TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+13.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությունը

12:34 02.09.2024

Վրաստանի պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Հանդիպման ընթացքում նախարարները կարևորել են ռազմական կրթության բնագավառում փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը, ինչպես նաև երկուստեք ընդգծել են տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելու կարևորությունը: Պայմանավորվածություն է […]

̰
Ադրբեջանում ընտրություններին մասնակցությունը կազմել է 37 տոկոս

12:19 02.09.2024

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 37%, մամուլի ասուլիսում հայտարարել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) անդամ Պետրո Կոչին։ «Կազմակերպության ներկայացուցիչները հետևել են գործընթացին և՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, և՛ ընտրատեղամասերում: Նշենք, որ ընտրողների ակտիվությունը 37 տոկոս է, ցածր մասնակցություն է նկատվում ոչ միայն Ադրբեջանում, այլև աշխարհի այլ երկրներում, անհրաժեշտ է […]

̰
Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը

11:50 02.09.2024

Սեպտեմբերի 2-ին՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում, Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:

̰
ԱՊՀ առաքելություն. Ադրբեջանում ազատ ընտրությունների անցկացման պայմաններ են ապահովվել

11:06 02.09.2024

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և համապատասխան գերատեսչություններն ապահովել են բոլոր պայմանները ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար։ Այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Լեոնիդ Անֆիմովը։ «Ադրբեջանի ընտրական օրենսդրությունը հնարավորություն է տվել կազմակերպել և անցկացնել խորհրդարանական ընտրություններ համընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ ապահովելով քվեարկության գաղտնիությունը»,- ասել է […]

̰
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի 10-րդ փաթեթը. Կոստանյան

18:32 01.09.2024

Պրահայում սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է  «GLOBSEC» համաժողովի շրջանակներում անցկացվող «Armenia and the EU: Priorities, Partnerships, and Paths Forward» պանելային քննարկմանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ այս առումով ընդգծելով դիվերսիֆիկացիայի կարևորությունը` միտված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, միջազգային սահմանների, ժողովրդավարության […]

̰
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

18:21 01.09.2024

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:

̰
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Մինսկի խմբի թեմային

21:58 31.08.2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն  մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն անդրադարձել է Մինսկի խմբի թեմային ու նշել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն «երակենդանացնելու Երևանի փորձերը ցույց են տալիս Բաքվի դեմ թաքնված օրակարգի առկայությունը»։ «Հայկական կողմի փորձերը՝ ուղղված վերականգնելու Մինսկի խումբը, որը անցյալի մասունք է, ցույց են տալիս, որ նա ունի թաքնված օրակարգ Ադրբեջանի դեմ»,- նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ում խոսքերը […]

̰
Իրանը չի ցանկանում ներքաշվել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ․ Լավրով

21:27 31.08.2024

Թեհրանը բացարձակապես չի ցանկանում ներքաշվել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ։ Այս մասին RT հեռուստաալիքի «Կամուրջներ դեպի արևելք» վավերագրական ֆիլմի համար տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Իրանը չի ցանկանում ենթարկվել սադրանքներին, ներքաշվել ինչ-որ լայնածավալ ռազմական գործողությունների մեջ: Նրան փորձում են սադրել։ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը նոր նախագահի երդմնակալության արարողության ժամանակ, […]

̰
Վրաստանը մտադիր է ամրապնդել եկեղեցու սահմանադրական կարգավիճակը

21:00 31.08.2024

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը մտադիր է ամրապնդել ուղղափառ եկեղեցու կարգավիճակը սահմանադրության մեջ։ Այս մասին հայտարարել է կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։ «1995 թվականից ի վեր կրոնի և եկեղեցու վերաբերյալ ներկայիս սահմանադրությունը պատշաճ կերպով չի արտացոլում ուղղափառ եկեղեցու դերը երկրի կյանքում: Որպեսզի ուղղափառության և ուղղափառ եկեղեցու կարգավիճակն ավելի ամրապնդվի սահմանադրության մեջ, սահմանադրությունը հստակորեն կարտացոլի ուղղափառության առաքելությունը՝ […]

