16:38 20.03.2024
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը լրտեսում է Ռուսաստանին, Իրանին և Ադրբեջանին՝ մեծացնելով լարվածությունը տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հայաստանի տարածքից ԵՄ առաքելությունը լրտեսում է մեր երկրին, Իրանին, Ադրբեջանին, սա նաև փաստացի հաստատում ունի: Նման ապակառուցողական գործունեությունը հանգեցնում է տարածաշրջանում լարվածության աճի և նույնիսկ կարող է անդառնալի հետևանքներ ունենալ»,- նշել […]
14:40 20.03.2024
Մեծ Բրիտանիան աջակցում է այն հարթակին, որի արդյունավետ աշխատանքի և կայացման գործում միջնորդական առաքելությամբ հանդես են գալիս ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, ինչպես նաև զորակցում է հայկական և ադրբեջանական կողմերին, որպեսզի նրանք ներգրավվեն կառուցողական բանակցություններում՝ հավատալով, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է մոտ ապագայում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան […]
11:21 20.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի առիթով: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար նշանավորվի բացառիկ հաջողություններով […]
23:50 19.03.2024
Մարտի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությանը և բազմաոլորտ համագործակցությանը։ Մտքեր փոխանակվեցին երկկողմ փոխգործակցության խորացման նպատակով նախատեսվող քայլերի վերաբերյալ։
20:42 19.03.2024
Հնագետները Թուրքիայում հայտնաբերել են մարմնի դակման (փիրսինգի) ամենահին ապացույցը: Այն կատարվել է մոտ 11000 տարի առաջ: Այս մասին հայտնում է Arkeonews-ը։ Անկարայի համալսարանի գիտնականները 100-ից ավելի զարդեր են հայտնաբերել իրենց հին տերերի ականջների և կզակի մոտ։ Դրանք պատրաստվում էին կրաքարից, օբսիդիանից, քլորիտից, պղնձից և գետի խճաքարերից։ Զարդանախշերի բազմազանությունը հուշում է, որ դրանք նախատեսված էին ականջներն […]
20:08 19.03.2024
Թուրքիայի առաջնության 30-րդ տուրի «Տրաբզոնսպոր»-«Ֆեներբահչե» հանդիպումը ավարտվել է զանգվածային բախումով։ Խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2-3 հաշվով։ «Տրաբզոնսպորի» երկրպագուները խաղից հետո ներխուժել են խաղադաշտ և հարձակվել մրցակցի ֆուտբոլիստների վրա, երբ նրանք տոնում էին հաղթանակը։ Մարզադաշտի անվտանգության աշխատակիցները փորձել են կարգի բերել երկրպագուներին։ «Ֆեներբահեչի» ֆուտբոլիստները խաղադաշտը լքել են թիկնապահների ուղեկցությամբ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիկայան […]
17:43 19.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Տավուշի մարզ: Ոսկեպարում վարչապետը հանդիպել է տեղի, ինչպես նաև Բաղանիսի բնակիչներին, այնուհետև եղել է Կիրանցում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:53 19.03.2024
Հայաստանը իրանցի 8 բանտարկյալի արտահանձնել է Իրանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Նշվում է, որ իրանցի բանտարկյալները կշարունակեն իրենց պատիժը կրել Իրանում։ Իրանցի ևս մեկ բանտարկյալի էլ արտահանձնել է Ճապոնիան։ «Արտահանձնման գործընթացն իրականացվել է արդարադատության նախարարության և արտաքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում՝ Երևանի և Տոկիոյի հետ պայմանավորվածություններին համապատասխան»,-հայտնել է Իրանի արդարադատության […]
15:16 19.03.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես են եկել հայտարարություններով: Իր խոսքում Ստոլտենբերգը հայտնել է, որ Հայաստանի վարչապետի հետ քննարկել է Հարավային Կովկասում կայունության կարևորությունը: «Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո: Ահա, թե ինչու եմ երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների […]
