19:33 25.03.2024
Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը: Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Մենք շատ բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները և նման բարձրաստիճան այցելությունները մեկ անգամ ևս ընդգծում է մեր երկրների, մեր ժողովուրդների միջև եղած այդ հարաբերությունների կարևորությունը: Իրականում, մեր հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն, ինչն արձանագրված է նաև […]
17:21 25.03.2024
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հարգելի՛ ներկաներ, Ուրախ եմ առաջին անգամ Հայաստանում հյուրընկալել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ցանկանում եմ մեկ անգամ ևս՝ արդեն դեմ առ […]
16:57 25.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին: Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է երկու երկրների վարչապետերի առանձնազրույցը: Հաջորդիվ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Վարչապետ Կոբախիձե, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությունը մեր հանրապետությունում, մեր մայրաքաղաքում։ Թույլ տվեք ևս […]
15:50 25.03.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել Վրաստանի՝ Եվրամիության անդամության պաշտոնական թեկնածու դառնալու լուրին։ «Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել այդ լուրին՝ տեղի ունեցածը համարելով կարևոր իրադարձություն, որն անմիջական ազդեցություն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների վրա»,–ասաց […]
15:45 25.03.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ Վրաստանը հույս ունի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ «Ես ընդգծել եմ մեր համատեղ ջանքերի կարևորությունը, որպեսզի կարողանանք պայքարել տարածաշրջանում առկա մարտահրավերների դեմ։ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանը, խաղաղությանը և համատեղ ապրելուն միտված ջանքերին»,- ընդգծել է […]
15:15 25.03.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Երևանում քննարկել են երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ Վրաստանի իր գործընկերոջ հետո հանդիպումից հետո հայտարարության ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Իրակլի Կոբախիձեին՝ Վրաստանի վարչապետի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով։ Նա վստահություն հայտնեց, որ Կոբախիձեն իր հոգատար հետևողականությամբ լուրջ ներդրում […]
15:13 25.03.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի դիմավորման պաշտոնական արարողության կադրերը։
11:53 25.03.2024
Այսօր՝ մարտի 25-ին, նախատեսվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այցը Հայաստանի Հանրապետություն։ Այդ մտադրության մասին, որ Բրյուսել կատարած այցից հետո նախատեսում է մեկնել հարևան երկրներ, Վրաստանի վարչապետը հայտնել էր մարտի 14-ին, փոխանցում է «Ալիք մեդիան»: Անցած շաբաթ Կոբախիձեն մեկնել էր Ադրբեջան, հանդիպել էր վարչապետ Ալի Ասադովի հետ։ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ զրույցի […]
23:33 24.03.2024
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում․ «Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկանում եմ նշել, որ մենք խստորեն դատապարտում ենք Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը բազմաթիվ կյանքեր խլեց։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Ուրախ եմ ողջունել ձեզ Ժնեւում հինգ տարվա […]
22:07 23.03.2024
4 գյուղերի թեման, որոնք պահանջում է Ադրբեջանը, վերջին շրջանում դարձել է ամենաակտիվ քննարկվողը: Դրա շուրջ կարծիքները բազմաշերտ են ու իրարամերժ: Անկախ տեսակետներից, ի՞նչ նշանակություն ունեն և որտե՞ղ են իրավական հիմնավորումները: Այս և այլ հարցերի անդրադարրձել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
15:14 23.03.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:26 23.03.2024
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդ Զիյադ ալ Նահալան քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական հեռագրային ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Ինչպես նշվում է, Աբդոլլահիանը ալ Նահալային տեղեկացրել է «Իրանի վերջին խորհրդակցությունների և գործողությունների մասին»՝ ի աջակցություն պաղեստինցիների։ Ուրբաթ […]
08:15 23.03.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
21:44 22.03.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին: Անդրադարձ է եղել վերջին ներքաղաքական ու արտաքին քաղաքական զարգացումներին, ընդդիմությունից իշխանությունների հասցեին հնչեցվող մեղադրանքներին, հայ-ռուսական հարաբերություններին և այլն: «Մոսկվան համառորեն Հայաստանին պատերազմի մեջ է ներքաշում: Ես ինչքան հասկանում եմ, հիմա մեր բանակը վերակառուցման լավ ընթացքի մեջ է: Զենքի մատակարարումներ կան, դաշնակիցներ կան, ժամանակ պետք է ձգենք, […]
18:12 22.03.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
12:27 22.03.2024
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։
11:25 22.03.2024
