15:42 20.05.2024
Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյիդ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Նորին […]
15:29 20.05.2024
ՆԱՏՕ-ն իր ցավակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ: «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ», – «X» սոցիալական ցանցում գրել է դաշինքի խոսնակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
15:06 20.05.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ու նրանց ուղեկցող այլ անձանց մահվան կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Ձերդ Վսեմություն, Խորապես ցնցված եմ ուղղաթիռի ողբերգական վթարի լուրից, որի հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ […]
14:00 20.05.2024
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության ագային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար պարոն Ալի Աքբար Ահմադիանին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, Արտաքին գործերի նախարարի, ուղեկցող պատվիրակության և ուղղաթիռի անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորը ցավով ընդունեցի ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, Արտաքին […]
13:44 20.05.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների եւ նրանց ուղեկցող անձնակազմի զոհվելու գույժը: Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը կիսում են Իրանի եղբայրական ժողովրդի հետ միասին […]
12:57 20.05.2024
Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել Իրանի զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրան ուղեկցողների հիշատակին, երկուշաբթի օրը հայտարարել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ «Ես հնգօրյա սուգ եմ հայտարարում և իմ ցավակցությունն եմ հայտնում Իրանի թանկագին ժողովրդին»,- Խամենեիի խոսքերն է մեջբերում Tasnim լրատվական գործակալությունը։ Նա նաև ընդգծել է, որ սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ Իրանի առաջին […]
12:27 20.05.2024
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական լրատվամիջոցներում տարածվող լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվել է ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը, սակայն, հետաձգվել է։ «Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկատվություն»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Ավելի վաղ ТАСС-ը […]
10:21 20.05.2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահը Իսլամական Հանրապետության կառավարության աշխատանքի խափանումներ չի առաջացնի։ Այս մասին ասվում է նախարարների կաբինետի՝ Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Ինչպես նշվում է հաղորդագրությունում, կառավարության աշխատանքը շարունակվելու է «առանց խափանումների»։
10:12 20.05.2024
Դատաբժշկական փորձագետները սկսել են Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու գործընթացը: Արևելյան Ատրպատական նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը Tasnim-ին հայտնել է, որ նույնականացման գործընթացը բարդ է։ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը Al Jazeera-ին հայտնել է, որ զոհերի մարմինները աղետի վայրից ուղարկվել են Թավրիզ քաղաք։ Որոնողական […]
08:10 20.05.2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ ուղղաթիռում նրա հետ եղած անձինք ևս զոհվել են։ Ուղևորերի շարքում էր նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
00:05 20.05.2024
Թավրիզ քաղաքի իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը, ով եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռում, երկու անգամ կապի է դուրս եկել և բողոքել վատ ինքնազգացողությունից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին։ «Միջադեպի սկզբում հաջողվել է երկու անգամ կապի դուրս գալ Թավրիզի իմամի հետ, նա ասել է, որ իրեն լավ չի […]
23:35 19.05.2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի ճշգրիտ վայրը պարզվել է, և այնտեղից ազդանշան է ստացվել անձնակազմի անդամներից մեկի հեռախոսից, ասել է Արևելյան Ատրպատական նահանգի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարը։ «Մի քանի րոպե առաջ ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի հեռախոսից ազդանշան է ստացվել»,- մեջբերում է Tasnim գործակալությունը Արևելյան Ատրպատական նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին։
22:59 19.05.2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը։ «Ուղղաթիռի առկայության մասին հրապարակված լուրը չի համապատասխանում իրականությանը, կործանված ուղղաթիռը գտնելու փորձերը դեռ հաջողությամբ չեն պսակվել», -հայտնել է օպերատիվ շտաբը: Ավելի վաղ Իրանի պետական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ փրկարարները հայտնաբերել են նախագահ […]
22:40 19.05.2024
Իսրայելի իշխանությունները պաշտոնապես ձեռնպահ են մնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման վերաբերյալ մեկնաբանություններից, սակայն մի շարք պաշտոնյաներ հայտարարել են, որ Իսրայելը ներգրավված չէ այս միջադեպին, հայտնում է Ynet պորտալը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին։ Ըստ պորտալի՝ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները ոչ պաշտոնապես հայտարարում են, որ «Իսրայելում, ինչպես նաև Արևմուտքում, կարծում են», որ Իրանի նախագահը «ողջ չի […]
22:19 19.05.2024
