TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+15.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայում հայտարարել են, որ դեռ վաղ է խոսել Էրդողանի և Ասադի հանդիպման ժամկետների մասին

12:54 08.09.2024

Դեռևս վաղ է խոսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հանդիպման կազմակերպման որևէ ժամկետի մասին։ Այս մասին Haberturk հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետությունում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։ «Ինչ վերաբերում է մեր նախագահի և Ասադի հանդիպման հարցին, ապա հիմա մենք հարաբերությունների կարգավորման սկզբնական փուլում ենք, բայց դեռևս […]

̰
Սուվերեն միջա՞նցք, թե՞ սովորական մայրուղի. Հեռանկար-բանավեճ

14:04 07.09.2024

Ադրբեջանն ու Ռուսաստանը կրկին ակտիվացնում են Սյունիքի տարածքով Նախիջևանի հետ ցամաքային կապ ապահովելուն ուղղված ջանքերը: Բաքուն ու Մոսկվան մեղադրում են Երևանին ձեռք բերված պայմանավորվածությունները սաբոտաժի ենթարկելու մեջ: Կկարողանա՞նք արդյոք դիմակայել ճնշմանն ու չզիջել մեր սուվերեն տարածքով անցնող ճանապարհի վերահսկողությունը: Այս հարցը «Հեռանկար-բանավեճում» քննարկվել է «Ալիք Մեդիա» լրատվական-վերլուծական հարթակի հիմնադիր, վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի և […]

̰
«Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է և Իրանի կարմիր գիծն է․ Էբրահիմ Ազիզի

13:00 07.09.2024

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է և, ըստ էության, այդ միջանցքի անվան տակ տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը նվազեցնելու ինչ-որ նախագծեր կան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրականական Mehr-ը, մեկնաբանելով Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ […]

̰
Իրանը հերքում է Ռուսաստանին բալիստիկ հրթիռների ենթադրյալ փոխանցման մասին լուրերը

12:17 07.09.2024

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հերքել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունները Ռուսաստան բալիստիկ հրթիռների ենթադրյալ փոխանցման մասին և հայտնել, որ Թեհրանի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ մնում է անփոփոխ։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայում մարտական ​​գործողություններում օգտագործելու համար։ «Իրանի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ մնում է անփոփոխ, […]

̰
Իրանի դեսպանն ասել է, որ Թեհրանը կշարունակի աշխատել Ռուսաստանից գազ ստանալու ուղղությամբ

11:38 07.09.2024

Իրանական կողմը կշարունակի աշխատել ռուսական գազ ստանալու ուղղությամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ գազային նախագծեր են քննարկում այսօր Մոսկվան և Թեհրանը, դեսպանը նշել է որոշ ոլորտներ. «Մենք համագործակցում ենք էներգետիկ ոլորտում մեր ռուս գործընկերների հետ։ Դա առաջին հերթին ռուսական ներդրումներն են իրանական նավթահանքերում։ Մենք շահագրգռված […]

̰
Ադրբեջանը բանակցություններ է վարում ԵՄ-ին գազի նոր մատակարարումների շուրջ

20:18 06.09.2024

Ադրբեջանը բանակցություններ է վարում բնական գազի արտահանումն ընդլայնելու առնվազն երեք նոր եվրոպական երկրներ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է Bloomberg-ը։ Իտալիայում կայացած ֆորումի ժամանակ Ալիևն ասել է, որ Ադրբեջանն արդեն գազ է մատակարարում եվրոպական ութ երկրներ և տարածաշրջանի հետ պայմանավորվածություն ունի մինչև 2027 թվականը կրկնապատկելու արտահանումը։ «Մենք պարզապես ցանկանում ենք աջակցել այդ […]

̰
ԵՊՀ-ում բացվել է Ֆիրդուսիի անվան դահլիճ

19:40 06.09.2024

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում բացվել է պարսիկ նշանավոր բանաստեղծ Ֆիրդուսիի անվան դահլիճ: Բացմանը ներկա է եղել նաև Իրանի դեսպանը: Բացումից հետո լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ դեսպանն անդրադարձել է հայ-իրանական համագործակցությանն ու Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի դիրքորորոշմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հստակ ժամկետ կա. ԻԻՀ դեսպանը ՝ «3+3» ձևաչափով հանդիպման մասին