Պրահայում կայացել է Jeden svět/One World միջազգային մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի փառատոնի 26-րդ բացման արարողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառման շրջանակներում Homo Homini մարդու իրավունքների մրցանակը հանձնվել է այս տարվա դափնեկիր՝ ադրբեջանական անկախ առցանց լրատվամիջոցներից Abzas Media խմբագրությանը, որն անդրադառնում է Ադրբեջանի ներքաղաքական վիճակին, մարդու իրավունքներին և տեղական պետական կառույցներում կոռուպցիային: Խմբագրության լրագրողների, այդ թվում՝ ադրբեջանական ռեժիմի […]
08:35 22.03.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
19:35 21.03.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
18:25 21.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրեն Աքբար Իրանիին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը և այլք: ԿԳՄՍ նախարար Ժաննա […]
17:21 21.03.2024
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր մեկնարկել է «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական երկօրյա գիտաժողովը` նվիրված իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Գիտաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, Մատենադարանի արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող, թանգարանի […]
16:34 21.03.2024
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալն Ադրբեջանից պահանջել է ետ քաշել իր զորքերը Հայաստանի օկուպացված տարածքներից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Le Figaro-ին, Ֆրանսիայի վարչապետն այդ մասին ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ ունեցած ելույթում՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահն ինքն է խոստովանել, որ ադրբեջանական ուժերն առաջխաղացում ունեն Հայաստանի տարածքի մի քանի կետերում։ «Այսօր […]
23:08 20.03.2024
ՀՀ Ազգային ժողովը ձայների 57 կողմ, 27 ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացրել է ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ձեռնպահ են քվեարկել։ Այդ փաստաթղթով կարգավորվում են դիտորդական առաքելության գործառույթները, դիտորդներին անձեռնմխելիություն է տրամադրվում։ Համաձայանգիրը ներկայացնող փոխարտգործնախարարը հայտարարել է, որ եվրոպական առաքելության տեղակայումը Հայաստանում միտված է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանն […]
22:25 20.03.2024
Հարավային Կովկասում նոր զարգացումներ են տեղի ունենում: Եվրամիությունը կարծես թե ակտիվացնում է իր քայլերը՝ հայտարարելով, որ Հայաստանը կարող է Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնել: Դրան հաջորդում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցը, որը տեղի է ունենում Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին և Տավուշի շուրջ ստեղծված բարդ իրավիճակում: Թեմայի շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է ռազմաքաղաքական հարցերով […]
19:54 20.03.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին Նոուրուզի՝ իրանական Ամանորի կապակցությամբ։ «Թող գալիք տարին Իրանի համար նշանավորվի նորանոր հաջողություններով և ձեռքբերումներով։ Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ նշանակություն ունեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ հազարամյա պատմություն ունեցող ջերմ ու բարեկամական կապերը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ նոր մակարդակի կբարձրացնենք […]
18:16 20.03.2024
Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում իր միջազգայնորեն ճանաչված տարածքից որևէ մեկին զիջել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի այն դիտարկմանը, թե Ադրբեջանի հետ բանակցություններում հայկական կողմը անընդհատ զիջումների է գնում, սակայն դրա դիմաց ոչինչ չի ստանում, այլ ընդահակառակը՝ Ադրբեջանից […]
17:54 20.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է լեգիտիմության հիմքի վրա պետական սահման ունենալը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետն այս մասին հայտարարարել է Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին, թե ինչ է ստանալու հայկական կողմը՝ զիջելով իր դիրքերը Տավուշի մարզում։ «Մենք ստանում ենք պետական սահման։ Կա երկու տրամաբանություն․ […]
17:33 20.03.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, ապա նաև սահմանագծման գործընթացը պետք է իրականացվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հարցին: Պատգամավորը խնդրել է ներկայացնել վերջերս Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպումից ստացած տպավորությունները: «Հանդիպումները շատ կարևոր էին: […]
17:16 20.03.2024
Այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա որևէ համաձայնություն քարտեզների վերաբերյալ, որոնք պետք է օգտագործվեն սահմանազատման գործընթացում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ համաձայնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա։ Կա համաձայնություն, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց […]