TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանում պահվող ԼՂ բարձրաստիճան քաղաքական ու զինվորական ղեկավարությանն ազատելու հարցին

13:26 12.03.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է՝ կառավարությունն ամենօրյա աշխատանք է իրականացնում Ադրբեջանում գտնվող հայ գերիներին, պահվող այլ անձանց վերադարձն ապահովելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մարտի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը հայտարարեց՝ անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանում պահվող՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ու ռազմական գործիչների տեղափոխումը Հայաստան կամ երրորդ երկիր իրականացնելու […]

̰
Փաշինյանն անդրադարձել է միջազգային ատյաններում Բաքվի դեմ գանգատներից հրաժարվելու մասին հարցին

13:05 12.03.2024

Արդյո՞ք ՀՀ-ի օրակարգում կան միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց: Այսօրվա ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հնչած հարցին անդրադառնալով, հայտնեց, որ բանակցությունների ժամանակ այդպիսի հարց քննարկվել և քննարկվում է։ «Դա տրամաբանական է, որովհետև եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, ինչո՞ւ են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ: Եթե մենք խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ գալիս […]

̰
Սիրայում Թուրքիայի գործողությունները կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություններ

11:53 12.03.2024

«Միացյալ ազգերի կազմակրեպության (ՄԱԿ) Սիրիայի հետաքննող հանձնաժողովը» հրապարակել է 2023-ի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Սիրայում տեղի ունեցած իրադարձություններն ամփոփող զեկույց: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերը»: Զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ի Ժնևի գրասենկյաում մամուլի ասուլիս է հրավիրվել, որի ընթացքում ելույթ է ունեցել հանձնաժողովի նախագահ Պաուլո Պինհեյրոն: Նա նշել է, որ 2023-ի հոկտեմբերից ի վեր Սիրայում վերջին […]

̰
Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը տարածաշրջանում կանգնած է որպես ժողովրդավարական երկիր. իսպանացի պատգամավոր

11:39 12.03.2024

Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուի դիտարկմամբ՝ շատ կարևոր է ճանաչել իրականությունը կովկասյան տարածաշրջանում, որտեղ Հայաստանը կանգնած է որպես ժողովրդավարական երկիր, մինչդեռ Ադրբեջանը չունի ամուր ժողովրդավարական համակարգ: «Ընթացող հակամարտության նկատմամբ երկու երկրների մոտեցումներում ակնհայտ տարբերություն կա. Հայաստանը ձգտում է ինքնապաշտպանության և խաղաղության համաձայնագրի հետամուտ լինել, մինչդեռ Ադրբեջանը դիմում է ագրեսիայի, օկուպացիայի և սպառնալիքների», – այս մասին «Արմենպրես»-ի […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:04 12.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փան ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Իրանում հայտարարել են, որ Ուկրաինային զենքի մատակարարումները վկայում են հակամարտությունը դադարեցնելու Արևմուտքի դժկամության մասին

23:13 11.03.2024

Արևմտյան երկրներից Ուկրաինային զենքի մատակարարումները վկայում են հակամարտությունը դադարեցնելու հարցում նրանց դժկամության մասին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Այս ճգնաժամի հենց սկզբից մենք շեշտել ենք քաղաքական լուծման անհրաժեշտությունը և ասել, որ պատրաստ ենք միջնորդել և օգնել այս պատերազմի ավարտին: Ցավոք, այն, ինչ մենք տեսնում ենք, հակամարտության հետագա բորբոքումն է: Զենքի […]

̰
Արցախի նախկին նախագահին Բաքվի բանտում ստիպել են հարցազրույց տալ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը

22:40 11.03.2024

Ադրբեջանում հայտնել են, որ ցուցադրվելու է  Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը: Հարցազրույցից որոշ կադրեր են հեռարձակել: Ի՞նչ է հայտնի հարցազրույցի մասին:  Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «Քիչ բան է հայտնի։ Գիտենք, որ հարցազրույցը Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունն է արել: Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ նման հարցազրույց է […]

̰
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը պատասխանել է Իլհամ Ալիևին

19:00 11.03.2024

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ պատասխանել է Իլհամ Ալիևին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանի նախագահը «Բազմազանության պաշտպանություն. պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024թ.» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում կրկին բարձրաձայնել է UNESCO-ին ուղղված Ադրբեջանի դիմումի մասին՝ Հայաստան առաքելություն ուղարկելու վերաբերյալ, և դժգոհել, որ դիմումը մնացել է անպատասխան։ Ադրբեջանում սովոր են միջազգային կառույցների համարժեք քայլերը որակել […]

̰
Իսպանացի պատգամավորն Ադրբեջանի գործողությունները ՄԱԿ-ի նորմերի կոպտագույն խախտում է համարում

17:42 11.03.2024

Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Ադրբեջանի վարչակարգի ձեռնարկած գործողությունները Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության միջազգային նորմերի և սկզբունքների կոպտագույն խախտում են հանդիսանում։ «Այդ նորմերը միանշանակ արգելում են ուժի կիրառումը և ինքնիշխան ազգերի տարածքային ամբողջականության ոտնահարումը։ Ադրբեջանի կողմից իրականացվող համառ խախտումները ոչ միայն խաթարում են տարածաշրջանային կայունությունն, այլև քայքայում են հարևան պետությունների միջև վստահության և համագործակցության հիմքերը», […]

