12:58 07.03.2024
ԱՄՆ-ին խորապես անհանգստացնում են Ադրբեջանում ԶԼՄ-ների, անկախ լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալությունների մասին հաղորդումները․ պետդեպը կոչ է անում դադարեցնել իրենց հիմնարար ազատությունները իրականացնողների նկատմամբ հետապնդումներն ու ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր անարդարացիորեն պահվում են քաղաքական դրդապատճառներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն՝ […]
11:21 07.03.2024
ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է այն հաղորդագրություններից, որ ադրբեջանական ոստիկանությունը ներխուժել է Toplum TV անկախ լրատվամիջոցի գրասենյակ և ձերբակալել բազմաթիվ անկախ լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: Նա հայտարարել է, որ իրենք պետք է արտահայտեն խիստ առարկություններ լրագրողներին, քաղաքացիական հասարակության ձայներին և ընդդիմադիր գործիչներին ահաբեկելու, ճնշելու և […]
09:54 07.03.2024
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային ռազմական գործողություն իրականացնել Հյուսիսային Իրաքում երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ, գրում է Hürriyet թերթը, որի համաձայն համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի կենտրոնական և տեղական իշխանությունների հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան ակնկալում է ամռանը լուծել Իրաքի հետ սահմանի […]
22:44 06.03.2024
ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու Ջոն Քերին պաշտոնապես հաստատել է, որ պատրաստվում է աշխատանքային այցով մեկնել Բաքու ու հանդիպում ունենալ Իլհամ Ալիևի հետ։ Ինչի՞ հետ է կապված այդ այցը, և ի՞նչ նկատի ունի Քերին՝ «հարցեր, որոնցում ԱՄՆ-ն կարող է օգտակար լինել» ասելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Է Արտյոմ Երկանյանը: «Դե ինչպես գիտենք, աշնանը Բաքվում […]
22:37 06.03.2024
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
19:47 06.03.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը մարտի 6-ին ընդունել է իրանական «BLUE&P Group» ընկերության ներկայացուցիչներին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում համագործակցության ուղիներն ու ներդրումային հնարավոր ծրագրերը: Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեի գործունեությունը, ծանոթացրել Հայաստանի քաղաքաշինության բնագավառում գործունեություն ծավալելու թույլտվության տրամադրման դյուրացված ընթացակարգին, որից հաջողությամբ օգտվել են նաև իրանական կազմակերպությունները։ Անդրադարձ է եղել ՀՀ կառավարության […]
19:16 06.03.2024
Մարտի 6-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը: Նախքան դիմավորման հանդիսավոր արարողության մեկնարկը` Սուրեն Պապիկյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել պատերազմում նահատակված […]
18:38 06.03.2024
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններն ավարտվել են։ Դրանք տևել են մոտ երեք ժամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը Միշուստինը և Ալիևը հանգամանորեն քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։ Մարտի 5-ին Միշուստինը բանակցություններ է վարել նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, որոնց արդյունքում ստորագրվել են մի քանի համատեղ փաստաթղթեր։ Միշուստինը երկօրյա այցով Ադրբեջան է […]
17:21 06.03.2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մարտի 6-ին հանդիպել է ԻԻՀ առևտրատնտեսական ոլորտի 16 մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարության մի շարք պաշտոնյաներ։ Քննարկվել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես, գյուղատնտեսության, անասնաբուծության, սպանդանոցային ենթամթերքների վերամշակման, անասնակերի արտադրության, արդյունաբերություն, սարքաշինության, ճանապարհաշինության և այլ ոլորտներում։ Առանձին անդրադարձ է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2023-ի դեկտեմբերին ԵԱՏՄ երկրների ստորագրած […]
17:10 06.03.2024
Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան շարունակվում է։ Մարտի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ուղեկցությամբ Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարն այցելել է Շիրակի մարզ, հյուրընկալվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում։ Պարոն Կացիտաձեն շրջայցի միջոցով հետևել է ՀՀ քննչական կոմիտեի մարզային նշված ստորաբաժանման աշխատանքի ընթացքին, ծանոթացել քննիչների […]
14:42 06.03.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկրների միջև համագործակցության ամրապնդման շրջանակներում բոլոր խնդիրները հաջողությամբ լուծվում են, և որ կարելի է հույս դնել երկկողմ առևտրի ծավալների ավելացման վրա։ Նա նշել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառության աճը 2023 թվականին կազմել է 17% և մոտեցել է 4,5 մլրդ դոլարի։ «Բնականաբար, […]
11:56 06.03.2024
Ֆրանսիային մտահոգում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։ Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում Ֆրանսիայի համագործակցությունը, այն միջոցները, որ Ֆրանսիան տրադրում է Հայաստանին, ուղղված են բացառապես Հայաստանի պաշտպանությանը, երկու երկրները պաշտպանության ոլորտում համագործակցություն են կառուցում երկարաժամկետ կտրվածքի համար: «Արմենպրես»-ը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների, պաշտպանության և այլ ոլորտներում համագործակցության, առաջիկայում Ֆրանսիայից սպասվող այցերի ու այլ հարցերի շուրջ զրուցել է […]
23:37 05.03.2024
