12:28 27.04.2024
ԱՄՆ-ը և եվրոպական մի շարք երկրներ Ուկրաինայում և Գազայի հատվածում հակամարտությունների ավարտին ձգտելու փոխարեն զբաղված են միայն պատերազմ հրահրելով և ուրիշներին մեղադրելով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Եթե ԱՄՆ-ն և Եվրոպան անկեղծ վճռականություն ցուցաբերեն, պատերազմներն Ուկրաինայում և Գազայում շուտով կավարտվեն, բայց ԱՄՆ-ը և մի շարք եվրոպական երկրներ պատերազմին […]
11:43 27.04.2024
Թուրքիայի առևտրի նախարարությունը ավարտում է նոր կանոնակարգի մշակումը, որը նախատեսում է հավի մսի արտահանման ժամանակավոր արգելք։ Ինչպես հաղորդում է Haber Global TV հեռուստաալիքը, այս միջոցը կոչված է զսպելու սպիտակ մսի գները, որոնք վերջին ժամանակահատվածում աճել են 200%-ով։ Խնդիրն ավելի է սրվել, քանի որ վերջին ամիսներին կարմիր մսի գները կտրուկ բարձրացել են: Տավարի մսի կիլոգրամը գնորդի […]
22:09 26.04.2024
Այսօր Աղդամում կայացել է «Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի» փակման պաշտոնական արարողությունը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Համատեղ մոնիթորինգային կենտրոնը ստեղծվել էր 2020 թվականի դեկտեմբերին Աղդամի շրջանում, որի նպատակն էր հետևել հրադադարի ռեժիմին, իսկ իրականում սա թուրքերի համար հնարավորություն էր լեգիտիմ ներկայություն ապահովել Արցախում: Ադրբեջանի համար էլ հնարավորություն էր թուրքերի […]
19:54 26.04.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է իրավագետ Արտաշես Խալաթյանին: Անդրադարձ է եղել Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակին: Արդյոք սա բանակցություններում առաջընթացի հնարավորություն է, և արդյոք Ադրբեջանը կստանձնի պարտավորություն` սահմանագծման և սահմանազատման գործընթացում առաջնորդվել Ալմա-Աթայի հռչակագրով: Եթե սա առաջընթաց է, ինչո՞ւ են Հայաստանում փողոցներ փակում, ինչո՞ւ մարդիկ ուրախանալու փոխարեն ավելի մտահոգ են դարձել: Հյուրը անդրադարձել է նաև արդարադատության միջազգային […]
18:58 26.04.2024
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները (տեքստի 9-րդ խմբագրությունը)»,- ասել է Բադալյանը։
18:23 26.04.2024
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։
16:15 26.04.2024
Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում, հայտարարել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադ Աշտիանին։ «Մեր հարաբերությունները միայն խորանում և ընդլայնվում են՝ հասնելով նոր մակարդակի», – ասել է Աշտիանին Աստանայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցություններում։ Նա երախտագիտություն է հայտնել ՌԴ պաշտպանության նախարարին Սիրիայի մայրաքաղաքում հանրապետության հյուպատոսության վրա հարձակման ժամանակ […]
11:57 26.04.2024
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին օրենքի» վերաբերյալ հարցին։ Այս անգամ հարցի նախապատմությունը Եվրախորհրդարանի կողմից ապրիլի 25-ին ընդունված բանաձևն էր, որը կոչ է անում Եվրամիությանն ու արևմտյան գործընկերներին վերանայել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը և պատժամիջոցներ կիրառել «Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և […]
11:04 26.04.2024
Վրաստանի խորհրդարանը հաջորդ շաբաթ կանցկացնի «Արտասահմանյան գործակալների մասին» օրենքի նախագծի հանձնաժողովային լսումներ, այնուհետ այն քվեարկության կբերի լիագումար նիստում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Հաջորդ շաբաթ կլինեն քննարկումներ ինչպես հանձնաժողովի մակարդակով, այնպես էլ նիստում»,- ասել է Պապուաշվիլին։
10:39 26.04.2024
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ղազախական կողմի առաջարկով Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնի դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ինչպես նշել ենք նախկինում, ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, […]
22:57 25.04.2024
Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր: Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […]
18:30 25.04.2024
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության […]
17:42 25.04.2024
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ, բայց Նյու Դելին նաև հոգ է տանում Հնդկաստանի պաշտպանական միջոցների արտահանումը խթանելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։ «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, բայց մենք նաև […]
17:28 25.04.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին:
16:55 25.04.2024
Ադրբեջանի նախագահի ակնարկած «լուրջ քայլերը» ոչ այլ ինչ են, քան ուղղակի սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականության և սուվերենության նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի՝ օրեր առաջ հնչեցրած հայտարարությանը: «Ապրիլի 23-ին Իլհամ Ալիևը Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում «COP29-ը և Ադրբեջանի կանաչ տեսլականը» համաժողովի շրջանակներում ելույթի ժամանակ հայտարարել է, թե Ֆրանսիան, […]
16:11 25.04.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառում, որ Հայաստանը կարող է դառնալ ադրբեջանական գազ ստացող։ «Հնարավոր է, որ Հայաստանը նույնպես կարող է լինել ադրբեջանական գազ ստացող։ Մոտիկության և ենթակառուցվածքների տեսակետից բնական կլիներ, որ նման համագործակցություն լիներ»,-ասել է Ալիևը՝ պատասխանելով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում «COP29-ը և Ադրբեջանի կանաչ տեսլականը» համաժողովի մասնակիցների հարցերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ […]
13:53 25.04.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հարավային Կովկասի բոլոր երկրները պետք է շահագրգռված լինեն Ռուսաստանի հետ լավ հարաբերություններով։ Նա նման կարծիք է հայտնել ապրիլի 23-ին կայացած «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» միջազգային ֆորումի մասնակիցների հարցերին պատասխանելիս։ «Ռուսաստանը երբեք չի լքի այս տարածաշրջանը (Հարավային Կովկասը), քանի որ գտնվում է այս տարածաշրջանում: Կարծում եմ, որ […]
13:34 25.04.2024
Արդյո՞ք մեր անվտանգային խնդիրները պարտադրում են մեզ փոխել ռազմավարությունն ու մոտեցումները՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, դառնալ ավելի մեղմ, ավելի հանդուրժող ու քիչ պահանջատեր: Առհասարակ, ինչպե՞ս պետք է հարաբերվել Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով մեր բարդ վիճակը, արտաքին մարտահրավերներն ու Թուրքիայի ավելի ու ավելի գերիշխող դարձող դերը տարածաշրջանում: Այս հարցերի շուրջ «Հեռանկարի» տաղավարում զրուցել ենք […]
12:29 25.04.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն զենք չի մատակարարի Ուկրաինային, թեև նման խնդրանքներ եղել են։ «Մենք Ուկրաինային զենք չենք մատակարարում, թեև նրանք մեզ խնդրում են, բայց մենք չենք կարող, մենք դա ասում ենք բացահայտ և հրապարակայնորեն, և մենք չենք տրամադրի հումանիտար օգնություն», – ասել է Ալիևը։ Ադրբեջանի ղեկավարի խոսքը հրապարակվել է հինգշաբթի օրը […]
10:07 25.04.2024
Թուրք գիտնականները նախագիծ են մշակում, որը հնարավորություն կտա օգտագործել արհեստական ինտելեկտը (AI)՝ երկրում լրտեսական գործունեությունը հայտնաբերելու համար, հայտնում է Anadolu պետական գործակալությունը։ «Թուրքիայի վրայով թռչող օբյեկտները, ներառյալ տիեզերանավերը և արբանյակները, կարող են հետագծվել «արհեստական ինտելեկտի» օգնությամբ, ինչը թույլ կտա բացահայտել լրտեսական գործունեությունը»,- գրում է գործակալությունը։ Թուրքական ավիացիոն ասոցիացիայի (THK) համալսարանի պրոռեկտոր Թահսին Չաղրի Շիշմանը գործակալությանը […]
