TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վրաստանը, հնարավոր է, ձեռք բերի ԵՄ անդամակցության միջանկյալ կարգավիճակ

09:41 22.04.2021

«Լելոն՝ Վրաստանի համար» կուսակցության առաջնորդներից Բադրի Ջափարիձեի կարծիքով, Վրաստանը, հնարավոր է, ձեռք բերի ԵՄ անդամակցության միջանկյալ կարգավիճակ: Այս մասին Ջափարիձեն հայտարարել է Բրյուսելում, որտեղ հանդիպումներ է անցկացնում Մամուկա Խազարաձեի և Գրիգոլ Գեգելիայի հետ, փոխանցում է 1tv.ge-ն։ «Այսօր Բրյուսելում մեկնարկեց նոր նախաձեռնություն՝ ԵՄ անդամակցության ճանապարհային քարտեզ ներդնելու համար, և դա կլինի հսկայական առաջընթաց, որը ենթադրում է […]

̰
Թուրքիայում հայտնաբերվել է 200 թվականի գլադիատորական մրցասպարեզ

23:15 21.04.2021

Թուրքիայում հնէաբանները հռոմեական դարաշրջանի գլադիատորների մրցասպարեզ են հայտնաբերել: Գրում է Live science-ը: Հաղորդվում է, որ մրցասպարեզում կարող էր ներկա լինել 20 հազար հանդիսական: Գտածոյի 1800 տարեկան է: Այն տեղակայված է Թուրքիայի արևմտյան Այդին նահանգի Մաստաուրա քաղաքի բլուրների վրա: Այս ամբողջ ընթացքում մրցասպարեզը ծածկված է եղել հողով և բուսականությամբ: «Ամֆիթատրոնի մեծ մասը գետնի տակ է, և […]

̰
Ղամիշլիիում ծանր բախումներ են եղել․ ինչ վիճակում է հայկական համայնքը

21:28 21.04.2021

Երեկ Ղամիշլիիում ծանր բախումներ են եղել շրջանում տեղակայված քրդական ուժերի և Սիրիայի կառավարական ուժերի միջև։ Ի՞նչ է կատարվում Ղամիշլիում, որ նաև մեզ բոլորիս հայտնի հայկական բնակավայր է: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։

̰
Գերմանիայի կառավարությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական ջանքերին

19:35 21.04.2021

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական ջանքերին` կարևորելով տարածքային ամբողջականության, հակամարտությունների խաղաղ կարգավորման և ժողովուրդների ինքնորոշման հիմնարար սկզբունքները: «ԵԽԽՎ-ում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը որոշակի մեկնաբանությունների տեղիք է տվել։ Նախկինում Գերմանիան սատարում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարգավորման սկզբունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը։ Փոխվե՞լ է արդյոք Գերմանիայի դիրքորոշումը Ադրբեջանի […]

̰
Ռուսաստանը գլխավոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման գործում. Պուտին

17:36 21.04.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առաջարկում է արտասահմանյան երկրներին քննարկել ստրատեգիական սպառազինությունների հարցը. «Առաջարկում եմ դա՝ որպես նորագույն սերնդի ռազմական համակարգեր արտադրող երկրի ղեկավար: Անհրաժեշտ է քննարկել սպառազինությունների հարցը»,- ասել է Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում: ՌԴ նախագահը անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի դերակատարությանը. «Ռուսաստանը միշտ բաց է լայն […]

̰
Բաքուն հայտարարում է, որ Զանգեզուրի միջանցքի մասին Ալիևի խոսքում Հայաստանին ուղղված սպառնալիք չկա

14:11 21.04.2021

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երեքշաբթի հեռուստատեսային հարցազրույցում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնալիք չեն: «Ադրբեջանի նախագահը, ինչպես միշտ, բավականին հստակ և կոնկրետ արտահայտեց իր տեսակետը: Մենք կցանկանայինք հրավիրել նրանց ուշադրությունը, ովքեր ցանկանում են այլ կերպ ներկայացնել մեր պետության ղեկավարի տեսակետները. ապրիլի 20-ի հարցազրույցում Ադրբեջանի նախագահը խոսել […]

̰
Չավուշօղլուն՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության մասին

13:42 21.04.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լայնածավալ հարցազրույց է տվել թուրքական «Habertürk» լրատվականին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Այս թեմայի առնչությամբ Չավուշօղլուն հետևյալ շեշտադրումներն է արել. «Ապրիլի 24-ի հարցում ԱՄՆ-ն ինքն էլ պետք է հարգի միջազգային իրավունքը/օրենքները: Ցեղասպանության սահմանումը տրված է ՄԱԿ-ի որոշումներում և պարզ կերպով նկարագրված […]

