TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՀՀ ԱԳ նախարարը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման

20:50 02.03.2024

Մարտի 2-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապակցվածություն» թեմայով պանելային քննարկմանը։ Նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես նշել է․ «Փոխկապակցվածության, միջազգային առևտրի և տարանցման ընդլայնմանն ուղղված մեր ջանքերի մասին ընկալումն այն է, որ դա կհանգեցնի մարդկանց միջև շփումների ավելացմանը, փոխկապակցվածության և […]

̰
Լավրովն ասել է, թե ինչից են կախված լինելու Երևանի և Բաքվի հարաբերությունները

16:17 02.03.2024

Ադրբեջանը հաստատում է իր պատրաստակամությունը 2020 թվականից եռակողմ հայտարարությունների հիման վրա լուծելու Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Նրանք (Ադրբեջանը – խմբ.) հաստատում են իրենց պատրաստակամությունը լուծելու բոլոր խնդիրները՝ համաձայն մի շարք եռակողմ հայտարարությունների, որոնք ընդունվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով, և այն, ինչ վերաբերում է […]

̰
Թուրքիայում պատասխանել են Հայաստանի հետ սահմանի բացման հարցին

15:34 02.03.2024

Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հարցում դեռ առաջընթաց չկա, Անկարան և Երևանն աշխատում են այդ ուղղությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը։ «Դեռ առաջընթաց չկա, մենք աշխատում ենք»,- ասել է Քըլըչը։ Հայաստանն ու Թուրքիան աշխատում են սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնագրեր […]

̰
Շիրակի մարզպետը հյուրընկալել է ճանաչողական այցով մարզ այցելած Իրանի դեսպանին

14:54 02.03.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Մուշեղ Մուրադյանը ողջունել է ճանաչողական այցով մարզ այցելած դեսպանին և ներկայացրել Շիրակի մարզը․ «Ձերդ գերազանցություն, պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ։ Սիրով կուզենամ ներկայացնել մեր մարզն ու պատմել Շիրակի մասին։ Հայաստանի ամենահյուսիսային, միևնույն ժամանակ հյուրասեր […]

̰
Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ Արարատ Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

13:57 02.03.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում մասնակցել է «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապվածություն» թեմայով պանելային քննարկմանը: Արարատ Միրզոյանը ֆորումի ժամանակ ներկայացրել է Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Իր ելույթում Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, և Հայաստանում շատ լավ են հասկանում փոխկապակցվածության, միջազգային առևտրի և տարանցման, […]

̰
Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Տոյվո Կլաարի հետ

22:46 01.03.2024

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները: Նախարար Միրզոյանն ընդգծել է այն սկզբունքներին հավատարմության կարևորությունը, որոնք արտացոլված են Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ 2022թ. հոկտեմբերին Պրահայում և 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած […]

̰
Եվրահանձնաժողովը շարունակում է համարել Ադրբեջանին վստահելի դաշնակից, հակառակ  Եվրախորհրդարանի կոչին

22:43 01.03.2024

Պաշտոնական այցով Բաքվում է Էներգետիկայի հարցերով Եվրամիության հանձնակատար Քադրի Սիմփսոնը: Նա նոր համաձայնություններ է ձեռք բերել Եվրամիության ու Ադրբեջանի միջև համագործակցությունը զարգացնելու հեռանկարների մասին: Ինչի՞ մասին է վկայում հանձնակատարի այցը Բաքու. արդյո՞ք նա արհամարում է Եվրախորհրդարանի որոշումը, ինչպե՞ս դա հասկանալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այսօր Բաքվում իր աշխատանքն է սկսել «Հարավային գազային […]

̰
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

19:17 01.03.2024

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 17:09-ին Պազարչիկի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։ Հիշեցնենք՝ անցյալ տարվա փետրվարի 6-ին Քահրամանմարաշ նահանգում 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել։ […]

̰
Թուրքիայի հիվանդանոցներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել

19:12 01.03.2024

Թուրքիայի Դենիզլի քաղաքի հիվանդանոցի մուտքի մոտ գտնվող ճաշարանում հրաձգությունը է տեղի ունեցել, յոթ մարդ վիրավորվել է, հաղորդում է NTV հեռուստաալիքը։ «Դենիզլիում երկու մարդ կրակ է բացել Փամուկկալեի համալսարանական հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքի մուտքի մոտ գտնվող ճաշարանում»,-հաղորդում է հեռուստաալիքը։ Նախնական տվյալներով՝ տուժել է յոթ մարդ, երկուսի վիճակը ծանր է: «Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկանական խմբեր, […]

̰
Հայաստանը երբեք չի համաձայնել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տալուն․ Ռուբեն Ռուբինյան

18:06 01.03.2024

Հայաստանը երբեք համաձայնություն չի տվել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրելուն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ «Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և հավասարության սկզբունքներով։ Սա […]

̰
Լավրովը և Բայրամովը շեշտել են Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը

17:36 01.03.2024

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայում կայացած հանդիպման ընթացքում շեշտել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Հաստատվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է տարբեր բազմակողմ […]

̰
Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

17:16 01.03.2024

Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ իր ելույթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

̰
Տոյվո Կլաարն իրատեսական է համարում մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը

17:00 01.03.2024

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ ապագայում իրատեսական է, բոլոր տարրերը սեղանին են։ Դա քաղաքական կամքի հարց է և կապված է փոխզիջումների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Անթալիայում տեղի ունեցող դիվանագիտական համաժողովի շրջանակներում «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության […]

̰
Հայաստանն ամեն ինչ անում է խաղաղության պայմանագրում համաձայնեցված սկզբունքներն ամրագրելու համար․ Ռուբեն Ռուբինյան

15:37 01.03.2024

Հայաստանը պատրաստ է և ամեն ինչ անում է խաղաղության պայմանագրում համաձայնեցված սկզբունքներն ամրագրելու համար, սակայն նույն պատրաստակամությունը չի տեսնում Ադրբեջանի կողմից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Անթալիայում տեղի ունեցող դիվանագիտական համաժողովի շրջանակներում «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ «Հայաստանը պատրաստ է և ամեն […]

̰
Ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու հայ-թուրքական սահմանը պետք է փակ լինի․ Ռուբինյան

15:07 01.03.2024

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռուբինյանն այս մասին ասել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ, որին […]

̰
Ալիևի օգնականն ասել է, որ Ադրբեջանի համար Հայաստանի հետ պատերազմն ավարտվել է

15:05 01.03.2024

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, որ իր երկրի համար Հայաստանի հետ պատերազմն ավարտվել է, պետությունը կենտրոնացած է խաղաղության և զարգացման վրա։ «Ավելորդ լուրեր են պտտվում, որ Ադրբեջանը հավակնում է Հայաստանի տարածքին։ Նման բան չկա։ Մեզ համար պատերազմն ավարտված է։ Մենք կենտրոնանում ենք խաղաղության և մեր պետության զարգացման վրա»,– ասել է […]

̰
Պատրաստ եմ գալ Երևան՝ բանակցությունների համար․ Քըլըչը՝ Ռուբինյանին

14:12 01.03.2024

Թուրքիայի հատուկ բանագնաց, հայ-թուրքական կարգավորման բանակցություններում ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել է, թե Հայաստանում որոշ իրադարձություններ եղան, որոնք խաթարեցին հայ-թուրքական պայմանավորվածությունների կատարմանը։ Փոխանցում է Radar Armenia-ն։ «Ռուբենին հրավիրել եմ Անկարա, պատրաստ եմ գալ Երևան՝ բանակցությունների համար։ Լուծումներ գտնելու համար պիտի հանդիպենք, բայց ավելի քան 1 տարի է, չենք կարողանում հանդիպել»,- ասել է նա Անթալիայի դիվանագիտական ֆորումի […]

̰
Լավրովը ժամանել է Թուրքիա

11:00 01.03.2024

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին։ Այս մասին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է իր Telegram ալիքում։ Միջոցառումը տեղի կունենա մարտի 1-2-ը։ Նախարարը նախատեսում է նաև բանակցություններ վարել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Զախարովան ավելի վաղ պարզաբանել էր, որ իրենք կքննարկեն «խնդիրների լայն շրջանակ, առաջին հերթին փոխադարձ հետաքրքրություն […]

̰
ԱՄՆ Սենատը մերժել է Թուրքիային F-16-ների վաճառքն արգելափակելու մասին բանաձևը

09:30 01.03.2024

ԱՄՆ Սենատը մերժել է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը արգելափակելու փորձը, ցույց են տալիս քվեարկության արդյունքները։ Սենատորները հրաժարվել են բանաձեւի նախագիծը ներկայացնել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդհանուր քվեարկությանը: Այն բանից հետո, երբ Թուրքիան հրաժարվեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու դեմ իր առարկություններից, Սպիտակ տունը խնդրեց Կոնգրեսին հաստատել F-16-ների և դրանց արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային ավելի քան 20 միլիարդ դոլարով: […]

̰
Մեր ինքնաթիռները, որ տալիս ենք թուրքերին, օգտագործվում են Հայաստանի դեմ. ԱՄՆ սենատորը՝ Թուրքիային F-16-ների վաճառքը արգելափակելու մասին

09:10 01.03.2024

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ դոկտոր Ռենդ Փոլը (R-KY) դատապարտել է թուրքական F-16-ների կիրառումը 2020 թվականին Թուրքիայի, Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ հարձակումների ժամանակ՝ կոչ անելով Սենատի իր գործընկերներին ընդունել բանաձև: S.J.Res.60 բանաձևն արգելափակում է F-16-ների և ամերիկյան այլ սպառազինության համակարգերի վաճառքը Թուրքիային։ Սենատի ելույթում, Թուրքիային F-16-ի վաճառքը արգելափակելու բազմաթիվ պատճառների թվում, դոկտոր […]

̰
Ինչ հանձնարարությամբ էր Հայաստանի սահմանը հատել ադրբեջանցի դիվերսանտը

23:00 29.02.2024

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինվորականը կալանավորվել է: Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ: Ինչո՞ւմ է կասկածվում  այդ ադրբեջանցին, և ի՞նչ է հայտնի նրա մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հայաստանի քննչական կոմիտեի Պետության դեմ հանցագործությունների գլխավոր  վարչությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ադրբեջանցի այդ զինվորականի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՔՕ 3 հոդվածներով […]

̰
Ադրբեջանի Միլի մեջլիսը «խստորեն դատապարտել է» Եվրոպական խորհրդարանում ընդունված դրույթները

19:12 29.02.2024

Ադրբեջանի Միլի մեջլիսը «խստորեն դատապարտել է» Եվրոպական խորհրդարանում ընդունված դրույթները՝ դրանք որակելով «կանխակալ, միջազգային իրավունքի և արդարության տեսանկյունից՝ միակողմանի»: Ըստ ադրբեջանցի պատգամավորների՝ այն հանգամանքը, որ բանաձևերն ընդունվել են Բեռլինում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններին զուգահեռ, կասկածի տեղիք է տալիս, որ Եվրոպան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ: Բաքվում կրկին Եվրամիությանը մեղադրել են տարածաշրջանում իրավիճակը սրելու և […]

̰
Ադրբեջանում աճել են կրոնական խտրականությունը, ճնշումներն անկախ լրատվամիջոցների և քաղհասարակության նկատմամբ․ Freedom House

18:56 29.02.2024

Վերջին տարիներին Ադրբեջանում աճել են կրոնական խտրականությունը, ճնշումներն անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Freedom House իրավապաշտպան միջազգային կազմակերպության հրապարակած տարեկան հերթական զեկույցում։ Ըստ միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի՝ Լեռնային Ղարաբաղի գրավումը մեծացրել է նախագահ Իլհամ Ալիևի ներքին ժողովրդականությունը, ով ղեկավարում է Ադրբեջանը 2003 թվականին՝ իր հորից այդ պաշտոնը ժառանգելուց […]

̰
Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղության պայմանագիր տանող համարձակ և միևնույն ժամանակ դժվար ճանապարհով. Բերբոք

18:36 29.02.2024

Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի խաղաղության պայմանագիր տանող համարձակ և միևնույն ժամանակ դժվար ճանապարհով: Այս մասին  X-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։ «Մենք՝ որպես դաշնային կառավարություն, աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որտեղ դա հնարավոր է, որպեսզի վերքերը բուժվեն, և մարդիկ կարողանան խաղաղություն գտնել: Ճանապարհի յուրաքանչյուր մետրը կարևոր նշանակություն ունի»,- գրել […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունների մասին

17:30 29.02.2024

2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել […]

̰
Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում

15:11 29.02.2024

Եվրոպական խորհրդարանը փետրվարի 28-ին ընդունած ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանային քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցում ընդգծում է Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում Ադրբեջանի դեմ նպատակային ու հասցեական պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բրյուսելից, զեկույցում կոչ է արվում պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառել ագրեսիայի հեղինակների դեմ, բայց չսահմանափակվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական […]

̰
Շարունակվում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ

13:59 29.02.2024

Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը: Շարունակվում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ:

̰
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բաղդադի հայկական համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

11:05 29.02.2024

Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բաղդադի հայկական համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նախագահն անմիջական մթնոլորտում մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքի ընդհանուր իրավիճակի և զարգացումների վերաբերյալ, զրուցել է միջոցառման մասնակիցների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին։

̰
Եվրախորհրդարանը 2 բանաձև է ընդունել՝ ԵՄ-ին կոչ անելով անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

10:53 29.02.2024

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Եվրախորհրդարանն ընդունել է արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 զեկույց: «Յուրաքանչյուրում ԵՄ-ին կոչ է անում. Անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Պատրաստ լինել թիրախավորված և անհատական ​​պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության […]

̰
ՀՀ ԶՈՒ զինծառայողների կողմից վնասազերծված ադրբեջանցի զինծառայողը ձերբակալված է. նախաքննությունը շարունակվում է

10:04 29.02.2024

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 340-րդ հոդվածի 1-ին մասով, 44-425-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան […]

̰
BACK_TO_TOP