TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+19.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 26.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Վրաստանի խորհրդարանի նոր նախագահի ընտրության կարգի քննարկումները կսկսվեն  ապրիլի 27-ին

22:00 25.04.2021

Վրաստանի խորհրդարանի նոր նախագահի ընտրության և Արչիլ Թալակվաձեի ու Կախա Կուճավայի խորհրդարանական պաշտոններում ռոտացիայի հետ կապված ընթացակարգերը կսկսվեն ապրիլի 27-ին: Հաղորդում է jnews.ge-ն։ Խորհրդարանի նախագահը պաշտոնանկ է համարվում՝ հրաժարականի մասին իր հրապարակային հայտարարության պահից: Նրա պարտականություններն այժմ կատարում է առաջին փոխխոսնակը:   Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում «Վրացական երազանքը» առաջադրել է Կախա Կուճավային, որը տասներորդ գումարման […]

̰
Արա Այվազյանը և Կիպրոսի պաշտպանության նախարարն ընգծել են  Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորությունը տարածաշրջանում նմանօրինակ հանցանքների կանխարգելման գործում

14:45 25.04.2021

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Կիպրոսի պաշպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսի հետ։ Արա Այվազյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել Կիպրոսի պաշտպանության նախարար Պետրիդիսին՝ հայ ժողովրդի համար կարևոր այս օրերին Հայաստանում գտնվելու և հայ ժողովրդին իր զորակցությունը հայտնելու համար, ինչը հայ […]

̰
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի 966 դեպք է արձանագրվել

11:50 25.04.2021

Ապրիլի 25-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 966 նոր դեպք:  Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1222 մարդ, մահացել է 18 պացիենտ: Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 303 751, այստեղից ապաքինվել է 285 971 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4025: Կարանտինի ռեժիմում գտնվում է 222 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ […]

̰
Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն․Reuters

10:35 25.04.2021

Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն այն բանից հետո, երբ 20-րդ դարի սկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ոճրագործությունը անվանեց Հայոց ցեղասպանություն: Այս մասին կիրակի օրը հաղորդել է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով երկրի արտգործնախարարության հայտարարությունը: Ըստ աղբյուրի, Թուրքիայի փոխարտգործնախարարը ԱՄՆ դեսպանին հայտնել է, որ Միացյալ Նահանգների […]

̰
Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 395 կուտակված բեռնատար

00:00 25.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 395 կուտակված բեռնատար […]

̰
̰
Ինչպես է ներկայացվել Հայաստանը հնագույն քարտեզներում

21:53 24.04.2021

Ինչպես է ներկայացվել Հայաստանը հնագույն քարտեզներում, երբվանից է քարտեզներում հայտնվել Ադրբեջանը,  ինչո՞ւ է այդ երկիրը  սեփականացրել Իրանի հարևան նահանգի անունը։ Այս հարցերի շուրջ բաց դասախոսությամբ հանդես է եկել  աշխարհագրագետ և քարտեզագետ Ռուբեն Գալչյանը: Անվանի գիտնականն անդրադարձել է նաև խորհրդայնացումից հետո Ադրբեջանի կեցվածքին ու նկրտումներին, Ստալինի օգնությամբ մեր սահմանային խնդիրների հանգուցալուծման փաստերին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Էրդողանն ու Ալիևը քննարկել են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

21:48 24.04.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին և դրան ի պատասխան՝ համատեղ քայլերը, հաղորդում է NTV հեռուստաալիքը: «Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները դատապարտել […]

̰
Էրդողանի ներկայացուցիչը խորհուրդ է տալիս Հայոց ցեղասպանությունը ճանաչած Բայդենին նայել ԱՄՆ-ի պատմությանը

