09:09 19.04.2024
Իրանի ՀՕՊ համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում է IRIB գործակալությունը։ Ավելի վաղ ամերիկյան ABC News հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելը «հրթիռային հարձակում» է իրականացրել Իրանում գտնվող օբյեկտի վրա։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյուններ են տեղի ունեցել Սպահան քաղաքի օդանավակայանի և Իրանի ռազմաօդային ուժերի 8-րդ բազայի […]
23:25 18.04.2024
4,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Թոքաթ նահանգում։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում, երկրաշարժի օջախը գտնվել է Սուլուսարայ քաղաքի մոտ՝ 6 կիլոմետր խորության վրա։
23:11 18.04.2024
Իրանի պատասխան գործողություններն ավարտվել են, և այժմ պետք է քայլեր ձեռնարկվեն Իսրայելին հետագա էսկալացիայից հետ պահելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ «Այժմ ավարտվել են Իրանի օրինական պաշտպանության, նրա փոխադարձ ու համաչափ գործողությունները, այս առումով անհրաժեշտ է զսպել Իսրայելի ռեժիմը Իրանի շահերի դեմ ուղղված հետագա արկածախնդրությունից»,- ասել է […]
22:38 18.04.2024
Արցախում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը լուծարվելու է: Տեղեկությունն այդ մասին հաստատվել է պաշտոնապես: Ինչո՞ւ է այն ժամանակից շուտ լուծարվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մի քանի օր առաջ հաստատվեց լուրն այն մասին, որ ռուս խաղաղապահները ժամանակից շուտ լքելու են Արցախը, մարտին, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, կայացավ ադրբեջանառուսական բանակցությությունների վճռորոշ փուլը՝ ռուս խաղաղապահների […]
19:46 18.04.2024
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Աղետների կառավարման վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում, երկրաշարժի օջախը գտնվել է Սուլուսարայ քաղաքի մոտ՝ 6 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների մասին դեռևս չի հաղորդվում։
15:18 18.04.2024
ԱՄՆ կոնգրեսական ներկայացուցիչ Դինա Տիտուսը պլանավորում է հաջորդ շաբաթ Կոնգրեսի քննարկմանը ներկայացնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ակտ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառման ընթացքում։ «Այն տարբեր պատժամիջոցներ կսահմանի ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ուղղորդել կամ իրականացրել են Արցախի էթնիկ զտումները»,- […]
15:18 18.04.2024
ՀՀ դեսպանությունը Վրաստանում արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին ստացված հարցումների կապակցությամբ հայտնում է, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հարցի առնչությամբ մշտական կապի մեջ է գտնվում Վրաստանի պատկան գերատեսչությունների հետ։ «Պաշտոնական ծանուցում ստանալուց հետո կտրամադրենք անհրաժեշտ տեղեկատվություն»,-նշված է դեսպանության հաղորդագրության մեջ:
15:12 18.04.2024
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 18-ին ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը եւ պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջեւ առկա դարավոր ջերմ ու […]
11:43 18.04.2024
Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին նախաձեռնած և առաջին ընթերցմամբ ընդունված «գործակալների օրենքին»: Նա կոչ է արել Վրաստանի իշխանություններին չանտեսել նախազգուշացումները, որ օրենքի նախագիծը չի համապատասխանում Եվրամիության նորմերին, փոխանցում է «Ալիք մեդիան»: «Մենք խորապես մտահոգված ենք, որ այս օրինագիծը եթե ընդունվի, կխարանի քաղաքացիական […]
11:12 18.04.2024
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ խաղաղապահ ուժերի՝ Լեռնային Ղարաբաղից դուրսբերմանը։ Նրան խնդրել են մեկնաբանել, թե ինչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի իրավիճակի վրա այն, որ ՌԴ-ն հանում է իր զորքերը Լեռնային Ղարաբաղից և տեղափոխում է Ուկրաինա: «Ինչպես գիտեք, մենք մասնակից չենք եղել եռակողմ բանակցությունների, որով ավարտվեցին մարտերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին և […]
23:52 17.04.2024
Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունումը բացասաբար կանդրադառնա հանրապետության՝ Եվրամիությանը (ԵՄ) միանալու փորձերի վրա։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Մենք խորապես մտահոգված ենք, որ եթե այս օրենքը ուժի մեջ մտնի, այն կարող է խարանել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք աշխատում […]
19:14 17.04.2024
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած Օտարերկրյա գործակալների մասին օրենքը չի համապատասխանում երկրի եվրոպական նկրտումներին: «Վրաց ժողովուրդն ընտրել է եվրոպական ուղին, ի պատասխան Եվրոպական խորհուրդն անցյալ տարվա դեկտեմբերին թեկնածուի կարգավիճակ շնորհեց Վրաստանին: Թույլ տվեք հստակություն մտցնել. օրինագիծը չի համապատասխանում ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումներին և Վրաստանին ոչ թե կմոտեցնի, […]
18:33 17.04.2024
Ապրիլի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Վրաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Մամուկա Խաբարելիի հրավերով այցելել է Վրաստանի օլիմպիական կոմիտե։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Կոմիտեում ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանին ներկայացվել են 2025թ. Բակուրիանիի եվրոպական երիտասարդական օլիմպիական ձմեռային փառատոնի (EYOF Bakuriani 2025) կազմակերպման մանրամասները։ Փառատոնին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են 48 երկրներ՝ այդ […]
17:42 17.04.2024
Իրանի իշխանությունները պատրաստվում են Իսրայելի պատասխան հարվածին իրանական տարածքի ուղղությամբ և իր անձնակազմի ու վստահված անձանց դեմ գրոհներին` այլ երկրների տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրել է The Wall Street Journal թերթը։ Թերթի տվյալներով` Իրանն ապրիլի 17-ին հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերը պատրաստում է հարվածների, իսկ իր ռազմածովային նավատորմը կսկսի Կարմիր ծովում […]
16:18 17.04.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրա, եթե այն ընդունվի երեք ընթերցմամբ։ «Ես վետո կդնեմ այս օրենքի վրա (օտարերկրյա գործակալների մասին), ինչպես անում եմ այլ օրենքների հետ կապված, որոնք հակասում են Եվրամիության ռազմավարությանը և առաջարկություններին», – ասել է Զուրաբիշվիլին BBC-ին տված հարցազրույցում։
15:48 17.04.2024
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Ղարաբաղի տարածքից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին որոշումը կայացվել է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից։ Չորեքշաբթի ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հաստատել էր, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։ «Երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը […]
15:41 17.04.2024
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մոտ ապագայում կայցելի Իրան։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷԻԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին։ «Գրոսսին Իրան կժամանի մոտ ապագայում»,-ասել է Էսլամին իրանական Tasnim գործակալությանը։ «Նրա խոսքով՝ Իրանը «կխուսափի ցանկացած գործունեությունից, որը կարող է բացասաբար անդրադառնալ ՄԱԳԱՏԷ-ի հետ հարաբերությունների վրա»։ «Մեր հարաբերությունները երաշխիքների և Միջուկային զենքի […]
14:54 17.04.2024
Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին: Քվեարկությունն ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Օրինագծին կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք։ Քվեարկությունն անցել է առանց ընդդիմության մասնակցության։
14:43 17.04.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտակարգ հանդիպում է անցկացնում Եվրամիության երկրների, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ՝ կապված հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ՝ խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկման համատեքստում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովենիայի, Ֆրանսիայի, Չեխիայի […]
14:22 17.04.2024
Քաղաքականության վրա արտաքին ազդեցությունը սահմանափակելու մասին վրացական օրինագիծը չի կարելի անվանել ռուսական, շատ երկրներ պահպանում են «ներքաղաքական հիգիենա»։ Այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա ոչ մի կերպ ռուսական չէ, սա այժմ սովորական պրակտիկա է հսկայական թվով պետությունների համար»,- ասել է նա: Պեսկովի խոսքով՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի […]
14:16 17.04.2024
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում շարունակում են առաջին ընթերցմամբ քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Հանդիպումն ուղիղ հեռարձակվում է օրենսդիր մարմնի կայքում։ Օրինագծի քննարկումը, որը չկարողացան ավարտին հասցնել երեքշաբթի, շարունակվել է քաղաքական բանավեճով։ Ընդդիմադիր «Լելո» խմբակցության պատգամավոր Աննա Նացվլիշվիլին օրենքի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել ամբիոնից։ Ընդդիմության ելույթներից հետո ելույթ կունենան խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները։ Այնուհետև կլինեն […]