15:08 06.09.2024

Տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան+Ռուսաստան, Իրան, Թուրքիա, նոր հանդիպման օրը որոշված է։  Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան՝ այդ մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ «Հստակ ժամկետ կա, դիվանագիտական ուղիներով այդ մասին կհայտարարվի»,-ասել է դեսպանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանդիպումը կայանալու է արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Հանդիպման վայրն այս անգամ […]

̰
Իրանը դեմ է, որ Սյունիքի ճանապարհի վերահսկողությունն իրականացնեն այլ երկրներ. ՀՀ-ում Իրանի դեսպան

15:02 06.09.2024

Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը կարող է հանձնվել մասնավոր ընկերությանը, բայց դեսպանի տեղեկություններով` խոսքը անվտանգության ապահովման մասին չէ։ Այս մասին հաղորդում է Sputnik Արմենիան: Իրանը դեմ է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը սահմանեն այլ երկրների ներկայացուցիչներ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` պատասխանելով հարցին, թե […]

̰
Մոտ ենք խաղաղության պայմանագրին և պետք է գնանք այդ ճանապարհով. Անդրանիկ Քոչարյան

14:48 06.09.2024

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, խոսելով խաղաղության պայմանագրի մասին, ասել է՝ «մոտ ենք խաղաղության պայմանագրին և պետք է գնանք այդ ճանապարհով»: «Ինչքան շուտ լինի այդ պայմանագիրը, այնքան լավ: Իհարկե, շատերը կասեն՝ այս պայմանագիրը հարց չի լուծում։ Այդ պայմանագիրը տալիս է խաղաղության հասնելու հեռանկար»,- ասել է Քոչարյանը։ Հիշեցնենք՝  Ալիևը հայտարարել է Երևանի […]

̰
Ալիևը հայտարարել է Երևանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80 տոկոսի հաստատման մասին

13:56 06.09.2024

Ադրբեջանն ու Հայաստանն արդեն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80%-ը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Իտալիայի Չեռնոբբիո քաղաքում անցկացվող միջազգային ֆորումում։ «Մենք կկարողանանք խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում, դա են վկայում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային ուղու վերջին իրադարձությունները, և խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80%-ն արդեն համաձայնեցված է»,- «ԱզերԹաջ » […]

̰
Տերերի փնտրտուքը տանելու է անդադար կորուստների. Էդմոն Մարուքյան

21:53 05.09.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին: Անդրադարձ է եղել վարչապետի վերջին ասուլիսում հնչած այն հայտարարությանը, որ նա հետ չի կանչելու ստորագրությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից: Էդմոն Մարուքյանը պնդում է, որ պետք է հետ կանչել ստորագրոթյունը, այլապես կլինի նոր էսկալացիա: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը խոսել է նաև Եվրաինտեգրման հարցով հանրաքվե անցկացնելու թեմայից, […]

̰
Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին․ Կոպիրկին

15:03 05.09.2024

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ վերսկսել եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի գլխավորությամբ, ոչ միայն  Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, այլև ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար։ Այս դիրքորոշումը նա հայտնել է «Союзники. ОДКБ» հասարակական-քաղաքական հրատարակությանը տված հարցազրույցում։ «Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե որևէ […]

̰
Իրանը մեզանից գազի մատակարարումներ է խնդրում․ Պուտին

13:21 05.09.2024

Իրանը Ռուսաստանին խնդրում է գազ մատակարարել, դա լիովին իրագործելի նախագիծ է, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ «Իրանը վաղուց է մեզանից մատակարարումներ է խնդրում, սա էլ մեզ համար շատ հարմար տեղ է։ Ես կարծում եմ, որ սա լիովին իրագործելի նախագիծ է, նկատի ունեմ, որ շուկաները հսկայական են։ Իրանի […]

