19:07 28.02.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավանական է համարում երկու-երեք ամսվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովների աշխատանքների մեթոդաբանության նախագծի հաստատումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մհեր Գրիգորյանն այս մասին ասաց Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մհեր Գրիգորյանի հարցին, թե Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները ո՞ր […]
18:33 28.02.2024
Փետրվարի 28-ին` տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:51-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.51⁰ և արևելյան երկայնության 43.33⁰ աշխարհագրական կոորդինատներով, Թուրքիա՝ Կարս քաղաքից 22 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
17:32 28.02.2024
Փետրվարի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցությանը։ Կարևորվել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը և դրա շրջանակներում երկկողմ փոխգործակցության խորացումը։
14:37 28.02.2024
Թեհրանը Վաշինգտոնից ազդանշաններ է ստանում իր պատրաստակամության մասին՝ նպաստելու բոլոր մասնակիցների վերադարձին իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմանների կատարմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Al Mayadeen-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ «Թեհրանի և Վաշինգտոնի միջև շարունակվում է տարբեր թեմաներով նամակագրությունը: Ամերիկյան կողմը երբեմն ակնարկում է, որ […]
13:07 28.02.2024
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները փետրվարի 28-ին և 29-ին Բեռլինում հանդիպմանը կաշխատեն խաղաղության պայմանագրի տեքստի վրա, դրանից հետո պարզ կլինի՝ առաջընթաց կա՞, թե՞ դեռ լրացուցիչ բանակցությունների կարիք կա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ զրույցում: «Այսօր և վաղը Բեռլինում ԱԳ նախարարները հենց խաղաղության պայմանագիրն են բանակցելու: […]
11:10 28.02.2024
Բեռլինում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում անդրադարձել է հանդիպմանն ու պատասխանել հարցին, թե արդյոք դա վաշինգտոնյան գործընթացի ավարտն է: «Ես հայտարարություններ չունեմ անելու, բայց մենք շարունակում ենք խրախուսել երկու կողմերին փորձել հասնել տեւական, կայուն համաձայնության»,-ասել է Միլլերը:
11:05 28.02.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Բաղդադի Հայ առաքելական առաջնորդարան: Նախագահն Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Օշական Եպիսկոպոս Գուլգուլյանի ուղեկցությամբ շրջել է եկեղեցում, ապա ծաղկեպսակ զետեղել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ:
17:16 27.02.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում: «Հայաստանը շնորհավորում է Մարոկկոյի ներկայացուցիչ Օմար Զնիբերի նախագահությամբ ընտրված Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր բյուրոյին և մաղթում է ամենայն բարիք այս հեղինակավոր մարմնի ղեկավարման գործում: Մեկ տարի առաջ հենց այս ամբիոնից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրեց մարդու իրավունքների նկատմամբ հանրային անտեսման և պաշտոնական արհամարհանքի մասին: […]
16:57 27.02.2024
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ցավակցել է 36 տարի առաջ Սումգայիթում ադրբեջանական վայրագությունների հետևանքով հարազատների և ընկերների կորցրած անձանց: «Խորին ցավակցություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր 36 տարի առաջ Սումգայիթում կորցրել են հարազատներին ու ընկերներին։ Մենք բոլորս պետք է շարունակենք հաշտեցման և կայուն, տևական խաղաղության հասնելու լավագույն ջանքերը, որպեսզի համոզվենք, որ նման ողբերգությունները […]
16:35 27.02.2024
Ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին. ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀԱՊԿ-ին տրված այդ մեկ հարցն այդպես էլ անպատասխան է մնացել: ԱԺ նախագահը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև գերիների թվին, խոսել նրանց վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքի և այն մասին, թե արդյո՞ք հնարավոր է նոր պատերազմ: Մանրամասները՝ տեսանյութում:
16:24 27.02.2024
Պաշտոնական այցով Իրաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել իր պաշտոնակից՝ Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ: Առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Իրաքի նախագահը ողջունելով Հանրապետության նախագահին և պատվիրակության անդամներին կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից և նշել. «Հայաստանի և Իրաքի համագործակցությունը բոլոր բնագավառներում դինամիկ զարգացում […]
13:08 27.02.2024
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ։ «1988թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և բացարձակ թողտվության պայմաններում մեկնարկեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվեցին բռնությունների, դաժանությունների, բռնի անհետացումների, ունեզրկման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների դեպքերով: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին: Սումգայիթյան ողբերգությանը հաջորդեցին […]
12:35 27.02.2024
Եվրամիությունն աջակցում է կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պիտեր Ստանոն՝ «Արմենպրես»-ի՝ Բրյուսելի թղթակցին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի դեմ ԵՄ-ի հնարավոր գործողություններին, պատժամիջոցների կիրառելիությանը, Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանն […]
12:07 27.02.2024
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Հայաստան հնարավոր այցի մասին տեղեկություն չունի, սակայն կարծում է՝ եթե նման այց լինի, կլինի տարածաշրջանային այց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Նման տեղեկություն այս պահի դրությամբ գոյություն չունի: Բայց, եթե նման այց լինի, ես կարծում եմ, որ դա կլինի տարածաշրջանային […]