Եվրամիությունը գործարկել է իր Copernicus արբանյակային համակարգը՝ օգնելու Իրանին գտնել նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը, ով վերահսկում է Եվրահանձնաժողովում արտակարգ իրավիճակների արձագանքման հարցերը։ «Իրանի խնդրանքով մենք ակտիվացրել ենք Copernicus արբանյակային հսկողության մեր արտակարգ համակարգը՝ ի պատասխան Իրանի նախագահին և նրա թիմին տեղափոխող ուղղաթիռի հետ կապված ենթադրյալ միջադեպին»,- գրել […]
22:07 19.05.2024
Կապ է հաստատվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորի հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհսեն Մանսուրին։ «Մի քանի անգամ մենք կապ հաստատեցինք ուղղաթիռում գտնվող երկու մարդկանց հետ, ներկայացվում է, որ դա լուրջ միջադեպ չէ», – մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը:
21:40 19.05.2024
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և այլ պաշտոնյաներ ողջ են մնացել ուղղաթիռի «կոշտ վայրէջքից»: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը վթարվել է կիրակի կեսօրին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում։ Ռաիսին վերադառնում էր իրանա-ադրբեջանական սահմանին իր ու ադրբեջանցի պաշտոնակցի մասնակցությամբ […]
21:19 19.05.2024
Առնվազն չորս փրկարարական խումբ մոտեցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» ենթադրյալ վայրին։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբի ղեկավար Ռազիա Ալիշունդին։ «Չորս խումբ արդեն մոտեցել է դեպքի վայր համարվող կոորդինատներին»,- նշել է Ալիշունդին IRIB հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով, որոնողական աշխատանքներում ներգրավված է ընդհանուր առմամբ 46 օպերատիվ խումբ […]
21:07 19.05.2024
Հայաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Ցնցված ենք Իրանի լուրերից: Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, Արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահյանի և բոլորի հետ են: Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ […]
19:07 19.05.2024
Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, հաղորդում է Իրանի պետական Press TV հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարվել է երկրի հյուսիս-արևմուտքում։ «Ներկայումս արագ արձագանքման 40 խմբեր որոնողական աշխատանքներ են իրականացնում նախագահ Ռաիսիին և երեք այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը գտնելու համար», – ասվում […]
18:21 19.05.2024
Պարզվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի գտնվելու վայրը, հայտնում է Tasnim-ը։ «Պարզվել է նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում ուղղաթիռ է վթարվել, որում եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։
18:09 19.05.2024
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարվել է երկրի հյուսիս-արևմուտքում, հայտնում է Press TV պետական հեռուստաալիքը։ «Ըստ տեղեկությունների՝ նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Իրանի հյուսիս-արևմուտքում»,- ասվում է Telegram աալիքի հրապարակման մեջ։ Նախնական տվյալներով՝ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ջուլֆա քաղաքում։
17:45 19.05.2024
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահը Իրան- Ադրբեջան սահմանին Արաքս գետի վրա գտնվող հիդրոէլեկտրակայանի բացման արարողության ժամանակ, որին մասնակցել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ «Ներկայում ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների որոշման գործընթացը, դա հույս է ներշնչում, որ Ադրբեջանի և […]
16:51 19.05.2024
Ադրբեջանա-իրանական հարաբերությունները տարածաշրջանային կայունության և անվտանգության կարևոր գործոն են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ադրբեջանա-իրանական սահմանին Խուդաֆերինի և Գիզ-Գալասի հիդրոէլեկտրակայանների շահագործման հանձնման արարողությանը։ Դրան մասնակցել է նաեւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ «Իրանա-ադրբեջանական բարեկամությունն ու եղբայրությունը տարածաշրջանում ապագայում կայունության և անվտանգության միջոցառումների ամրապնդման կարևոր գործոն են»,- ասել է նա։ Ադրբեջանի ղեկավարը […]
13:37 19.05.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մասնակցությամբ տեղի է ունեցել Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանի շահագործման հանձնման արարողությունը և կառուցված «Գիզ Գալասի» հիդրոէլեկտրակայանի բացումը։ Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
12:15 19.05.2024
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ շարունակում է ուշադիր հետևել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Նա նշել է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա հետագա քննարկումների տեղիք է տալիս։ «Ներկայիս տեսքով օրենքը չի համապատասխանում ԵՄ արժեքներին և ուղուն։ Ես կոչ եմ անում վրացի քաղաքական գործիչներին և […]
11:53 19.05.2024
Ադրբեջանի և Իրանի պետական սահմանին մեկնարկել է նախագահներ Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
11:07 18.05.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Հանդիպմանն ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության բարեփոխումների իրականացման ընթացքին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած դժվարություններին, աշխարհաքաղաքական զարգացումների՝ Հարավային Կովկասում ազդեցությանը՝ ՀՀ […]