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները։ Հանդիպումը կայացել է Սաուդյան Արաբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտակարգ նիստի շրջանակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ադրբեջանի նախարարը զրուցակցին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև […]
22:16 05.03.2024
Բաքու է ժամանել Պակիստանի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը: Պակիստանցի գեներալներն այսօր մի շարք աշխատանքային հանդիպումներ են ունեցել: Ինչ նպատակով ու ինչ օրակարգով են եկել, և ինչում է դրսևորվում ադրբեջանա-պակիստանյան ռազմատեխնիկական համագործակցությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Բաքվում այսօր իր աշխատանքն է սկսել ռազմական բնագավառում համագործակցության հերթական աշխատանքային խմբի նիստը, արդեն սա […]
17:58 05.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ): Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող անգլերենին կամ ռուսերենին վարժ տիրապետող ՀՀ քաղաքացիները (հակառակ դեպքում, ըստ անհրաժեշտության, նրանք պետք է հանձնեն բարձրագույն ուսումնական հաստատության կողմից կազմակերպված […]
11:10 05.03.2024
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը մարտի 5-6-ը Ադրբեջանում է՝ հանդիպելու երկրի բարձրագույն ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ կառավարական ապարատին։ «Նախատեսվում է Միխայիլ Միշուստինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և բանակցություններ երկրի վարչապետ Ալի Ասադովի հետ», – հաղորդում է ՌԴ Նախարարների կաբինետը։ Ռուսաստանի կառավարությունը հավելել է, որ քաղաքական գործիչները նախատեսում […]
10:02 05.03.2024
Իրանի հարավ-արևելյան շրջանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆանուջ քաղաքից 50 կմ հյուսիս-արևմուտք՝ մոտ 13 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
08:03 05.03.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
23:14 04.03.2024
Ի՞նչ փուլում են հայ-ադրբեջանական բանակցությունները և ինչի՞ շուրջ են Մյունխենում բանակցել և պայմանավորվել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս խանդանյանը։ «2023 թվականի երկրորդ կեսը բանակցությունների տեսանկյունից պասիվ էր, և երբ չկան բանակցություններ, միշտ մեր պարագայում, մեր տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հաշվի […]
22:10 04.03.2024
Ս․թ․ փետրվարի 28-ին՝ ժամը 05։15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից հայտնաբերվել էր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն։ «Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քննությամբ պարզվել է, որ ՀՀ պետական […]
19:55 04.03.2024
Հայաստանում է Հունաստանի պաշտպանության նախարարը: Նիկոլաոս Դենդիասը Սուրեն Պապիկյանի հետ քննարկել է Հայաստանի և Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ամրապնդման հնարավորությունը: Հիշեցնենք, որ Հայաստանը և Հունաստանը տարեվերջին կնքել էին ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարներն այսօր քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր. մասնավորապես կարևորվել է 2023թ.-ի դեկտեմբերին Սուրեն Պապիկյանի Հունաստան կատարած այցի […]
16:41 04.03.2024
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին վերահաստատել է իրանական կողմի այն դիրքորոշումը, որ իրենց համար անընդունելի է ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, որը կհանգեցնի տարածաշրջանի միջազգային սահմանների փոփոխության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ մեջբերելով խոսնակի պատասխանը մամուլի ասուլիսի ընթացքում հնչած հարցին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ: «Իրանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ բազմիցս […]
20:48 03.03.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]
12:44 03.03.2024
Իրանը պատրաստ է դառնալ էներգետիկ հանգույց և անվտանգ ուղի՝ բնական գազի բաշխման և տարանցման համար, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Գազ արտահանող երկրների ֆորումում իր ելույթում։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարում է իր պատրաստակամությունը դառնալու էներգետիկ հանգույց և անվտանգ երթուղի գազի բաշխման և տարանցման համար արտադրողների և իրացման շուկաների միջև», – ասել է Ռայիսին: Նախագահի […]
00:02 03.03.2024
Ստամբուլում գազատարի պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է NTV հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքի հյուսիսում՝ Սուլթանգազի շրջանում, ենթադրաբար էլեկտրական լարերի կարճ միացումից հետո գազատար է պայթել։ Հրշեջներին հաջողվել է հանգցնել կրակը 15 րոպեում, հրդեհը հասել է հարևան տների պատշգամբներին, հեռուստաալիքին պատմել է ականատեսը։
22:11 02.03.2024
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում մարտի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուգանդայի ԱԳ նախարար Օդոնգո Յեյե Աբուբախեերի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հարցեր՝ անդրադառնալով քաղաքական, տնտեսական, առևտրի, բարձր տեխնոլոգիաների և համագործակցության լայն ներուժ ունեցող այլ ոլորտներում կապերի ընդլայնման հնարավորություններին։ Երկուստեք ընդգծվել է տարբեր ձևաչափերում ակտիվ շփումների, ինչպես նաև փոխադարձ բարձրաստիճան […]
21:36 02.03.2024
Իրանում ուրբաթ օրը կայացած երկրի խորհրդարանի և Փորձագետների խորհրդի ընտրություններին մասնակցել է Իրանի շուրջ 25 միլիոն քաղաքացի։ Մասնակցությունը կազմել է ընդամենը 41%, շաբաթ օրը՝ մարտի 2-ին, հաղորդել է IRNA-ն: Հայտնի է, որ Իրանում քվեարկությունը տևել է 14 ժամ, ընդ որում ՆԳՆ-ն երկու անգամ երկարացրել է ժամանակը մինչև քվեարկության ավարտը։ Ընդհանուր առմամբ երկրում ձևավորվել է շուրջ […]