̰
Հայաստան-Իրան մշակութային առնչությունների ընդլայնում՝ ժառանգության պահպանության ուղղությամբ

17:22 11.03.2024

2024 թ. մարտի 4-8-ը Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի գործադիր խորհրդի 3-րդ հանդիպումը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը Հայաստանից մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության […]

̰
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական առևտրատնտեսական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների

16:49 11.03.2024

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական առևտրատնտեսական ոլորտի մի խումբ ընկերությունների ներկայացուցիչներին։ Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում հայ-իրանական համագործակցության հեռանկարները։ Իրանցի գործարարները ներկայացրել են յուրաքանչյուր ընկերության գործունեության ուղղությունները և ցանկություն հայտնել իրացնելու իրենց ներուժը նաև Հայաստանում։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ողջունել է իրանական ընկերությունների ակտիվությունը՝ հաշվի առնելով Հայաստանում ընթացող մեծածավալ շինարարությունը։ Իրանցի գործարարները ներկայացրել […]

̰
Ադրբեջանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Բաքվում Հայաստանին առնչվող գրքերի վաճառքի վերաբերյալ

15:08 11.03.2024

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը մեկնաբանել է սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ Բաքվի կենտրոնում վաճառքի են հանվել Հայաստանի վերաբերյալ գրքեր։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել: «Կատարվում է հետաքննություն և բացահայտումների մասին կզեկուցվի հանրությանը»,-նշված է հայտարարության մեջ։ Minval.az կայքում […]

̰
Թուրքիան ակնկալում է վերադարձնել F-35-ի համար վճարված գումարը

10:31 11.03.2024

Թուրքիան ակնկալում է վերադարձնել ամերիկյան F-35 կործանիչների գնման համար վճարված գումարը, հայտարարել է ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Այս մասին հայտնում է Sabah թերթը։ Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել F-35 կործանիչների ծրագրին վերադարձը, Անկարան անհիմն է համարում դրանից դուրս մնալը, ավելի վաղ հայտարարել էր արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Կարծում եմ՝ մենք կկարողանանք վերադարձնել F-35-ի համար […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար պետքարտուղար Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը կաշխատեն միասին

23:11 09.03.2024

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թուրքիայի կառավարությունների հայտարարությունը, որն ընդունվել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպման արդյունքներով ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի յոթերորդ հանդիպման կապակցությամբ։ «Հարավային Կովկասի վերաբերյալ քարտուղար Բլինքենը և նախարար Ֆիդանը պարտավորվել են աշխատել միասին՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռված և կայուն խաղաղության համաձայնագրի հաստատմանը և […]

̰
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը հարգում է պատերազմի օրենքները և չի լսի Էրդողանի «դասախոսությունները», ով ժխտում է Հայոց ցեղասպանությունը

22:30 09.03.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությունը իր կառավարության հասցեին, որը Իսրայելի իշխանություններին Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո համեմատել է նացիստների հետ: Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելի բոլոր գործողություններն օրինական են։ «Պատերազմի օրենքներին հավատարիմ Իսրայելը չի ​​լսի Էրդողանի բարոյական քարոզները, ով աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնարարներին, ժխտում […]

̰
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև

21:55 09.03.2024

Մարտի 9-ին Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակա Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում […]

̰
Էրդողանը մտադիր է նախագահական ժամկետի ավարտից հետո այլևս չմասնակցել ընտրություններին

16:11 09.03.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է նախագահական ժամկետի ավարտից հետո այլևս չմասնակցել ընտրություններին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտարարել է տեղական հեռուստաալիքներին։ Նա նշել է, որ մարտի 31-ին Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններները իր համար վերջինը կլինեն ՝ հաշվի առնելով գործող օրենսդրությունը: «Այս ընտրությունները իմ վերջին ընտրություններն են ՝ օրենքով վերապահված […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն Նախիջևանում զորավարժություններ է սկսել

15:17 09.03.2024

Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանում զորավարժություններ են սկսել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ առանձին համազորային բանակում անցկացվել են 2024 թվականի ուսումնական տարվա առաջին երկկողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները համազորային միավորումների համար: Նշվում է, որ զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումները խաղարկում են մարտական գործողությունների մի շարք սցենարներ՝ այդ թվում պայմանական հակառակորդի ամրացված դիրքերի […]

̰
Սյունիքի մարզպետն ընդունել է իրանցի գործարարների

13:58 09.03.2024

Մարտի 8-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած՝ առևտրատնտեսական ոլորտի մասնավոր 16 ընկերությունների ղեկավարներից ու ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել է նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։ Ռ․Ղուկասյանը, ողջունելով ներկաների այցը, նշել է, որ նրանց ներկայացրած բոլոր ոլորտները շատ կարևոր են մարզի համար․ […]