̰
Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 295 կուտակված բեռնատար

13:35 21.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 295 կուտակված բեռնատար […]

̰
Վրաստանը հանդես է եկել Սև ծովում համատեղ հրամանատարություն ստեղծելու նախաձեռնությամբ

12:07 21.04.2021

Վրաստանի Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ, գեներալ Վլադիմիր Չաչիբայան,ՆԱՏՕ-ի կազմավորման 72-ամյակի կապակցությամբ կայացած քննարկման ժամանակ խոսել է Սև ծովում անվտանգության ապահովման նպատակով համատեղ հրամանատարություն ստեղծելու անհրաժեշտության մասին: Գեներալի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքն, որ այսօր Եվրոպայում ռազմական գործունեության մեծ մասն իրականացվում է Սևծովյան տարածաշրջանում, անհրաժեշտ է «ստեղծել Սևծովյան համատեղ հրամանատարություն, որը կմիանա ցամաքային, […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1310 նոր դեպք

11:24 21.04.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1310 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 30 241 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 4,33%, վերջին 14 օրը –3,38%, վերջին 7 օրը –4,16%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 299 038 դեպք: Ապաքինվել է ևս 632 պացիենտ, և նրանց ընդհանուր […]

̰
ՌԴ-ն պատասխանել է Ղարաբաղում «Իսկանդերների» բեկորների մասին Բաքվի նամակին

23:05 20.04.2021

Մոսկվան պատասխանել է Բաքվից ստացած` Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում ռուսական արտադրության «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի օգտագործման վերաբերյալ նամակին: Այս մասին երեքշաբթի օրը ՝ ապրիլի 20-ին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ՌԴ ՊՆ-ն, ի պատասխան Ադրբեջանի կոչին, հայտարարել է, որ Ղարաբաղում չի արձանագրել «Իսկանդերի» արձակում: Ադրբեջանի նախագահը նշել է, որ Բաքուն […]

̰
Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. Ա․ Նաղդալյան

22:46 20.04.2021

Աննա Նաղդալյանի պատասխանել է Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին․ Հարց. Ադրբեջանի նախագահն ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ: Պատասխան. Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և […]

̰
«Դա հեշտ չէր». ԵԽ նախագահը` Վրաստանում քաղաքական ճգնաժամի ավարտի մասին

22:23 20.04.2021

Վրաստանում այլևս քաղաքական ճգնաժամ չկա. վարչապետը հայտարարել է, որ ուրախ է: «Դա հեշտ չէր»,- aրձագանքել է ԵԽ նախագահը Վրաստանում քաղաքական ճգնաժամի ավարտի մասին: Եվրոպական խորհրդի միջնորդությամբ Վրաստանի իշխանությունները և ընդդիմությունը ստորագրեցին փոխզիջումային համաձայնագիր քաղաքական ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ: Թեև արմատական ընդդիմադիր 3 կուսակցություն հրաժարվեց պայմանների ընդունումից, այդուամենայնիվ, քաղաքական ճգնաժամը համարվեց հաղթահարված ու ավարտված: «Քաղաքական ճգնաժամն ավարտվել […]

̰ ̰
Թուրքիան Ուկրաինայում դարձել է Եվրոպայի պաշտպանը․ ֆրանսիական պարբերականի անդրադարձը

19:54 20.04.2021

Ֆրանսիական Le Point պարբերականն անդրադարձել է Դոնբասում ռուս-ուկրաինական լարվածության մեջ Թուրքիայի դերակատարությանը: Ըստ թուրքական Ensonhaber-ի՝ հոդվածում առաջ է մղվել այն տեսակետը, ըստ որի՝ Թուրքիան Ուկրաինայում դարձել է Եվրոպայի պաշտպանը: Նշվում է, որ Եվրամիության երկրները շեշտում են Ուկրաինային իրենց աջակցությունն ու Կիևի հետ համերաշխությունն ընդդեմ Ռուսաստանի, սակայն բավականաչափ ուժ չունեն գործնական միջամտության համար: «Ուկրաինան միայնակ Ռուսաստանի […]

