18:17 23.02.2021
Այսօր՝ ժամը 15:00-ին, Վրաստանի կառավարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի մասնակիցները քայլերթով տեղափոխվել են խորհրդարանի շենքի մոտ, որտեղ և տեղադրել են վրաններ: Ավելի ուշ ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան: Ընդդիմադիր գրեթե բոլոր կուսակցություններն իրենց անհամաձայնությունն են հայտնում Նիկա Մելիայի ձերբակալման հարցում: Հաղորդում է Аliq.ge-ն։ Հիշեցնենք, Նիկա Մելիան ձերբակալվել է այսօր՝ փետրվարի 23-ին, առավոտյան ժամը 08:30-ին՝ […]
15:58 23.02.2021
Մարոկկոյի իշխանությունները փետրվարի 22-ից ճանապարհորդությունների արգելք են սահմանել և 15 օրով կասեցրել են թռիչքները դեպի Թուրքիա ու Շվեյցարիա: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ այս մասին հայտնում է Ռաբաթում Թուրքիայի դեսպանության կայքէջը: Նշվում է, որ թռիչքների դադարեցման մասին որոշումը կապված է կորոնավիրուսի համավարակի իրավիճակով։ Մարոկկոն կորոնավիրուսի տեսակների տարածումը կանխարգելելու համար ավելի վաղ կասեցրել էր թռիչքները դեպի Անգլիա, […]
15:43 23.02.2021
«Համոզված եմ, որ կան կուսակցություններ, թե քաղաքական գործիչներ, ովքեր ցանկություն ունեն մտնել խորհրդարան: Նրանք չպետք է համակերպվեն Սաակաշվիլու գերությունում գտնվելու հետ»,- հայտարարել է Կախա Կալաձեն: Նրա խոսքով, իշխող թիմը պատրաստ է քննարկել ընտրությունների շեմի հետ կապված հարցերը: «Շեմի կապակցությամբ մենք բաց խոսել ենք: Արվել է հայտարարություն, որ մենք զրոյից այն կհասցնենք երեք տոկոսի: Այս հայտարարությունն […]
15:35 23.02.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է (ձնաբուք) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
15:29 23.02.2021
Կովկասյան հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի կալանավորումը խոր վրդովմունք է առաջացնում: Քաղաքական հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալը համապատասխան հայտարարությունը տարածել է «Ֆեյսբուք»-ում: «Մենք ուշադրությամբ հետևում ենք Վրաստանում զարգացող իրադարձություններին: Մեծ ընդդիմադիր կուսակցության ղեկավարի կալանավորումը խոր վրդովմունք է առաջացնում: ՆԱՏՕ-ն սպասում է, որ Վրաստանը, որպես մոտ […]
15:02 23.02.2021
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն է հայտնել «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալման կապակցությամբ: Դիվանագիտական առաքելությունը հայտարարություն է տարածել, որում ընդգծել է, որ Վաշինգտոնը ցնցված է վրացական իշխանությունների հռետորաբանությունից: «ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է կառավարության՝ առավոտյան կուսակցության շտաբում հիմնական ընդդիմադիր քաղաքական կուսակցության ղեկավարին կալանավորելու որոշմամբ: Մենք ցավում ենք, որ ԱՄՆ-ի և այլ միջազգային գործընկերների կողմից […]
14:14 23.02.2021
«Այս պահին զանգվածային հարձակում է իրականացվում «Վրացական երազանքի սոցցանցերի էջերի և կայքերի, ինչպես նաև պետական գերատեսչությունների կայքերի վրա»,- երեքշաբթի օրը հատուկ ճեպազրույցում ասաց Մդինարաձեն: Իշխող կուսակցությունը կարծում է, որ հաքերային հարձակումը «այն ծրագրի մի մասն է, որն այսօր նեոբոլշևիկները չեն կարողանում իրականացնել»: Նա հույս է հայտնել, որ հետաքննող մարմինները շուտով կպարզեն մանրամասները:
12:41 23.02.2021
Վրացական ընդդիմությունը, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկանոր (Նիկա) Մելիային ձերբակալելուց հետո պատրաստվում է բողոքի ակցիաներ անցկացնել: Այս մասին երեքշաբթի, փետրվարի 23-ին, լրագրողներին հայտարարել է ընդդիմադիր Գիգա Բոկերիան: «Բողոքի ակցիաները կսկսվեն, և դրանք կտևեն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել արդյունքի՝ նոր ընտրությունների», – նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»: Իր հերթին ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից […]
12:22 23.02.2021
44-օրյա պատերազմից ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմական ու տնտեսական իրավիճակն ԱԺ-ում ներկայացրել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Հարցը քննարկվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Նիստի օրակարգում եղել է մեկ հարց՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում: Նախարարի ելույթից հետո նիստը շարւնակվել է փակ ռեժիմով: Մանրամասները՝ […]
