրա պատասխանատվություն չի վերցնում: «Իրական ողբերգությունն այն է, որ Թուրքիան իր վրա պատասխանատվություն չի վերցնում նույնիսկ 106 տարի անց: Սեփական պատմությունն ամբողջությամբ ընդունելը, ողբերգական պահերը հաստատելը ՝ «այլևս երբեք»-ն ընդգծելով, […]
21:22 26.04.2021
Թուրքական Vatan («Հայրենիք») կուսակցությունը Անկարայում ԱՄՆ դեսպանատան առջև կայացած հանրահավաքում մի քանի քայլ է առաջարկել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը: «Մենք դիմում ենք կառավարությանը։ Բայդենի հարձակմանը չի կարելի պատասխանել բառերով։ Միջոցներ ձեռնարկելը պարտադիր է։ Ինջիրլիք և Քյուրեջիք բազաները պետք է անմիջապես վերցվեն թուրքական […]
20:42 26.04.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խորապես վշտացած է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: «Բայդենն ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ օգտագործել է անարդար արտահայտություն, որը հիմնված չէ պատմության վրա։ Դա մեզ խորապես տխրեցրել է։ Այդ հարցերը պետք է թողնել պատմաբաններին, այլ ոչ […]
18:29 26.04.2021
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է ռազմական ծախսերի վերաբերյալ իր հերթական զեկույցը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ եթե 2019թ. ամենաշատ ռազմական ծախսեր կատարած երկրների ցանկում Թուրքիան 15-րդ հորիզոնականում էր, ապա 2020-ին նահանջել է մեկ հորիզոնականով: Ըստ զեկույցի՝ 2020թ. Թուրքիայի ռազմական ծախսերը նախորդ տարվա համեմատ նվազել են 5 տոկոսով՝ կազմելով 17.7 մլրդ դոլար: […]
16:59 26.04.2021
ԵԽԽՎ պատվիրակության անդամներն այսօր ասուլիսով են հանդես եկել խորհրդարանում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատմել է, որ պուրակի թեմայից խուսափում էին, իր ելույթից հետո մոտեցել է Ստեփան Շենախը՝ ԵԽԽՎ հայտնի պատվիրակ, Ադրբեջանի համազեկուցող, խնդրել է իրեն ցույց տալ պուրակի նկարները. «Ասաց՝ մենակ առաջին նկարն էր տեսել Ալիևի: Ուշադիր նայում էր և ասում, որ ամբողջ […]
16:16 26.04.2021
ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ռուբին Ռուբինյանը ԱԺ-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է, որ հայկական պատվիրակությունը՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, միասնական է: Խոսել է նաև Ադրբեջանի ծայրահեղ ապակառուցողական քաղաքականության մասին, նշել, որ վերջինս խախտում է և՛ եռակողմ հայտարարությունը, և՛ միջազգային իրավունքը՝ չվերադարձնելով ռազմագերիներին: Պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը ասել է. «Շատ կարևոր է եղել ՄԻԵԴ որոշումը մարտի 16-ի, […]
16:00 26.04.2021
Թուրքիայում ազգայնական ուղղվածություն ունեցող և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Էրքան Աքչայը քննադատել է մեկ այլ ազգայնական ուղղվածության «Լավ» (İyi) կուսակցությանը և քեմալիստական «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (CHP) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո լռություն պահպանելու մեջ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ ազգայնական գործիչը նշել է նաև, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական […]
14:29 26.04.2021
Իրանական ԶԼՄ-ները անդրադարձել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին հայտարարությանը՝ ընդգծելով, որ պատմության ընթացքում նման միջանցք գոյություն չի ունեցել, և դա պատմության խեղաթյուրում է: Շեշտվել է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը դեմ է Իրանի շահերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին Fars լրատվական գործակալությանը տված հարցազրույցում շեշտել է, որ Ալիևն […]
13:56 26.04.2021
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձից հետո Թուրքիայի պաշտոնատար անձինք շարունակում են դատապարտող հայտարարություններով հանդես գալ։ «Ցեղասպանություն» տերմինը հնչեցնելուց բացի, թուրք պաշտոնյաներին և հանրության որոշ խմբերի խիստ վրդովեցրել է այն, որ ԱՄՆ նախագահն իր հայտարարության մեջ Ստամբուլն անվանել է Կոստանդնուպոլիս։ Նախատեսվում է, որ ապրիլի 26-ին գումարվելիք կառավարության նիստում, որը կգլխավորի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, […]
13:41 26.04.2021
«Reuters» լրատվական գործակալությունն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունից հետո Թուրքիայի հնարավոր արձագանքին ու քայլերին: Այս առնչությամբ գործակալությունը զրուցել է Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Քալընը նշել է, որ առաջիկա օրերին և ամիսներին տարբեր կերպ ու տարբեր մակարդակներում կարձագանքեն Բայդենի ուղերձին: Լրագրողի այն […]
13:15 26.04.2021
Թուրքիայի «Anadolu» պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ Պակիստանի արտգործնախարար Շահ Մահմուդ Քուրեյշին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունից հետո իր աջակցությունն է հայտնել թուրքական կողմին, փոխանցում է Ermenihaber-ը։ Հրապարակման մեջ նշվել է, որ Քուրեյշին զանգահարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին: Իսկ Պակիստանի արտաքին գործերի խոսնակ Զահիդ Հաֆըզ Չավդրին ներկայացրել է այս հարցում […]
11:50 26.04.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 521 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 11 226 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական 4,64%, վերջին 14 օրը –4,03%, վերջին 7 օրը –4,51%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 304 272 դեպք: Ապաքինվել է ևս 1 058 պացիենտ, և նրանց […]