17:38 23.04.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 23-ին Բաքվում կայացած միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանն ավելի քան երբևէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները ցիտել են Ալիևի խոսքերն այն մասին, որ կողմերը երբեք այսքան չեն մոտեցել խաղաղության պայմանագրի կնքմանը: «Մենք մի ժամանակ նույնիսկ չէինք կարողանում համաձայնության գալ բազային սկզբունքների շուրջ»,-նշել է Ադրբեջանի […]
17:12 23.04.2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Պակիստան կատարած այցի ժամանակ ելույթ ունենալով Լահորի համալսարանի ուսանողների համար՝ ասել է, որ «հազիվ թե Իսրայելից որևէ բան մնա», եթե նա հարձակվի իսլամական հանրապետության վրա։ «Եթե Իսրայելը նորից սխալվի և հարձակվի Իրանի տարածքի վրա, ապա նա բոլորովին այլ հետևանքների կբախվի, և պարզ չէ, թե արդյոք Իսրայելից որևէ բան կմնա»,- Ռաիսիի խոսքերն […]
16:52 23.04.2024
Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը, որը նախորդ տարիներին Հայոց ցեղասպանության տարելիցին ոգեկոչման միջոցառումներ է կազմակերպել Թաքսիմի, Թյունելի և Շիշհանեյի շրջաններում, չորեքշաբթի ժամը 19.00-ին Քադըքոյ Սյուրեյյա օպերայի դիմաց ոգեկոչման միջոցառում իրականացնելու թույլտվության համար դիմել է Ստամբուլի նահանգապետարան և մերժում ստացել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակօս»-ը։ «1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի մեր միջոցառումը, […]
16:21 23.04.2024
2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի […]
15:55 23.04.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ «Ղազախստանը մեզ դիմել է իրենց մոտ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկով։ Մենք համաձայնել ենք սրան և պայմանավորվել, որ եթե Հայաստանը նույնպես համաձայնի, ապա հանդիպումը կկայանա […]
13:26 23.04.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Հայաստանի իշխանություններին կենտրոնանալ առկա իրողությունների վրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար։ «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից: Հիմա դա հասկանում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ժամանակն է իրատեսական հիմքի […]
12:59 23.04.2024
Ադրբեջանում 3․1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է երկրի Սեյսմոլոգիական ծառայությունը։ Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Գորանբոյ շրջանում։ Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04:27-ին, օջախը գտնվել է 13 կմ խորության վրա։ Նշվում է, որ ցնցումները չեն զգացվել։
10:50 23.04.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրաքի Վարչապետ Մուհամմեդ Շիա աս-Սուդանիի գլխավորությամբ քառակողմ փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել, հայտնում է «Էրմենիհաբերը»: Այն վերաբերել է «Զարգացման ճանապարհ նախագծին» և ստորագրվել է Իրաքի, Թուրքիայի, Կատարի և «Արաբական Միացյալ Էմիրությունների» (ԱՄԷ) ներկայացուցիչների կողմից: «Մենք մեր վճռականությունն ամրագրեցինք մեր ստորագրած հուշագրով»,-ստորագրումից հետո ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը հայտնել է նաև […]
23:43 22.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Հարց – Adam Smith Institute` Ջեյմս Փրայս – Ի՞նչ եք կարծում, ադրբեջանցիները կամ անգամ ռուսները ինչքանո՞վ են անկեղծ հարաբերությունների նորմալացման գնալու իրենց ցանկության մեջ, թե՞ պարզապես հետագա թշնամական կամ ագրեսիվ գործողության համար են ավելի շատ հող պատրաստում: Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ես երբ խոսում էի հարաբերությունների դիվերսիֆիկացման […]
23:41 22.04.2024
Ռուս-ադրբեջանական ժամանակակից հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխըմբռնման և արդյունքների վրա կենտրոնանալու վրա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։ «Ռուս-ադրբեջանական ժամանակակից հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխըմբռնման, փոխադարձ աջակցության և արդյունքների վրա կենտրոնանալու վրա: Ակտիվորեն համագործակցում ենք տնտեսական, քաղաքական, էներգետիկ, հումանիտար և շատ այլ ոլորտներում»,- ասել է Ալիևը։
22:49 22.04.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ի՞նչ լծակներ կարող են ունենալ որոշ երկրներ Ադրբեջանի վրա՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համատեքստում՝ շեշտելով, որ խաղաղության առաջին շահառուները հենց Հայաստանն ու Ադրբեջանն են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետն այդ մասին խոսել է բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։ Լրագրողը բերել է «British Petroleum»-ի օրինակը, որն Ադրբեջանից […]
22:27 22.04.2024
Ադրբեջանի նախագահը ժամանել է Մոսկվա: Կայացել են Իլհամ Ալիևի ու Վլադիրմիր Պուտինի բանակցությունները: Ի՞նչ է ենթադրում օրակարգը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հայտնի է, որ Վլադիմիր Պուտինը վերջին օրերը անց էր կացրել ամառանոցում, իսկ աշխատանքային այցերի դեպքում, հաճախ Պուտինն իր արտասահմանյան հյուրերին նաև հենց ամառանոցում է ընդունում, սակայն Իլհամ Ալիևին նա որոշեց ընդունել […]