̰
Արդյո՞ք շոշափելի արդյունքներ կան ՀՀ-ի շուրջ զարգացումներում. Կարեն Սարգսյանի վերլուծությունը

20:48 31.08.2024

Հայ-ադրբեջանական հարաբերությունները և դրանց շուրջ ծավալվող իրադարձությունները գերակայող էին անգամ ամառային այս շրջանում: Ստորագրվեց Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը: Նախորդող օրերին էլ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները քննարկվեցին ամենատարբեր մակարդակներում: Բայց արդյո՞ք նկատելի են շոշափելի արդյունքներ: Այս ու այլ հարցերի անդրադարձել է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն Սարգսյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Հայաստանը օգոստոսի 30-ին նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին. վարչապետ

14:38 31.08.2024

Օգոստոսի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խաղաղության պայմանագրի նախագծի՝ արդեն իսկ համաձայնեցված հոդվածներով ստորագրել խաղաղության պայմանագիր, ապա շարունակել մնացած հարցերի քննարկումը: Վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանը երեկ՝ օգոստոսի 30-ին, նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին: «Խաղաղության պայմանագրի վերջին նախագծում մենք ունենք 17 հոդված: Դրանցից 13-ը՝ ներառյալ […]

̰
Վարչապետը Ադրբեջանի նախագահին առաջարկել է երկկողմ հանդիպում՝ դիտարկելով նաև Հայաստան–Ադրբեջան սահմանին հանդիպման տարբերակը

13:43 31.08.2024

Օգոստոսի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է երկկողմ հանդիպում՝ դիտարկելով նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին հանդիպման տարբերակը: «Տևական ժամանակ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով, և դա որոշակի արդյունավետություն է ցույց տվել՝ սկսած նախորդ տարվա դեկտեմբերի համատեղ հայտարարությունից, շարունակած ապրիլի 29-ի հայտարարությամբ: […]

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Սիրիայի հետ խնդիրներ չկան

13:00 31.08.2024

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ չկան խնդիրներ, որոնք Անկարան և Դամասկոսը չկարողանան լուծել։ Նրա խոսքերը մեջբերում է Hürriyet թերթը։ Միջնորդները՝ ի դեմս Ռուսաստանի , Իրանի և Իրաքի, անկեղծ փորձեր են արել հաշտեցնել Սիրիային և Թուրքիային, սակայն այդ նախաձեռնության հարցում առաջընթաց չկա, ավելի վաղ հայտարարել էր Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը՝ […]

̰
Ադրբեջանում կրկին արտահերթ ընտրություններ են․ ինչպիսին կլինի ապագա մեջլիսը

21:31 30.08.2024

Վաղը Ադրբեջանում լռության օր է: Սեպտեմբերի 1-ին այնտեղ  կկայանան խորհրդարանական արտահերթ ընտություններ: Ինչպե՞ս է ընթացել ընտրարշավը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նախ հիշեցնեմ՝ հունիսի 28-ին Իլհամ Ալիևը ստորագրեց խորհրդարանը լուծարելու մասին իր հրամանագիրը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելով: Ֆորմալ պատճառն այն էր, իբրև թե այդ ընտրությունները, եթե ժամանակին անցկացվեին, այսինքն՝ նոյեմբերին, կխանգարեին հենց այդ […]

̰
Վրաստանում ավելի քան 230 ՀԿ դիմել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի համաձայն գրանցման համար

21:00 30.08.2024

Վրաստանի ավելի քան 230 ոչ կառավարական կազմակերպություն արդեն դիմել է Արդարադատության նախարարության քաղաքացիական ռեգիստրի ազգային գործակալություն՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի համաձայն գրանցման համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Թամար Տկեշելաշվիլին։ «Ըստ այս պահին թարմացված տվյալների՝ 233 կազմակերպություն դիմել է Քաղաքացիական ռեգիստրի ազգային գործակալություն՝ այս օրենքին համապատասխան», – ասել է Տկեշելաշվիլին […]

̰
Արցախի մշակութային ժառանգությունը՝ ոչնչացման վտանգի առջև. Ռոբերտ Ղազարյանի հարցազրույցը