21:12 24.04.2021

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը շաբաթ օրը խորհուրդ է տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ով իր հայտարարության մեջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նայել Միացյալ Նահանգների պատմությանը։ «Մենք վճռականորեն դատապարտում և մերժում ենք ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որի միակ օրակարգը կրկնում է այն շրջանակների զրպարտությունը, որոնք թշնամաբար են տրամադրված մեր երկրի նկատմամբ։ Մենք խորհուրդ ենք տալիս […]

̰
Թուրքիան լիովին մերժում է Բայդենի հայտարարությունը, որում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

20:25 24.04.2021

Անկարան լիովին մերժում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որում նա ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք ոչինչ չունենք սովորելու որևէ մեկից մեր անցյալի մասին։ Քաղաքական օպորտունիզմը խաղաղության և արդարության մեծագույն դավաճանություն է։ Մենք լիովին մերժում ենք […]

̰
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում ոգեկոչման կարգ է կատարվել՝ ի հիշատակ 1915 թվականի զոհերի

19:32 24.04.2021

Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս Դավթյանը, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հոգևորաց դասի հետ կատարել է ոգեկոչման կարգ՝ ի հիշատակ 1915 թվականի իրադարձությունների և սրբադասված զոհերի: Սուրբ պատարագին ներկա են  գտնվել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դիվանագետներ,Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներ,  համայնքային կառույցների ներկայացուցիչներ, գիտնականներ: Ներկաները մոմեր են  վառել՝ ի հիշատակ սրբադասված զոհերի:  

̰
«Ցեղասպանությունը սկսվել է հայ մտավորականներից»․Bianet

18:15 24.04.2021

Ermenihaber.am-ի փոխանցմամբ, ընդդիմադիր հրապարակումներով հայտնի թուրքական «Bianet» կայքը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով անդրադարձել է ապրիլի  24-ի պատմական նշանակությանը և ներկայացրել իրողությունները՝ ժամանակագրական հաջորդականությամբ: Հրապարակումը վերնագրվել է. «Ցեղասպանությունը սկսվել է նրանցից. հայ գրողներ և լրագրողներ»: «Հայոց ցեղասպանության սկիզբ է համարվում այն, որ 1915թ. ապրիլի 24-ին ձերբակալվեցին և աքսորվեցին պոլսահայ մտավորականները»,- գրում է «Bianet»-ը: Կայքում դիպաշարին կից հրապարակվել […]

̰
Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

17:56 24.04.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:   Կողմերը քննարկել են Բայդեն-Էրդողան հեռախոսազրույցի ընթացքում շոշափված հարցերի հետագա ընթացքը:   Նշենք, որ նախօրեին էլ Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առաջին անգամ պաշտոնական շփում էր հաստատվել:

̰
Ստամբուլում ՄԻՊ-ի գրասենյակը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

17:30 24.04.2021

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանի Ստամբուլի գրասենյակի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը «Ոգեկոչում ենք ցեղասպանությունը և ասում ենք վերջ ժխտողականությանը» խորագրով  հայտարարությամբ է հանդես եկել:Հաղորդում է  Еrmenihaber.am-ը։ Հայտարարությունում Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում ճանաչել ցեղասպանությունը, ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել: Հանգամանալից կերպով հիշատակելով ապրիլքսանչորսին 220 պոլսահայ մտավորականի ձերբակալությունները և դրանց հաջորդող […]

̰
Թբիլիսիում Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված բողոքի ակցիա է անցկացվել

17:10 24.04.2021

Թբիլիսիում  Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված բողոքի ցույց է   անցկացվում : Այս տարի ցուցարարները հավաքվել են Թբիլիսիի Ֆիլհարմոնիայի շենքի մոտ, որտեղից երթով շարժվում են դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատան շենք: Ցույցը նախաձեռնել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը:Հաղորդում է Aliq Media-ն։ Ցուցարարների պաստառներին վրացերենով գրված է՝ «Պայքարը շարունակվում է»: Սա այս տարվա ցույցի խորհուրդն ու խորագիրն է: […]

