Ադրբեջանի խորհրդարանը կոչ է անում հանել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+6.09 oC

Ադրբեջանի խորհրդարանը կոչ է անում հանել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից

13:59 26.11.2020

Ադրբեջանի խորհրդարանը առաջարկել է հանրապետության կառավարությանը դիմել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից Ֆրանսիային զրկելու համար:

Միլի մեջլիսը բողոք է հայտնել նաև Ֆրանսիայի Սենատում երեկ ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի կապակցությամբ և կոչ արել վերանայել Փարիզի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Խոսնակ Սահիբա Գաֆարովան ասել է, որ «ադրբեջանցի ժողովուրդը կշարունակի համախմբվել նախագահ Իլհամ Ալիևի շուրջ և կկարողանա ճնշել պետության և ժողովրդի դեմ ուղղված բոլոր կեղտոտ գործողությունները»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ պետդեպարտամանետն անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցչի արձագանքին

08:47 29.03.2024

ԱՄՆ պետդեպարտամանետն անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցչի արձագանքին

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում կրկին անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը՝ այս անգամ անդրադառանալով դրա վերաբերյալ Ռուսաստանի արձագանքին: Նա հայտարարել է, որ տարածաշրջանում խառնաշփոթի մի մասը սնուցվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով: «Ինչ վերաբերում է Բրյուսելում այս հանդիպմանը, ինչպես ես երեկ ասացի, այն պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, […] ...

Ակնաբույժը պատմել է, թե ինչպես կարելի է նվազեցնել աչքերի լարվածությունը գաջեթներից

08:36 29.03.2024

Ակնաբույժը պատմել է, թե ինչպես կարելի է նվազեցնել աչքերի լարվածությունը գաջեթներից

Գաջեթների էկրանների առջև երկար ժամանակ անցկացնելը կարող է հանգեցնել տարբեր առողջական խնդիրների։ Բժիշկների առաջարկությունները խիստ են և գործնականում շատերի համար անհնարին՝ մեծահասակները օրական մինչև 2-3 ժամ, երեխաները՝ մինչև 1-2 ժամ: Ուստի կարևոր է իմանալ գաջեթների անվտանգ օգտագործման կանոնների մասին և սովորեցնել երեխաներին։ Դրանց մասին «Իզվեստիային» հայտնել է ակնաբույժ Նատալյա Զախարովան։ Նա նշել է, որ բացասական […] ...

Կենսաբանը պատմել է, թե ինչպես է ընկույզն օգնում իջեցնել խոլեստերինի մակարդակը

08:23 29.03.2024

Կենսաբանը պատմել է, թե ինչպես է ընկույզն օգնում իջեցնել խոլեստերինի մակարդակը

ՌԴ Կրթության պետական ​​համալսարանի ֆիզիոլոգիայի, մարդու էկոլոգիայի և կենսաբժշկական գիտելիքի ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Սոզիկինը «Իզվեստիա»-ին ասել է, թե ինչպես է ընկույզն օգնում նվազեցնել խոլեստերինի մակարդակը: «Ըստ ԱՀԿ-ի՝ վերջին տասնամյակում սրտանոթային հիվանդություններից մահացությունը մշտապես առաջին տեղում է եղել: Պատճառներից մեկն էլ ուղեղի անոթների, սրտի կորոնար զարկերակների, երիկամային անոթների աթերոսկլերոզային վնասումն է (լյումենի խտացումն ու նեղացումը)»,- ասել […] ...

ՀԱՄԱՍ-ն ասում է, որ Դոհայում Գազայի հարցով բանակցությունները դադարեցվել են Իսրայելի դիրքորոշման պատճառով

00:00 29.03.2024

ՀԱՄԱՍ-ն ասում է, որ Դոհայում Գազայի հարցով բանակցությունները դադարեցվել են Իսրայելի դիրքորոշման պատճառով

Գազայի հատվածում զինադադարի հաստատման շուրջ բանակցությունները, որոնք տեղի էին ունենում Կատարի մայրաքաղաք Դոհայում, դադարեցվել են Իսրայելի դիրքորոշման պատճառով։ Այսպիսի հայտարարություն է արել պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ Մուհամմեդ Նազալը։ «Բանակցությունների վերջին փուլը Դոհայում չհանգեցրեց փոխըմբռնման՝ չնայած միջնորդների ջանքերին: Արդյունքում, խորհրդակցությունները փակուղի մտան Իսրայելի անհաշտ դիրքորոշման պատճառով», – մեջբերում է նրան Al Jazeera հեռուստաալիքը: Նազալը […] ...

ԱՄՆ Պետդեպարտամենտում պնդում են, որ Ուկրաինան ներգրավված չէ Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության մեջ

23:28 28.03.2024

ԱՄՆ Պետդեպարտամենտում պնդում են, որ Ուկրաինան ներգրավված չէ Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության մեջ

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը պնդում է, որ Ուկրաինան առնչություն չունի մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը։ Ելույթ ունենալով ճեպազրույցում՝ նա պնդել է, որ ռուսական իշխանությունները «քարոզչություն և ապատեղեկատվություն» են տարածում ահաբեկչությանը Կիևի մասնակցության մասին՝ դրանով իսկ փորձելով «արդարացնել» հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում։ Մարտի 22-ի երեկոյան Մոսկվայի մարզում գտնվող Crocus City […] ...

Ադրբեջանը փորձում է ֆրանսիական նահանգներում անջատողական շարժումներ հրահրել

22:44 28.03.2024

Ադրբեջանը փորձում է ֆրանսիական նահանգներում անջատողական շարժումներ հրահրել

Ի պատասխան Հայաստանի անվտանգությանը նպաստելու Ֆրանսիայի ջանքերի՝ Ադրբեջանը հերթական հակաֆրանսիական արշավն է սկսել: Բաքվի քարոզիչները փորձում են անջատողական շարժում հրահրել Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիա կղզում: Այնտեղ ադրբեջանցիների աջակցությամբ հանրահավաք է կազմակերպվել Ֆրանսիայի կազմից նահանգի դուրս գալու պահանջով: Ինչու են այդքան հեռու հասել:  Ի՞նչ մեթոդներով են անջատողականություն հրահրում ադրբեջանցիները և որքանո՞վ է դա ցավոտ Փարիզի համար: […] ...

BACK_TO_TOP