Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աջակցել է Ղարաբաղյան հակամարտության հետևանքով զոհված զինծառայողների աճյունների արտահանձնմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աջակցել է Ղարաբաղյան հակամարտության հետևանքով զոհված զինծառայողների աճյունների արտահանձնմանը

18:03 29.10.2020

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) աջակցել է Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացման հետևանքով մարտական գործողություններում զոհված զինծառայողների աճյունների արտահանձնմանը։ Ասվում է ԿԽՄԿ տարածած հաղորդագրությունում:
Այսօրվա գործողությունն իրականացվել է կողմերի փոխհամաձայնությամբ․աճյունները ադրբեջանական կողմից Հայաստանին են արտահանձնվել հայ-ադրբեջանական սահմանին։ ԿԽՄԿ-ն մասնակցել է մարդասիրական գործողությանը որպես չեզոք միջնորդ։
Բացի դրանից՝ կողմերի միջև փոխհամաձայնությամբ հայկական կողմին է արտահանձնվել հակամարտության առնչությամբ պահվող մեկ քաղաքացիական անձ։ ԿԽՄԿ-ի աջակցությամբ տարեց կնոջը Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխել չորեքշաբթի օրը։ Քաղաքացիական երկրորդ անձին՝ տարեց տղամարդուն, ճամփորդությունն այս պահի դրությամբ բժշկական առումով հակացուցված է եղել։
«Ամուսնու, հոր կամ որդու հուղարկավորումը հոգեբանական տեսանկյունից կարևոր է ընտանիքի վիշտը փարատելու համար»,- ասել է Ժնևում ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը։
«Չեզոք միջնորդի իր երկարամյա փորձի համաձայն՝ ԿԽՄԿ-ն փորձում է աջակցել կողմերին փոխըմբռնման եզրեր գտնել նույնիսկ ամենաբարդ հակամարտություններում ՝ լինի դա ռազմագերիների վերադարձի, վիրավորների տարհանման, երկկողմ մարդասիրական գործողությունների, թե աճյունների արժանապատիվ արտահանձնման միջոցով։
Աճյունների արտահանձնումը տեղի է ունեցել Մինսկի խմբի համանախագահների և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ։
Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ հակամարտության կողմերը պետք է գործադրեն բոլոր ջանքերը՝ ապահովելու, որ աճյունները վերադարձվեն ընտանիքներին՝ վերջիններիս կամ այն կողմի (երկրի) խնդրանքով, որի քաղաքացին է մահացածը։ ԿԽՄԿ-ի դերը՝ որպես չեզոք միջնորդի, կողմերին աջակցելն է իրենց պարտավորությունների կատարման հարցում:
Նշված գործողությունում ԿԽՄԿ-ի մասնակցությունը ներառել է կողմերին աջակցության տրամադրում՝ մարդասիրական սկզբունքների համաձայն աճյունների անվտանգ արտահանձնման ուղղությամբ և գործողությանը նախորդող կազմակերպչական աշխատանքների հարցում։
«Նման գործողությունները չափազանց կարևոր են զոհվածների ընտանիքների համար։ Իրենց հարազատների աճյունները չստանալու դեպքում ընտանիքների կորստի վշտին գումարվում է նաև անորոշության կսկիծը։ Հարազատի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն չունենալը մեծ տառապանք է պատճառում ընտանիքներին»։
«Այս գործողությամբ հույս ունենք գոնե ինչ-որ չափով փարատելու ընտանիքների վիշտը։ Նրանք կկարողանան արժանապատվորեն և իրենց ավանդույթների համաձայն հուղարկավորել և հրաժեշտ տալ իրենց հարազատներին»։
ԿԽՄԿ-ն մշտապես պատրաստ է մասնակցելու համանման այլ գործողությունների՝ դրանց իրականացման շուրջ կողմերի միջև փոխհամաձայնության հասնելուն պես։
1992-ից՝ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ իր գործունեության սկզբից ի վեր՝ ԿԽՄԿ-ն բազմիցս աջակցել է իշխանություններին նման գործողություններում։ Անհրաժեշտության դեպքում ԿԽՄԿ-ն կշարունակի աջակցել նշված գործողություններին և անհայտ կորած անձանց առնչվող ցանկացած նախաձեռնության։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 20.08.2025

SHANTNEWS

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19:53 20.08.2025

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Սահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

19:47 20.08.2025

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

19:39 20.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

19:32 20.08.2025

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

Oգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

19:21 20.08.2025

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

Պենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...

BACK_TO_TOP