15:05 19.03.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը շեշտել է, որ Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը ուղղված չէ որևէ պետության դեմ։ «Գլխավոր քարտուղարի հետ զրույցի ընթացքում առիթ ենք ունեցել անդրադառնալ նաև Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների օրակարգին։ Ընդգծել եմ, որ այս գործընթացն ուղղված չէ որևէ պետության դեմ և միտված է բարձրացնել Հայաստանի Զինված […]
14:58 19.03.2024
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռևս 2022թ. ձեռք բերված և հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն անդրադառնալ հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման վրա»,-ընդգծել է Փաշինյանը։
14:51 19.03.2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և վերջինիս շնորհավորել պետական բարձրագույն պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են որ, երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցությունը և Ռուսաստանի Դաշնության ու Իրանի միջև համատեղ խոշոր նախագծերը: «Ռաիսին ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին վերընտրվելու կապակցությամբ»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության […]
14:25 19.03.2024
Հյուսիսատլանտյան դաշինքի` Կովկասում իր ներկայությունն ընդլայնելու փորձերը «տեսանելի են անզեն աչքով», դժվար թե դրանք կայունություն և կանխատեսելիություն հաղորդեն տարածաշրջանում իրավիճակին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ՆԱՏՕ-ի ընդհանուր ձգտումները՝ ամրապնդելու իր ներկայությունը Կովկասում, մեզ քաջ հայտնի են և, ինչպես ասում են, տեսանելի են անզեն աչքով: Կա նաև ընկալում, որ, ըստ […]
14:20 19.03.2024
Վերահաստատում եմ բազմիցս հնչեցրած պատրաստակամությունը՝ կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրագույն մակարդակում համաձայնեցված սկզբունքների հիման վրա։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերահաստատում եմ բազմիցս հնչեցրած պատրաստակամությունը՝ կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրագույն մակարդակում համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա. միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն […]
22:07 18.03.2024
Շարունակվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս: Երեկ Յենս Ստոլտենբերգը Բաքվում էր: Այսօր նա ժամանել է Թբիլիսի: Նշանակություն ունի՞ այն փաստը, որ Ստոլտենբերգն առաջինը հենց Բաքու է այցելել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանական մամուլը՝ հատկապես իշխանամետ, գրում է, որ Յենս Ստոլտենբերգի այցը վկայում է այն կարևոր նշանակության մասին, որ Արևմուտքը […]
19:17 18.03.2024
Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից մեկն է, և Հյուսիսատլանտյան դաշինքը լիովին աջակցում է նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 18-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամտերիմ գործընկերներից է։ Մենք մեծապես գնահատում ենք ձեր նշանակալի նպաստը ՆԱՏՕ-ի առաքելություններում և գործողություններում։ Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանն […]
18:36 18.03.2024
Հայաստանի և Ղազախստանի համար նոր հնարավորությունների բացահայտումն առանցքային է և կարևոր. Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ ունեցած համատեղ ասուլիսին ասել է Արարատ Միրզոյանը: Հայ և ղազախ գործընկերների հանդիպման կարևոր շեշտադրումների մանրամասները՝ ռեպորտաժում:
15:07 18.03.2024
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի ԱԳ նախարարի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Եվս մեկ անգամ հնարավորություն ունեցա ընդգծելու, որ Հայաստանը նվիրված և […]
13:57 18.03.2024
Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Աբխազիայում և Հարավային Օսիայում ՌԴ նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասերի բացումը՝ այնտեղ քվեարկությունն անօրինական անվանելով։ «Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ՌԴ նախագահական ընտրությունների անցկացումը և Վրաստանի օկուպացված շրջաններում (Աբխազիա և Հարավային Օսիա) ընտրատեղամասերի անօրինական բացումը, որի նպատակն է տեղական բնակչությանը զանգվածաբար ներգրավել դրանցում», – ասված է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, […]
