Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն մասնակի համաձայնության են եկել տեսչական այցերի հարցով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն մասնակի համաձայնության են եկել տեսչական այցերի հարցով

10:26 22.02.2021

Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Իրանը համաձայնել է 3 ամսով երկարաձգել իր միջուկային օբյեկտներ ՄԱԿ-ի տեսուչների մուտքի իրավունքը։

TASS գործակալության փոխանցմամբ՝ միևնույն ժամանակ Թեհրանում կնքված համաձայնագրով փետրվարի 23-ից տեսուչների համար հասանելի չեն լինի Իրանի միջուկային օբյեկտների տեսախցիկները։ Բացի այդ, նրանք իրավունք չեն ունենա կատարել չպլանավորված այցեր։ Սակայն տեսանկարահանող սարքերի տվյալները կպահպանվեն 3 ամիս։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ եթե 3 ամսվա ընթացքում ԱՄՆ-ը հանի Իրանի նկատմամբ պատժամիջոցները, ապա ՄԱԳԱՏԷ-ին կտրամադրվի ամբողջական տեղեկատվությունը միջուկային օբյեկտների վերաբերյալ, այլապես այդ տվյալները կջնջվեն։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Թեհրան էր այցելել փետրվարի 20-21-ին՝ Իրանի միջուկային օբյեկտների վերիֆիկացիոն գործունեությունը քննարկելու համար։ Բանն այն է, որ փետրվարի 23-ին Իրանում ուժի մեջ է մտնում նոր օրենք, որը դադարեցնում է ՄԱԳԱՏԷ-ի հետ կնքված համաձայնագրի լրացուցիչ արձանագրության գործողությունը։ Այդ օրենքը նախատեսում է ՄԱԳԱՏԷ-ի տեսչական այցերի ծավալների կրճատում, ինչը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն միջուկային համաձայնագրի կետերը չի կատարում։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս էր եկել Իրանի և 6 տերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրից։ Այս քայլից հետո Թեհրանը պատասխան միջոցներ էր ձեռնարկել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 20.08.2025

SHANTNEWS

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19:53 20.08.2025

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Սահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

19:47 20.08.2025

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

19:39 20.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

19:32 20.08.2025

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

Oգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

19:21 20.08.2025

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

Պենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...

BACK_TO_TOP