12:17 23.02.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 493 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 552 մարդ, մահացել է 10 պացիենտ: Այս պահի դրությամբ, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 268 995 դեպք, այստեղից ապաքինվել է 262 796 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է […]
10:46 23.02.2021
Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ վարչապետի պաշտոնում առաջինը կայցելի Ադրբեջան: Նրա խոսքով՝ «շատ լավ հարաբերություններ» ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ և կարծում է, որ նրանք կկարողանան լեզու գտնել սահմանի սահմանազատման-գծանշման հարցում, հայտնում է Ալիք Մեդիան։ «Ադրբեջանը մեր շատ մտերիմ ընկերն է, ռազմավարական գործընկեր երկիրը, որը ղեկավարում է իմաստուն կառավարիչ պարոն Ալիևը, որի հետ […]
10:33 23.02.2021
«Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան ձերբակալվեց, հայտնում է 1tv.ge-ն։ Քիչ առաջ իրավապահները մտան «Ազգային շարժման» գրասենյակ, որտեղ գտնվում էր Նիկա Մելիան: «Ազգային շարժման» կողմնակիցները փորձեցին դիմադրություն ցույց տալ։ Ինչպես տեղից հայտնում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, Նիկա Մելիային նստեցին ավտոմեքենան և հեռացրին տարածքից: Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական էր տվել Մելիայի […]
09:39 23.02.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:00 22.02.2021
Վրաստանի խորհրդարանը 89 կողմ և երկու դեմ ձայների հարաբերակցությամբ վստահություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած նախարարների նոր կաբինետին: Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը թափուր է դարձել անցյալ շաբաթ Գիորգի Գախարիայի հրաժարականից հետո: Նա այս որոշումը կայացրել է երկրում տիրող քաղաքական ճգնաժամի ֆոնին ՝ ասելով, որ չի կարող իր թիմի հետ համաձայնության գալ «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) […]
21:39 22.02.2021
Այաթոլլա Ալի Խամենեին կրոնական որոշում է կայացրել, որի համաձայն` մուլտֆիլմերում կանանց կերպարները պետք է գլխաշոր կրեն։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ֆաթվա է հրատարակել, որում ասվում է, որ մուլտֆիլմերում կանանց բոլոր կերպարները պետք է հիջաբ կրեն: Այս մասին հայտնում է Alarabiya News-ը ՝ վկայակոչելով իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Telegram-ում Իրանի առաջնորդի էջի հետևորդներից մեկը […]
21:13 22.02.2021
Թարթառի մի բնակիչ ականի պայթյունից ծանր վիրավորում է ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ դեպքը տեղի է ունեցել Բորսունլու գյուղում: Ականը պայթել է, երբ գյուղի բնակիչ Նիյամեդդին Վերդիևը անասուններին է արածացրել: Տղամարդը ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել: Ավելի վաղ Տերտերի շրջանի Թալիշ գյուղում ականի պայթյունից զոհվել էր 33-ամյա Բախտիյար Մախմուդովը:
18:50 22.02.2021
Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին այսօր խորհրդարանում հայտարարել է ընդդիմության «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիային ձերբակալելու մասին: Թբիլիսիի քաղաքային դատարանը փետրվարի 17-ին որոշում էր կայացրել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային մայրաքաղաքում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալելու մասին: Հաջորդ օրը՝ փետրվարի 18-ին, դատարանի որոշումն իրականացնել արգելեցին կուսակցության գրասենյակի մոտ հավաքված Մելիայի համակուսակիցները: Երեկոյան […]
18:25 22.02.2021
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Թուրքիայի հետ սեփական արտադրության ռազմական ինքնաթիռների և կործանիչների վաճառքի հարցով։ Այդ մասին ռուսական Интерфакс-ին հայտնել են Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայությունում (ФСВТС)՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կա որևէ առաջընթաց Թուրքիայի հետ բանակցություններում SU-35 և SU-57 ռազմական ինքնաթիռների վաճառքի առումով։ ФСВТС-ից հայտնել են, որ ռազմական ցուցահանդեսների ժամանակ թուրք մասնագետներն […]
17:10 22.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և Շուռնուխ-Նոր Առաջաձոր հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի […]
16:45 22.02.2021
