20:36 19.04.2021
2021թ. ապրիլին Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հրապարակած զեկույցի տվյալներով՝ Թուրքիայում գնաճի մակարդակը կազմել է 13.6 տոկոս:Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նման ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում զբաղեցնում է վերջին հորիզոնականը: Թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» թերթը գրում է. «Բարձր տոկոսադրույքի, փոխարժեքի և գնաճի հետևանքով տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող Թուրքիան շարունակում է այս ոլորտում տեղ զբաղեցնել աշխարհում ամենավատ ցուցանիշ ունեցող երկրների կողքին»: Ըստ հիշյալ […]
19:32 19.04.2021
Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը, անդրադառնալով Բաքվում բացված «պուրակին», որտեղ ներկայացված են հայ զինվորների մանեկենները և դրանց դիմաց լուսանկարված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նշել է, որ դրանք տհաճ պատկերներ էին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը նշել է Նիդեռլանդների խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: «Պարոն Դե Ռունը խնդրեց արձագանքել Ադրբեջանի նախագահի՝ հայերի, հնարավոր է, մահացած […]
18:50 19.04.2021
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պատրաստ է ստորագրել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի նոր փաստաթղթի տակ: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության մամուլի ծառայությունը: Հաղորդում է Aliq.ge-ն։ «Վրացական երազանքից» հայտնել են, որ կուսակցությունը պատրաստ է Շառլ Միշելի կողմից պատրաստված փաստաթղթի տակ, որը ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում այն դեպքում, եթե իշխող կուսակցությունը 2021 թվականի […]
17:55 19.04.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 295 կուտակված բեռնատար ավտոմեքենա։
15:47 19.04.2021
Թուրքիայի իշխանությունների գործուն աջակցությամբ շարունակվում են ջնջվել հայկական հետքերը: «Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը» (TOKİ) քաղաքաշինական ծրագրի անվան տակ քանդել է Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական բոլոր տները, բացառությամբ մեկի: Մուշի քաղաքապետարանի և հիշյալ վարչության համագործակցությամբ քանդված հայկական տների տեղերում բազմաբնակարանային համալիր է կառուցվել: Նշվում է, որ հայկական տները ոչնչացնելու որոշումը հաստատվել […]
15:44 19.04.2021
Իսրայելն ու Հունաստանը ստորագրել են երկու երկրների պատմության մեջ իր խոշոր ծավալներով աննախադեպ պայմանագիր։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Տեղի ունեցածը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում՝ հաշվի առնելով թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությունը մի շարք հարցերում: Պայմանագրով, որի արժեքը կազմում է 1.6 մլրդ դոլար, նախատեսվում է ստեղծել Հունաստանի ռազմաօդային ուժերի համար թռիչքային պատրաստության միջազգային կենտրոն։ […]
15:03 19.04.2021
Թուրքիայի նախագահականի համակարգմամբ, ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի: Ըստ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության՝ գիտաժողովը կանցկացվի 3 տարբեր պանելային քննարկումներով։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, դրանք կունենան իրենց ղեկավարներն ու առանձին խորագրերը: Առաջինը կունենա «1915-ի իրադարձություններն ու հայկական հարցը պատմական գործընթացում» խորագիրը ու կանցկացվի Թուրքիայի պալատների ու բորսաների միության տնտեսագիտական ու […]
14:44 19.04.2021
Թուրքական ATV-ի «Akıncı» հեռուստասերիալի վերջին սերիայում ցուցադրվել է տարածաշրջանի քարտեզը, որում Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքների վրա գրված է եղել Armenia (Հայաստան): Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում և Ադրբեջանում, լրատվամիջոցները շտապել են արձագանքել այդ սկանդալին՝ այն որակելով տեխնիկական լուրջ սխալ։ Չնայած սոցցանցերում հեռուստասերիալի աշխատակազմի հասցեին հնչած սուր քննադատություններին՝ […]
14:02 19.04.2021
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Իրանի հետ սահմանին զինված միջադեպի մասին, օրինախախտներից մեկը վիրավորվել է, կատարվում է հետաքննություն: «Ապրիլի 16-ին՝ ժամը 22։00-ին, Ֆիզուլիի շրջանի Գազախլար գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ կետում (Ադրբեջան) հայտնաբերվել է երկու սահմանախախտ: Իրանցի սահմանապահներին տեղեկացվել են դեպքի մասին: Ձերբակալվածները եղել են Իրանի քաղաքացիներ Ֆեյզի Յասեր Նարիմանը և Հուսեյնպուր Սաջիդ Հասանը։ Ադրբեջանական […]
13:26 19.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 295 կուտակված բեռնատար ավտոմեքենա։
13:11 19.04.2021
Թեհրանն ու Մոսկվան աշխատում են համագործակցության նոր համաձայնագրի վրա, որը համապարփակ բնույթ կկրի, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: «Ապրիլի 13-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Թեհրան կատարած այցի ընթացքում պայմանավորվեցինք աշխատել համապարփակ համագործակցության փաստաթղթի վրա: Հենց տեքստը լինի, որը հնարավոր կլինի ստորագրել, փաստաթուղթն, անշուշտ, կստորագրվի»,- ասել է Խաթիբզադեն ճեպազրույցի ընթացքում, որը հրապարակված է […]
10:54 19.04.2021
Ապրիլի 18-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոր փաստաթուղթ է ներկայացրել Վրաստանի իշխանությանն ու ընդդիմությանը, որի նպատակն արդեն շուրջ կես տարի շարունակվող քաղաքական ճգնաժամից դուրս գալն է, փոխանցում է Ալիք Մեդիան։ Ընդդիմության ներկայացուցիչների մեծամասնության համար փաստաթուղթն ընդունելի է, սակայն անհրաժեշտ են որոշ խորհրդատվություններ: Իսկ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երեկ չի ներկայացել ԵՄ ներկայացուցչի գրասենյակում տեղի […]
10:28 19.04.2021
Թուրքիայում կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահվան օրական դեպքերի նոր ռեկորդ է սահմանվել։ Վերջին մեկ օրում գրանցվել է 318 մահ։ Այս մասին հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը։ Սա ամենաբարձր ցուցանիշն է պանդեմիայի մեկնարկից ի վեր։ Վերջին մեկ օրում երկրում վարակման 55 802 նոր դեպք է արձանագրվել, ապաքինվել է ավելի քան 43 հազար մարդ։ Համավարակի ողջ ընթացքում երկրում […]
00:02 19.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 250 կուտակված բեռնատար […]
15:14 18.04.2021
Սաուդյան Արաբիայի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները ուղիղ բանակցություններ են վարում հինգ տարի առաջ խզված դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նպատակով, գրել է Financial Times- ը՝ հղում անելով աղբյուրներին: Ապրիլի 9-ին Բաղդադում Իրաքի վարչապետ Մուստաֆա Կազեմիի միջնորդությամբ 2016 թվականից ի վեր երկու երկրների միջև ընթացել են «առաջին նշանակալից քաղաքական քննարկումները»: Ըստ աղբյուրների՝ բանակցություններում ներառված է եղել «Անսար Ալլահ» […]
13:49 18.04.2021
4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստանի Սամեգրելո շրջանի Խոբի քաղաքում՝ Թբիլիսիից 302 կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին գրել է Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 00: 46-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 18 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Վրաստանը սեյսմիկ միջին ակտիվության երկիր է: Վրաստանում […]
13:16 18.04.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 818 նոր դեպք: Ինչպես հայտնում է 1tv.ge-ն, այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: «Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 18 822 թեստ, այստեղից 10 197-ը՝ հակագենի արագ թեստով և 8 625-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. օրական 4,35%, վերջին 14 օրը –2,98%, վերջին 7 օրը –3,41%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր […]
11:44 18.04.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ վերլուծելով Ադրբեջանի նախագահի Հայաստանի և հայերի վերաբերյալ խոսքերը։ «Հայերն ունեն խեղված հոգեբանություն, նրանց լավ բժիշկ է պետք, հայերի թույնը սփյուռքից է. Ադրբեջանի նախագահի 2021թ. ապրիլի 13-ի խոսքերն են: Նրա ելույթն արմատավորում է ատելություն և ռասիզմ, ֆաշիստական է: Առաջացնում է թշնամանք Հայաստանի ու Արցախի և սփյուռքի […]
11:36 18.04.2021
Ապրիլի 15-ին դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուդմար Գոնսալես Ագիլարենտոյին, հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը: «Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Բրազիլիա հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ներկա վիճակի և այդ համատեքստում Իրանի դերակատարության մասին: Դեսպան Թումանյանը տեղեկություններ հաղորդեց Արցախյան երկրորդ լայնամասշաբ պատերազմից հետո Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ հատուկ ընդգծելով մարդասիրական բնույթի […]
11:24 18.04.2021
Ըստ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի՝ (EMSC) 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում: Երկրաշարժը գրանցվել է UTC 06.41 -ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բուշեր քաղաքից 103 կիլոմետր հյուսիս-արևմուտք, օջախի խորությունը եղել է հինգ կիլոմետր: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
10:46 18.04.2021
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Թեհրանը սկսել է ուրանի հարստացումը մինչև 60%։ Այդ աշխատանքներն ընթանում են Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող միջուկային օբյեկտում, հաղորդում է Reuters- ը: Ըստ Reuters գործակալության աղբյուրների՝ «օբյեկտում արտադրված UF6- ի հարստացման մակարդակը 55,3% U-235 է, ինչպես Իրանն ասել է գործակալությանը»:
21:03 17.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար […]
19:23 17.04.2021
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիան) օպերատիվ շտաբ է ձևավորել՝ կազմակերպելու համար Թուրքիայից տարածքից ռուսների վերադարձը: Այս մասին տեղեկացնում է Ռոսավիացիայի կայքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Օդային տրանսպորտի դաշնային գործակալության օպերատիվ շտաբը կանոնավոր կտեղեկացնի Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը Թուրքիայից Ռուսաստան թռիչքների, տեղափոխվող քաղաքացիների քանակի մասին, ինչպես նաև Ռուսաստանի այն քաղաքացիների թվի մասին, որոնք ձեռք են բերել թռիչքի տոմսեր […]
18:01 17.04.2021
Վիեննայի բանակցությունները հասել են մի փուլի, երբ կողմերը կարող են սկսել միջուկային գործարքի վերաբերյալ համատեղ փաստաթղթի մշակումը: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արագչին: «Բանակցությունները հասել են այն փուլին, երբ հնարավոր է աշխատել «միջուկային գործարքի վերաբերյալ փաստաթղթի» համատեղ տեքստի վրա»,- նրա խոսքերը մեջբերում է IRNA- ն: Դիվանագետի խոսքով ՝ «նոր ըմբռնում է առաջանում, […]
14:11 17.04.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա։
11:33 17.04.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 219 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 34 046 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական 3,58%, վերջին 14 օրը –2,91%, վերջին 7 օրը –3,26%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 294 540 դեպք: Ապաքինվել է ևս 301 պացիենտ, և նրանց ընդհանուր […]
10:46 17.04.2021
«Վրացական երազանքը» հրապարակայնորեն ստորագրում է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո ստեղծված փաստաթուղթը: Խոսքը Վրաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների համար Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի առաջարկած փաստաթղթի մասին է, հայտնում է 1tve.ge-ն։ Այդ մասին հատուկ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն: «Ինչպես գիտեք, այսօր մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ է: Վրաստանը […]
09:10 17.04.2021
Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոք է արտահայտել հանրապետությունում ԵՄ դեսպան Կեստուտիս Յանկաուսկասին՝ ԼՂ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հանդիպման հետ կապված։ Այս մասին փոխանցում է TASS-ը։ Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 15-ին, ԵՄ ներկայացուցչի Հայաստան այցի շրջանակում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ քայլն անվանել է անընդունելի և տարածաշրջանում նոր հետկոնֆլիկտային իրողությանը […]
00:00 17.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար […]
21:53 16.04.2021
Ամերիկյան The National Interest ամսագիրը լայնածավալ հոդված է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա նախաձեռնությամբ Բաքվում բացված «պուրակ-թանգարանի» մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոդվածագիր Մայքլ Ռուբինը Իլհամ Ալիևին համեմատել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի հետ, իսկ Բաքվում բացված «պուրակ-թանգարանը»՝ Բաղդադի «Կադիսիայի թրեր» հաղթակամարի հետ: «Ալիևը, ով երբեք չի ծառայել բանակում, նույնիսկ երբ իր […]