̰
Շվեյցարիան Թուրքիային ներառել է Covid-19 համավարակի ռիսկային գոտիների ցանկում

19:25 20.04.2021

Շվեյցարիայի հանրային առողջության դաշնային գրասենյակը (BAG) Թուրքիային առաջին անգամ ներառել է ռիսկային երկրների ցանկում: Այսպիսով, Թուրքիայից Շվեյցարիա մեկնող քաղաքացիները կենթարկվեն պարտադիր 10-օրյա ինքնամեկուսացման ռեժիմին: Կարանտինային սահմանափակումները խախտելու համար նախատեսվում է տուգանք՝ 10.000 շվեյցարական ֆրանկի չափով: Նշվում է, որ նման որոշումը պայմանավորված է վերջին ժամանակաշրջանում Թուրքիայում կորոնավարակով հիվանդացության և մահացության դեպքերի թվի աճով:

̰
Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով 153-րդն է

18:07 20.04.2021

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս» ամենամյա զեկույցը։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ զեկույցից պարզ է դարձել, որ Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով զբաղեցնում է 153-րդ տեղը։ 2020-ին նույն զեկույցում Թուրքիան զբաղեցրել էր 154-րդ տեղը, 2017-ին՝ 155-րդ, 2018 և 2019թթ.՝ 157-րդ հորիզոնականը։ Նշվել է, որ Թուրքիայում ավելացել է գրաքննությունը հատկապես […]

̰
Սինայում «Իսլամական պետության» աշխուժությունը ի՞նչ վտանգներ է պարունակում. Սագօ Արեանի մեկնաբանությունը

16:51 20.04.2021

Վերջին օրերին ցասումի մեծ ալիք է բարձրացել «Իսլամական պետություն» խմբավորման՝ Եգիպտոսում գտնվող բջիջների դեմ։ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները սպանել են ղպտի համայնքի անդամներից մեկին, որ նաև ներգրավված է եղել Սինայում քրիստոնեական եկեղեցիների վերանորոգման գործերում։ Թեմային հետևել է Սագո Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Վրաստան

16:43 20.04.2021

Եվրոպական խորհրդի նախագահն այսօր ժամանել է Վրաստան: Վրաստան այցի առաջին հանդիպումը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ է: Այս պահին նախագահի նստավայրում կայանում է եվրոպացի դիվանագետի ու Վրաստանի նախագահի երկկողմ պաշտոնական հանդիպումը: Առանձնազրույցից հետո  նրանք համատեղ հայտարարությամբ հանդես կգան: Նախատեսված են Շառլ Միշելի հանդիպումները Վրաստանի վարչապետի, խորհրդարանի նախագահի, ինչպես նաև երկրի օրենսդիր մարմնի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: […]

̰
Անհայտ անձը կրակ է բացել Թբիլիսիի կենտրոնում. կա զոհ

15:59 20.04.2021

Անհայտ անձը հրազենից կրակ է բացել Թբիլիսիի կենտրոնում: Մի երիտասարդ վիրավորվել է: Կրակողը ևս հայտնվել է  հիվանդանոցում: Նրա վրա կրակել  է զոհվածի ընկերը, գրել է sputnik-georgia-ն: Դեպքը տեղի է ունեցել մոտավորապես կեսօրին ՝ Սաբուրթալոյի տարածքում գտնվող Նակաշիձե փողոցում: Ականատեսների վկայությամբ ՝ հարձակվողը տեղաշարժվել է մոպեդով: Նա մոտեցել է տուժածին, պայուսակից հանել զենքն ու կրակել զոհի […]

̰
Ողջունում եմ Վրաստանի քաղաքական առաջնորդների միջև համաձայնությունը. Ժոզեֆ Բորել

15:52 20.04.2021

«Ես ողջունում եմ երեկ Վրաստանի քաղաքական ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունը: Սա կարևոր քաղաքական փուլ է»,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը: Բորելը կոչ է արել բոլոր խորհրդարանականներին` ստորագրել խորհրդարան մուտք գործելու Շառլ Միշելի նոր փաստաթուղթը, որպեսզի ԵՄ միջնորդությամբ համաձայնագիրը կյանքի կոչվի: «Ես կոչ եմ անում բոլոր խորհրդարանականներին […]

̰
Սաակաշվիլին կոչ է անում «Միացյալ ազգային շարժմանը» Նիկա Մելիայի ազատ արձակումից հետո ստորագրել Շառլ Միշելի փաստաթուղթը և մտնել խորհրդարան

14:22 20.04.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ազգային շարժմանը» կոչ է արել Նիկա Մելիային ազատ արձակելուց հետո ստորագրել Շառլ Միշելի փաստաթուղթը և մտնել խորհրդարան: Այդ մասին Սաակաշվիլին հայտարարել է սոցցանցում տեսաուղերձի ժամանակ: «Նիկա Մելիան պետք է լքի բանտը առանց ստորացուցիչ պայմանների, առանց անհասկանալի գրավի, ինչպես ինքն է ցանկանում: Մելիայի` բանտից դուրս գալուց հետո ես կցանկանայի «Միացյալ ազգային […]