21:48 26.02.2024
Հայաստանում կալանավորվել է մի անձ, որը գտնվում է Ռուսաստանի կողմից հայտարարված միջազգային հետախուզման մեջ: Դեռևս պարզ չէ, թե արյոք նա կարտահանձնվի Ռուսաստանի իրավապահներին: Ի՞նչ է արել այդ անձը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այսօր հայտնի դարձավ, որ 31-ամյա այդ քաղաքացին կալանավորվել է Երևանի Շահամիրյանների փողոցում գտնվող մի տնից: Նա 2019թ.-ի ապրիլից Ռուսաստանի կողմից […]
21:43 26.02.2024
Փետրվարի 26-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախորդ տարի սեպտեմբերին ռազմական հարձակման և իրականացված էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանվածների կարիքների և իրավունքների հասցեագրմանն առնչվող հարցերը և հումանիտար բնույթի հարցերի շուրջ ԿԽՄԿ հետ համագործակցության շրջանակը: Նախարար Միրզոյանը մասնավորապես […]
18:08 26.02.2024
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանը շնորհավորել է իր գործընկերոջը՝ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները, կարծիքներ են փոխանակել անվտանգային հարցերի շուրջ։ Պաշտպանության նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հարաբերությունների շարունակական […]
16:40 26.02.2024
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:
11:48 26.02.2024
Թուրքիայում սպառնում է ռուս զբոսաշրջիկներից ակնկալվող շահույթի կորուստ՝ Ռուսաստանից վճարային փոխանցումների հետ կապված խնդիրների պատճառով, երկուշաբթի գրել է Aydınlık թերթը։ Հունվարի 1-ից թուրք արտահանողները բախվում են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ընդունելու բանկերի մերժմանը։ RIA Novosti-ի աղբյուրի փոխանցմամբ՝ խնդիրը մասամբ կապված է պատժամիջոցների հետ կապված Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշման հետ։ Թուրքիայի առևտրի նախարարությունը սկսել է այդ հարցի […]
23:15 24.02.2024
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացնում է, որ ադրբեջանական զինծառայողները 24.02.2024թ. Գեղարքունիքի Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ կրակել են Հայաստան ներխուժած հանցավոր դիրքերից: «Այսօրվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ [ըստ քարտեզային կոորդինատների] Հայաստանի խորք ներխուժած վայրից է: Այս ամենօրյա հանցանքներով խաթարել են մեր գյուղերի ու քաղաքների անվտանգությունը, մարդկանց կյանքը», -նշում է Մարդու իրավունքների նախկին պաշտպանը: Ավելի […]
16:14 24.02.2024
Իրանի Հորմոզգան նահանգում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը։ Ըստ Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 11: 04-ին՝ Ֆինի շրջանում: Երկրաշարժի օջախի խորությունը 21 կիլոմետրի վրա է։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
13:16 24.02.2024
Իրանի հյուսիսարևմտյան Ուրմիա քաղաքում բնակելի շենքի նկուղում պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս երկուսը վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» գործակալությունը: Կարմիր մահիկ ընկերության ղեկավար Համիդ Մահբուբին ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 23-ի կեսօրին: Մահբուբիի խոսքով՝ փլատակների տակից մարդիկ են դուրս բերվել: Նրանցից չորսը մահացել է, երկու […]
12:17 24.02.2024
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության շուրջ վարչապետ Փաշինյանի օրերս արված հայտարարությունների ու պաշտպանության ոլորտում Երևանի ձեռնարկած քայլերի մասին: Պետքարտուղարությունը հայտնել է. «Մենք հարգում ենք Հայաստանի՝ որպես անկախ երկրի ցանկությունը՝ շարունակելու իր ընտրած անվտանգային հարաբերությունները, և մենք աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։ Անդրադառնալով Մոսկվայի հետ […]
23:38 23.02.2024
Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների պատմությունը հենց ինքը խորը անվստահության հիմք է. իմաստ չունի Ադրբեջանի ղեկավարին կամ ինձ փոխադարձաբար հարցնել` վստահո՞ւմ ենք արդյոք մենք իրար, թե՝ ոչ. այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հաստատել է լրագրողի հարցն այն մասին, որ Իլհամ Ալիևը երբ ասում է, որ պատրաստ […]
19:16 23.02.2024
Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը ևս մեկ անգամ շնորհավորել է բարձր պաշտոնը ստանձնելու առիթով և հաջողություններ մաղթել: Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել այս ուղղությամբ: Վարչապետ Փաշինյանը վարչապետ Կոբախիձեին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն: Վրաստանի […]
18:55 23.02.2024
Փետրվարի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի ղեկավար Էլիսո Բոլքվաձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների միջև ստորագրված հուշագրի շրջանակներում երկկողմ համագործակցության ծրագրերին և հանձնաժողովների համատեղ նիստ անցկացնելու հնարավորությանը։
18:42 23.02.2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքներին։ «Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան կրկին, իր գործառույթների կատարման ընտրանքային սկզբունքին համաձայն, մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին չապացուցաված ինչ-որ «սպանությունների» համար, որոնց թեական գոյությունը արդեն երեք տասնամյակ է, ինչ Ադրբեջանը վերածել է հակահայկական քարոզի ուռճացված առարկայի։ Ադրբեջանի Մարդու իրավունքների […]
18:11 23.02.2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը Փարիզում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համատեղ ասուլիսի ժամանակ հնչած հայտարարությունների վերաբերյալ։ «Ադրբեջանում կրկին կառավարական և մերձկառավարական հիստերիա է բռնկվել, որի կիզակետում այս անգամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արդարացի դիտարկումներն են Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի իրացման, Հայաստանի […]