18:50 11.01.2021
Թուրքիան պատրաստ է ՌԴ-ից գնել C-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակը՝ դրանց տեխնոլոգիայի փոխանցման պայմանով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը: Այս մասին հաղորդում է NEWS.ru-ն։
«Քանի դեռ լրացուցիչ պատժամիջոցներ չեն ձեռնարկվել, մենք ռիսկ չենք տեսնում: Եթե մենք ուզեինք, C-400-ների երկրորդ խմբաքանակն այսօր տեղ հասած կլիներ: Սակայն մեզ համար կարևոր է համատեղ արտադրությունն ու տեխնոլոգիաների փոխանցումը»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերում CNN Turk հեռուստաալիքը:
Ավելի վաղ Դեմիրը հայտնել էր, որ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը պատրաստ են գործարկվել Թուրքիայում: Նա ավելացրել է, որ թուրքական ձեռնարկությունները շարունակում են աշխատել ամերիկյան F-35 կործանիչների հինգերորդ սերնդի ստեղծման նախագծի վրա` չնայած դրանք ծրագրից հանելու Միացյալ Նահանգների որոշմանը:
Մինչդեռ, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել էր, որ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգը, որը Թուրքիան գնել է Ռուսաստանի Դաշնությունից, անհամատեղելի է ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հետ՝ հավելելով, որ այդ համալիրները կարող են սպառնալ բլոկի ավիացիային: Ըստ նրա՝ այդ առումով դաշինքը ողջունում է Թուրքիայի բանակցությունները Միության անդամ այլ երկրների հետ Patriot կամ SAMP / T հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավոր մատակարարումների շուրջ:
2019-ի հուլիսին Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունների ճգնաժամը թեժացավ: ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջում էր Ռուսաստանի Դաշնությունից C-400-ի փոխարեն գնել Patriot համալիրներ: Թուրքիայի նախագահ Էրդողանը հրաժարվեց զիջումների գնալ: Այնուհետև Սպիտակ տունը սպառնաց պատժամիջոցներ կիրառել, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակցին զրկել ամերիկյան նոր կործանիչներից:
09:40 12.08.2025
Telegraph. Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և զենքի մատակարարման և ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհի տեսքով անվտանգության երաշխիքներ ստանալու համար։ Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին, Վլադիմիր Զելենսկին մեղմացրել է իր դիրքորոշումը ռուս-ամերիկյան գագաթնաժողովից առաջ։ Նրաց խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են սառեցնել հակամարտությունը մարտական գործողությունների ներկայիս գծի երկայնքով։ Միևնույն […] ...
09:35 12.08.2025
Բրազիլիայի և Չինաստանի առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային օրակարգը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ջանքերը, հայտնում է Բրազիլիայի ղեկավարի գրասենյակը։ «Մոտ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային ներկա իրավիճակի և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու վերջին […] ...
09:25 12.08.2025
Իրաքը ջրի սուր պակասի առջև է կանգնածԻրաքը բախվում է ջրի սուր պակասի՝ ուժեղ երաշտի և հարևան երկրներից ջրի մատակարարման նվազման ֆոնին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է գյուղատնտեսության նախարարության խորհրդական Մահդի Դամադը։ «Մարզեր խմելու ջուր մատակարարելու անկարողությունը և ստորգետնյա ջրերի պաշարների սպառումը լուրջ վտանգ են ներկայացնում: 2019 թվականին պաշարները հասել են 65 միլիարդ խորանարդ մետրի՝ անձրևների շնորհիվ։ Այժմ հարևան երկրներից (Իրանից և Թուրքիայից) […] ...
09:21 12.08.2025
Վազգեն Մուրադյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդականԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Վազգեն Մուրադյանը նշանակվել է նախարարի խորհրդական։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ «Կենսագրական տվյալները՝ 2022 թվականի փետրվարից հունիս ամիսներին անցել է մասնագիտական պրակտիկա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտում: 2022 թվականի հուլիսի 11-ից 2024 թվականի նոյեմբերի 7-ը եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի […] ...
09:20 12.08.2025
Դուք ունեք հնարավորություն ձեր գաղափարները վերածելու իրական ծրագրերի. Ժաննա Անդրեասյանը՝ երիտասարդներինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ երիտասարդներ, այսօր Երիտասարդների միջազգային օրն է։ Այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը, որոնք ցանկացած հասարակության համար ունեն առանցքային նշանակություն, որովհետև հենց երիտասարդներն են, որ ապագայի, առաջընթացի և փոփոխությունների հանդեպ հավատ ու հույս են ձևավորում: ՄԱԿ-ի կողմից հայտարարված այս […] ...
09:15 12.08.2025
Գերմանիան պահանջել է Իսրայելից բացատրություն Գազայում լրագրողների սպանության վերաբերյալԲեռլինը դատապարտում է Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածում լրագրողների վրա հասցված հարվածները, և Իսրայելի իշխանությունները պետք է բացատրություն տան «Ալ Ջազիրա» և «Սահաթ» լրատվական պորտալի աշխատակիցների սպանության համար, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Յոզեֆ Հինտերսիրը։ Երկուշաբթի օրը ավելի վաղ «Ալ Ջազիրա»-ն հայտնել էր, որ իր հինգ աշխատակիցներ, այդ թվում՝ լրագրող Անաս ալ-Շարիֆը, զոհվել […] ...