̰
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1792 նոր դեպք

11:51 20.04.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 792 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 30 940 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 5,79%, վերջին 14 օրը –3,24%, վերջին 7 օրը –3,92%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 297 728 դեպք: Ապաքինվել է ևս 663 պացիենտ, և նրանց […]

̰
Իրանում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 23-ին

10:19 20.04.2021

Իրանում, կորոնավիրուսով պայմանավորված, Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակիցների թիվն այս տարի սահմանափակ է լինելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կենտրոնական հանձնախմբի ատենապետ Ալեքս Կարապետյանը նշեց, որ տարելիցին ուղղված աշխատանքները հարմարեցնում են երկրում ստեղծված իրավիճակի հետ: «Թեհրանում, համաճարակով պայմանավորված, այս տարի չենք կարողանա ժողովրդական միջոցառումներ անցկացնել, հավաքներն արգելված […]

̰
Վրաստանի վարչապետը համաձայնագրի ընդունումն անվանել է քայլ դեպի ժողովրդավարություն

09:48 20.04.2021

Քաղաքական ժգնաժամից դուրս գալու վերաբերյալ համաձայնագիրը, որը երեկ ստորագրվել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության ներկայացուցիչների և ընդդիմության միջև, կարևոր քայլ է ժողովրդավարության ամրապնդման ուղու վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Այսօր մենք կարևորագույն քայլ կատարեցիք ժողովրդավարության ամրապնդման ուղու վրա։ Դա Վրաստանի հաղթանակն է»,-ասել է նա՝ երախտագիտություն հայտնելով միջնորդներին։ […]

̰
ԱՄՆ-ը ողջունել է Վրաստանում քաղաքական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի ընդունումը

09:26 20.04.2021

ԱՄՆ-ը ողջունել է Վրաստանում քաղաքական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն իշխանության և ընդդիմության միջև։ Այս մասին Twitter-ում հայտնել է Պետդեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսը։ «Մենք ողջունում ենք Վրաստանում համաձայնագրի ընդունումը։ Բարի կամքի այդ դրսևորումն իրենից ներկայացնում է Վրաստանի ժողովրդավարական զարգացման համար կարևոր գործընթաց։ Մենք հանձնառու ենք՝ օգնելու Վրաստանին անել այնպես, որպեսզի այդ համաձայնագիրը հասնի […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

00:00 20.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 295 կուտակված բեռնատար […]

̰
Վրաստանում գրեթե կես տարվա բոյկոտը մոտենում է ավարտին. ընդդիմության մեծ մասն ու իշխանությունը համաձայնության հասան

23:53 19.04.2021

Վրաստանի նախագահի նստավայրում քիչ առաջ Վրաստանում ԵՄ և ԱՄՆ դեսպանների և երկրի նախագահի միջնորդությամբ ավարտվեց իշխանության և ընդդիմության հանդիպումը: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Կողմերը գրեթե 6 ամիս տևած անհամաձայնությունից հետո եկան ընդհանուր հայտարարի: ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի փաստաթղթի շուրջ համաձայնության հասան իշխող «Վրացական երազանքը», «Լելոն», «Քաղաքացիները», «Շինարար ռազմավարությունը», «Գիրչին» և «Հանրապետականները»: Համաձայնության հասնելուց […]

̰
Ռազմավարի պուրակով Ալիևը միացավ Հիտլերին և Սադամ Հուսեինին. Էդմոն Մարուքյան

22:00 19.04.2021

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ներկայացրել է ԵԽԽՎ-ում իր ելույթը: Այն ներկայացնում ենք ստորև․ «2021թ. ապրիլի 12-ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող 1 ժամանոց ռեպորտաժով ներկայացվել է Բաքվում բացված թանգարանը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին: Այս ահաբեկչական ցուցադրության մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես էր գալիս զինվորական համազգեստով` […]

̰
«Այս վանդալիզմը կասեցնել է պետք». Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում

21:42 19.04.2021

Այսօր մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի օրակարգում քննարկվել է մշակութային և կրոնական արժեքների պահպանության հարցը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն համաձայնագրից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում ադրբեջանական վանդալիզմի մասին՝ նշելով, որ 21-րդ դարում ֆաշիստական պետություն Ադրբեջանը պղծում և ոչնչացնում է հայկական մշակութային կոթողները, Ալիևը և իր […]

̰
BACK_TO_TOP