̰
Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները նույնական են․Միրզոյանը՝ Անկարայի միջնորդության մասին

13:32 09.03.2024

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Թուրքիան մի քանի փորձեր արել է միջնորդելու հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։ Միրզոյանն այս մասին ասել է «TRT World» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե Թուրքիան երբևէ փորձե՞լ է միջնորդել կամ առնվազն Հայաստանին և Ադրբեջանին միավորել որոշ հարցերի շուրջ։ «Այո, մենք տեսել ենք նման մի քանի փորձեր։ […]

̰
Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա շուտով. Միրզոյանը՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին

11:55 09.03.2024

Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «TRT World» հեռուստաալիքին։ Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական մի շարք հարցերի, այդ թվում՝ ԱՄՆ, ԵՄ հետ հարաբերություններին, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առկա առանցքային հարցերին։ Հարց. Մենք հիմա Անթալիայում ենք՝ դիվանագիտական […]

̰
Ադրբեջանի հետ մենք քննարկում ենք ոչ թե զինադադար, այլ խաղաղության հասնելու գործընթաց․ Միրզոյանի հարցազրույցը «TRT World»-ին

10:44 09.03.2024

Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «TRT World» հեռուստաալիքին։ Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական մի շարք հարցերի, այդ թվում՝ ԱՄՆ, ԵՄ հետ հարաբերություններին, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առկա առանցքային հարցերին։ Հարց. Նայելով Հարավային Կովկասին՝ տեսնում ենք, […]

̰
Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ

10:40 09.03.2024

Ադրբեջանում խոսքի ազատության դեմ ենթադրյալ հարձակումների և ձերբակալությունների մասին Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը միջամտություն է երկրի ներքին գործերին։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Մենք կտրականապես մերժում ենք Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մարտի 8-ի հայտարարությունը Ադրբեջանում խոսքի և մամուլի ազատության դեմ ենթադրյալ հարձակումների, ինչպես նաև կամայական ձերբակալությունների մասին։ Մենք նման […]

̰
Սինխրոն թարգմանիչը չի կարողացել թարգմանել լրագրողի հարցը Զելենսկուն և Էրդողանի խոսքերը

08:51 09.03.2024

Մարտի 8-ին, համաժամանակյա թարգմանիչը չի կարողացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն պատշաճ կերպով թարգմանել Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը և Ստամբուլում պետությունների ղեկավարների հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցը։ Էրդողանի խոսքերի որակյալ թարգմանության փոխարեն Զելենսկին ստիպված է եղել լսել կրկնություններ և դադարներ։ Միջադեպտ տեղի է ունեցել, և երբ ուկրաինացի առաջնորդին հարց է ուղղել թուրք […]

̰
Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է ՀՀ ուղարկել դիտորդներ «ադրբեջանական հուշարձանների» վիճակին ծանոթանալու համար

22:39 08.03.2024

Ադրբեջանը պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿO-ին` պահանջելով Հայաստան դիտորդական առաքելություն գործուղել: Դիտորդների նպատակը, ըստ Իլհամ Ալիևի, պետք է լինի ադրբեջանական հուշարձանների զարգվածային ոչնչացման փաստի արձանագրումը: Ադրբեջանական ո՞ր հուշարձանների մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այն մասին, որ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է նման պահանջով ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մինչ այդ էլ տեղեկություն ունեինք, բայց այսօր դա […]

̰
Թուրքիայի արտգործնախարարը Բլինքենի հետ կքննարկի պատժամիջոցների վերացման հարցը

11:52 08.03.2024

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ կքննարկի երկրի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերացման և F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու հնարավորությունը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ «Սպասվում է, որ Ֆիդանը այսօր կհանդիպի իր գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ: Հանդիպման ընթացքում առաջին պլան մղվող հարցերից մեկը Վաշինգտոնի կողմից Սիրիայում տարիների ընթացքում YPG/PPK ահաբեկչական կազմակերպությանն աջակցելն է, հատկապես այս […]

̰
Ինչի՞ համար է Ալիևի վարչակազմը «լիցենզավորում» շիա հոգևորականներին

23:32 07.03.2024

Ադրբեջանի կառավարությունը սկսել է բացահայտ միջամտել կրոնական կազմակերպությունների գործերին: Այսուհետ մզկիթում ծառայելու իրավունք ստանալու համար շիա կրոնավորները պարտավոր կլինեն պետական լիզենցիա ունենալ: Ի՞նչ լիցենզիայի մասին է խոսքը, և ի՞նչ է իրենից ներկայացնում պետական այդ ատյանը, որն անցկացնում է այդ ատեստավորումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Պաշտոնապես դա կոչվում է ատեստավորում: Պետական մի գերատեսչություն, […]

̰
Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ

21:21 07.03.2024

ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում: «Հանդիպման ընթացքում քննարկել ենք ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցությանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Միմյանց ներկայացրել ենք տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ մեր մոտեցումները»,- գրել է նա։

̰
Լարսը բեռնատարների համար փակ է

19:12 07.03.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների յոթերորդ հանդիպումը

18:24 07.03.2024

Մարտի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի յոթերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ […]

̰
BACK_TO_TOP