19:12 29.03.2024
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մարտի 29-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը։ «Նշվել է, որ չնայած առկա դժվարություններին […]
11:18 29.03.2024
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կենտրոնական գործադիր խորհրդի նախկին անդամները 2021թ. ապրիլի 24-ին «Առերեսվեք Հայոց ցեղասպանության ամոթի հետ» վերնագրով հայտարարություն էին կատարել, որի առնչությամբ բացվել էր դատական գործ։ Նշվում է, որ վերոնշյալ հայտարարության պատճառով բացված դատական գործով վճիռ է կայացվել Անկարայի 48-րդ ընդհանուր իրավասության քրեական դատարանում։ Մասնավորապես «Թուրքիայի Հանրապետություն պետությունը բացահայտ նվաստացնելու» մեջ մեղադրվող […]
10:51 29.03.2024
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ Ժնևում կայացած հանդիպումից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը նշել է, որ դա առաջին հանդիպումն էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև։ «Աննախադեպ բան տեղի ունեցավ։ Առաջարկը Միջխորհրդանական միության կողմից էր, որի շրջանակներում էլ այդ հանդիպումը տեղի […]
10:05 29.03.2024
Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ լինելով Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև գիտի Արևմուտքի քայլերի մասին, որոնք խոչընդոտում են այդ նորմալացմանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ազնվորեն ներկայացրել ենք մեր բոլոր գնահատականները Հայաստանի ղեկավարությանը, նրանք լավ գիտեն, որ մենք հավատարիմ ենք մնում մեր ստանձնած պարտավորություններին, […]
08:47 29.03.2024
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում կրկին անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը՝ այս անգամ խոսելով դրա վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի մասին: Նա հայտարարել է, որ տարածաշրջանում խառնաշփոթի մի մասը սնուցվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով: «Ինչ վերաբերում է Բրյուսելում այս հանդիպմանը, ինչպես ես երեկ ասացի, այն պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության […]
22:44 28.03.2024
Ի պատասխան Հայաստանի անվտանգությանը նպաստելու Ֆրանսիայի ջանքերի՝ Ադրբեջանը հերթական հակաֆրանսիական արշավն է սկսել: Բաքվի քարոզիչները փորձում են անջատողական շարժում հրահրել Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիա կղզում: Այնտեղ ադրբեջանցիների աջակցությամբ հանրահավաք է կազմակերպվել Ֆրանսիայի կազմից նահանգի դուրս գալու պահանջով: Ինչու են այդքան հեռու հասել: Ի՞նչ մեթոդներով են անջատողականություն հրահրում ադրբեջանցիները և որքանո՞վ է դա ցավոտ Փարիզի համար: […]
21:27 28.03.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ԳԽ պատգամավոր, հանրային գործիչ Ազատ Արշակյանին: Անդրադարձ է եղել Երևանում անցկացված Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման համաժողովին, որին մասնակցել է նաև Արշակյանը: Համաժողովին հայտարարվել է, որ քաղաքացիական հասարակությունը և քաղաքական կուսակցությունները պատրաստ են աջակցել իշխանությունների ցանկացած գործողությանը, որն ուղղված կլինի ժողովրդավարության և Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը: Հիշեցնենք, որ համաժողովը […]
17:17 28.03.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
16:06 28.03.2024
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Խոսելով երկկողմ կապերից` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են: Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ վերջին տարիներին վերելք է ապրում միջխորհրդարանական համագործակցությունը, որին նպաստում է բարեկամական խմբերի […]
14:57 28.03.2024
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը հայտարարել է, որ Ֆրանսիան իր հետախուզական ծառայության ներկայացուցիչների միջոցով լրտեսական ցանց է ստեղծում՝ ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության։ «Ֆրանսիան տարածաշրջանում խաղաղություն պահպանելու փոխարեն Հայաստանին զենք և զինամթերք է մատակարարում։ Ֆրանսիան դրանով չի սահմանափակվում, իր նպատակին հասնելու համար իր հետախուզական ծառայության ներկայացուցիչների միջոցով գաղտնի համագործակցության է ներգրավում տարբեր անձանց, […]
