Ադրբեջանի նախագահի «պուրակի» բացման ու այսօրվա ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են․ ՀՀ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+32.09 oC

Ադրբեջանի նախագահի «պուրակի» բացման ու այսօրվա ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են․ ՀՀ ՄԻՊ

23:58 13.04.2021

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա ելույթից հատվածներ։

«Ստորև նրա երեկվա ու այսօրվա ելույթների ուշագրավ մասեր են:

1) Մեջբերումներ երեկվա ելույթից (ք.Բաքու, 12 ապրիլ, 2021թ.)`

«Մենք աշխարհում ներկայացել ենք որպես հաղթող ժողովուրդ: Մինչդեռ, Հայաստանը պարտված երկիր է, մեր առջեւ ծնկի եկած երկիր, գլուխն ու վիզը ծռած երկիր է, և միշտ այդպես կլինի: Երբ տեսնում ենք իրենց կատարած ոճրագործությունները, սարսափում ենք: (…) Նրանք մզկիթներում կովեր ու խոզեր են պահել, անարգել են ողջ մահմեդական աշխարհը, ավերել գերեզմաններ, փորել գերեզմանները և հանել թաղված մարդկանց ոսկե ատամները: Եթե սա վայրի չէ, ի՞նչ է: Վայրին գուցե դեռ մեղմ բառ է: Ամբողջ աշխարհը տեսավ, թե որն էր նրանց հիմնական գաղափարական գործոնը: Իբրև թե դրանք փոքրաթիվ, բայց քաղաքակիրթ, մեծ քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ են՝ շրջապատված վայրի մահմեդականներով: Այս մասին ասվում էր Եվրոպայի յուրաքանչյուր անկյունում: Ռուսաստանում ամենուր ասում էին՝ օգնեք մեզ, թե չէ մեզ այստեղ կխեղդեն: Հիմա բոլորը տեսել են, թե որն է դրա քաղաքակրթությունը, ո՞րն է դրա մշակույթը, ո՞րն է դրա բարոյականությունը: Նա բարբարոս է, ով քանդում է գերեզմանները, փորում, հանում մահացածների ոսկե ատամները և մզկիթում խոզեր պահում, նա այլ անուն չունի»։

«Ես ասել էի, որ հայկական առաջին պետությունը [նկատի ունի ներկայիս ՀՀ-ն] ստեղծել են մեր պատմական հողում: 1918 թ․ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության առաջին որոշումներից մեկը Իրևանը Հայաստանին տալն ու մայրաքաղաք դարձնելն էր: Ես դատապարտել եմ դա: Ես ասել եմ, որ դա դավաճանություն էր, աններելի դավաճանություն: Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը ադրբեջանական ժողովրդին մեծ ծառայություններ է մատուցել, բայց մենք չպետք է կոծկենք պատմությունը, մենք պետք է իմանանք այն: Մենք պետք է իմանանք, որ 1918-1920 թվականներին (…) մենք Իրևանը նվիրեցինք Հայաստանին: Մինչդեռ այդ ժամանակ Իրևանի ներկայացուցիչները առարկում էին: Ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրանց ձայնին:»։

«Մարտի դաշտում (…) ոչնչացվեց հայկական բանակը: Տասը հազար դասալիք ունեցող բանակը խայտառակություն է: Նրանք իրենց զինվորներին շղթայում էին մարտական հենակետերում, որ որպեսզի չփախչեն: Սա բարբարոսություն է, վայրենություն է սեփական զինվորի նկատմամբ:»:

«Հողերը հավերժ կարող էին մնալ հայի ոտքի տակ։ (…) Հայաստանին պետք է փակուղու մեջ մտցնեինք։ Բոլոր տրանսպորտային, կոմունիկացիոն, էներգետիկ ուղիներն այնպես անցկացրինք, որ Հայաստանից դուրս մնա։ (…) Հայաստանը ընկավ փակուղու մեջ։ Սա ինքնին հանգեցրեց նրան, որ Հայաստանից զանգվածային արտագաղթ սկսվեց։ Հենց արտագաղթ է լինում, շուկան փոքրանում է, իսկ շուկայի փոքրանալու դեպքում ոչ ոք ներդրում չի անում։ Մարդ պետք է խելագար լինի, որ այդ տարիներին և հատկապես հիմա Հայաստանում ներդրումներ անի:»։

2) Մեջբերումներ այսօրվա ելույթից՝

«Նոր հայացք Հարավային Կովկասին. Զարգացումն ու համագործակցությունը հակամարտությունից հետո» վերտառությամբ միջոցառմանը ADA համալսարան (Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի համալսարան, ք.Բաքու, 10-13 ապրիլ, 2021թ.).