20:43 30.08.2024

Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում. այսպես է կոչվում գիտաժողովը, որն այս օրերին անցկացվում է Հայաստանում: Թե ինչ առաջնահերթություններ են դրված գիտաժողովի օրակարգում և ինչ հարցեր են շոշափվում, քննարկել ենք «Գեղարդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանի հետ:

̰
Ալիևն անհասկանալի է համարում Երևանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցում

15:31 30.08.2024

Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման հարցում անհասկանալի է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի Ազգային ժողովի պատվիրակության հետ հանդիպմանը։ «Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն արդեն անցյալի մասունք է և դրա հետ կապված ինստիտուտները պետք է ամբողջությամբ վերացվեն։ Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը Մինսկի խմբի գոյության պահպանման […]

̰
Ստամբուլում ձերբակալվել է ահաբեկչություն նախապատրաստող ԻՊ-ի զինյալը

15:07 30.08.2024

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալին, ով քաղաքում բռնության ակտ էր նախապատրաստում պայթուցիկներով։ Ձերբակալվածը օտարերկրացի է, ով դիվերսիոն ուսուցում է անցել Սիրիայում, հայտնում են թուրքական իրավապահ մարմինները։ Ոստիկանության տվյալներով՝ զինյալը 24-ժամյա հսկողության տակ է դրվել Թուրքիա ժամանելուց անմիջապես հետո։ Երբ պարզվել է, որ նա ահաբեկչություն է նախապատրաստում, նրան բերման են ենթարկել Ստամբուլի […]

̰
Զաքիր Հասանովը և Յաշար Գյուլերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

14:26 30.08.2024

Օգոստոսի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի միջև։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Գեներալ-գնդապետ Զ. Հասանովը շնորհավորել է իր թուրք գործընկերոջը Թուրքիայում նշվող Հաղթանակի և Զինված ուժերի օրվա կապակցությամբ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը […]

̰
Հայ զինծառայողների ճակատագիրը պարզելու հարցում Ադրբեջանի իշխանություններն անգործություն են ցուցաբերում. ՀՀ ԱԳՆ

14:00 30.08.2024

Անգամ փաստագրված և տեսագրված ապացույցների պարագայում հայ զինծառայողների ճակատագիրը պարզելու հարցում Ադրբեջանի իշխանություններն անգործություն են ցուցաբերում։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 29-ին Վանաձոր քաղաքում անցկացված Անհայտ կորածների միջազգային օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացման ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ հումանիտար հարցերի վարչության պետ Հայկ Սարգսյանը։«14 տարի առաջ՝ 2010 թվականի օգոստոսի 30-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սահմանեց որպես «Բռնի […]

̰
Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգձգում, շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ․ Ալիև

13:51 30.08.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի Ազգային ժողովի անդամներից կազմված պատվիրակության հետ հանդիպմանը նշել է, որ «Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգձգում», նոր զինատեսակներ գնում Ֆրանսիայից և արևմտյան այլ երկրներից ու իր տարածքում երրորդ երկրների հետ զորավարժություններ է անցկացնում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները պետք է վերացվեն, Սահմանադրությունը փոխվի, ԵԱՀԿ […]

̰
Ռուսաստանի դեսպանը քննադատել է Հայաստանի կապերը Արևմուտքի հետ

12:49 30.08.2024

Հայաստանի արտաքին քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում, անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ «Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում, անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը, որպես կանոն, ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Հարավային Կովկասում ցանկացած խնդիր […]

̰
Ռուսաստանը հույս ունի, որ Բաքվի և Երևանի միջև շուտափույթ կերպով խաղաղության կհաստատվի․ ՌԴ դեսպան

12:07 30.08.2024

Մոսկվան ակնկալում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության շուտափույթ ավարտ, սա քայլ է դեպի կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ «Դատելով կողմերի պաշտոնական հայտարարություններից՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը գործնականում համաձայնեցված է, ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է իր պետական ​​այցի ժամանակ, […]

̰
Ռուսաստանի դեսպանը խոսել է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների մասին