̰
Կոգեկոչեմ Հայոց ցեղասպանության զոհերին, որոնք 106 տարի ի վեր արդարության կսպասեն. Փայլան

17:03 24.04.2021

Թուրքիայի խորհրդարանի  հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ֆեյսբուքյան էջում հետևյալ  գրառում է կատարել․ «Հայոց ցեղասպանութիւնը ի գործ դրուեցաւ այս հողերուն վրայ եւ արդարութիւնն ալ կարելի է վերականգնել միայն այստեղ։ Հայ ժողովուրդի վէրքը կրնայ բուժել Թուրքիոյ հասարակութիւնը։ Կ՚ոգեկոչեմ Հայոց ցեղասպանութեան զոհերը, որոնք 106 տարիէ ի վեր արդարութեան կը սպասեն»։

̰
Վրաստանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել

16:30 24.04.2021

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն հայտարարել է զբաղեցրած պաշտոնը թողնելու իր որոշման մասին. «Հաշվի առնելով այն փաստը, որ երկար բանակցություններն ավարտվեցին համաձայնագրով (ընդդիմության հետ – խմբ.), որտեղ նախագահի հետ միասին ես ներկայացնում էի «Վրացական երազանքը», կարծում եմ, որ քաղաքական գործընթացների հետագա ճիշտ վարման համար ճիշտ որոշում է թողնել խորհրդարանի խոսնակի պաշտոնը և այդ պաշտոնի համար […]

̰
̰
Էրդողանը պատրաստվում է այցելել Վրաստան

23:38 23.04.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ ժամանակներս կայցելի Վրաստան, բայց այցի ամսաթիվը դեռ չի համաձայնեցվել: Վրացական Առաջին ալիքին ասել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը: Դիվանագետը նշել է, որ Էրդողանի այցը Վրաստան պլանավորվել էր  դեռևս 2018-ին`վարչապետ Գախարիայի Թուրքիա կատարած այցի ժամանակ, սակայն  կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգվել էր: Այժմ թուրքական կողմը  Թուրքիայի նախագահի Վրաստան այցի […]

̰
Թբիլիիսի քաղաքապետը առողջական խնդիրներ ունի, սակայն քաղաքականությունը թողնել չի պատրաստվում

23:13 23.04.2021

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ առողջական խնդիրներ ունի, շարունակում է բուժումը, սակայն քաղաքականությունը թողնել չի պատրաստվում: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հերքել է տեղեկություններն այն մասին, թե նա կօգտագործի վատառողջ լինելու հանգամանքը` քաղաքականությունից հեռանալու համար: Նա հաստատել է, որ իրոք, առողջական խնդիրներ ունի,սակայն քաղաքականությունից հեռանալ չի պատրաստվում: […]

̰
Ստամբուլում Ցեղասպանության տարելիցի ամենամյա հիշատակի միջոցառումները կանցկացվեն առցանց

20:21 23.04.2021

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Ստամբուլում ավանդական ամենամյա հիշատակի միջոցառումները կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կանցկացվեն առցանց:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը: Ապրիլի 24-ին տարբեր տեսակոնֆերանսներ են կազմակերպելու «Ո՛չ ասա» նախաձեռնությունը, Մարդու իրավունքների ընկերակցության՝ ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը, «Նոր զարթոնք» նախաձեռնությունը: Տեսակոնֆերանսներին հնարավոր է հետևել սոցիալական ցանցերում տվյալ կազմակերպությունների էջերով:

̰
Թուրք գրող․ Մեր վայրի ազգայնամոլությունը չի վերանա, քանի դեռ չենք առերեսվել Հայոց ցեղասպանության հետ