11:57 18.03.2024
Թուրքիայում հայտնաբերվել է 2100 տարվա վաղեմության մակագրություն՝ «Անտիոքոս Կոմմագենացին կոչ է անում մարդկանց ենթարկվել և հարգել օրենքը»։ Այս մասին հայտնում է Arkeonews-ը։ Ռելիեֆ քանդակները հայտնաբերվել են թուրքական գյուղերից մեկի բնակիչների կողմից 2023 թվականին։ Նրանք այդ մասին զեկուցել են թանգարանին, և Օքսֆորդի և Պիզայի համալսարանների գիտնականները եկել են այն ուսումնասիրելու։ Խորդուբորդ տեղանքի և զառիթափ ժայռոտ լանջերի […]
11:10 18.03.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնացքում, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Հրազդան, Չարենցավան, Ծաղկաձոր, Սևան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
21:52 17.03.2024
Երկար տարիներ անց Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորություն կա։ Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո մամուլի հայտարարության մեջ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նա հայտարարել է, որ բարձր եմ գնահատում Ադրբեջանի նախագահի այն միտքը, որ «երկու կողմերն էլ ավելի մոտ են խաղաղության հաստատմանը, քան երբևէ»։ «Կոչ […]
19:48 17.03.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում։ Ադրբեջանից հետո ՆԱՏՕ-ի ղեկավարը նախատեսում է այցելել Վրաստան և Հայաստան։ Հյուսիսատլանտյան դաշինքի կայքում նշվում է, որ պարոն Ստոլտենբերգը ծրագրում է Բաքվում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մարտի 18-ին նախատեսված է գլխավոր քարտուղարի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի […]
12:00 17.03.2024
Ի՞նչ, ինչպե՞ս ու ինչո՞ւ. հարցեր, որոնց պատասխանների միջոցով բացահայտենք այս շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ տեղի ունեցած գործընթացները: Ուշագրավ հայտարարություններ հնչեցին վարչապետի, ապա նաև արտաքին գործերի նախարարի խոսքում: Ուշադրության արժանի էր նաև Եվրոպական խորհրդարանի բանաձևը: Այս հարցերը «Հեռանկարի» տաղավարում քննարկվել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանի հետ: Մանրամասները՝ հարցազրույցում:
10:04 17.03.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
23:40 16.03.2024
Կասպից ծովի մակարդակի անկումն անհանգստացնում է ադրբեջանական փորձագիտական հանրությանը, հայտնում է «Sputnik Ադրբեջանը»: Կասպից ծովի մակարդակը 2005 թվականից ի վեր նվազում է։ Փորձագետներն ասում են, որ գլոբալ կլիմայի փոփոխությունը այս գործընթացի հիմնական պատճառներից մեկն է: Բնապահպանների տվյալներով՝ Կասպից ծովում ջրի մակարդակը նվազել է գրեթե 1,5 մետրով։ Եվ սա դեռ ավարտը չէ։ Փորձագետները միաբերան ասում են, […]
22:08 16.03.2024
Թուրքիայում ապօրինի խաղային ցանցի սեփականատերը՝ իրանական հանցավոր խմբի ղեկավարը, ձերբակալվել է թուրք իրավապահների կողմից, հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Mehr գործակալությունը, Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է Սաիդ Ամիրիի կալանավորման մասին։ Նրան մեղադրում են կազմակերպված հանցավոր խմբավորում ղեկավարելու, ապօրինի մոլախաղերի և փողերի լվացման մեջ, ասել է նա։ […]
16:50 16.03.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
12:08 16.03.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր պաշտոնում առաջին պաշտոնական այցով ժամանել է Բաքու։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ Կոբախիձեին օդանավակայանում դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Աhմեդովը։ Նախատեսվում է Կոբախիձեի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպում, որից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Նախատեսվում է նաև հանդիպում Վրաստանի վարչապետի […]