19:40 24.02.2021
Ստամբուլի Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարին պետք է կրկին վերադարձնել թանգարանի կարգավիճակը: Այս մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի ժամանակ ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Բոլոր պետությունները, անկախ քաղաքական, տնտեսական, մշակութային համակարգերից, պարտավոր են զերծ մնալ մշակութային հուշարձանների կարգավիճակի փոփոխություններից»,- ասել է Դենդիասը: Նրա խոսքերով՝ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը հակասում է մշակութային ժառանգության ցանկացած ընկալմանը: «Մենք, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպություններ ու կառույցներ, պահանջում ենք վերադարձնել այս հուշարձանին իր նախկին կարգավիճակը»,- ասել է Հունաստանի արտգործնախարարը:
Սուրբ Սոֆիան շուրջ հազար տարի քրիստոնյա աշխարհի ամենամեծ տաճարն էր համարվում: 1934 թվականին Թուրքիայի նախագահ Քեմալ Աթաթուրքը տաճարին տվել էր թանգարանի կարգավիճակ: Այն ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Սակայն 2020 թվականի հուլիսին Թուրքիայի իշխանությունները չեղյալ էին համարել 1934 թվականի որոշումը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր հրամանագիր տաճարը մզկիթի վերածելու մասին, ինչից հետո հուլիսի 24-ին Այա Սոֆիայում իրականացվել էր առաջին նամազը:
20:50 17.08.2025
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՕգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...
20:22 17.08.2025
Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...
19:58 17.08.2025
Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի 23-րդ տուրի «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում (3:1) դարձել է գոլի հեղինակ, որն իր կարիերայի 875-րդ գոլն էր։ Goal պորտալի տեղեկությունների համաձայն՝ Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության առաջին խաղացողը, որը պաշտոնական հանդիպումներում ամենաարագն է հատել 875 գոլի շեմը՝ 1116 խաղում, գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, փոխանցում է armsport.am-ը: Համեմատության […] ...
19:21 17.08.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհՕգոստոսի 17-ին՝ ժամը 17։19-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:28 17.08.2025
Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...