̰
Բաքվում մտադիր են ձևավորել «Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն»․ մեջլիսը նախաձեռնությանը պատրաստ է ընթացք տալ

21:55 04.09.2024

Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունն այսօր սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել: Այդ խամաճիկային կառույցը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվում ձևավորել «Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն»: Հիշեցնենք, որ «Արևմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունեն Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքը: Ինչպե՞ս է պետք այս ամենը հասկանալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ընթերցեմ այդ կազմակերպության […]

̰
Ադրբեջանը դուրս կգա՞ ՀՀ օկուպացրած տարածքներից. զրույց Արեգ Քոչինյանի հետ

19:33 04.09.2024

Հայաստանն ու Ադրբեջանը վերջերս ստորագրեցին և հաստատեցին, թե ինչ սկզբունքով են շարունակելու սահմանազատման գործընթացը: Բացի դա՝ երկու կողմերն էլ շարունակում են պնդել, թե պայմանագրի ստորագրմանը բավական մոտ են: Չնայած այս ամենին, ամեն անգամ Բաքվից նոր պահանջներ են հնչում: Ի վերջո, ինչի՞ մասին են Բաքվի հայտարարությունները և ի՞նչ ունենք այս պահին հայ-ադրբեջանական հարաբերություններում. այս և այլ […]

̰
Այժմ գնդակն Ադրբեջանի դաշտում է. Խանդանյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

15:29 04.09.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում առանցքային կետերը համաձայնեցված են, ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ «Այժմ գնդակն Ադրբեջանի դաշտում է, և Բաքուն պետք է պաշտոնապես արձագանքի Հայաստանի կողմից ուղարկված խաղաղության պայմանագրի 10-րդ խմբագրությանը»,-ասել է նա։ Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Հայաստանը […]

̰
ՀՀ-ին ևս մտահոգում է Բաքվի զինվելը. Խանդանյանը հիշեցրեց սպառազինության փոխադարձ վերահսկման Հայաստանի առաջարկը

15:17 04.09.2024

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Բաքվից հնչող հայտարարություններին Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու վերաբերյալ։ «Իր պաշտպանական կարիքները բավարարելու և խնդիրները լուծելու գործողությունները Հայաստանի սուվերեն որոշումներն են, և երրորդ կողմերը չեն կարող Հայաստանին ստիպել կամ պահանջել զինամթերք, սպառազինություն ձեռք չբերել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Խանդանյանը: Նա […]

̰
Բաքուն կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին

14:36 04.09.2024

Բաքուն ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին, երեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն քննադատել էր Ադրբեջանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Նրա խոսքով, ընտրությունները զուրկ են եղել մրցակցությունից և անցել են զսպող քաղաքական միջավայրում։ «Ադրբեջանում […]

̰
Էրդողանը շնորհավորել է Ալիևին՝ ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի կապակցությամբ

21:50 02.09.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով շնորհավորել է Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին՝ խորհրդարանական ընտրություններում նրա «Ենի Ադրբեջան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Թուրքիայի նախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին խորհրդարանական ընտրություններում «Ենի Ադրբեջան» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Էրդողանը նշել է, որ ընտրություններն անցել են ազատ և […]

̰
Ադրբեջանի նորընտիր խորհրդարանում չի լինի գեթ մեկ ընդդիմադիր․ Իլհամ Ալիևը ամբողջությամբ կվերահսկի մեջլիսը

21:39 02.09.2024

Ադրբեջանում երեկ կայացան խորհրդարանական արտահերթ ընտությունները: Ինչպես և սպասվում էր, համոզիչ հաղթանակ է տարել Իլհամ Ալիևի ղեկավարած «Ենի Ադրբեջան» կուսակցությունը: Քանի՞ ձայն է հավաքել Ալիևի կուսակցությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հետաքրքիր է, եթե զուտ թվերին հետևենք, կարող է նույնիսկ տպավորություն ստեղծվել, որ նախորդ գումարման խորհրդարանի համեմատ այս խորհրդարանը ոչ այդքան բարենպաստ է […]

̰
Կայացել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստը

16:24 02.09.2024

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ երկրորդ նիստը: Ողջունելով Հայաստան ժամանած վրացի գործընկերներին` ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կարեւորել է 2022 թվականի նոյեմբերին համատեղ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն` երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ նիստերի անցկացումը: Կողմերն […]

̰
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վավերացման մասին նախագիծը՝ գործադիրի առաջիկա նիստում

15:33 02.09.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի վավերացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ընդգրկվել է Կառավարության առաջիկա նիստի օրակարգում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացման ընթացակարգի շրջանակներում ուղարկվելու է Սահմանադրական դատարան՝ ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը որոշելու համար:

̰
Իսրայելի արևմտյան դաշնակիցները պետք է պատասխանատվության ենթարկվեն, եթե չօգնեն Գազայի հատվածում հակամարտությունը թուլացնելուն․ Արաղչի

15:30 02.09.2024

Իսրայելի արևմտյան դաշնակիցները պետք է պատասխանատվության ենթարկվեն, եթե նրանք չօգնեն Գազայի հատվածում հակամարտությունը թուլացնելուն: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ «Եթե Թել Ավիվի արևմտյան դաշնակիցները չկանխեն Գազայի հատվածում լարվածության աճը  և վարչակարգի կողմից հանցավոր գործողությունների իրականացումը (նկատի ունի Իսրայելին), ապա նրանք կհամարվեն մեղսակիցներ և պետք է պատասխան տան այդ գործողությունների համար», – գրել […]

̰
Ադրբեջանը սկսել է գազ մատակարարել Խորվաթիային

14:43 02.09.2024

Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) սեպտեմբերի 1-ից սկսել է գազ մատակարարել Խորվաթիային։ Այս մասին հայտնում է SOCAR-ի մամուլի ծառայությունը։ «Ադրբեջանական գազի մատակարարումները Խորվաթիա, որոնք սկսվել են ձմեռային սեզոնի նախաշեմին երկու երկրների կառավարությունների հաջող համագործակցության շնորհիվ, իրականացվում են PPD և MET Group ընկերությունների միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մատակարարման ծավալները չեն նշվում։ Ընկերության տվյալներով՝ Խորվաթիան դարձել […]

̰
Կոբախիձեն և Պապիկյանն ընդգծել են տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատման կարևորությունը

13:58 02.09.2024

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունները, ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների միջև պարբերական շփումների արդյունավետությունը: Վրաստանի վարչապետը ողջունել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության զարգացումն […]

̰
Հայաստանը խաղաղության համաձայնագրի նախագծից բացառել է մի քանի կարևոր կետ․ Բայրամով

13:54 02.09.2024

Ադրբեջանը Հայաստանին կներկայացնի խաղաղության համաձայնագրի իր պատասխան առաջարկները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ այս տարվա հունիսի 24-ին Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել էր իր պատասխանները խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ։ «Մոտ 70 օր անց՝ վարչապետի ասուլիսից մի քանի ժամ առաջ, Հայաստանն իր […]

̰
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Հերոսների հրապարակ

13:05 02.09.2024

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Հերոսների հրապարակ, ծաղկեպսակ խոնարհել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

̰
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությունը

12:34 02.09.2024

Վրաստանի պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Հանդիպման ընթացքում նախարարները կարևորել են ռազմական կրթության բնագավառում փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը, ինչպես նաև երկուստեք ընդգծել են տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելու կարևորությունը: Պայմանավորվածություն է […]

̰
Ադրբեջանում ընտրություններին մասնակցությունը կազմել է 37 տոկոս

12:19 02.09.2024

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 37%, մամուլի ասուլիսում հայտարարել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) անդամ Պետրո Կոչին։ «Կազմակերպության ներկայացուցիչները հետևել են գործընթացին և՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, և՛ ընտրատեղամասերում: Նշենք, որ ընտրողների ակտիվությունը 37 տոկոս է, ցածր մասնակցություն է նկատվում ոչ միայն Ադրբեջանում, այլև աշխարհի այլ երկրներում, անհրաժեշտ է […]

̰
BACK_TO_TOP