12:27 28.03.2024
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում, քանի որ Բրյուսելն ու Վաշինգտոնն ուղղակիորեն խոսում են նման իրադարձությունների հակառուսական բնույթի մասին, իր Telegram ալիքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Երևանում հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը […]
10:43 28.03.2024
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարից հետո Թուրքիայի արևմտյան Սափանջա լիճը ծածկել է նավթի հաստ թաղանթ, հայտնում է Milliyet թերթը։ «Մազութի արտահոսքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կոջաելի նահանգում ճանապարհային աշխատանքների ժամանակ ՆԱՏՕ-ի նավթատարի ճյուղը ծակվել է, և վառելիքը հոսել է Սապանջա լիճը, որը 4-5 միլիոն մարդու քաղցրահամ ջուր է մատակարարում», – գրում է թերթը։ Իշխանությունները […]
09:55 28.03.2024
Ինչպես արդեն հայտնել էինք, ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայում կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ: Այս մասին հարց է հնչել ԱՄՆ պետդեպարտամենտում ճեպազրույցի ընթացքում: Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք հանդիպման ընթացքում Ադրբեջանի հետ կապված խնդիրները կբարձրացվեն։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել է. «Հնարավոր […]
23:15 27.03.2024
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։ Հարց․ Ադրբեջանական կողմն, անդրադառնալով Հայաստան-ԵՄ-ԱՄՆ սպասվող հանդիպմանը, նշում է, որ այն ներառական չէ, ինչպես նաև կարող է դրդել Հայաստանին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է […]
22:41 27.03.2024
Որոշ մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, թե ինչով են զբաղվել Թուքիայում մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն իրականացրած հանցագործները: Հիշեցնենք՝ 4 ահաբեկիչներից 2-ը Մոսկվա էին ժամանել Ստամբուլից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ինչպես գիտենք, 4 ահաբեկիչներից 2-ը Մոսկվա էին ժամանել Ստամբուլից. կոնկրետ Սաիդակրամ Ռաչաբալիզոդեն Ստամբուլ էր ժամանել հունվարի 5-ին, իսկ Շամսիդին Ֆարիդունին՝ […]
15:18 27.03.2024
Հայաստանի Հանրապետությունը իր տարածքի որևիցե մաս սակարկման չի ենթարկում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով, որ նման հարց նույնիսկ չի էլ կարող քննարկվել։ «Հայաստանի Հանրապետությունում չկա որևիցե գյուղ, որը կարող է որևէ մեկին հանձնվել։ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր թվականների […]
08:06 27.03.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
20:44 26.03.2024
Մի նախկին պաշտպան Արման Թաթոյանի Լոնդոնում ՄԹ խորհրդարանի անդամների հետ հանդիպման հաջորդ օրը «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով Խորհրդարանի քննարկմանն օգտագործվել են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի փաստահավաք աշխատանքների արդյունքները: Ինչպես հայտնում են հիմնադրամից, բարձրացվել է նաև Ադրբեջանի դեմ սանկցիաների հարցը: Մանրամասները՝ տեսանյութում:
20:34 26.03.2024
Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնելու մեջ մեղադրվող երկու անձինք Ստամբուլում իջեւանել են կենտրոնական թաղամասերի հյուրանոցներում։ Այս մասին հայտնում է Yetkinreport պորտալը։ Հրատարակությունը մանրամասնել է, որ խոսքը այնպիսի հեղինակավոր թաղամասերի մասին է, ինչպիսիք են Ֆաթիհը կամ Շիշլին։ Հրապարակման մեջ նշվում է, որ դեռ պարզ չէ, թե ինչով են զբաղվել մեղադրյալները Ռուսաստան մեկնելուց առաջ։ Պորտալի տվյալներով՝ Շամսիդին […]
17:53 26.03.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
16:12 26.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցի շրջանակում: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Վրաստանում Հայաստանի […]