Վրաստանի արտաքին գործերի նախարարի թեկնածու Դավիթ Զալկալիանին Եվրոպական ինտեգրման և Սփյուռքի և Կովկասի և միջազգային հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է, որ Հարավային Կովկասի 3 պետություններն էլ պետք է որոշում կայացնեն 3+3 և 3+2 ձևաչափով հարթակ ստեղծելու հարցով: Նրա խոսքերով՝ Վրաստանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում հարցը քննարկել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ […]
16:21 22.02.2021
Փետրվարի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդական, տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Գոթֆրիդ Հաննեին։ Դեսպան Սադոյանը հյուրի ուշադրությունն է հրավիրել պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակի և առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վրա։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք հարցերի շուրջ։ Նույն օրը […]
15:59 22.02.2021
Ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի հարցում Անկարայի վրա ամերիկյան կողմի ճնշման ֆոնին ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ»-ի տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել է, որ Թուրքիայի հետ շարունակվում են բանակցությունները այդ համակարգերի 2-րդ խմբաքանակի վաճառքի շուրջ: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ «Ռուսաստանից С-400 համակարգերի 2-րդ խմբաքանակի գնման վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունները երբևէ չեն դադարեցվել կամ սառեցվել: Դրանք շարունակվում են այնպես, ինչպես, […]
15:55 22.02.2021
ԱՄՆ-ը չի կարող մասնակցել միջուկային գործարքի հետ կապված հանդիպմանը, քանի որ համաձայնագրի կողմ չէ, բայց Թեհրանն ուսումնասիրում է Միացյալ Նահանգների կարգավիճակը որպես այդպիսի միջոցառումների հյուրի կարգավիճակ, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն: Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ասել էր, որ ԵՄ-ն ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացնում ԱՄՆ մասնակցությամբ իրանական միջուկային […]
15:23 22.02.2021
Թուրքիան պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգներում գրանցված «Arnold & Porter» իրավաբանական ընկերության հետ, որը պետք է օգնի Անկարային վերականգնել մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին: Այս մասն տեղեկացնում է Ermenihaber-ը։ Թեմային սյունակում անդրադարձել է Թուրքիայի ընդդիմադիր հայացքներով «Sözcü» թերթի թղթակից Չիղդեմ Թոքերը: Լրագրողի համոզմամբ՝ Թուրքիան F-35 կործանիչների ծրագրում մնալու համար հնարավոր է երկարացնի «Arnold & […]
15:12 22.02.2021
Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անվանել է ազգի և բանակի խայտառակություն: Վրաստանի խորհրդարանը պետք է երկուշաբթի քվեարկի վարչապետի թեկնածուին և նրա կառավարությանը վստահության քվե հայտնելու օգտին: «Մեզ մեղադրում են այն դավաճանության և մղձավանջի համար, որը կատարել է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը։ Ինչպես կարելի է մարդուն մեղադրել առանց հստակ ապացույցների որևէ բանի […]
14:15 22.02.2021
Վերջին 1 տարում Արևելյան Միջերկրածովում թուրք-հունական լարվածության առավել սրացման ֆոնին Աթենքի կողմից նոր զենքերի գնման պայմանագրերը Թուրքիայում սկսել են առավել զգայուն ընդունել: Ֆրանսիայի ու Իսրայելի հետ Հունաստանի կնքած խոշոր ռազմական պայմանագրերից հետո, ներկայումս էլ թուրքական մամուլում ակտիվ քննարկվում են Սաուդյան Արաբիայի հետ «Պատրիոտ» հեռահար ՀՕՊ համակարգերի հնարավոր գործարքը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նշվում է, […]
11:57 22.02.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 147 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 607 մարդ, մահացել է 12 պացիենտ: Այս պահի դրությամբ, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 268 502 դեպք, իսկ մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 447: Վերջին 24 […]
10:26 22.02.2021
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Թեհրան էր այցելել փետրվարի 20-21-ին՝ Իրանի միջուկային օբյեկտների վերիֆիկացիոն գործունեությունը քննարկելու համար։
09:11 22.02.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 615 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։