TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+15.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը

12:48 14.09.2024

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մանրամասներ է ներկայացրել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ «Պետքարտուղար Բլինքենը ողջունել է […]

̰
Ջեյհուն Բայրամովը և Սերդար Քըլըչը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

20:48 13.09.2024

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի, տարածաշրջանում տիրող իրավիճակի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

̰
Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը պետք է COP29-ի օրակարգի մաս կազմի. Լուիս Մորենո Օկամպո

17:54 13.09.2024

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կարծիքով՝ նոյեմբերին Բաքվում տեղի ունենալիք COP29 գագաթաժողովի ընթացքում ադրբեջանական բանտում գտնվող հայերի ազատ արձակման հարցը պետք է լինի օրակարգում և քննարկվող հարցերի մաս կազմի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օկամպոն նման կարծիք է հայտնել մամուլի ասուլիսի ընթացքում՝ ուղերձ հղելով COP29 գագաթնաժողովի մասնակիցներին և որոշում կայացնողներին։ Նա չափազանց կարևոր է […]

̰
Իրանի խորհրդարանը մայրաքաղաքը տեղափոխելու՝ երկրի նախագահի գաղափարը իրագործելի է համարել

13:53 13.09.2024

Թեհրանից Իրանի մայրաքաղաքի տեղափոխումը միանգամայն իրագործելի է, չնայած այն հանգամանքին, որ այդ գործընթացը բավականին աշխատատար է և ֆինանսական միջոցներ է պահանջում։ Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարան) ներքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Սեյեդ Ռուհոլլահ Մուսավին։ «Մայրաքաղաքի տեղափոխման գործընթացը բավականին աշխատատար է, բարդ և պահանջում է հսկայական միջոցներ, բայց եթե տեղաշարժի համար տարածքի համապատասխան նախապատրաստում […]

̰
Վրաստանը տեղյակ է երկրի գործերին միջամտության փաստերին․ Պապուաշվիլի

13:00 13.09.2024

Վրաստանի իշխանությունները տեղյակ են հանրապետության գործերին արտաքին միջամտության փաստերին, հատկապես նախընտրական շրջանում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Որպես օրինակ՝ խորհրդարանի նախագահը բերել է Դանիայի կառավարության կողմից վրացական ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման դեպքը։ Վրաստանի իշխանությունները սա գնահատեցին նախընտրական շրջանում որպես միջամտություն։ «Մենք ունենք մեր սեփական հետախուզությունը և մեր սեփական ուղեղը՝ եզրակացություններ […]

̰
Վատիկանը կրկին փող է վերցնում Ադրբեջանից․ արդյո՞ք դա քողարկված կաշառք չէ Արցախի հայկական ժառանգությունը ավղանական ճանաչելու դիմաց

21:42 12.09.2024

Ադրբեջանը բարեգործական ծրագրերի քողի ներքո սկսել է ֆինանսական ներդրումներ անել Վատիկանում: Մեկնաբանները կարծում են, որ այդ ֆինանսավորումը կարող է քաղաքական ազդեցություն ունենալ: Ինչի՞ մասին է խոսքը։ «Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը մանրամասներ է հայտնել: «Այսօր հայտնի դարձավ, որ Վատիկանի կառավարությունը և «Հեյդար Ալիևի հիմնադրամը» համաձայնագիր են կնքել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմն իր վրա կվերցնի Վատիկանի Սուրբ […]

̰
Ադրբեջանն այժմ բանակցում է Իրանի տարածքով հաղորդակցություններ անցկացնելու ուղղությամբ․ Հաջիզադե

20:36 12.09.2024

Ադրբեջանն այժմ բանակցում է Իրանի տարածքով հաղորդակցություններ անցկացնելու ուղղությամբ։ Այս մասին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ «Եթե Հայաստանը պնդում է իր ներկայիս դիրքորոշումը, ապա Ադրբեջանը այլընտրանքային տարբերակներ ունի։ Դրանցից մեկը Իրանի տարածքով հաղորդակցությունների անցկացումն է։ Այս առումով համապատասխան աշխատանքներ են տարվում»,-ասել է Հաջիզադեն։