«Մենք ուզում ենք՝ երիտասարդ սերունդն իմանա, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է։ Զանգեզուրը Հայաստանին է տրվել 1920 թվականին՝ 101 տարի առաջ։ Մինչև դա այդ տարածքը մերն էր։ Գյոյչա լիճը նրանք անվանում են Սևանա լիճ։ Ընդամենը նայեք 20-րդ դարի սկզբի քարտեզին, և դուք այնտեղ Սևան չեք տեսնի։ Նույնը վերաբերում նաև Իրևանին (Երևանին)։ Նրանք ավերել են Իրևանի պատմական հատվածը։ Դա ակնհայտ փաստ է, ադրբեջանցիները, այդ թվում՝ իմ նախնիները, ապրել են այնտեղ։

Ես ասել եմ, որ մենք վերադառնալու ենք այնտեղ։ Ես չեմ ասել, որ վերադառնալու ենք տանկերով։ Ասել եմ, որ վերադառնալու ենք։ Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցքին, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ապա ինչո՞ւ չվերադառնալ Իրևան։ Ժամանակը կգա, մենք դա կանենք։ Ես արտահայտում եմ իմ դիրքորոշումը»։

——————

Առհասարակ, Ադրբեջանի նախագահի երեկվա «պուրակի» բացմանը և այսօրվա ելույթներն ինչպես էթնիկ, այնպես էլ կրոնական հիմքերով Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության, ողջ հայ ժողովրդի նկատմամբ պետական բարձր մակարդակով ատելության ու թշնամանքի, ֆաշիզմի քաղաքականության ապացույց են:

Դրանցում անընդհատ ընդգծվում է Ադրբեջանի ժողովրդի առավելությունները (բարոյականություն, մտավոր կարողություններ և այլն) Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության, ողջ հայ ժողովրդի նկատմամբ՝ ի հաշիվ արժանապատվության հրապարակային նվաստացման և պատմական փաստերի բացահայտ աղավաղման:

Սրանք են հենց ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների, խոշտանգումների հիմքում ընկած ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության հիմքերը:

Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ ընդգծում եմ, որ ՀՀ որևէ ժամանակաշրջանի իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելության կամ թշնամանքի պետական քաղաքականություն չեն վարել ու չի վարում:

Ադրբեջանի նախագահի այս մեջբերումները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ներկայում թարգմանվում են, համապատասխան ընդգծումներով կուղարկվեն միջազգային, այդ թվում՝ իրավապաշտպան միջպետական կառույցներին, ինչպես նաև կօգտագործվեն մեր վերլուծություններում և իրավապաշտպան առաջարկներում»,- ասված է ՄԻՊ-ի գրառման տեքստում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

16:22 13.06.2025

Հայաստանում հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

Հայաստանում հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում են կողմերին միասին գտնել փոխադարձաբար ընդունելի որոշում: Դուք ընտրում եք ձեր հաշտարարին՝ ելնելով ձեր սեփական կարիքներից: Հաշտարարության առավելություններն են խնդրի ավելի արագ լուծումը, սթրեսի նվազեցումը, ավելի ցածր […] ...

AFP. Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել Իրանին Իսրայելի հարվածներից հետո

16:16 13.06.2025

AFP. Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել Իրանին Իսրայելի հարվածներից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ազգային պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել՝ Իսրայելի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածներից հետո, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին: Իսրայելը ուրբաթ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին՝ թիրախավորելով իր միջուկային ծրագրի կարևորագույն օբյեկտները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել է, որ կհետևեն նոր հարվածներ: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել […] ...

Վերապատրաստում` ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար

16:10 13.06.2025

Վերապատրաստում` ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար

Ուսուցման ազգային հիմնադրամը հրավիրում է մասնակցելու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։ Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ: ՈՒԱՀ–ի դասընթացներում […] ...

Հայաստանը դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջին գործողությունները. Փաշինյան

16:05 13.06.2025

Հայաստանը դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջին գործողությունները. Փաշինյան

Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջին գործողությունները կասկածի տակ են դնում տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայում «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում անցկացվող պանելային քննարկման ժամանակ: «Մեր մտահոգությունն ենք հայտնում ու դատապարտում ենք Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջին գործողությունները: Այն կասկածի տակ է դնում տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը, […] ...

Հայաստանն ինտենսիվ աշխատանքներ է տանում Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ

16:00 13.06.2025

Հայաստանն ինտենսիվ աշխատանքներ է տանում Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ

Հայաստանն ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Բնականաբար, ոչ միայն հիմա, այլև 2020 թվականի պատերազմի ավարտից հետո մենք ինտենսիվ աշխատանքներ ենք կատարում գերիների ազատման […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսին

15:52 13.06.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է միջխորհրդարանական համագործակցության կարևոր դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։ «Մենք շատ կարևորում ենք խորհրդարանական դիվանագիտությունը։ 2018 թվականից ի վեր Հայաստանը դարձել է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետություն»,- ասել է Հանրապետության նախագահը։ Իր խոսքում […] ...

BACK_TO_TOP