15:11 26.03.2024
Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստանի նահանգում պարեկների վրա «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանքով սպանվել է ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցը և մեկ երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Զինյալները մարտի 25-ի երեկոյան հարձակվել են պարեկի վրա, որն ապահովում էր անվտանգությունը Նոուրուզի տոների ժամանակ Խաշ և Իրանշահր քաղաքների միջև ձգվող մայրուղու […]
14:57 26.03.2024
Իրանի Խուզեստանի նահանգում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մեսջեդ Սոլեյման քաղաքից (մոտ 111 հազար բնակչությամբ) 82 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախն ընկած է եղել է 10 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն չկան։
12:14 26.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Kathimerini օրաթերթին։ Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս– Վարչապետ Միցոտակիսի հետ հանդիպման ընթացքում Դուք կարևորեցիք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ առևտրային հանգույցի ստեղծման համար, որը պետք է կապի Հայաստանը Միջերկրական ծովի և Հունաստանի հետ՝ անցնելով Թուրքիայի տարածքով: Ինչպե՞ս կարող է այս ծրագիրը նպաստել Կովկասից մինչև Միջերկրական ծով տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը: Վարչապետ Նիկոլ […]
11:48 26.03.2024
Թուրք իրավապահները Ստամբուլում ձերբակալել են 17 անձանց, ովքեր կասկածվում են արգելված ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ, ևս 10-ը հետախուզման մեջ է, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։ «Ստամբուլի գլխավոր դատախազությանը կից ահաբեկչության և կազմակերպված հանցավորության հետաքննության բյուրոյի հետաքննության շրջանակներում որոշում է կայացվել կալանավորել 17 կասկածյալի: Հետախուզական տեղեկատվություն է ստացվել «Իսլամական պետությունում» նրանց ենթադրյալ գործունեության մասին», […]
11:32 26.03.2024
Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության առաջնորդները ստորագրություններ են ներկայացրել Վրաստանի նախագահի աշխատակազմ՝ պահանջելով ազատ արձակել անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Ընդգծենք՝ միակ իրավական լծակը, որը կարող է օգտագործել ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սաակաշվիլիին ազատ արձակելու համար` ներումն է, թեև ՄԱՇ կուսակցության ղեկավարները լրատվամիջոցներին […]
23:08 25.03.2024
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նշել է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման և իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ավարտը ԵՄ առաջնահերթություն համարելու անհրաժեշտությունը։ Այս մասին նա հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։ «Բորելը, հայտարարելով, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ավարտը մնում է Եվրամիության առաջնահերթությունը, նշել […]
21:07 25.03.2024
Ռուսական որոշ լրատվամիջոցներ ստահոդ տեղեկություն էին տարածում այն մասին, թե իբր Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչությունը հայկական ինչ-որ հետք է ունեցել: Ովքե՞ր կարող են կանգնած լինել այս սադրանքի հետևում, և ի՞նչ նպատակով է դա արվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե, այսպես ասած ադրբեջանական ականջներն անմիջապես երևացին այս ամենի հետևում: Առաջինն այդ անհետեթ վարկածը […]
20:43 25.03.2024
Վրաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի և պատրաստ է այդ գործընթացին դրականորեն աջակցել ու նպաստել խաղաղությանը և կայունությանը տարածաշրջանում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին հայտնեց Վրաստանի Վարչապետ Իրակլի Կոբախիձեն: «Տարածաշրջանային զարգացումների մասին խոսելիս՝ ընդգծել եմ մեր համատեղ ջանքերի կարևորությունը, որպեսզի կարողանանք պայքարել տարածաշրջանում առկա մարտահրավերների դեմ։ […]