12:36 17.04.2024
ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Ապրիլի 16-ին կայացած նիստում Եվրոպայի խորհրդին Կոսովոյի անդամակցության հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը: «Պարո՛ն նախագահ, Եվրոպան ավանդաբար փորձել է անտեսել զուգահեռները Կոսովոյի եւ իրենց ինքնորոշման իրավունքն իրացնել ձգտող այլ չճանաչված սուբյեկտների, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի […]
12:16 17.04.2024
Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ Բաքվի հետ սպառնալիքների և ճնշումների լեզվով խոսելն արդյունքի չի բերի, ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի դեսպանի հետկանչը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը հանդիպել է Ադրբեջանում հանրապետության դեսպանի հետ՝ երկու երկրների միջև լարվածության ֆոնին։ «Ֆրանսիան լրջորեն կասկածի տակ է դրել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման […]
11:52 17.04.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վարչակազմը ապրիլի 17-ին նախատեսված Եվրոպական խորհրդի նիստի մասին տեղեկատվություն է տարածել: Նշվում է, որ Զուրաբիշվիլին դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 17-ի Եվրախորհրդի նստաշրջանում քննարկելու Վրաստանում տեղի ունեցող զարգացումները, «չնայած այն հանգամանքին, որ հարցը նիստի օրակարգում ընդգրկված չէ», փոխանցում է «Ալիք Մեդիա»-ն: Ապրիլի 16-ին […]
11:43 17.04.2024
Վրաստանի խորհրդարանի մոտ ապրիլի 16-ին անցկացված բողոքի ցույցի ժամանակ հատուկջոկատայինները ծեծի են ենթարկել «Պուբլիկա», «Տաբուլա» և «Ապրիլի Մեդիա» առցանց լրատվամիջոցների լրագրողներին, հայտնում է «Ալիք Մեդիա»-ն: «Պուբլիկա»-ի լրագրող Ալեքսանդրե Քեշելաշվիլին նկարահանում էր ցուցարարներին բերման ենթարկելու իրավապահների գործողությունները: «Պիրվելի» հեռուստաընկերության հեռարձակած կադրերում երևում է, որ լրագրողին մի քանի հատուկջոկատայիններ սեղմել են պատին։ Radiotavisupleba լրատվամիջոցի հետ զրույցում Քեշելաշվիլին […]
11:22 17.04.2024
Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) տարածած հաղորդագրության համաձայն՝ երկրի արևելյան հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել: Այն գրանցվել է Մալաթիայի Բաթթալգազի շրջանում: Ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.3 մագնիտուդ: Մալաթայի նահանգապետ Էրսին Յազըջըն երկրաշարժից հետո իր սոցհաշվում կատարած գրառմամբ տեղեկացրել է հանրությանը, որ իրավիճակը կայուն է: «Որևիցե բացասական բան չի գրանցվել»,-գրել է նա:
23:59 16.04.2024
Վրաստանի անվտանգության ուժերը 11 մարդու են ձերբակալել Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ «Բողոքի ակցիայի ընթացքում իրավապահները վարչական իրավախախտումների համար բերման են ենթարկել 11 անձի»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ Նախարարությունից հայտնում են, որ ակցիայի ժամանակ վիրավորված իրավապահը տեղափոխվել է մայրաքաղաքի կլինիկա։
23:33 16.04.2024
Վրաստանի օմբուդսմեն Լևան Իոսելիանին կոչ է արել իրավապահ մարմիններին համաչափ ուժ կիրառել Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ ցուցարարների նկատմամբ և ապահովել նրանց հավաքների ազատությունը։ Այս մասին ասված է օմբուդսմենի տարածած հայտարարության մեջ։ «Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը (օմբուդսմեն) շարունակում է հետևել Թբիլիսիում հավաքին՝ խորհրդարանին հարող տարածքում։ Վրաստանի հանրային պաշտպանը կոչ է անում ներքին գործերի նախարարությանը […]
22:37 16.04.2024
Այս օրերին ՄԱԿ-ի արդարադատության դատարանում ընթացքի մեջ են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները: Միջպետական գանգատը ներկայացված է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակում: Սա տեղի է ունենում քաղաքական գործընթացներին զուգահեռ: Այս ամենի համատեքստին անդրադարձել է միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյությում:
22:29 16.04.2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկուշաբթի օրը զրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ և կոչ է արել դեէսկալացնել իրավիճակը Իսրայելի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը երեկ զրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ։ Նա կոչ է արել կենտրոնանալ տարածաշրջանում […]