̰
Պուտինը և Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները

19:03 12.09.2024

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է երկկողմ և միջազգային հարցեր, հայտնում է ՌԴ-ում Իրանի դեսպանությունը։ «Պուտինն ու Ահմադիանը խորհրդակցություններ են անցկացրել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի տարբեր թեմաների շուրջ»,- ասվում է դիվանագիտական ​​ներկայացուցչության հաղորդագրության մեջ։ Բանակցությունների սկզբում Պուտինը Ահմադիանին ասել է, որ սպասում է Իրանի նախագահին՝ հոկտեմբերին […]

̰
Ադրբեջանն իրո՞ք մտահոգություն ունի ՀՀ Սահմանադրության մասով, թե՞ ուզում է, որ այդպիսի հարց լինի. Փաշինյան

19:07 11.09.2024

Ադրբեջանի Սահմանադրությունն ակնհայտորեն տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, իսկ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ նման պահանջ չկա: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին: «Ադրբեջանն ուզո՞ւմ է, որ մեր Սահմանադրության մեջ լինի պահանջ ընդդեմ Ադրբեջանի, թե՞ նա ունի անկեղծ մտահոգություններ, որ այդպիսի բան կա»,–հարց է բարձրացրել Փաշինյանը: Վարչապետն […]

̰
ՀՀ վարչապետն արձագանքել է Բաքվից հնչող հայտարարություններին, թե խաղաղության պայմանագրում պետք է ներառվեն բոլոր կարևոր կետերը

18:16 11.09.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում կա 13 հոդված, որոնք Հայաստանն ու Ադրբեջանն ամբողջությամբ համաձայնեցրել են, 3 հոդված համաձայնեցրել են մասնակի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին։ Պատգամավորը հիշեցրել է, որ վերջերս Հայաստանը առաջարկ […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղարը Ճապոնիայում քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունները

14:38 11.09.2024

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցել է «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը» խորագրով 198-րդ դիվանագիտական կլոր սեղան-քննարկմանը: Քննարկումը կազմակերպվել էր «Միջազգային հարաբերությունների Ճապոնիայի ֆորում» կազմակերպության կողմից, որին առցանց մասնակցություն են ունեցել Ճապոնիայի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Քննարկմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և […]

̰
Արդյոք Պուտինի պաշտպանությունը կուժեղացվի Թուրքիա մեկնելիս

14:32 11.09.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Մենք հուսով ենք, որ այցը տեղի կունենա այն բանից հետո, երբ կավարտվեն դրա նախապատրաստական ​​աշխատանքները. այդ ​​աշխատանքները վաղուց են ընթանում»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը և հավելել, որ սա այց է, որը սպասվում է […]

̰
Ադրբեջանը ռազմագերիներին ազատելու պարտավորություն չունի․ Հաջիզադե

22:17 10.09.2024

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, անդրադառնալով ռազմագերիների վերադարձի հարցին, հայտարարել է, որ այդ հարցում Ադրբեջանը պարտավորություններ չունի։ «Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձին, Ադրբեջանը պարտավորություններ չունի ազատ արձակել ռազմական հանցագործներին և անջատողական ռեժիմի ներկայացուցիչներին։ Ադրբեջանը, հավատարիմ մնալով հումանիզմի սկզբունքին, յուրաքանչյուր ռազմագերիին հանձնել է Հայաստանին»,- ասել է Հաջիզադեն։

̰
Դեպի Վերին Լարս տանող ճանապարհի վրա կառուցված թունելը խոստանում է վերացնել կուտակումները անցակետում

22:07 10.09.2024

Ավարտվել է դեպի ռուս-վրացական Վերին Լարս անցակետ տանող ճանապարհի նոր թունելի կառուցման աշխատանքը: Ենթադրվում է, որ այն զգալիորեն կնպաստի Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ մայրուղում բեռնատար մեքենաների կուտակման խնդրի լուծմանը: Որտե՞ղ է այդ թունելը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Թունելը կառուցվել է Գուդաուրիից ոչ հեռու: 9 կմ-ոց թունել է, հիմնական թունելի շինարարությունը […]

̰
Ադրբեջանի Սահմանադրությունը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում․ Հաջիզադե

21:55 10.09.2024

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և կայուն խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների դադարեցումն է։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առկայության մասին պնդումներին, ապա Հայաստանի Սահմանադրության և Ադրբեջանի Սահմանադրության միջև զուգահեռներ անցկացնելու և հավասարություն ստեղծելու փորձերը արդյունքի չեն […]

̰
Անընդունելի են առկա խնդիրների լուծումը հաջորդ փուլ տեղափոխելու փորձերը․ Ադրբեջանի ԱԳՆ

20:58 10.09.2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է անվանել Հայաստանի իշխանությունների առաջարկը՝ ստորագրել խաղաղության համաձայնագրի նախագիծը՝ տեքստից բացառելով չհամաձայնեցված դրույթները։ «Հայաստանի պաշտոնական դեմքերի կոչը՝ ստորագրել խաղաղության համաձայնագրի նախագիծը՝ բացառելով դրանց չհամաձայնեցված դրույթները, և այդպիսով երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները հետագա փուլին թողնելու փորձերն անընդունելի են»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Yerevan Dialogue միջազգային համաժողովում ՀՀ վարչապետի […]

̰
Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Իրանին սպառնացել են նոր պատժամիջոցներով

19:24 10.09.2024

Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունները սպառնում են Իրանին նոր պատժամիջոցներով, ներառյալ օդային ծառայությունների երկկողմ համաձայնագրերի չեղարկումը Թեհրանի կողմից Ռուսաստանի Դաշնությանը բալիստիկ հրթիռների ենթադրյալ մատակարարման պատճառով, ինչը Թեհրանն ինքը հերքում է։ Պատժամիջոցների մասին ասվում է 3 երկրի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Գերմանիայի ԱԳՆ կայքում։ «Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները խստորեն դատապարտում են […]

̰
Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են Հարավային Կովկասում հարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ ներդրվող ջանքերը

19:07 10.09.2024

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Հասան Շեյխոլիսլամիին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Նախարար Միրզոյանը ողջունել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումին իրանական կողմի մասնակցությունն ու կայացած մտքերի փոխանակումը։ Երկուստեք ընդգծվել է երկու հարևան, բարեկամ երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական […]

̰
Վրաստանը պետք է դառնա էլեկտրաէներգիայի ոլորտում ինքնաբավ մինչև 2030 թվականը․ Կոբախիձե

18:54 10.09.2024

Վրաստանը պետք է դառնա ինքնաբավ էլեկտրաէներգիայի ոլորտում մինչև 2030 թվականը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք հավակնոտ նպատակ ունենք, որ մինչև 2030 թվականը Վրաստանը դառնա էլեկտրաէներգիայի առումով լիովին ինքնաբավ երկիր, որի համար էլեկտրաէներգիայի արտադրությունը պետք է գերազանցի սպառումը», – ասել է Կոբախիձեն Էներգետիկայի ինժեների օրվան նվիրված միջոցառմանը: Ելույթը հեռարձակել է «Իմեդի» հեռուստաալիքը: […]

̰
Իրանը համաձայն է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով

16:28 10.09.2024

Ունենալով պատմական և մշակութային բազմադարյա կապեր Հայաստանի Հանրապետության հետ՝ Իրանի կառավարությունն ունի այդ կապերը բոլոր բնագավառներում և բոլոր ուղղություններով խորացնելու ցանկություն։ Իրանական կողմին գոհացնում է փոխհարաբերությունների ներկա վիճակը, Թեհրանը պատրաստ է օգտագործել հնարավոր բոլոր կարողությունները՝ եղբայրական կապերը զարգացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնել է Իրանի Իսլամական հանրապետության փոխարտգործնախարար Մահամեդ Հասան Շեյխոլեսլամին՝ ելույթ ունենալով «Երևանյան […]

̰
Տևական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է. վարչապետի ելույթը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին

15:08 10.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը կազմակերպել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ Հնդկաստանի Դիտորդ հետազոտական հիմնադրամի հետ համագործակցությամբ, որին մասնակցում են 80-ից ավելի պետությունների պաշտոնական, փորձագիտական, ակադեմիական, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հանրաճանաչ անձինք, հանրային կարծիք ձևավորողներ, վերլուծաբաններ: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. […]