09:42 25.04.2024
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Հարց է հնչել, թե արդյոք ԱՄՆ-ը ներգրավված է գործընթացում, այս կապակցությամբ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն ծրագրո՞ւմ է այցելել տարածաշրջան: «Պետարտուղարը նշեց իր X-ում, որ մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանը […]
22:37 24.04.2024
Ստամբուլում արգելել են ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը: Ինչո՞վ են պատճառաբանել արգելքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ ««Ապրիլի 24. հիշատակի պլատֆորմ» կոչվող հասարակական այդ միավորումը հայտ էր ներկայացրել իշխանություններին՝ խնդրելով ապրիլի 24-ին արտոնել միջոցառումը Ստամբուլում, և այս անգամ միջոցառումն առաջարկվում էր անցկացնել թատրոնի շենքի առջև: Այն Քադըքյոյ թաղամասում է, և ինչպես և սպասվում էր, […]
22:25 24.04.2024
Վրաստանի խորհրդարանի կողմից քննարկվող օտարերկրյա գործակալների մասին օրենքը, եթե ընդունվի, բացասական հետևանքներ կունենա երկրի եվրաինտեգրման գործընթացի վրա։ Նման նախազգուշացում է արել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է նրա մամուլի ծառայությունը։ «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը բացասաբար կանդրադառնա Սաքարտվելոյի եվրաինտեգրման ընթացքի վրա»,- ասել է նա։ Լիտվան Վրաստանի համար այս անվանումը […]
15:50 24.04.2024
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել աջակցել Հայաստանի հետ համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու և Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու առաջարկին։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ սուբյեկտիվ հայտարարությունները, որոնք արվում են որոշ արմատական շրջանակների շահերից ելնելով: Նման հայտարարությունները, որոնք խեղաթյուրում են պատմական փաստերը, հակասում են նաև […]
13:57 24.04.2024
Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու ցանկացած փորձ կհանդիպի ամենավճռական պատասխանին, թշնամին կզղջա դրա համար, ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է Կիպրոսում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ալիռեզա Սալարիանը։ Հարցը վերաբերում էր Իրանի միջուկային օբյեկտներին իսրայելական հարվածի հնարավորության և դրանց պաշտպանության աստիճանի վերաբերյալ մտահոգություններին։ «Ինչպես մեր արտգործնախարարն ասաց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր ելույթում, Իսրայելի ռեժիմի կողմից ուժի ցանկացած կիրառման […]
10:58 24.04.2024
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի մեկնաբան Քրիստան Ամանպուրի հարցերին, որոնք վերաբերել են Ռուբեն Վարդանյանի վիճակին, որը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ստորև թարգմանաբար ներկայացվում է Դավիթ Վարդանյանի հարցազրույցը. Քրիստիան […]
21:55 23.04.2024
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ անդամներ պատրաստվում եմ եկող շաբաթ քննարկման ներկայացնել օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի որոշ պաշտոնյաների նկատմամբ: Ինչի՞ համար են պատժամիջոցները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Օրենքի նախաձեռնողներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառը, ինչպես օրենքի նախագծում է ասվում, իրենց կողմից մարդու […]
20:39 23.04.2024
Վրաստանը ծրագրում է հայտ ներկայացնել Չեմպիոնների լիգայի 2028 թվականի եզրափակիչը Թբիլիսիում անցկացնելու համար։ Այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Վրաստանի իշխանությունները ծրագրում են եվրոպական ստանդարտներին համապատասխան 70-հազարանոց ստադիոն կառուցել, ինչը հնարավորություն կտա ամենաբարձր մակարդակի հանդիպումներ անցկացնել մայրաքաղաքում: