TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+13.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ֆիդանը և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

20:56 27.08.2024

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին Անկարայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նա նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան «կշարունակեն համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»։

̰
Վրաստանում ընդդիմությունը թաքցրել է ֆինանսավորման աղբյուրները․ հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար

15:55 27.08.2024

Վրաստանի մի քանի խոշոր ընդդիմադիր կուսակցություններ մասամբ կամ ամբողջությամբ թաքցնում են իրենց ֆինանսավորման աղբյուրները, հայտարարել է Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլին։ «Հակակոռուպցիոն բյուրոյի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ քաղաքական կուսակցությունները, մասնավորապես՝ «Եվրոպական Վրաստան. շարժում հանուն ազատության», «Այո Եվրոպային. Աղմաշենեբելի ռազմավարություն», «Ազգային շարժում» կուսակցությունները մասնակի կամ ամբողջությամբ թաքցրել են ֆինանսավորման աղբյուրները»,- ճեպազրույցի ժամանակ […]

̰
Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

14:00 27.08.2024

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Անկարա կատարած այցի շրջանակներում նախատեսվում է Ջեյհուն Բայրամովի և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հանդիպումը։ Բայրամովի այցի ընթացքում կքննարկվեն թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։

̰
Բաքուն պերսոնա նոն գրատա է հայտարարում ԵԽԽՎ բոլոր այն պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների սառեցան օգտին

22:07 26.08.2024

Ադրբեջանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Եվրախորհրդի խորհդարանական վեհաժողովի այն պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սառեցման օգտին: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները հունվարին են սառեցվել: Ինչո՞ւ են հանկարծ հիմա հիշել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե հիշում ենք, որ նոյեմբերին Ադրբեջանում պետք է կայանա ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսը […]

̰
Իրանը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարողանում պաշտպանվել «Հըզբոլլահի» հարվածներից

21:47 26.08.2024

Իսրայելը չկարողացավ կանխել և հետ մղել լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման հարձակումը հրեական պետության տարածքի վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Օկուպացիոն ռեժիմը (նկատի ունի Իսրայելը), որը միշտ նպատակ է ունեցել ընդլայնել իր տարածքը, այժմ ստիպված է պաշտպանվել իր հողի խորքերում և չնայած իր դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի լիակատար աջակցությանը, չկարողացավ […]

̰
Ի՞նչ է սպասվում Պուտին-Ալիև հանդիպումից հետո. զրույց Արմինե Մարգարյանի հետ

21:17 26.08.2024

Չնայած ուկրաինական զորքերի՝ Ռուսաստանի տարածք ներթափանցելուն և Կուրսկում շարունակվող կատաղի մարտերին, անցած շաբաթ Վլադիմիր Պուտինը այցելեց Ադրբեջան, որտեղ Իլհամ Ալիևի հետ խոսեց նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցություններից: Այդ հանդիպմանը հաջորդեց Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը: Ի՞նչ է փորձում անել Ռուսաստանը մեր տարածաշրջանում և ի՞նչ արդյունքներ կունենա այդ այցը. այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է […]

̰
Դա ավելի է բարդացնում Ադրբեջանի ներկայիս դրությունը Եվրոպայի խորհրդում․ ԵԽԽՎ նախագահը՝ Ադրբեջանի իշխանությունների որոշման մասին

21:00 26.08.2024

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը քննադատել է ԵԽԽՎ որոշ պատգամավորների մուտքն արգելելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը։ «Սա ավելի քան ցավալի ազդանշան է։ Դա ավելի է բարդացնում Ադրբեջանի ներկայիս դրությունը Եվրոպայի խորհրդում», – ասվում է Ռուսոպուլոսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։ Նախկինում Ադրբեջանն արգելել էր ԵԽԽՎ այն պատգամավորների մուտքը երկիր, ովքեր դեմ էին […]

̰
Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանն Անկարայում կքննարկեն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը

15:28 26.08.2024

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն օգոստոսի 27-ին կայցելի Թուրքիա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ «ՌԻԱ Նովոստիին» դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը օգոստոսի 27-ին Անկարայում կքննարկեն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը։ Նշվում է, որ ադրբեջանա-թուրքական կողմերը կքննարկեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։

̰
Կովկասյան տարածաշրջանն աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար․ Արաղչի

14:23 26.08.2024

X-ի իր միկրոբլոգում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Աբաս Արաղչին, անդրադառնալով նախորդ օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ունեցած հեռախոսազրույցներին, ասել է, որ Կովկասյան տարածաշրջանն Իրանի համար ունի աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն։ «Երեկ և այսօր Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսով շնորհավորեցին ինձ։ Կովկասյան տարածաշրջանն Իրանի համար ունի աշխարհաքաղաքական և […]

̰
Իրանի նոր վարչակազմի համար առաջնահերթ են հարևան երկրներն ու Եվրասիան. Աբբաս Արաղչի

14:27 24.08.2024

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտական դաշտն ընդլայնելու համար Իրանի նոր վարչակազմի համար առաջնահերթ են հարևան երկրները և Եվրասիան։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը: Նախարարը նաև նշել է, որ Իրանը կշարունակի բանակցությունները՝ վերացնելու պետության դեմ պատժամիջոցները: «Մենք կշարունակենք Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հետ կապված բանակցությունները, դրա հետ կապված ավելորդ շտապողականություն կամ […]

̰
Ադրբեջանցի քաղաքագետը ձերբակալվել է «ՀՀ քաղաքացիներին տեղեկություններ տրամադրելու համար», պետական դավաճանության հոդվածով

21:45 23.08.2024

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության կողմից ձերբակալված քաղաքագետ Բահրուզ Սամեդովը քրեական պատասխանատվության է ենթարկվել։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբանը։ Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածի (պետական ​​դավաճանություն) հատկանիշներով։ Սաբայիլի շրջանային դատարանի որոշմամբ Բ.Սամեդովի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ կալանքը 4 ամիս ժամկետով։ Հայտնի է դարձել, որ դատական […]

̰
Վրաստանի վարչապետն ասել է, որ երկրի խորհրդարանը կարող է դառնալ միակուսակցական

16:12 23.08.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ եթե հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն ստանա, ապա դատական գործընթաց կսկսի նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության արգելքի համար. այդ ժամանակ ինքնաբերաբար հարց կբարձրանա այս կուսակցության ստացած պատգամավորական մանդատները չեղյալ հայտարարելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Ընտրությունների ժամանակ «Միասնական ազգային շարժում» […]

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

16:05 23.08.2024

Օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր Սեյեդ Աբբաս Արաղչիին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր կարևոր առաքելության մեջ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով […]

̰
Բաքուն և Տաշքենդը Ստեփանակերտում կստեղծեն թեթև արդյունաբերության ձեռնարկություն

15:07 23.08.2024

Ադրբեջանն ու Ուզբեկստանը նախագիծ են իրականացնում Ստեփանակերտ քաղաքում՝ թեթև արդյունաբերության ձեռնարկություն ստեղծելու համար։ Այս մասին Տաշքենդում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Կցանկանայի առանձնացնել միայն մեկ նախագիծ, խոսքը նոր թեթև արդյունաբերության ձեռնարկության ստեղծումն է, սա մեր ժողովուրդների եղբայրության և բարեկամության ևս մեկ խորհրդանիշ է»,-ասել է Ալիևը։ Նա ընդգծել […]

̰
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Փաշինյանի զրույցից

14:08 23.08.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրույցի մանրամասներն է հայտնել Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Պուտինը պետական ​​այցով Ադրբեջան այցելելիս ասել էր, որ այցից հետո կապ կհաստատի Հայաստանի վարչապետի հետ և կպատմի Բաքվում բանակցությունների արդյունքների մասին։ «Քննարկումները շարունակվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի […]

̰
Թբիլիսիի քաղաքապետն ասել է, որ Վրաստանը չի ցանկանում կրկնել Ուկրաինայի սխալները

13:39 23.08.2024

Վրաստանի քաղաքացիները չեն ցանկանում, որ հանրապետությունում կրկնվի այն, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում։ Այս մասին լրագրողներին ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ «Բոլորն ուզում են խաղաղություն։ Ո՞վ կուզեր որ ռումբեր ընկնեին, և տեղի ունենային այնպիսի բաներ, որոնք, օրինակ, տեղի են ունենում Ուկրաինայում։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում […]

