Ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին դիմել է ՄԻԵԴ` Վրաստան մուտք գործելու մերժման կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+18.88 oC

Ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին դիմել է ՄԻԵԴ` Վրաստան մուտք գործելու մերժման կապակցությամբ

10:27 13.03.2021

«Իմ փաստաբաններն արդեն բողոք են ուղարկել ՄԻԵԴ՝ Վրաստան իմ այցը խոչընդոտելու վերաբերյալ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին, ով 2017 թվականի մայիսի 29-ին դուրս էր եկել Թբիլիսիի կենտրոնի իր բնակարանից և չէր վերադարձել։ Հաջորդ օրը նա ձեռնաշղթաներով հայտնվել էր Բաքվում։ Նրան մեղադրել էին սահմանի ապօրինի հատման և խոշոր գումարի փոխադրման մեջ։

Նա կարծում է, որ Վրաստանի իշխանությունները միտումնավոր միջամտում են իր՝ Թբիլիսի վերադառնալուն և 2017-ին իր առևանգման գործով հարցաքննությանը: 2020 թվականին Գերմանիայում քաղաքական ապաստան ստացած լրագրողը պնդում է, որ ավելի քան մեկ տարի է, ինչ ինքը փորձում է ներկայանալ Վրաստանի դատախազություն՝ պարզելու այն երթուղին, որով իրեն տեղափոխել են Ադրբեջան:

Ըստ նրա, 2020 թվականի հոկտեմբերին, պատճառաբանելով կորոնավիրուսի համաճարակի ֆոնին ներդրված կանոնները, իրեն թույլ չէին տվել Բեռլին-Թբիլիսի չվերթով ժամանել Վրաստան: Մեկ այլ անգամ՝ խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն ասել էր, որ «նախընտրական շրջանում իմ այցը Վրաստան կստեղծի քաղաքական առճակատում»:

«Անհեթեթություն: Ընտրություններն ավարտվեցին: Ո՞րն է հաջորդ արդարացումը: Եթե ​​վրացական իշխանությունները ներգրավված չէին իմ առևանգման մեջ, ապա նրանք պետք է թույլ տային ինձ գնալ Թբիլիսի՝ պատշաճ քննության համար», – գրել է լրագրողը: Նա շուրջ 3 տարի անցկացրել է Բաքվի բանտում, թեև չի ընդունել առաջադրված մեղադրանքը։

Նրա պաշտպանությամբ հանդես էին եկել ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ԵԱՀԿ ներկայացուցիչները: Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը լրագրողին ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»: ՄԻԵԴ-ը նրա գործին տվել է առաջնային կարգավիճակ:

ՄԻԵԴ-ն արդեն սկսել է ուսումնասիրել լրագրողի առևանգման գործը. 2018-ին Մուխթարլիի փաստաբանները համապատասխան հայց էին ուղարկել Ստրասբուրգ՝ Վրաստանի և Ադրբեջանի դեմ:

 

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ կքննարկի 2028 թվականի նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը

15:26 15.05.2025

Թրամփը հայտարարել է, որ կքննարկի 2028 թվականի նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատերն իրեն խնդրում են կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում 2028 թվականին, և ինքը կմտածի այդ մասին։ «Գիտեք, մենք ուզում ենք վերընտրվել։ Շատերը խորհուրդ են տալիս դա անել։ Ես կմտածեմ դրա մասին, չնայած դա շատ դժվար է», – ասել է նա՝ ելույթ ունենալով Կատարի Ալ Ուդեյդ ամերիկյան ռազմաբազայում։ Ամերիկացի առաջնորդը […] ...

Կարկտապաշտպան ցանցերի ներդրումն առավել հասանելի կդառնա

15:23 15.05.2025

Կարկտապաշտպան ցանցերի ներդրումն առավել հասանելի կդառնա

Կառավարությունը որոշում է ընդունել, որը կնպաստի ինտենսիվ այգեհիմնմանը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, այգեհիմնման և ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման գործընթացում ռիսկերի կառավարմանը: Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության ծրագրերի շրջանակում ծրագրերի շրջանակում 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ կնքվել է շուրջ 7730 հա-ի այգեհիմնման հայտ, փաստացի հիմնվել է շուրջ 3300 հա ինտենսիվ այգի: Ծրագրի իրականացման ընթացքում խոշոր ներդրումների դեպքում […] ...

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

15:19 15.05.2025

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հեղինակել է «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը, որը քննարկվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խոսել է հայտարարության ընդունման անհրաժեշտության մասին: Ըստ հիմնավորման՝ հայտարարության ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով եւ դրանում հայ ժողովրդի […] ...

Կբարձրացվի շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը

15:15 15.05.2025

Կբարձրացվի շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը

Գործադիրը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» N 2106-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում լրացում կատարելու մասին: Հայաստանի Հանրապետության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը։ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ […] ...

Միրզոյանը մեկնել է Ալբանիա, որտեղ կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական՝ 6-րդ գագաթնաժողովը

15:12 15.05.2025

Միրզոյանը մեկնել է Ալբանիա, որտեղ կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական՝ 6-րդ գագաթնաժողովը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում նախարար Միրզոյանը մեկնել է Ալբանիա, որտեղ կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական՝ 6-րդ գագաթնաժողովը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Կսահմանվեն քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը

15:07 15.05.2025

Կսահմանվեն քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը, հստակեցվում է կատարվող հանցավոր արարքի նկարագրությունը, խստացվում է մի շարք ոչ իրավաչափ […] ...

BACK_TO_TOP