16:00 23.04.2021

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին Ermenihaber.am-ը զրուցել է թուրք գրող և թարգմանիչ Մուրաթ Ույուրքուլաքի հետ։ Հայ ընթերցողը նրա հետ ծանոթանալու հնարավորություն կունենա Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հոդվածների ժողովածուի շնորհիվ, որը թարգմանվել է հայերեն և շուտով կտպագրվի Հայաստանում։ Գրքում տեղ գտած հոդվածում Ույուրքուլաքի հերոսը (ով իրական կերպար է), երիտասարդ ժամանակ պատմում է, թե հայերը թուրքերին «տակառներն են […]

̰
«Բայդենի կողմից ցեղասպանություն բառի կիրառումը հարիր չէ մեր դաշնակցային հարաբերություններին». Չելիք

13:40 23.04.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեմային: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Չելիքը նշել է, որ իրենց դաշնակցի՝ ԱՄՆ-ի կողմից «Հայոց ցեղասպանություն» արտահայտության կիրառումը «հարիր ու վայել չէ թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերություններին»: Այնուհետև շարունակել է միտքը. «Իրականում աշխարհի […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1271 նոր դեպք

11:42 23.04.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 271 նոր դեպք, ապաքինվել է 729 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 301 535 դեպք: Ապաքինվել է ևս 729 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 284 286: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս […]

̰
Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 415 կուտակված բեռնատար

23:59 22.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 415 կուտակված բեռնատար […]

̰
Ինչպե՞ս է ԱՄՆ կառավարությունը նախապատրաստում Թուրքիային Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչմանը

23:45 22.04.2021

Թուրքիան վերջնականապես զրկվել է ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին մասնակցությունից: Թեև պաշտոնական տեղեկությունները  դեռ չեն տարածվել, բայց Վաշինգտոնն Անկարային այդ մասին արդեն տեղեկացրել է:  ԱՄՆ-ը վաղուց սպառնում էր Թուրքիային, որ կգնա այդ քայլին: Բայց չէր շտապում այդ քայլը կատարել: Հիմա արդեն կարող ենք կայացած փաստ համարել:  Կարո՞ղ ենք ենթադրել, որ Վաշինգտոնի այդ որոշումը անուղղակիորեն կապված […]

̰
Վրաստանում մոտ 30 հազար երեխա հիվանդացել է կորոնավիրուսով

22:31 22.04.2021

Վրաստանում 30 հազար երեխա է կորոնավիրուսով հիվանդացել։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի Իվանիշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն: Կորոնավիրուսի երրորդ ալիքի առաջացման հետ կապված ՝ նա հորդորել է բոլոր ծնողներին երկարատև ախտանիշների դեպքում խորհրդակցել բժշկի հետ։ «Վարակվելուց հետո մինչև 6-8 ամիս ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները շարունակում են ունենալ հին ախտանիշներ կամ զարգանում […]

̰
Վրաստանի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել ավելի ակտիվ կայունություն ապահովել Սև ծովում

21:40 22.04.2021

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույց են ունեցել։ Վրաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Վրաստանի նախագահին քաղաքական կուսակցությունների միջև համաձայնություն ձեռք բերելու կապակցությամբ: Կողմերը քննարկել են բարեփոխումների կարևորությունը, որոնք անհրաժեշտ են Վրաստանը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ճանապարհին առաջ տանելու համար: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև […]

̰
Վրաստանում մինչև 80% կորոնավիրուսի բրիտանական շտամ է շրջանառվում. Գամկրելիձե

19:55 22.04.2021

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն անդրադարձել է երկրում կորոնավիրուսի բրիտանական շտամի տարածմանը: Հայտնում է Aliq.ge-ն։ Նրա խոսքերով՝ երկրում շրջանառվում է մինչև 80 տոկոս ակտիվ բրիտանական շտամ: Գամկրելիձեն խոսել է վտանգների մասին։ «Որոշակի վտանգ կա: Ողջ աշխարհի ու մեր դեպքում նախորդ տարի վերավարակման եզակի դեպքեր կային, իսկ հիմա վերավարակման դեպքերը […]

̰
BACK_TO_TOP