22:22 22.04.2024
Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում՝ անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից։ Այս մասին խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ «Մենք ընդամենը պետք է գետնի վրա վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային միության փլուզման պահին և ունեցել են Խորհրդային միության սահմաններում դե յուրե իրավական հիմք», […]
18:06 22.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Հիմք է ընդունվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2022 թ.-ի մայիսի 23-ի «ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային […]
13:49 22.04.2024
Ադրբեջանը Ռուսաստանի մեծ բարեկամն է, հարեւանն ու գործընկերը, և երկու կողմից էլ կա քաղաքական կամք՝ զարգացնելու այդ հարաբերությունները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ադրբեջանը մեծ հարևան է, բարեկամ, գործընկեր և դաշնակից, մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, ունենք համագործակցության մեծ ներուժ»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե ինչում է կայանում Ռուսաստանի մեծ […]
13:42 22.04.2024
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 22-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:
12:37 22.04.2024
Բաքուն ունի իր սեփական ուժերը Ղարաբաղում անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայությանը, ապա այս պահին դա Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, որն ունի իր ուժերը՝ ապահովելու անվտանգությունը, և ակնհայտ է, որ այդ հարցը միակողմանիորեն չի լուծվում։ Տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է […]
23:17 19.04.2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Մերձավոր Արևելքում բոլոր կողմերի առավելագույն զսպվածության անհրաժեշտությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը հանդիպման ժամանակ հաստատել է իր դիրքորոշումը, որը նա հնչեցրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Իսրայելի վրա Իրանի հարձակման վերաբերյալ, […]
22:09 19.04.2024
Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին այլևս չկա: Հիմնվելով իր հետազոտությունների վրա՝ ահազանգ է հնչեցրել Կոռնելի համալսարանի Caucasus Heritage Watch նախաձեռնությունը: Այդ մասին ահազանգը հրապարակված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում՝ կից արբանյակային լուսանկարներով: 4 տարի է՝ եկեղեցին իրենց ձեռքում էր: Ինչո՞ւ հենց հիմա դա արեցին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ, որ երեկ՝ ապրիլի 18-ին, ամբողջ […]
21:19 19.04.2024
«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղից դուրս գալու գործընթացին, Բրյուսելյան հանդիպմանը, դրան հետևած ռուսական և ադրբեջանական կողմերի արձագանքներին, Տավուշի սահմանային 4 գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակին, Հռոմի ստատուտի վավերացման արդյունքներին: Նախորդ հարցազրույցներից մեկի ժամանակ Ռոբերտ Ղևոնդյանը նշել էր, որ Ադրբեջանը երկար չի […]
18:10 19.04.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատանքի ուղղությունները՝ այս համատեքստում անդրադառնալով Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ իրանցիների իրավունքների պաշտպանությանը: Պաշտպանը նշել է, որ վերոնշյալ անձանց իրավունքների պաշտպանության հարցերը գտնվում են անձամբ […]
17:42 19.04.2024
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց – Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի […]
17:18 19.04.2024
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳ […]
17:00 19.04.2024
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ապրիլի 22-ին Մոսկվայում կկայանան բանակցություններ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում։ Նախատեսվում է դիտարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային […]
16:40 19.04.2024
Ռուբեն Վարդանյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը: «Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Հացադուլը […]
15:49 19.04.2024
«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ ուժի չկիրառման և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա հիմնված խաղաղ գործընթացին, ասվում է G7-ի հայտարարության մեջ։ «Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և տեւական խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների […]
12:15 19.04.2024
2-րդ փուլ. ՄԱԿ-ի արդարադատության դատարանում Հայաստանը պատասխանում է Հաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած առարկություններին: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը՝ կից ներկայացնելով տեսանյութի հղումը։
11:21 19.04.2024
Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնում է, որ ապրիլի 18-ի երեկոյան երկրի արևելյան հատվածում հերթական երկրաշարժն է գրանցվել: Նշվում է, որ այն կրկին տեղի է ունեցել Թոքաթ նահանգի Սուլուսարայ շրջանում, սակայն այս անգամ ավելի ուժեղ, փոխանցում է «Էրմենիհաբերը»: Էպիկենտրոնում 6կմ խորությամբ գրանցված երկրաշաժի ուժգնությունը կազմել է 5.6 մանգիտուդ: Այն զգացվել է հարակից […]