̰
Փաշինյանն Ադրբեջանին ու Ռուսաստանին մեղադրել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները ոչ ամբողջությամբ կատարելու մեջ

14:24 10.09.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որևէ մեկը հիմք չունի Հայաստանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու մեջ մեղադրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է «Երևանյան երկխոսություն» խորագրով համաժողովի ժամանակ ունեցած ելույթում։ «Եռակողմ հայտարարության յոթերորդ կետը փաստում է. «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ […]

̰
Փաշինյանն արձագանքել է Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին

13:58 10.09.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին խոսել է «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ ունեցած ելույթում։ «Վերջին շրջանում շատ եք լսել հայտարարություններ, թե Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ: Ինչո՞վ է հիմնավորվում այս դրույթը նրանց կողմից, ովքեր փորձում […]

̰
Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

13:26 10.09.2024

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաթումիում կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։ «Երկկողմ հանդիպմանը Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են հարևան երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Չիկովանին և Հասանովը […]

̰
Իրանցի դիվանագետը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ

22:30 09.09.2024

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Իրանի գործերով ժամանակավոր հավատարմատար Շահրիյար Ամուզեգարը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռների ենթադրյալ փոխանցման մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունների ֆոնին։ «Սեպտեմբերի 9-ին Ուկրաինայում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Շահրիյար Ամուզեգարը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն, նրան փոխանցվել է ուկրաինական կողմի խորը մտահոգությունը՝ կապված Իրանի կողմից Ռուսաստանի Դաշնությանը […]

̰
Վրաստանի վարչապետը հայտարարել է ընտրություններին արտաքին միջամտության մասին

20:40 09.09.2024

Վրաստանում ընտրական շրջանն ընթանում է արտաքին ուժերի աննախադեպ միջամտության ֆոնին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ցավոք, այս ընտրությունները տեղի են ունենում աննախադեպ արտաքին միջամտության ֆոնին, լավ է, որ այս աննախադեպ արտաքին միջամտությունը չի ազդի ընտրությունների արդյունքների վրա»,- ասել է Կոբախիձեն։ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» […]

̰
Բաքուն Երևանին մեղադրում է խաղաղության համաձայնագրի տեքստը իբրև թե կրճատելու համար

20:32 09.09.2024

Երևանը փորձում է կրճատել Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի տեքստը՝ փաստաթուղթն ավելի արագ ստորագրելու համար։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։ «Փաստաթղթի շուրջ 80%-ը համաձայնեցված է, որոշ կետեր դեռ համաձայնեցված չեն, բայց դա չի նշանակում, որ, ինչպես առաջարկում է Երևանը, բոլոր վիճելի հարցերը պետք է բացառվեն […]

̰
Խաղաղության պայմանագրի նախագծի վերջին խմբագրության մեջ ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են. ԱԳ նախարար

14:58 09.09.2024

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանին փոխանցված խաղաղության պայմանագրի վերջին՝ 10-րդ խմբագրությունը ներառում է համաձայնեցված տեքստը, որում ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են կամ մի քանի հոդվածի համաձայնեցված մասեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ համատեղ մամուլի ասուլիսի […]

̰
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների համար․ Տոկաև

14:48 09.09.2024

Ղազախստաի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Տոկաևն ընդգծել է, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների համար, հայտնում է Akorda-ն։ Նշվում է, որ իր հերթին Իլհամ Ալիևը հայտարարել է Բաքվի մտադրության մասին՝ շարունակելու ջանքեր գործադրել Աստանայի հետ երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման համար։ Տոկաևը նաև շնորհավորել […]

̰
ԱԺ նախագահը հնարավոր է համարում, որ Ադրբեջանը կարող է նոր ագրեսիա սանձազերծել Հայաստանի դեմ

12:53 09.09.2024

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հնարավոր համարում է, որ Ադրբեջանը կարող է ագրեսիա կիրառել Հայաստանի Հանրապետության դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են վերջին շրջանում ակտիվացել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները և հայտարարում, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը Իրանի համար «կարմիր գիծ» է, արդյոք սա չի՞ ենթադրում, որ […]

̰
BACK_TO_TOP