11:58 30.08.2024

Բաքվի և Երևանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները համահունչ են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերին, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ «Կարևոր է, որ երկու կողմերի (Բաքվի և Երևանի – խմբ.) բանակցությունները համահունչ են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերին։ Խոսքը […]

̰
Իրանը կարող է ուրանի պաշար կուտակել չորս ատոմային ռումբ ստեղծելու համար․Reuters

22:07 29.08.2024

Իրանը շարունակում է կուտակել ուրանի իր պաշարները, որոնք հետագա հարստացման դեպքում տեսականորեն կարող են բավարար լինել միջուկային զենք ստեղծելու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եռամսյակային զեկույցին։ UF6-ի մինչև 20% հարստացված (ուրանի հեքսաֆտորիդ) պաշարները 62,6 կգ-ից հասել են 813,9 կգ-ի։ 60%-ով հարստացված UF6-ի պաշարները գնահատվում է, որ 22,6 […]

̰
Եվրոպական մայրաքաղաքները կարող են պատասխանել ԵԽԽՎ պատգամավորներին պերսոնա նոն գրատա հայտարարելու Բաքվի որոշմանը

20:35 29.08.2024

Եվրախորհդի խորհդարանական վեհաժողովի ևս մի քանի պատգամավորներ հաստատաել են, որ հայտնվել են ադրբեջանական սև ցուցակում ու զրկվել են այդ երկիր այցելելու իրավունքից: ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Մարկուս Վիհելը «Արմենպրեսին» ասել է՝ հպարտ է, որ այդ ցուցակում է հայտնվել: Էլ ովքե՞ր են այդ ցուցակում հայտնվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ հունվարին ԵԽԽՎ պատգամավորները […]

̰
Մոսկվայի դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ հայտնի է․ Զախարովա

21:30 28.08.2024

Մոսկվան տեսել է իրանցի պաշտոնյաների հայտարարությունները՝ կապված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թեհրանի՝ բազմիցս արտահայտված դիրքորոշումը Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի անընդունելիության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ իրանական կողմի նման դիրքորոշման պատճառները պարզելու համար պետք է դիմել ուղիղ Թեհրանին։ Նա հավելել […]

̰
Ընտրվելուց հետո առաջին արտասահմանյան այցով Փեզեշքիանը կլինի Իրաքում

12:42 28.08.2024

Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին արտասահմանյան այցով կայցելի Իրաք: Այս մասին IRNA- ին տված հարցազրույցում հայտարարել է Բաղդադում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ ալ-Սադեղը։ Նրա խոսքով, Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ Սուդանիի պաշտոնական հրավերով Փեզեշքիանը սեպտեմբերի կեսերին կայցելի Բաղդադ։ Քազեմ ալ-Սադեղն ընդգծել է, որ այս ուղեւորության ընթացքում ակնկալվում է որոշ համաձայնագրերի ստորագրում, որոնց […]

̰
Վրաստանում ուղղափառությունը ցանկանում են պետական կրոն հռչակել․ ինչպե՞ս դա կազդի վիրահայերի վրա

22:30 27.08.2024

Հնարավոր է, որ Վրաստանը գալիք խորհրդարանական ընտրություններից հետո դառնա կրոնական պետություն ու ուղղափառությունն այնտեղ հռչակվի պաշտոնական պետական կրոն: Նախաձեռնողը երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է: Ինչի՞ համար է դա արվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այն մասին, որ իշխող կուսակցությունը նման մտադրություն ունի, առաջինը տեղեկացրել է ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաալիքը, որը պնդում է, որ […]

̰
Օր առաջ պետք է սկսել կտրել ազդեցության և կախվածության կապերը Ռուսաստանից. Հովսեփ Խուրշուդյան

21:58 27.08.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքական վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին: Անդրադարձ է եղել «Ժողովրդավարական ուժերի հարթակի» կողմից նախաձեռնված Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացման խնդիրներին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքին ու միտումներին: Ինչպե՞ս կազդի այդ պատերազմը ամերիկյան ընտրությունների վրա, և արդյո՞ք ոչ միայն մարտի դաշտում, այլ Ռուսաստանի քաղաքական վերնախավում  է աճել լարվածությունը: […]

̰
BACK_TO_TOP