̰
Թուրքիան հրավիրվել է ԵՄ խորհրդի ոչ պաշտոնական նիստին

13:52 22.08.2024

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը։ Ինչպես հաղորդում է TRT հեռուստաալիքը, սա ԵՄ-ից Թուրքիային ուղղված առաջին նման հրավերն է վերջին հինգ տարում։ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին հաստատել է միջոցառմանը Ֆիդանի հրավերի փաստը։ «Մենք ողջունում ենք այս հրավերը։ Դա նաև նշան է, որ ԵՄ-ն հասկանում է Թուրքիայի հետ […]

̰
Ադրբեջանը փորձում է անջատողական շարժումներ հրահրել Նիդերլանդներում` ի պատասխան արցախյան հարցում Ամստերդամի սկզբունքային դիրքորոշման

21:40 21.08.2024

Ադրբեջանը փորձում է անջատողական շարժումներ հրահրել Նիդերլանդներում: Վաղը Բաքվում իր աշխատանքը կսկսի միջազգային մի կոնֆերանս, որի նպատակն է օգնել Նիդերլանդների կազմի մեջ մտնող նախկին գաղութներին անկախանալ Ամստերդամից: Բոնայրե կղզում իսկապե՞ս կան անջատողական տրամադրություններ, և ո՞վ է կոնֆերանսի կազմակերպիչը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ինչպես նշվում է անոնսներում, այդ կոնֆերանսը նվիրված է Բոնայրե կղզում […]

̰
300 000 ստորագրության դեպքում հանրաքվեն անխուսափելի է լինելու. Տիգրան Խզմալյանը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին

19:56 21.08.2024

Եվրամիությանն անդամակցելու հարցով մի քանի արտախորհրդարանական ուժեր փորձում են նախաձեռնել հանրաքվե: Այդ մասին ժամանակին առաջարկ է եղել կառավարությանը, իսկ այս փուլում արտախորհրդարանական ուժերը իրազեկման աշխատանքներ են իրականացնում Հայաստանի մարզերում։ «Հեռանկարում» այսօր հյուրընկալվել է «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը: Ինչո՞ւ իշխանությունները չեն ընդունել հանրաքվե անցկացնելու առաջարկը, ո՞րն է լինելու նախաձեռնող ուժերի հաջորդ քայլը, եթե 50 […]

̰
Իրանում նշել են նախկին նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառը

19:38 21.08.2024

Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը վթարի է ենթարկվել վատ եղանակի հետևանքով. օդաչուն չի կարողացել անհրաժեշտ բարձրություն հավաքել և ընկել լեռների մեջ, հայտնում է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության պետական ​​անվտանգության մարմինների աղբյուրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Օդերևութաբանները թռիչքի անհրաժեշտ պայմանները հայտնել են թռիչքային թիմերին նախորդ գիշեր, իսկ թռիչքային խմբերը պետք է օդ […]

̰
Իրանի խորհրդարանը հաստատել է Պեզեշքիանի նախարարական կաբինետը

16:37 21.08.2024

Իրանի խորհրդարանը չորեքշաբթի հաստատել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի նոր կաբինետի ամբողջական կազմը, հայտնում է իրանական Mehr պետական ​​լրատվական գործակալությունը։ Այսպիսով, նավթի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Մոհսեն Փաքնեջադը, ով նախկինում աշխատել է որպես այս գերատեսչության ղեկավարի տեղակալ։ Արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար է դարձել հայտնի դիվանագետ, արտաքին գործերի նախկին փոխնախարար Աբբաս Արաքչին։ Նա նաև եղել է դեսպան […]

̰
Իրանը դիմում է ուղարկել ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար

14:55 21.08.2024

Իրանը դիմում է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի ծառայությունը։ «Իրանի Իսլամական Հանրապետության դիմումը Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու վերաբերյալ քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այս հարցի շուրջ խորհրդակցությունները տեղի […]

̰
Թուրքիան և ԱՄՆ-ը քննարկել են Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները

13:27 21.08.2024

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պետքարտուղար Էնթոնի Բլինկշքենի հետ հեռախոսով քննարկել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցություններում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին։ «Ամերիկյան կողմի խնդրանքով այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցությունների իրավիճակը և տարածաշրջանում տեղի ունեցող […]

̰
Ադրբեջանը BRICS-ին միանալու հայտ է ներկայացրել

18:31 20.08.2024

Ադրբեջանը պաշտոնապես հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ «Ադրբեջանը պաշտոնական դիմում է ուղարկել BRICS-ին միանալու համար»,- Հաջիզադեի խոսքերն է մեջբերում Report լրատվական գործակալությունը: Հուլիսին Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ ելույթ ունենալով BRICS-ի խորհրդարանական ֆորումի լիագումար նիստում, նշել էր, որ Ադրբեջանը ցանկանում է […]

̰
Ալիևը փրկում է Պուտինին՝ ապահովելով ռուսական գազի ռեէքսպորտը Եվրոպա

21:56 19.08.2024

Մոսկվան ցանկանում է մասնակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահն Ադրբեջանում: Իր պաշտոնակցի հետ հանդիպմանը նա ասել է, թե Մոսկվայի միջնորդությունը բանակցություններում կլինի այնքանով, որքանով պահանջված կլինի Երևանի և Բաքվի կողմից: Էլ ո՞ր հարցերն են օրակարգում եղել կարևորագույն տեղում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նախ հիշեցնեմ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև […]

̰
Ադրբեջանի հռետորաբանությունը, Պուտինի այցը Բաքու.  Հրաչյա Արզումանյանի մեկնաբանությունը

21:43 19.08.2024

Վերջին օրերին Ադրբեջանը դարձյալ ապատեղեկություն է տարածում Հայաստանի վերաբերյալ: Միաժամանակ Ադրբեջանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ի՞նչ նշանակություն ունեն Ադրբեջանի գործողություններն ու Պուտինի այցը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է ռազմական ու անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Վրաստանի վարչապետն Ուկրաինային կոչ է արել վերանայել դեսպանին հետ կանչելու որոշումը

21:31 19.08.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել վերանայել դեսպանին Թբիլիսիից հետ կանչելու որոշումը։ «Եթե ինչ-որ մեկը պետք է վերանայի ինչ-որ բան, դա պետք է անի Ուկրաինայի իշխանությունը։ Պետք է վերանայի դեսպանին հետ կանչելու որոշումը, որը չափազանց անբարյացակամ քայլ էր», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն: Ինչպես նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը, Ուկրաինան Վրաստանից […]

̰
Վրաստանի վարչապետն ասել է, որ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն պատերազմի և խաղաղության միջև

19:28 19.08.2024

2024 թվականի հոկտեմբերին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կդառնան «պատերազմի և խաղաղության հանրաքվե»։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ քվեարկության ժամանակ երկրի բնակիչները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և պատերազմի միջև։ «Իրականում ընտրությունը պարզ է: Ընտրությունը պետք է կատարվի հօգուտ խաղաղության, բարոյականության և լուսավոր ապագայի»,- […]

̰
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը

16:48 19.08.2024

Ռուսաստանը հաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Կրեմլի կայքում հրապարակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հայտարարության տեքստը։ «Կողմերը ընդգծեցին 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը՝ Հարավային Կովկասում անվտանգությունն ու կայուն զարգացումն ապահովելու նպատակով նպաստել Ադրբեջանի Հանրապետության […]

̰
Պուտինն ու Ալիևը կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման թեման

10:25 19.08.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած պետական ​​այցի ծրագիրը մեկնարկում է երկուշաբթի օրը։ Սա ՌԴ նախագահի և նրա գործընկեր Իլհամ Ալիևի երրորդ անձնական հանդիպումն է 2024 թվականին։ Երկկողմ բանակցություններ կընթանան երկու փուլով՝ նեղ և ընդլայնված ձևաչափերով։ Հիմնական ուշադրությունը կկենտրոնանա ոչ միայն ռուս-ադրբեջանական փոխգործակցության, այլ նաև տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդի խնդիրների, մասնավորապես՝ ադրբեջանա-հայկական կարգավորման թեմայի […]

̰
BACK_TO_TOP